Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից ռուսական զորախմբի դուրսբերման ժամկետները, բայց նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ

Հոկտեմբեր 06,2023 13:22

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրս բերման ժամկետները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ ռուսական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական  իր աղբյուրը։

«ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հստակ ժամկետները»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը։

«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի և  նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- լրատվամիջոցներին այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ռուսական զորախումբն «ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031