Օրվա լրահոսը

Արցախցիների ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի Կոսովոյի անկախության օրինակով. Թագուհի Թովմասյանը՝ Պատրիկ Սվենսոնին

Շվեդիան սատարում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ՀՀ ժողովրդավարական ձգտումներին. դեսպան Սվենսոն

«Փաշինյանն ու իր խմբակը առկա դաշնակցի եւ գործընկերների հետ հարաբերությունները «դորդ ու բեշ» են արել, հիմա նոր գործընկերնե՞ր են որոնում». Մամիջանյան

Մամիջանյանն ասաց, որ միայն իշխանությունների մեղքն է, որ զենք չեն վաճառում Հայաստանին. «Դու բանկոմատ չես, որ մենակ փող տաս: Եթե զենք չեն տալիս, դա քո մեղքն է, որովհետեւ քեզնից առաջ զենք էլ էին վաճառում, անվճար էլ էին տալիս, Իսկանդեր էլ էին տալիս: Իսկ հիմա փամփուշտ էլ չես կարողանում գնես»:

«Ադրբեջանցիների վերադարձից հետո կասեն, որ ստիպված են իրենց ուժերը մտցնել Սյունիք, որից հետո կարող ենք Սյունիքին ասել՝ մնաս բարով»

Փորձագետներն այսօր քննարկեցին հարցը, թե տարածաշրջանի երկաթուղիների, նոր ճանապարհների նախագծերը ի՞նչ նշանակություն կարող են ունենալ տարածաշրջանի համար։

«Էթիկան պետականության հիմքերից մեկն է». երկխոսություն դատավորների ու դատախազների միջև՝ դատավարական էթիկայի թեմայով

Երևանում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն, որը կազմակերպել էր Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառումների շրջանակում: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով երկխոսությունը վարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանը: Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազ

Նարինե Դիլբարյան. «Խաղաղության խաչմերուկ ունենալու համար պետք է ամրագրես քո ներկայությունը այդ խաչմերուկում, որը նախ պետք է հայկական լինի, հետո նոր խաղաղության»

Միջազգային քաղաքականության մեջ, այո, շատ երկրներ տարբեր ուժային կենտրոնների հետ համաչափության սկզբունքով փորձում են վարել դիվերսիֆիկացված՝ տարբերակված եւ հավասարակշռված դիվանագիտական հարաբերություններ: Դա բոլորի համար գերխնդիր է: Բայց դա իրական կատարողը չի աղաղակում, որ եկեք այստեղ, ես այլեւս չունեմ գործընկեր, իմ դաշտը բաց է, հատկապես, որ այդ դաշտը բաց չէ եւ ռուսական ռազմակայանն այստեղ տեղակայված է:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պարգևավճարն ուղղելու են բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծմանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ամբողջ ծավալով ուղղելու են բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար:  

Արիաներ եւ նախերգանքներ, 3 «բիս» եւ սիրո խոստովանություն՝ Ռամոն Վարգասից

Երեւանում կայացավ աշխարհահռչակ տենորի բացառիկ համերգը

«Հայրենիքի հանձնումը, դավաճանությունը շնորհավորում եմ, արդեն նաեւ լոգո ունի». Մամիջանյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրի մասին

Թե ինչու չի գնում Ալիեւը արեւմտյան հարթակների հանդիպումներին՝ Մամիջանյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչու չի գնում, բայց փաստացի եկեք արձանագրենք, որ իր գնալ-չգնալը կապ չունի, մեկ է հակահայկական որոշումներ է կայացնում Փաշինյանը, ստորագրում է հակահայկական փաստաթղթերի տակ»:

««Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, նպատակն է ապահովել ադրբեջանցիների վերադարձը իրենց «նախնիների հայրենիք»»

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, և «համայնքի» հիմնական նպատակն է ապահովել ադրբեջանցիների խաղաղ վերադարձը իրենց «նախնիների հայրենիք»։ Այս մասին ասված է «համայնքի» հաղորդագրության մեջ: 📌Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի արձագանքը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ «համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը» ցույց է տալիս Հայաստանի քաղաքականության մեջ «ադրբեջանցիների նկատմամբ

Արփինե Սարգսյան․ «ԼՂ-ից բռնի տեղահանվածները ոստիկանությունում կարող են ծառայության անցնել ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո»

ՆԳ փոխնախարարը Արցախից բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված վարորդներին կոչ է անում այսօրվանից զգոն վարել ավտոմեքենան, այսօրվանից բոլոր խախտումների համար տուգանք կկիրառվի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վրկ, 26-28-ին առանձին

«Գրանադայի հայտարարությանը Ալիեւը մեծ հաշվով համաձայնել է, այն, որ չի գնացել, չի ստորագրել, դա դեռ չի նշանակում, որ համաձայնություն չի տվել». Ջուլհակյան

Ջուլհակյանը, խոսելով բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին՝ ասաց, որ Ալիեւը խուսափում է արեւմտյան հարթակում հանդիպումներից ու այդ մասին խոսել է Բիշքեկում. «Պատճառն այն է, որ արեւմտյան հարթակում Ալիեւն իրեն շատ հարմարավետ չի զգում, տեսնում է արեւմտյան կոնսենսուսը որն է:

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ խաղաղության հասնելու համար

Ավելի վաղ Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին օգտագործել որպես հարթակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն. Փաշինյանը Վրաստանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները

Այս է պատճառը, որ մեր Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

«Վարչապետն առանձին կապուղիներ էր առաջարկում, շուտով հրապարակային կդառնա, թե կոնկրետ որ ճանապարհներն ենք առաջարկում ապաշրջափակել». Ջուլհակյան

Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Մեր կողմից վիզուալիզացված խաղաղության խաչմերուկը, որը տարբեր մեդիաձեւաչափերով հասանելի կլինի ե՛ւ ձեզ, ե՛ւ մեր քաղաքացիներին վիդեոյի, բրոշյուրի տեսքով, կկարողանաք ծանոթանալ, թե ՀՀ-ն կոնկրետ որ ճանապարհները ու ինչ տեսքով է առաջարկում ապաշրջափակել: Խաղաղության խաչմերուկը Հայաստանի կողմից տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձեւի առաջարկն է»:

«Իշխանությունը ստանձնած կոալիցիան չունի բացարձակ մեծամասնություն եւ իշխանությունը փաստացի վերցվել է»․ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ

Երեւանի ավագանու նիստում «Ազգային առաջընթացը» «Հանրային ձայնին» կոչ արեց չմասնակցել փոխքաղաքապետերի ընտրությանը, որպեսզի քվորում չապահովեն

Հայաստա՞ն, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը. Շարմազանով

Պատրանք է, թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։

Ֆրանսիան Հայաստանի և հայերի կողքին է․ Սեբաստիան Լըքորնյու

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի Փարիզ կատարած այցի շրջանակում ստորագրվել են հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։

Հեռակա քրեական վարույթ՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ

Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ:

Արթուր Օշականցու «Հոգեհոսքը» լուսավոր պատուհան է մտահոգ օրերի մեջ

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Արթուր Օշականցու հոբելյանական ցուցահանդեսը՝ այս տարի լրանում է նրա ծննդյան 70 -ամյակը: Լոնդոնում եւ Հայաստանում արվեստանոցներ ունեցող նկարիչը ապրում է եւ ստեղծագործում է տարվա կեսը հայրենիքում, կեսը՝ Լոնդոնում: Օշականցին աշխարհում հայտնի անուն է, գեղանկարչության նոր ուղղության ՝ աբստրակտ նատուրալիզմի հիմնադիրն է համարվում, այդ մասին հռչակումը երեք տասնամյակ առաջ արել

2023թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ

📊2023թ․ հունվար–սեպտեմբերին 2022թ․ հունվար–սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.7% 📊2023թ․ սեպտեմբերին 2022թ․ սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6% ՀՀ ԷՆ

Անի Խաչատրյան․ «Չփորձեք «Հանրապետություն» կուսակցությանը որեւէ պիտակավորում տալ, թե չէ ձեր «Կարգին Հայկոյին» քաղաքապետի իր անցած տարիները կհիշեցնենք, շորերն էլ կարա ինքը ընտրի՝ ինչ սեռի շոր է հագնում»

Երեւանի ավագանու նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն արձագանքելով «Ազգային առաջընթաց»-ից ավագանու անդամի հայտարարությանը, սպառնաց՝ այ անհայտ ծագման արարածներ, չփորձեք «Հանրապետություն» կուսակցությանը պիտակավորել

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի

Կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը

Դատավճիռներ Հայաստանի Հանրապետության անունից

Մինչեւ 2020 թվականը հանրապետության դատական ատյաններում դատավճիռներ էին կայացվում «հանուն Հայաստանի Հանրապետության»: Դրանից հետո դատավճիռներ են կայացվում «Հայաստանի Հանրապետության անունից»: Չգիտեմ, իրականում ի՞նչ տվեց այս «մեծագույն» փոփոխությունը մեր հանրապետությանը, սակայն մի բան պարզ է, որ Հայաստանի անունից կայացված դատավճիռներում ոչ իրավաչափ պատժատեսակներ են կիրառվում: Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik

«Գոնե իմ ղեկավարման ժամանակ 1500 ինքնաթիռի չվերթով մենք սպառազինություն ենք ներկրել ՌԴ-ից». Սեյրան Օհանյան

Այն, որ ՌԴ-ից իրենք չեն կարողանում այսօր ներկրումներ անեն, դրա պատասխանատուն ՀՀ իշխանություններն են:

Վարուժան Գեղամյան. Ակնհայտ է, որ Թուրքիան պատրաստվում է խաղաղության պատերազմի

Ըստ բյուջեի նախագծի՝ 2024 թ.-ին Թուրքիան ռազմական և անվտանգային ոլորտի վրա ծախսելու է ավելի քան 45 միլիարդ ԱՄՆ դոլար։ Սա այս տարվա ռազմական ծախսերից ավելին է մոտ 150 %-ով։

«Ալիեւը այն, ինչ անհրաժեշտ էր ստանալ բանակցային գործընթացում Արեւմուտքից, արդեն ստացել է՝ բռնագաղթեցում, էթնիկ զտում». Սեյրան Օհանյան

Ըստ Օհանյանի, «Խաղաղության խաչմերուկի» համար լուրջ բանակցողներ են պետք եւ լուրջ աշխատանք պետք է տարվի:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները Մեն կղզում մասնակցում են միջազգային գերմրցաշարի

Այս մրցաշարում ԱՄՆ-ը ներկայացնողների թվում են Լեւոն Արոնյանը, Սամուել Սեւյանը եւ Վարուժան Հակոբյանը: Լեւոնն ու Սամուելը իրենց հաշվարկին հաղթանակ են գրանցել, իսկ Վարուժանը բավարարվել է կես միավորով:

Երեւանի ավագանին ընտրեց փոխքաղաքապետեր․ սնանկ ճանաչված Սարգիս Մադաթյանի օգտին քվեարկեցին ավագանու 32 անդամներ

Երեւանի ավագանին այսօր ընտրեց չորս փոխքաղաքապետեր, Ավինյանի առաջին տեղակալ ընտրվեց Արմեն Փամբուխչյանը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031