Օրվա լրահոսը
Ցուցմունք են տվել գործով «տուժող» ճանաչված անձինք․ Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունը
Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Խաչատրյանը պնդել է, թե Մեշալի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղավոր են «Հայաստանից ու արտասահմանից եկածները, որոնք Դաշնակցության անդամ են եղել»։
«Օրեցոր ավելի շատ ենք կորցնում պոտենցիալ մասնագետների». IUCN համաժողովում քննարկվել են երիտասարդությանը հետաքրքրելու խնդիրները
Երիտասարդներին բնության և կենսաբազմազանության խնդիրներով հետաքրքրելու անհրաժեշտություն կա։ Երիտասարդների մասնակցության և ներգրավման խնդիրներն ակտիվորեն քննարկվել են Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման 2-րդ օրը՝ հոկտեմբերի 17-ին։ IUCN Կրթության և կապի հանձնաժողովի (CEC) փոխնախագահներ Դիանա Գարլիցկան և Ալեքսեյ Զավարցինը խոսել են միջսերունդային փոխհամագործակցության կարևորության մասին, ինչպես նաև՝ CEC իրականացրած քայլերի,
«Առանձնացրել ենք միջազգային փորձի լավագույն մոտեցումները». մեկնարկեց Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը
8 ռեզիդենտները առաջիկա երեք տարիների ընթացքում կվերապատրաստվեն միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ծրագրով, որն ընդգրկում է մանկաբուժության բոլոր ճյուղերը՝ նեոնատոլոգիայից մինչև դեռահասների առողջություն:
«Ըստ օդում կախված լուրերի՝ բուժհիմնարկների տնօրեններն անձամբ կամ միջնորդավորված զբաղված են բժշկական արտադրատեսակների ներկրմամբ»․ Նարեկ Զեյնալյան
«Այս օրենքը օգնում է մեզ, որպեսզի մի շարք պետական պաշտոնյաներ չխառնվեն՝ զարտուղի ճանապարհներով իրենց հետ փոխկապակցված մարդկանց կազմակերպությունները մրցույթի հաղթող դարձնելու համար»։
Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է անում բոլոր դերակատարներին ապահովել ԼՂ-ի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը
Բաց նամակ միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին (ՄԱԿ ՓԳՀ) և Եվրոպական միությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին Լեռնային Ղարաբաղ. հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և անվտանգությունը Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է անում բոլոր դերակատարներին ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը: Դերակատարները պետք է հարգեն՝ Հաշմանդամություն ունեցող
Իմ նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված. Դունյա Միյատովիչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված
Մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը
Մեր իրականության մեջ առկա խնդիրների խորքային պատճառները հիմնականում արժեքային դաշտում են
«Ամբողջ համացանցում տարածված է, որ Ալիեւը մեր դրոշն է տրորում, բա գնա ականջը ոլորի». Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին
Փաստորեն, Քաջ Նազարը միայն հեքիաթ չէ, իրապատում է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վրկ:
Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի
«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև
Նաև արդեն իսկ գործընթացը մեկնարկում է իրավունքների խախտմամբ, որովհետև դատական նիստից առաջ խնդրել էինք հետաձգել այն մեկ այլ ժամի, որ ծանոթանանք վարույթի նյութերին, որքան տեղեկացված ենք, պարոն Քոչարյանն էլ չի ծանոթացել, բայց այն մերժվեց։ Նիստը մեկնարկում է արդեն իսկ մեր՝ նյութերին չծանոթացած
Թուրքիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները դատապարտել են «Իսրայելի հարձակումը Ալ-Ահալի հիվանդանոցի վրա»
Արցախի խաղաղ բնակչության, դպրոցների և մանկապարտեզների ռմբակոծմանն աջակցում էին և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը։ Արցախի խաղաղ բնակչության պաշտպանության համար չէր աշխատում նաև միջազգային մարդասիրական իրավունքը։
350+ թափուր աշխատատեղ. Երևանում տեղի կունենա Career Fest CreedRoomz-ի կողմից
Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան: Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 – 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ: Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց
Եթե չկա ինքնասիրություն, այն չի էլ խոցվում
Մշակութային հիշողության տարբեր տեսակները Պապիկս չէր սիրում պատմել պատերազմի մասին: Խոսքը Մեծ Հայրենական պատերազմի մասին է, որի ճանապարհներով նա հասել էր մինչեւ Բեռլին: Եթե պատմում էր, ապա ինչ-որ աննշան կենցաղային միջադեպերի, ոչ թե կրակի, արյան եւ զոհերի մասին: Հայրս ասում էր, որ նա ոչ թե խնայում էր մեզ՝ երեխաներիս, այլ՝ ընդհանրապես չէր ցանկանում անդրադառնալ այս
Հայաստանի մինչեւ 23 տարեկան ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականները պատրաստվում են մասնակցել Ալբանիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 23-ից 29-ը կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը: Հայտնի են այն մարզիկների անունները, որոնք պայքարի մեջ կներգրավվեն Տիրանայի մրցագորգում: Ազատ ոճ. 57 կգ՝ Սամվել Խնձրցյան, 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան, 65 կգ՝ Անդրանիկ Ավետիսյան, 70 կգ՝ Տիգրան Ղազարյան, 74 կգ՝
Եթե գրված է, որ շորթում եմ արել, դա արվում է սուսուփուս, ոչ թե որ բոլոր կուսակցությունները ներքաշված լինեն այդ ամենի մեջ. «Սիթի Սայնս» ՍՊԸ տնօրեն
Դուք համարում եք, որ բոլոր կուսակցություններն այնքան անգրագետ եւ այնքան անբան են, որ իմ մի հորդորով միացե՞լ են այդ գործընթացին. Հրանտ Թումանյան
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Դատախազը
«Ընտանիքում երեք երեխա ենք՝ ես, քույրս ու եղբայրս, արդեն հասցրել ենք երեք պատերազմ տեսնել, ծնողներս՝ չորս»
Աստղաշենի քարացած աստղիկները կամ՝ բռնագաղթված մի ափ սիրտ Արցախի Մարտակերտ քաղաքից է տոհմիկ արցախցի Իննա Բաղրյանը, ում ֆեյսբուքյան հարթակից եմ ճանաչել մի դիպվածով: Աստղաշենի աստղիկների մասին տեղեկությունն էի փնտրում, հետաքրքիր էր միլիոն տարի առաջ այդ տարածքում համաշխարհային օվկիանոսից մնացած շուշանածաղիկների (ծովաշուշանների) քարացած բնանմուշների մասին իմանալ, սեփական աչքով տեսնելու եւ շոշափելու պարզ հետաքրքրասիրությունս արցախցի Իննայի ուշադրությանն
Տաթեւ Աբրահամյանը 4-րդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ առաջնությունում
Լեւոն Արոնյանը անհաջողության մատնվեց ու նահանջեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական: Նա, ընդհանուր առմամբ, վաստակեց 5,0 միավոր:
«Մինչեւ 2027 թվականը բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն լիցենզավորում»․ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նոր փաթեթը
Նախարարը նշեց, որ Հայաստանում կա 15 415 ավագ բուժաշխատող, ովքեր ստացել են հավաստագիր։
Հայաստանը կորսնցուցած է խօսակիցի իր արժէքը Փութինի և Մոսկուայի համար։ Մոսկուայի իրական խօսակիցները Կովկասի մէջ Ալիևն ու Էրտողանն են այսօր։ Եւ անպայման՝ Իրանը. Կարօ Արմենեան
Իշխանափոխութեան գործը առաջին շփման գիծն է մեր լինելիութեան պատերազմին
Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին
Սկիզբը՝ այստեղ: 1.Խաչիկը, հակառակ Գագոսյանի, «լեռան» ստորոտում է Փասադենան Լոս Անջելեսը կազմող 82 քաղաքներից մեկն է՝ 132 000 բնակչությամբ: 1890 թ. սկսած ամանորյա տոները այստեղ սկսվում են «Վարդերի շքերթ» տոնահանդեսով: Ինչպես ասել է շքերթի կազմակերպիչներից պրոֆեսոր Չարլզ Փ. Խոլդերը. «Նյու-Յորքում մարդիկ ձյան տակ են թաղված, իսկ այստեղ բացվում են վարդերը, ուր որ է՝ կհասնի նարինջը: Եկեք ամեն տարի հունվարի մեկին շքերթ
Արցախի ժողովրդի ցեղասպանությունից հետո նշաձողի ոչ թե հերթական իջեցումը, այլ՝ վերացումը անթույլատրելի է. Արտակ Բեգլարյան
Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից
Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ռուս-ադրբեջանական համատեղ 8 անցակետ. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները շարունակում են ԼՂ տարածքում իրենց առջև դրված խնդիրների իրականացումը, հաղորդվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: «Պահպանվում է Բաքվի հետ անդադար փոխգործակցությունը, որի նպատակն է թույլ չտալ արյունահեղություն, ապահովել անվտանգություն և պահպանել խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի նորմերի ապահովումը: Ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից
Սաակաշվիլիին խորհուրդ կտամ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ` Ալիևի հետ և հորդորել նրան Բրյուսել գնալ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու. Խառատյան
Սաակաշվիլին ոչ միայն ծպտուն չհանեց էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության մասին, այլեւ անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին Արցախը հայաթափելու կապակցությամբ: Հիմա էլ իրեն իրավունք է վերապահում բացատրել, թե` «խաղաղության հասնելը որքան կարեւոր է»:
Փաշինյանը «կարմիր գծի» հարցում վերջնական որոշում ունի՞
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացում` այո, բայց ինչպե՞ս է պահպանվելու Հայաստանի ինքնիշխանությունը Մեկ շաբաթ առաջ պաշտոնական Անկարան դարձյալ հիշեցրեց Երեւանին, որ Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է սպասում: Նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց. «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ
Բաքուն արձագանքել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետի ելույթին
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանն իբրև թե ինքն իրեն մեկուսացրել է տարածաշրջանային նախագծերից։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար պետք է հիմք ընդունել բացառապես 1922թ․ սկզբի քարտեզը. Մեսրոպ Առաքելյան
Սահմանազատումը չի կարող իրականացվել 1975թ․ քարտեզով նշված սահմաններով, քանի որ դրանք պետական սահմանները չեն։
«Դուք Պուտինի թշնամին եք, նա փորձելու է Ձեզ տապալել»․ Սաակաշվիլին ուղերձ է հղել Փաշինյանին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Ես առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց
Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով․ Զախարովա
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձեռք բերված հաջողությունը խթան կհանդիսանա եռակողմ աշխատանքային խմբի մյուս ուղղությունների համար, խոսքը, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պատրաստման, սահմանազատման, ինչպես նաև երկու երկրների հասարակական գործիչների, խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկի մասին է։


















































