Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Քերոբյանը Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ Լոնդոնում քննարկել է ՀՀ-ում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելու բարեփոխումները

Հոկտեմբեր 28,2023 22:45 Share
Աջակցեք aravot.am-ին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Լոնդոնում հանդիպել եմ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։

Խոսել ենք Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների մասին, որոնք թույլ կտան բարձրացնել վերջիններիս գործունեության արդյունավետությունը։

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնման գործում կարևորել ենք տեղեկատվության փոխանակման և կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին գործարարների առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: