Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանից հետո` Խաչատուրյանը

Հոկտեմբեր 29,2023 16:30

Aravot.am-ի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցից հետո, երեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով Սյունիքում է լինելու նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը:

Վահագն Խաչատուրյանը, ըստ մեր աղբյուրների Սյունիքում մնալու է երեք օր, այցը սկսելու է Մեղրիից։ Երկրի նախագահը լինելու է մարզի բոլոր համայնքներում, հանդիպելու է մարզային իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, լինելու է կրթական եւ մշակութային օջախներում։

Ի դեպ նկատենք, որ Խաչատուրյանը Սյունիքում եղել է նաեւ 2021թ․ ապրիլին, որին նույնպես նախորդել  էր Նիկոլ Փաշինյանի այցը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031