Օրվա լրահոսը

Այդ մարդիկ պետք է ման գան Փաշինյանի հետեւից՝ իրենց դժբախտությունը ստեղծողի հետեւից գնան ու նրանից հաշիվ պահանջեն. Ղազարյան

Իրենք հեռուստացույց չունե՞ն, ինտերնետ չունե՞ն, չեն հետեւո՞ւմ իրադարձություններին. Ղազարյանը՝ արցախցիների մասին

Կուսումնասիրվեն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալները, որոնք դասավանդում են ժողգործիքներ մասնագիտությամբ, և տեղեկատվությունը կփոխանցվի դպրոցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն  աշխատանքային այցով  ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում էր: Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը,  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետարանի և համայնքապետարանի այլ ներկայացուցիչներ: Առաջին այցելությունը Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցն էր: Այստեղ  նախարարի

Պարտադիր ժամկետային երեք զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազը գործերն ուղարկել է դատարան

Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության

«Գործ ունենք երկրի անվտանգության հետ, դու ո՞նց կարող ես Ադրբեջանի այս թշնամանքի պայմաններում գնաս քարտեզների թվեր քննարկես». Թաթոյանը՝ անկլավների մասին

Տիգրանաշենի դեպքում տեսեք ոնց է մյուս մարզերի հետ կապը վտանգվում, մարդիկ նաեւ այդտեղ ապրում են, չէ՞, կենսագործունեություն են ծավալում, ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ: Մենք իրավունք չունենք մեխանիկական այդպիսի մոտեցումներով շարժվենք, դա միայն Ադրբեջանին ձեռնտու մոտեցում է: Կան միջազգային սկզբունքներ, ԵԱՀԿ-ի կանոններն են, որ պետք է անպայման հաշվի առնել մարդկանց բնականոն կյանք, ջրային ռեսուրսներ, անտառային քարտեզներ:

Արցախցիներին կացարանով ապահովելու ծրագրի բացակայությունը իշխանությունների հերթական խայտառակ աշխատաոճն է. Մեսրոպ Առաքելյան

Ծրագիրը կարելի է իրականացնել մի քանի ամսվա ընթացքում՝ մի քանի տարի տևող բնակարանային շինարարության փոխարեն։

Արաքս գետի հունը խախտելու համար հանրային քրեական հետապնդումներ՝ օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

 Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Մասնավորապես՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի

Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Պանիր չանախ» արտադրատեսակից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության (Լոռու մարզ, Վահագնի համայնք): Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային

Նորատուսի 40-ամյա բնակչի սպանության գործով քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Նորատուս գյուղի բնակչի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 մեղադրյալի մասով: 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձը իր մոտ ապօրինի գտնվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Նորատուսի

Պապիկյանը դեսպան Տուրնակիսի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ

Ադրբեջանը շարունակում է Բաքվի բանտերում պահել հարյուրավոր ռազմագերիների. միջազգային գործընկերների հետ հաղորդակցությունների ժամանակ հիշեցնում է Թագուհի Թովմասյանը

Քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ գործուն պատժամիջոցներ չեն կիրառվել, նա շարունակում է նորանոր հանցանքներ գործել:

«Ձեր դղյակների կեսը տվեք, գնանք ապրենք․ թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի»․ բողոքի ցույց Արցախի ներկայացուցչության մոտ

«Մեզ ապահովեցեք, տուն տվեք, ապրենք, ձեր դղյակների կեսը տվեք, գնանք ապրենք»,-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ առանձնազրույցից հետո լրագրողներին ասաց Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցի մասնակիցներից մեկը։

Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ

Հոկտեմբերի 18-ին Չեխիայի Սենատը Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել,  «X» միկրոբլոգումում գրառմամբ հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը։ Բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և հակամարտող բոլոր կողմերին կոչ անում հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և

«Ամեն անգամ մեզ խաբել են». Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները. «Հետք»

«Հետք». Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի, որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին: «Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան,

«Փաստեր կան, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականերն ասել՝ չհամարձակվեք մտածել Արցախ գալու մասին, կսպանենք ձեզ». Արման Թաթոյան

«Ունենք արձանագրություններ, երբ տեսել են՝ մարդիկ խաչ ունեն, խաչի նմանվող պատկեր են ունեցել, ձեռքից վերցրել են, մարդիկ ասում են՝ հագուստի մեջ այնպես էի փաթաթել, որ չտեսնեն՝ մոտս խաչ կա: Ունենք փաստեր, որ երբ մարդիկ մուգ կանաչ գույնի, զինվորականի նմանվող մեքենայով են եղել, օրինակ, «Ուրալ» մեքենայով, ադրբեջանական զինված ծառայողները իրենց ձեռքից վերցրել են»:

«Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը ի պահ է հանձնվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Հոկտեմբերի 19-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը ի պահ է հանձնել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերագիրը։ Արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպանի և գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի

Ալիևը հայտարարել է հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին

Բաքվում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Փորձում են սլաքներն այլոց վրա ուղղել․ արձագանքներ Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած ցույցին

«Եթե իրենք լինեին այդքան մարդկային կյանքերի պատասխանատու՝ ինչպե՞ս կվարվեին»

Թոռան հետեւից գնացող պապի մեքենան ադրբեջանցիները կրակահերթով ցանց են սարքել ու սպանել. Թաթոյանը փաստեր է ներկայացնում հարձակման ու էթնիկ զտման վերաբերյալ

Դեպքերն այնքան արագ են զարգացել, ադրբեջանցիներն այնքան արագ են խորացել Ստեփանակերտի հատվածում, որ երբ մարդը Ստեփանակերտի կենտրոնից փորձել է գնալ իր տուն՝ իրերը հավաքելու, տեսել է՝ արդեն ադրբեջանական դրոշ է իրենց տան վրա:

Վճռաբեկ դատարանի որոշումը հնարավորություն է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը հոկտեմբերի 9-ին գրավոր ընթացակարգով ավարտած մի գործով շատ կարեւոր որոշում է ընդունել՝ կապված թիվ ԵԱՔԴ/2014/02/17 քաղաքացիական գործով հայցվոր Մարտին Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հետ: Գործի նյութերին ծանոթանալով, պարզեցի, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 11-ին: 2016թ. հունվարի 21-ին տուժողը դիմել է անգամ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարին: Նշված

«Մեկուսացրել են, ասես մարդկանց լցնես մի մեծ սենյակում, ստիպես գնան այս ու այն անկյունը». Թաթոյանը ներկայացրեց բացառիկ փաստեր՝ Ադրբեջանի հարձակումից

Նրանք զինված հարձակումների սկզբում այնպես են արել, որպեսզի մեկուսացնեն քաղաքացիական բնակավայրերի մարդկանց եւ դրանով հանդերձ խաղաղ բնակիչներին շարունակելով հրետակոծել՝ այնպես են ստիպել, օրինակ` Մարտակերտում, ասես մի մեծ սենյակում մարդկանց բերես լցնես, ելքը լինի միայն մեկ դուռ ու անընդհատ զինված հարձակումներով մարդկանց ստիպես գնան այս ու այն անկյունը:

Երևանի նշված հատվածներում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը

Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով

«Քննարկման փուլում են». Կանադայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին

Հոկտեմբերի 19-ին, Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցին ի պատասխան, վերահաստատեց իր նախկինում հայտնած դիրքորոշումը. «Բոլոր, այդ թվում՝ տվյալ հարցերը քննարկման փուլում են»։ «Ես հստակ արտահայտել եմ Կանադայի դիքորոշումը Ադրբեջանի առնչությամբ։ Շուտով մեկնելու եմ Հայաստան և այդժամ տեղում կներկայացնեմ ավել նկատառումներ»։ Կանադայում ՀՀ դեսպանություն

Անգամ տարածքների վերադարձի դիմաց Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնի Ղարաբաղի որեւէ կարգավիճակի

Այն մասին, թե ինչ եմ կանխատեսել ու գրել 2017 թվականին: Ներկայացնում եմ հոդվածն ամբողջությամբ: Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան թերթերում եւ սոցկայքերում ամենաշատը շրջանառվում է այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ազատագրված որոշ տարածքներ ետ վերադարձնել Ադրբեջանին եւ կայքերը հեղեղված են տարաբնույթ մեկնաբանություններով: Չնայած երկրի այս ծանր վիճակին, միեւնույն է՝ այսօր ժողովրդին

Իսրայելի Հայֆա քաղաքի հայ համայնքն օգնում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների

Տեր Տիրայր Հովակիմյանի ֆեյսբուքյան գրառումը 73-րդ փուլով, Իսրայէլի Հայֆա քա ղաքի հայ համայնքը օգնութիւն է տրամադրում Արցախից բռնի տեղահանուած եւ Հայաստան տեղափոխուած հետեւեալ ընտանիքներին. 1.Օգնութիւն ենք տրամադրել Արմէն Հենրիկի Բարսեղեանի 4 հոգանոց ընտանիքին: Արմէնը այս պահին գտնւում է Երեւանի Միքաէլեան համալսարանական հիւանդանոցում: 2023թ-ին Ստեփանակերտի բենզինի լցակայանի չարաբաստիկ պայթիւնի վիրաւորներից է, ով Երեւան է տեղափոխուել ուղղաթիռով:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031