Օրվա լրահոսը

«3+3»-ի հանդիպումը, սակայն, այս անգամ եւս 5 մասնակիցներով

Նախարարները պայմանավորվեցին` հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ խորհրդատվական տարածաշրջանային հարթակի («3+3») ձեւաչափով առաջին հանդիպումը՝ ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Հիշեցնենք, որ տարածաշրջանային այս ձեւաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, առաջարկելով տարածաշրջանի հեռանկարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների եւ նրանց երեք մեծ հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հայտարարություններին

«Մի իրավիճակում, երբ տարածաշրջանում չկա որևէ մարդասիրական ճգնաժամ, հակառակի մասին հայտարարությունն ակնհայտ կողմնակալության դրսևորում է»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան

Երեւանի ավագանու նիստում փոխքաղաքապետերի թեկնածությունների քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության անդամը դժգոհեց, որ թեկնածուներին ներկայացնելիս չի նշվում, թե որ ոլորտն են նրանք համակարգելու

Քրեական վարույթ՝ Ալեն Սիմոնյանին առնչվող «Պալլադա Ծաղկաձորի» գործով. «Հետք»

Ծաղկաձորում ԱԺ նախագահի որդու կնքահոր մասնակցությամբ կառուցվող համալիրի շինթույլտվությունը խախտումով է տրվել

Եթե կա կարծիք, որ միակ վտանգը էսկալացիան է, սխալ մոտեցում է: Ադրբեջանն ունի Հայաստանը ոչնչացնելու ոչ թե մեկ, այլ մի քանի սցենար. Տաթևիկ Հայրապետյան

Մինչ ՀՀ ԱԳՆ-ն լռում է, երբ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում են ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ ագրեսիվ նկրտումներ ներկայացնող «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ, Ադրբեջանը մշակում է ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր

Սպահան Գևորգ Փարսյանի այցի նպատակը քննարկումներն էին տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին

Հոկտեմբերի 20-23-ը Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեյի հրավերով պաշտոնական այցով Սպահանում էր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։ Այցի հիմնական նպատակը Սպահանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ խորհրդակցությունները և քննարկումներն էին՝ տարբեր ոլորտներում համագործակցությունների ու փորձի փոխանակման հնարավորությունների մասին: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Եպիկոպոս Քեչեճյանի

Երևանի փոխքաղաքապետի թեկնածու Սարգիս Մադաթյանն ու նրան պատկանող ընկերությունը սնանկ են ճանաչվել. «Հետք»

Ստացվում է, որ Սարգիս Մադաթյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում թաքցրել է ընկերությունների սեփականատեր լինելու հանգամանքը:

Անդրանիկ Քոչարյանը տարեկան եկամուտի 60%-ով որդու համար մեքենա է գնել. «Ժողովուրդ»

Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։

Չպետք է թույլ տալ, որ Արցախի հայության իրավունքների ու վերադարձի հարցը մոռացվի. «Փաստ»

Իրականում ոչ թե պահպանում են, այլ ժամանակ առ ժամանակ զիջում

Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիեւը չի գնում Բրյուսել այն նույն տրամաբանությամբ, ինչ Գրանադայի դեպքում էր։ «Այն, ինչ պետք էր ստանալ Արեւմուտքից՝ Արցախի հետ կապված, Ալիեւը դա ստացավ, հիմա այն, ինչ ուզում է ստանալ Սյունիքից, արեւմտյան հարթակներում դա չեն ընդունում։ Այդ իմաստով Ալիեւն այնտեղից ստանալիք չունի, այդ պատճառով չի գնացել»,-

Մի քանի օրվա տարբերությամբ՝ 2 մեքենա: 3 անշարժ գույքն էլ Կենտրոն վարչական շրջանում են. Նուարդ Վարդանյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

2018 թվականի հեղափոխությունից հետո քաղաքական արենա եկած Նուարդ Վարդանյանը 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։ 2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն եւ 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված

Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակը տարավ Ավստրիայում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Վիեննայում ընթացող միջազգային մրցաշարի երկրորդ շրջանում 1 ժամ 6 րոպեում 6։3, 6։1 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Իրժի Լեգեչկային ու մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Դմիտրի Մեդվեդեւ/Գրիգոր Դիմիտրով զույգի հաղթողի հետ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանվել Խնձրցյանը Մ 23 աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճեց

Մրցանակային տեղի հավակնում էին նաեւ 79 կգ քաշային Մենուա Յարիբեկյանն ու 97 կգ՝ Սերգեյ Սարգսյանը, սակայն նրանք վճռորոշ գոտեմարտը տանուլ տվեցին ու անմասն մնացին մեդալից։

Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ Սվետլանա Կարապետյանը՝ Բանկի ռազմավարության, ապագա ծրագրերի և ոլորտում կանանց ներգրավվածության մասին

Անկախությունից ի վեր Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտը զարգացման դինամիկ աճ է գրանցում, և պետք է նկատել, որ ոլորտում կանանց ներգրավվածությունը շարունակաբար մեծանում է։ Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային մասնավոր իրավունքի մագիստրոս Սվետլանա Կարապետյանը խոսել է ոլորտի զարգացման միտումների, Բանկի ռազմավարության, այդ կոնտեքստում՝ Հայաստանում ֆինանսական գրագիտության բարձրացման և թվային նորարար լուծումների ներդրմանը զուգահեռ՝ Բանկի մասնաճյուղերի միջոցով

Վճռորոշը ներքին գործընթացներն են

Ես պատրաստվում եմ ավելի երկար ապրել, քան Փաշինյանը, Բայդենը, անգամ Պուտինն ու Լուկաշենկոն «թագավորելու են»: Այստեղից՝ նրանց սիրել-չսիրելու, նրանց կողմ-դեմ լինելու թեման ինձ ավելի քիչ է հուզում, քան այն պատճառները, որոնք իշխանության էին բերել հենց այդպիսի՛ «թագավորների», եւ, որն ավելի էական է՝ ինչու են այդ «թագավորները» շարունակում բազմել իրենց «գահերին»: Մարդկանց պատմության մեջ 40 կամ ավելի դար

Ինչ է հետքթային հոսքն ու ինչու է այն առաջանում

Ցուրտ եղանակին, հատկապես շնչառական հիվանդությունների ակտիվացման շրջանում շատերին է անհանգստացնում այն վիճակը, որն ընդունված է անվանել հետքթային (պոստնազալ) հոսք, երբ թանձր, մածուցիկ լորձը դժվարությամբ հոսում է դեպի կոկորդը՝ մարդուն տհաճություն և այլ ախտանշաններ պատճառելով։ Ինչ է հետքթային հոսքը Մարդու քթում, կոկորդում և հարքթային խոռոչներում մշտապես լորձ է արտադրվում, որը կանխում է շնչուղիների չորացումը, ինչպես նաև

Դեռ Հայրենիքի զգացողությունը՝ մի կողմ: Գոնե ինքնապահպանման բնազդը կարթնանա՞․ «Փաստ»

Եթե կարծում եք, թե Արցախը «բարեհաջող» հանձնելուց հետո վտանգը վերացել է կամ նվազել, ու, եթե նման «մտքեր» ունենալով՝ Նիկոլի կաբինետի անդամ չեք, ապա չարաչար սխալվում եք:

Կարեն Միրզոյան․ «Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99.9 տոկոսը, ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր՝ հատուկ կոդով»․ «168 ժամ»

Իմ կարծիքով՝ հրապարակային նման հայտարարություն անելով՝ Փաշինյանը ցանկանում է արցախցու հավաքական կերպարը տրոհել։ Դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արցախցին հրաժարվում է իր իրավունքներից, չի պահանջում այլևս վերադառնալ Արցախ:

ՀԱՄԱՍ-ը և «ահաբեկչության» տենդը

Կկարողանա՞ արդյոք Հայաստանը մի օր հասնել նրան, որ Թուրքիան և Ադրբեջանը ճանաչվեն որպես իր դեմ ահաբեկչություն կիրառած պետություններ։ Որպեսզի դա իրականություն դառնա, միջազգային իրավունքը պետք է սահմանի «ահաբեկչություն» տերմինը՝ դրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Ահա միջազգային իրավունքի իրավական բացերի վերլուծությունը արգենտինացի լրագրող Խուան Գասպարինիի հոդվածում (24 հոկտեմբերի, 2023 թ), որն օրինակ է բերում Իսրայելի և

Բրյուսելյան ձեւաչափը մնում է հիմնականը, իսկ 3+3-ը այլեւս այլընտրանք էլ չէ, մտավ փակուղի. Տիգրան Խզմալյան

Հայ-ադրբեջանական բանակցությունների այս փուլը կանվանեի ճահճացում. Խզմալյան

Մենք որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար, որպեսզի այս մարտահրավերը հաղթահարենք միահամուռ ուժերով. Մուշեղ Մուրադյանը

Շիրակի մարզպետը շարունակում է այցելությունները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանիքներին Մարզպետը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր տեսակցել է Ախուրյանում բնակություն հաստատած Շաքարյանների ընտանիքին։ Վազգեն Շաքարյանը տիկնոջ և 3 որդիների ընտանիքների հետ բնակվում է Ախուրյանում, 13 հոգանոց ընտանիքն ապրում է վարձով տանը։ Մարզպետի հետ զրույցում Շաքարյանները

Դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ

Ի շարունակություն ԱՄՆ Կոնգրեսի հետ դեսպանության տարվող աշխատանքների՝ ս․թ․ հոկտեմբերի 24-ին դեսպան Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ամի Բերայի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման հետևանքները, մասնավորապես ԼՂ հայերի էթնիկ զտմանը, նրանց տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել այն հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է

Պեմզաշենի դաժան սպանության գործով մեղադրյալներից մեկը մեղադրանքն ընդունել է մասնակի, մյուսը՝ ընդհանրապես չի ընդունել

Տուժողի ներկայացուցիչը սխալ է համարում այս փուլում Քննչական կոմիտեի կողմից դեպքի մանրամասները հրապարակելը

«Պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանե՞լ ռազմաբազաները Հայաստանից», «Մենք նման հարց չենք քննարկում», պատասխանում է Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին   The Wall Street Journal  Յարոսլավ Տրոֆիմով – Պարոն վարչապետ, շնորհակալություն  The Wall Street Journal-ի հետ հարցազրույցի համար։ Կսկսեմ ամենաբարդ հարցերից։ Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատես եղանք։ Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է տարածվել ինքնիշխան Հայաստանի տարածք, և ըստ Ձեզ, Հայաստանի դաշնակիցներն ու գործընկերներն ի՞նչ

«Մեր կառավարության ջանքերը միտված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգսերի թեթևացմանը»

Շարունակվում են մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի այցելությունները ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքներին

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի ընթացքում նախագահը համառոտ զրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը: Հանրապետության նախագահը կարճ զրույցներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչի,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031