Օրվա լրահոսը

Րաֆֆի Քորթոշյան․ «Մենք տեսնում ենք թշնամու վանդալիզմը մեր քարակերտ հուշարձանների նկատմամբ, հետեւաբար, նա ինչպե՞ս կվարվեր այդ հուշարձանները կերտած հայ մարդու հետ»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, թերեւս, Հայ իրավաբանների համագումարի մասնակից ու բանախոս եզակի մասնակիցներից էր, որն իրավաբան չէ։ Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ արմատներով Սիրիայից է, սակայն 2006 թվականից տեղափոխվել է Հայաստան եւ այս համագումարում ներկայացնում է իրենց կազմակերպության երեւանյան գրասենյակը։ «Մենք հուշարձաններն ուսումնասիրում ենք արդեն 45 տարի եւ հսկայական բազա ունենք։

«Դուք ո՞վ եք, տո այ Արցախ հանձնած ու թուրքին  Հայաստան մուտքի վիզա խփած կապիտուլյանտներ, որ խոսեք ազգային գործիչների ծրագրերից». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Դուք ոչ թե Սպարապետ Վազգենի,այլ  դավաճաններ Վեստ Սարգսի ու Մելիք-Շահնազարի ծրագրերի շարունակողն եք։ Ակնհայտ է, որ Սպարապետ Վազգենի ամենամեծ ծրագիրը ազատ ու անկախ Արցախն էր,որը Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։ Ասում են՝ հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է։ Մեր իրականության մեջ նույնպես հայրենադավ ծրագրերը  քողարկվել

1999թ. Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ոչ միայն մարդ են սպանել, սպանել են նաեւ ՀՀ տնտեսությունը. Անահիտ Բախշյան

ԱԱԾ-ում քննվող հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով Անահիտ Բախշյանը օրեր առաջ ԱԱԾ է գնացել, հանդիպել գործը քննող քննիչին: Ինչպես նա պատմեց Aravot.am-ին, միայնակ չի եղել, իր հետ է եղել նաեւ ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր Տարոն Սահակյանը: Հիշեցնենք, որ վերջինս 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը ԱԺ նիստերի դահլիճում չի եղել ու այդ գործի շրջանակում չի ճանաչվել

Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում` 54,60%-ը

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվել է: Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ: Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին: Վերին

Գայանե Շտոյան. «Մենք օտար երկրներից եկել ենք ասելու՝ պատրաստ ենք աշխատել եւ ունենք առաջարկներ, ուղղակի մեզ ուղղություն ցույց տվեք»

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր շարունակվում է «Հանուն հայկական շահերի եւ օրենքի գերակայության» խորագրով Հայ իրավաբանների համագումարի աշխատանքը, որի շրջանակներում կայացան նոր թեմաներով պանելային քննարկումներ: Փաստաբան Գայանե Շտոյանը, որը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացիայի» հիմնադիրներից է, խոսեց ազգային շահերի պաշտպանության մասին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ  այս հարցում առաջնային է ընտանիքի պաշտպանությունը՝ ներառյալ երեխաների իրավունքը: «Մենք

Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17:00-ի դրությամբ

Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 17:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 35,02%-ը կամ 541 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Արցախցի անչափահաս տղային հանրային վայրից կալանավորել են

Մեղադրում են ոստիկանին հարվածելու համար, բայց գործով չկա տուժած ոստիկան

Հայկ Մամիջանյան. «Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք՝ այլ տարբերակ չկա»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է. «Ո՞նց հասանք նրան, որ հայրենիքը հանձնած մարդիկ խրոխտ դեմքով խոսում են Սպարապետի ու Կարեն Դեմիրճյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Ախր, իրենք հենց ձեր տեսակի դեմ էին պայքարում: Հետո էլ բացահայտ ասում են՝ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի «բացահայտելու» համար 5 տարին իրենց քիչ էր. չեն հասցրել

Փաշինյանից հետո` Խաչատուրյանը

Նախագահը եռօրյա աշխատանքային այցով կլինի Սյունիքում

Քվեարկության մասնակիցները թիվը ժամը 14:00-ի դրությամբ

Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 14:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 19,16%-ը կամ 296 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք

Նրանք խոսում են լռությամբ, մարմինը լեզու դարձրած

Ամերիկյան համալսարանում կայացած «Սոցիալական արդարությունն ուսումնական հաստատություններում» ֆորումի շրջանակներում «Լսողական խնդիրներ ունեցող երեխաները և մնջախաղը» բանախոսությամբ հանդես է եկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ինա Հախնազարյանը: Բանախոսությանը հաջորդել է մեր բուհի լսողական խնդիրներ ունեցող ուսանողների մնջախաղային բեմադրությունը, որի հիմքում անհատի փնտրտուքներն են, միայնության զգացումը, փորձությունները հաղթահարելն ու ամենակարող հույսը։ Նշենք, որ նախագիծն իրագործվել

Մեթյու Փերին՝ «Ընկերներ» սերիալից, մահացել է 54 տարեկանում

Մեթյու Փերին՝ շատերի կողմից սիրված «Friends» սերիալից, մահացել է 54 տարեկանում: Los Angeles Times-ը վկայակոչելով իրավապահ մարմինների կողմից տրամադրված աղբյուրներին, հայտնում է, որ Փերին մահացել է շաբաթ օրը՝ իր տանը,  մահվան պատճառ կարող է հանդիսանալ ջրահեղձումը:

Բաքվի բռնապետը գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է. «Իսրայելի մերձագույն դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախումբը ՄԱԿ-ում երեկ կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պաշտոնական Թել-Ավիվը դիտարկում է որպես հակաիսրայելական։ Գազայի անմարդկային ռմբակոծության, մզկիթների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխնա ոչնչացման վերաբերյալ քար լռություն պահպանող Ադրբեջան արհեստածին կազմավորման իշխող վարչախումբն այս անգամ ստիպված է եղել գնալու նման քայլի, որովհետև

Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11:00-ի դրությամբ

Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների,իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 11:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավուն քունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների

АМАА-ի Ավետիսյան դպրոցն իր դռներն է բացել ավելի քան 40 տեղահանված արցախցի աշակերտների համար

2023-2024 թթ. ուսումնական տարում AMAA-ի Ավետիսյան դպրոցում սովորող 800 աշակերտից 40-ը սեպտեմբերի 17-ից սկսած՝ բռնի տեղահանվել են Արցախի Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներից, ինչպես նաեւ Ճարտար, Հաթերք եւ Խնուշինակ գյուղերից։ 1-12-րդ դասարաններում սովորող արցախցի աշակերտների համար ստեղծվում են բոլոր պայմանները՝ կրթօջախի նոր միջավայրում ինտեգրվելու եւ բարձրորակ ուսում ստանալու համար։ Նրանց հետ աշխատում է դպրոցի հոգեբանը։ Կրթօջախը տեղահանված

Ակնարկ. «Միջանցք»-ն ու հիւսիս-հարաւը. «Ազդակ»

«Ազդակ» օրաթերթ. Զանգեզուրի միջանցքին աշխարհագրական ուղղութեան փոփոխութիւնը համընկնեցաւ 3+3 ձեւաչափի Իրանի մէջ կայացած հանդիպումին: Առաջինը այս մասին ազդարարեց Թուրքիոյ նախագահը: Հետեւեցան Պաքուի ներկայացուցիչներուն համահունչ յայտարարութիւնները: Միջանկեալ հրապարակումներ եղան անշուշտ թէ՛ Անգարայէն եւ թէ՛ Պաքուէն, որոնք մտածել տուին միջանցքի մասին կատարուող նոր յայտարարութիւններուն խուսանաւումնային բնոյթ ունենալուն մասին: Սակայն միջանցքին իրանեան ուղղութեան մասին կատարուող հետզհետէ պաշտօնական յայտարարութիւնները

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են

Այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին, Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։ Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս: Առավոտյան ժամը 8.00-ին,

Զարեհ Սինանյան. «Դուք ուզում եք, որ ես այս համաժողովի ծանր թեմաները այստեղ մի քանի բառով արտահայտե՞մ։ Չի ստացվի, ես չեմ էլ կարող սպառիչ պատասխաններ տալ»

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Հանուն հայկական շահերի եւ օրենքի գերակայության» խորագրով Հայ իրավաբանների համագումարի պանելային քննարկումներից մեկը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին եւ հետպատերազմական գործընթացներին։ Aravot.am-ը զրուցեց համաժողովի կազմակերպիչ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ -Պարոն Սինանյան։ Որքան հնարավոր է հակիրճ ներկայացրեց այս նախաձեռնության նպատակը։ -Եթե շատ կարճ պատասխանեմ, խորացնել, ընդլայնել սփյուռքի հայ իրավագիտական մտքի

Սամվել Շահրամանյան. «Ես հասկանում էի, թե ինչ դժվար պատասխանատվություն է ընկնում ինձ վրա»

Այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ, որ այդ բեռը վերցնեին իրենց վրա։

Փաստորեն «անընդունելի է, որ արցախահայերը մասնակցեն Հայաստանում իրականացվող քաղաքական գործընթացներին». Շարմազանով

Հարցազրույցն ամբողջական կլիներ, եթե վերջում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնվեր Նիկոլ Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դարակազմիկ որոշման համար։

«Ուղիղ 50 տարի առաջ մեր «Արարատ»-ը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Ուղիղ 50 տարի առաջ մեր «Արարատ»-ը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ 1973թ.-ի հոկտեմբերի 28-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում Արարատը 3:2 հաշվով հաղթեց Լենինգրադի Զենիթին ու դարձավ ԽՍՀՄ չեմպիոն։ Փառք ու պատիվ «Արարատ 73»-ի լեգենդներ Ալյոշա Աբրահամյանին – 30 խաղ Սանասար Գեւորգյանին – 20 խաղ Արմեն Սարգսյանին – 23 խաղ Ալեքսանդր Կովալենկոյին –

Քերոբյանը Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ Լոնդոնում քննարկել է ՀՀ-ում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելու բարեփոխումները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը Լոնդոնում հանդիպել եմ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Խոսել ենք Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների մասին, որոնք թույլ կտան բարձրացնել վերջիններիս գործունեության արդյունավետությունը։ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնման գործում կարևորել ենք տեղեկատվության փոխանակման և կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին գործարարների առավել ակտիվ մասնակցության

Արմեն Գրիգորյանը Բլինքենի և Մակրոնի օգնականների հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղիները: ՀՀ Անվտանգության խորհուրդ

Բաքուն կրկին քննադատում է Մակրոնին

«Ազատություն». Բաքուն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքը: «Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի: Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա և խրախուսել է

Արմեն Գրիգորյանը Ճապոնիայի վարչապետի խորհրդականին է ներկայացրել ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և խաղաղության հաստատման ջանքերին: Վերոնշյալի համատեքստում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը: Հանդիպմանը քննարկվել է նաև անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: ՀՀ

Ավինյան. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ունի բոլոր նախադրյալները մեր երաժշտական սերուցքի հարթակը լինելու

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Պատանի երաժիշտների, նրանց ծնողների ու երևանյան մշակութային օջախների աշխատակիցների հետ հանդիպել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտների ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031