Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Փոխքաղաքապետի թեկնածուն միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին։ Ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյոք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»․ Պեդրո Զարոկյան

Հոկտեմբեր 26,2023 11:05

Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում չորս փոխքաղաքապետերի նշանակման հարցերն են։ Տիգրան Ավինյանի առաջին տեղակալի թեկնածուն Արմեն Փամբուխչյանն է։ Մյուս փոխքաղաքապետերի թեկնածուներն են Լեւոն Հովհաննիսյանը, որը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, Սուրեն Գրիգորյանը, որը եւս փոխքաղաքապետի պաշտոնում էր, եւ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

Արմեն Փամբուխչյանի ելույթից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հարց ուղղեց Փամբուխչյանին՝ ձեր կենսագրության մեջ 2004-2017 թվականը բաց է, ի՞նչ եք արել այդ տարիներին․«Դուք 2018-ին ասացիք, որ հեղափոխություն եք անելու, ուզում եմ հասկանալ՝ իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն, որովհետեւ այստեղ ունենք մարդ, որը քրեական գործով է անցնում, ձախ կողմում նստած է, ունենք մարդ, որը փոխքաղաքապետի թեկնածու է, որն իր հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել, էս մարդն ի՞նչ է ուզում անել քաղաքապետարանում, զրո կոպեկ ունի։ Հետո կարդացի նրա (նկատի ունի Սարգիս Մադաթյանին, Ն․Բ․) կենսագրությունը, ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2023 թվականին, նախքան այդ էլ պետական մարմիններում է աշխատել ամենակոռումպացված ժամանակ, նա պետք է երկու աշխատավարձ ստացած լիներ, ու ոչ մի կոպեկ չի հայտարարագրել։ «Հետքը» գրել է, որ միլիոններ է պարտք պետությանն ու բանկերին։ Ի՞նչ գործ ունի պետական գործի հետ, արդյոք դուք նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն եք»։

Փամբուխչյանն անդրադառնալով իրեն վերաբերող հարցին, պատասխանեց՝ չգիտեմ՝ ինչ կենսագրություն է ձեզ բաժանվել, իմ կենսագրության մեջ 2008 թվականից սկսած իմ աշխատանքները նշվում է մինչեւ 2017 թվականը․ «Թվարկեմ՝ «Ֆինկա» վարկային կազմակերպությունում անվտանգության աշխատող, վարկային մասնագետ, ավագ մասնագետ, խնդրահարույց վարկերի բաժնի ղեկավար, այնուհետեւ խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի պետ IDbank-ում, այնուհետեւ «Մոգո» վարկային կազմակերպությունում խնդրահարույց վարկերի վարչության պետ, այնուհետեւ գալիս է 2018 թվականը, ես նշեցի մինչեւ 2017 թվականի իմ կենսագրականը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ․ Գ․ Երևանի փոխքաղաքապետեր ընտրվեցին Արմեն Փամբուխչյանը, Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը, ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետությունից» էլ Սարգիս Մադաթյանը։ Քվեարկությանը չի մասնակցել Հայկ Մարությանի գլխավորած խմբակցությունը, Հանրային ձայնը ձեռնպահ է քվեարկել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031