Օրվա լրահոսը

«Ֆրանսիան որոշիչ քայլերով կիրագործի՞ Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը, թե՞ պետք է շաբաթներով ու ամիսներով սպասենք»․ Հիլդա Չոբոյան

«Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների տրամադրությունները հետեւյալն են՝ ասում են՝ ինչո՞ւ ենք մենք հսկայական օգնություն տրամադրում Ուկրաինային, բայց Հայաստանին՝ ոչ»։

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից․ Եվրախորհրդարանի ղեկավար

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ այդ երկիրն անհուսալի գործընկեր է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ իրականացնելուց հետո։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Մենք չենք կարող մի անվստահելի էներգետիկ գործընկերից անցնել մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է նա:

«Մեղրաշատը սահմանապահ գյուղ է, համաձայն չենք, որ դպրոցը փակվի»․ բնակիչները մտահոգ են

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի բնակիչներն այսօր մտահոգությամբ եկել  էին Շիրակի մարզպետարան՝ ասելու` համաձայն չեն իրենց գյուղի դպրոցը հարևան գյուղի՝ Բյուրակնի դպրոցին միավորելու կառավարության որոշման հետ։ «Մենք չենք ուզում, որ մեր դպրոցը միավորվի հարևան համայնքի՝ Բյուրակնի դպրոցին, քանի որ մեր դպրոցի շենքը նորմալ պայմաններ, հարմարություններ ունի, գազաֆիկացված է, շուրջօրյա ջրամատակարարումով է, գույքով ապահովված

Հայաստան են այցելել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները գնահատելու. Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը: Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման նպատակով: Այս

«Օրինակ՝ Գրանադայի փաստաթղթում կետ կա՞ր, որ անհապաղ պիտի վերադարձվեն բոլոր ռազմագերիները։ Առաջին կետը դա պիտի լիներ»․ Արամ Օրբելյան

Արամ Օրբելյանը չի հասկանում՝ ինչո՞ւ չենք ասում, որ առկա է միջազգային զինված ընդհարում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև և Արցախի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ մասնակցությամբ։ Ըստ նրա՝ հենց սա ասենք, մենք ունենք լրիվ իրավական հիմքը պնդելու, որ նշված մարդիկ՝ և ռազմագերիները, և′ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, ստանում են ռազմագերու կամ ներկալված քաղաքացիական անձի կարգավիճակ։

Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հանդիպել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Գրանադայում։ Այս մասին հայտնել է Սվետլանա Տիխանովսկայան X սոցիալական ցանցի իր էջում՝ գրելով․ «Ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները տարածաշրջանում պետք է բերեն երկար

«Ըստ իրանցի նախարարի՝ ավտոմոբիլային ու երկաթուղային կամուրջները կառուցելու է Ադրբեջանը: Երկաթուղու կառուցումը ևս ֆինանսավորելու է Բաքուն»

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի ու Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ արդեն երկրորդ անգամ Աղբանդի կամուրջի հիմնարկեքի արարողություն են անցկացրել:

Արցախից բռնի տեղահանված երեխաների շրջանում այս պահին որդեգրման ենթակա երեխա չկա. բաժնի պետ

Հարցին, թե ինչպես կարող են երեխաների որդեգրմամբ հետաքրքրվող աշխարհասփյուռ մեր հայրենակիցները որդեգրել Արցախից բռնի տեղահանված ծնողազուրկ երեխաներին՝ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին խնամքից զուրկ երեխա չկա և որդեգրման գործընթացն իրականացվում է միայն այդպիսի կարգավիճակ ստանալու դեպքում:

Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով՝ նոր կամուրջներով․ Ադրբեջանի փոխվարչապետ

Տեղեկատվության համաձայն՝ ստեղծվող ավտոմոբիլային, սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը, ինչպես նաև Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացմանը։

Այցի նպատակն է խորացնել համագործակցությունը եւ օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

Ձեր այցը Հայաստան գնահատում եմ որպես աջակցության քայլ` մեզ համար նման դժվար ժամանակահատվածում: Վստահ եմ՝ տեղյակ եք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին: Շնորհակալ ենք Լիտվայի Հանրապետության կառավարությանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար, ինչպես նաեւ կարեւորում ենք Հայաստան-ԵՄ փոխհամագործակցությունը. ողջունելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի նաև ՀՀ-ի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի հետ Սևծովյան էլեկտրահաղորդման մալուխի նախագծին

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանին ուղղված մարդասիրական օգնության կրկնապատկման եւ հետագա աջակցության միջոցառումների մասին Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում նախագահ Ֆոն դեր Լայենը նախանշեց Հայաստանին աջակցության հետագա արտակարգ երկարաժամկետ միջոցառումները։ Նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն կրկնապատկում է իր մարդասիրական աջակցությունը՝ 100,000 տեղահանված ղարաբաղցի հայերի վիճակը մեղմելու համար՝ նախապես հայտարարված 5,2 միլիոն

Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է հիշեցնում. Կատրին Կոլոննա

«Ազատություն».  Փարիզը վերահաստատում է իր աջակցությունը Երևանին։ Այդ մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ասել է France 2-ին տված հարցազրույցում։ Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ըստ Կոլոննայի, էթնիկ զտում է հիշեցնում։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ մարդիկ ստիպված են դուրս գալիս այնտեղից։ Կատրին Կոլոննան ևս վերահաստատել է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ օրակարգում չկան։ Գրանադայում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի նստաշրջանում քննարկել են ՀՀ 4-րդ պարբերական զեկույցը

Կոմիտեն կներկայացնի Հայաստանի վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումները:

80 նահատակ, աւելի քան 200 վիրաւոր՝ Հոմսում ահաբեկչական յարձակումին հետեւանքով

Սուրիական բանակի հրամանատարութիւնը հաղորդագրութեամբ յայտարարեց, որ Հոմսի ռազմական համալսարանի սպաներու աւարտական հանդիսութեան ընթացքին, ահաբեկչական խմբաւորումներու կողմէ ԱԹՍ-ներով ահաբեկչական յարձակում մը տեղի ունեցաւ, որուն հետեւանքով 80 նահատակ եւ աւելի քան 200 վիրաւոր արձանագրուեցաւ, հայտնում է «Գանձասար»-ը։ Հաղորդագրութեան մէջ հրամանատարութիւնը աւելցուց. «Շարունակելով իրենց ոճիրները եւ Սուրիոյ ժողովուրդին կեանքին սպառնալով, միջազգային ծանօթ կողմերէ հովանաւորուած զինեալ ահաբեկչական խմբաւորումներ ԱԹՍ-ներով

Կոտրել են Առինջ մոլի վաճառողուհու մատները, հրել, գցել գետնին

Տեսա արյան մեջ այդ կնոջը, միանգամից զանգահարել եմ ոստիկանություն. Անուշ Հակոբյան

ԶՊՄԿ-ն կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչին է փոխանցել 62 600 000 դրամ

Նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող

ԱՄՆ-ն կարող է գործուն կերպով պաշտպանել իր ռազմավարական շահերը՝ օգնելով Հայաստանին դիմակայել ագրեսիային. «The Livingston Group»-ինամակը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը ներկայացնում է ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներին The Livingston Group (TLG) կողմից հղված նամակը, որում կոչ է արվում ապահովել Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից սատարվող H. R. 5686 «Էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելումը Լեռնային Ղարաբաղում 2023թ․» ակտի ընդունումը: Կոնգրեսական Քրիս Սմիթը (R-NJ), ում հետ TLG-ն սերտորեն համագործակցել է, օրենսգծի առաջատար հովանավորն է: Կոնգրեսի հարգելի անդամ,

ԼՂ-ից բռնի տեղահանված 11 456 անձ կցագրվել է առողջության առաջնային օղակներին

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել է թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Նազելի Բաղդասարյանը նշել է. «Բոլոր ուղղություններով շարունակվում են աշխատանքները, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարողանան ժամանակին կեցավայրով ապահովվել: Այս փուլում արդեն բնակարանների վարձակալության գործընթացն է տեղի ունենում»: 100 632 թիվը, որը Լեռնային Ղարաբաղից

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել «բռնության կոչի» հոդվածով. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ, որ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Գործն արդեն դատարանի վարույթում է, և շուտով մեզ հայտնի կդառնա դատական նիստի օրը։ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում

Արցախցիներին օգնությունից զրկելու վերաբերյալ Սուրենավանի ղեկավարի կոչերի մասով քրեական վարույթ չի նախաձեռնվի

Հայաստանում կգա իշխանություն ու գնահատական կտա գնահատական չտվողների գործողություններին. Մակինյան

ՌԴ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից ռուսական զորախմբի դուրսբերման ժամկետները, բայց նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ

«Որևէ տեղեկություն չունենք, նման հանդիպում պլանավորված չէ». ՀՀ ՊՆ-ն՝ ռուսական պատվիրակության այցի մասին

Վաճառքի առցանց հայտարարություն տված տասնյակ անձանցից համակարգչային ներգործությամբ ավելի քան 19 մլն. դրամ են հափշտակել

Պարզվել է հանցագործության կատարման սխեման: ՌԴ քաղաքացի հանդիսացող 3 անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՔԿՀ պաշտոնյան կաշառքի դիմաց փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Արգելված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք:

Փաշինյանը և Ալիևը համաձայնել են մասնակցել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը. Շառլ Միշել

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը համաձայնել են մասնակցել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այս մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շ․ Միշելը։ Region monitor  

Ինչո՞ւ մի քանի արծաթով վաճառեցիք հայրենիքը, նրան պատճառելով մահ, կոտորած ու անպատվություն

Արցախյան առաջին պատերազմի փառահեղ հաղթանակից ոգեւորված, Հայաստանը եւ Արցախը լրիվ հանգստացան, իրենց թվաց, թե այդ հաղթանակի արդյունքը հավերժական է եւ ընդմիշտ մնալու է այդպիսին ու այդ ուղղությամբ ոչինչ անել պետք չէ: Չգիտեմ, նման մոտեցումն անվանեմ կատարյալ հիմարությո՞ւն, թե՞ կատարյալ անգրագիտություն, սակայն այդ ժամանակ էլ ու առավել եւս այսօր, լիովին ակնհայտ է նման մոտեցման սնանկությունը, որին

Անպատժելիությունը խրախուսել է Ալիևին՝ էթնիկ զտումներ իրականացնելու հարցում. Գասպար Կարապետյան

Մինչ այժմ և՛ ԵՄ խորհուրդը, և՛ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը սատարում էին Արցախի հայերի Ադրբեջանի «ինտեգրման քաղաքականությանը», մինչդեռ պարզ էր, որ այս այսպես կոչված ինտեգրումը կա՛մ նշանակում էր ենթարկվել բռնապետական ​​ռեժիմի, կա՛մ արտագաղթ

Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում: Ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ժամկետանց սննդամթերքն ոչնչացվել է։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031