Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ քայլեր ձեռնարկի. ԵԽ պատգամավոր

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 13-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարցերով կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին` հոկտեմբերի 5-ին ընդունած` «Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի

Լևոն Տեր-Պետրոսյանը և դեսպան Կոպիրկինը անդրադարձել են տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին։

Բիլգիչն արձագանքել է Բայդենի՝ Սիրիայի խնդրի հետ կապված հրամանագրի երկարաձգման որոշմանը

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը գրավոր պատասխանել է 2019-ի ԱՄՆ-ի նախագահի «Ազգային արտակարգ իրավիճակ» վերնագրով՝ Սիրիային առնչվող հրամանագրի հետ կապված հարցին։ Մասնավորապես Բիլգիչը նշել է, որ եթե ԱՄՆ-ն կողմնակալություն անելու փոխարեն  աջակցի Թուրքիային, երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն։ «Եթե ԱՄՆ-ն բոլոր այս միակողմանի գործողությունների փոխարեն աջակցի, հասկանալով Թուրքիայի այն քաղաքականությանը, որն առաջնահերթություն է տալիս Սիրիայի կայունությանը

ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ պայքարն ավարտեց 11-րդ հորիզոնականում

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 6,0 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը:

Աքշեներ. «Եթե հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցություն կապահովվի և պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար»

«Հիմա մեր առջև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր հնարավորություն կա։ Եթե այդ հնարավորությունը ճիշտ գնահատվի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ և անխափան հաղորդակցություն կապահովվի և այդպիսով պատմական քայլ կլինի թյուրքական աշխարհի ինտեգրման համար։ Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի բացումը և Միջին միջանցքի հետ կապվելը մեծ օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսություններին՝ ներառյալ Հայաստանի։ Ավելին,

Խոստացված 100 հազար դրամներն այսօրվա դրությամբ վճարված են ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն, այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցով 14 հազար 593-ը երեխաներ: Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 80 հազար շահառուների: Մեր մյուս

Ինչպե՞ս է կալանքից ազատվել «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի նախագահի կինը Ավինյանին քվորում ապահովելուց 3 օր առաջ

Ես մեկը մյուսի հետ բացարձակ չէի կապի: Ես գտնում եմ՝ իմ պաշտպանյալն ի սկզբանե ապօրինի էր կալանքի տակ, իր հետ բացարձակ կապ չունեցող քրեական գործով. փաստաբան

Լևոն Քոչարյանի կալանավորված լինելու պայմաններում, նման անգործությունը ոչ միայն խախտում է, այլև հիմնավորում, որ առանց հիմքի անձն անազատության մեջ է․ Փաստաբանական խմբի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. Երկու օր առաջ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և ոստիկանության թվով երկու ծառայողների միջև առերես հարցաքննությունը: Հայտնում ենք նաև, որ նման վարութային գործողության անհապաղ կատարման պահանջ ներկայացվել էր դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 24-ին, և դա կատարելու փոխարեն, անտեսելով անմեղության

«Արցախի պետական մարմինների ղեկավար անձնակազմի հետ կնքել հուշագրեր և կառուցել իրատեսական փոխհարաբերություններ, ներառելով՝ կարգավիճակի, սոցիալական ապահովվածության հարցերի լուծումները»

Պատրաստվում ենք Արցախի իրավաբանների (փաստաբանների) համար նախաձեռնել իրավաբանի մասնագիտությամբ ինտեգրվելու համապատասխան ծրագիր, այդ թվում՝ հեռավար կարգով:

Թուրքիայի գործողությունները Սիրիայում սպառնում են տարածաշրջանի կայունությանը․ Բայդենը երկարաձգել է արտակարգ դրությունը

Նշվում է, որ «2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 13894 գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը պետք է շարունակի գործել նաև  2023 թվականի հոկտեմբերի 14-ից հետո»:

Գերմանիան բավարարել է միջնորդությունը. ՀՀ տարածքով հերոին տեղափոխող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերին 99 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 99 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող

Դասագիրքը պատմագիտական չլուծված խնդիրների լուծման տիրույթ չէ. Սմբատ Հովհաննիսյան  

Քարտեզի առնչությամբ մենք արդեն ասել ենք, որ իրոք տեղի է ունեցել շփոթմունք․

Թիմը DigiTec-ի այցելուներին աշխատանքի և ստաժավորման եզակի հնարավորություն է առաջարկում

13 հոկտեմբերի, 2023 թ․, Երևան. Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական Դիջիթեք 2023 ցուցահանդեսը մեկնարկեց Մերիդիան էքսպո կենտրոնում։ Թիմ ընկերությունների խումբը այս տարի ներկայանում է HR տաղավարով՝ կրճատելով աշխատանքի դիմելու և հարցազրույցի փուլին հասնելու գործընթացը։ Այսպես Թիմին միանալ ցանկացող մասնագետները կարող են տեղում դիմել աշխատանքի և անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։ «Ստեղծված իրավիճակով

«Անընդհատ անկլավներից խոսելով՝ մեր Արծվաշենը երբեք մի մոռացեք, այն իր չափերով ե՛ւ մեծ է, ե՛ւ իրավական հիմք ունի»․ Գնել Սանոսյան

ՏԿԵ նախարարն անդրադառնալով անկլավներին եւ այդտեղ ռազմավարական ճանապարհներին, ասում է՝ երբ սահմանագծում եւ սահմանազատում լինի, այդ հարցերն այդ շրջանակում կլուծվեն

Երևանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետը երդվել է՝ ձեռքը դրած մ.թ.ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությանը

Բնակիչներին տված հանդիսավոր երդմամբ Տիգրան Ավինյանը ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում կպահպանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ գործելով ի բարօրություն բնակիչների: Երևանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետը երդվել է՝ ձեռքը դրած մ.թ.ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությանը: Երևանի ավագանու հանդիսավոր նիստին

Բաքվում կալանավորված գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը կապ են հաստատել հարազատների հետ

«Ազատություն». Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ ընտանիքի անդամներին հեռախոսով ընդամենը կարճատև զրույց է ունեցել։ «Ազատության» տեղեկություններով՝ օրերս առաջին անգամ հեռախոսով հարազատների հետ կապ է հաստատել նաև Ադրբեջանի ԱԱԾ մեկուսարանում պահվող գեներալ Լևոն Մնացականյանը։ Կալանավորումից 2 շաբաթ է անցել, սակայն ի տարբերություն գերեվարված մյուս զինվորականների

Մեր ամուր գործընկերության վկայությունն է Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու Բելգիայի կառավարության որոշումը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է հյուրին Հայաստանի Հանրապետությունում առաջին ռեզիդենտ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ ու կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, հատկապես՝

Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում

Շինծու «դատավարություն», նորմերի լրիվ անտեսում. ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին

Բաքվում շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լիակատար անտեսման դրսևորում ՀՀ քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ, «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: «Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր սրտի վիրահատության և առևանգվել է ապօրինի անցակետում՝ ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ»,- հավելել է խոսնակը՝ հրապարակելով լուսանկարներ, որտեղ

Գնել Սանոսյան․ «80 հազար բռնի տեղահանվածներից 1600-ն է հարմարեցված շինություններում տեղակայված»

ՏԿԵ նախարարը վստահեցնում է, որ միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել բռնի տեղահանված արցախցիները, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, այստեղ 104 մարդուց հիմա մնացել է մեկ ընտանիք

Նախկին պատգամավորի դստերը վաճառվել է օտարման ոչ ենթակա հողատարածք

2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին: Մասնավորապես՝ Բ.Ք.-ն 2002 թվականի օգոստոսի 8-ին պաշտոնական

Անձին հաշմանդամ ճանաչելու համար պահանջել և 20 քաղաքացուց որպես կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 695.000 ՀՀ դրամ

Ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րարության բժշկասոցիալական փոր­ձաքն­նության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի ու նույն հանձնաժողովի անդամների կողմից երկու տասնյակ քաղաքացուց կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված, ապա ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ ՔԿ  Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ վարութային ու քննչական գործողությունների արդյունքում

Մարիա Կարապետյանը Եվրախորհրդարանի կոմիտեի անդամին ներկայացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը և առկա մարտահրավերները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի եւ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վիոլա ֆոն Կրամոն-Թաուբադելի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Մարիա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի անվտանգային միջավայրը եւ առկա մարտահրավերները, խոսել դրանց լուծման ճանապարհներից: Պատգամավորն անդրադարձել է

Ամերիկայի քաղաքականությունը Արցախի հարցում եղել և կա ստոր ու կոռումպացված․ Րաֆֆի Համբարյան

Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախմբրի կազմակերպմամբ` հոկտեմբերի 7-ին Բոստոնում կայացել է երեկույթ և դրամահավաք՝ ի պաշտպանություն Արցախի և բռնի տեղահանված արցախցիների։ Հայ դատի տեղի հանձնախմբի համար նման ձեռնարկների կազմակերպումը յուրաքանչյուր տարվա աշնանը ընդունված երևույթ է, որի ժամանակ նաև պարգևատրվում են անցնող տարվա ընթացքում Հայ դատի պաշտպանության գործում կարևոր դերակատարություն ունեցած անձինք։ Հասկանալի պատճառներով, այս

«ԼՂ-ն ժողովրդավարության ոլորտում առաջ է գնացել, ժողովրդավարություն, որը հակասում է Ադրբեջանում գոյություն ունեցողին, երբ 1993-ից երկիրը ղեկավարում են Ալիևները»․ ԵԺԿ խմբի խոսնակ

ALDE խմբի խոսնակ Լուլիան Բուլայը զգուշացրեց՝ եթե Ադրբեջանը շարունակի խախտել սահմանը, չերաշխավորի ԼՂ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ, պատրաստ են օգտագործել իրենց հասանելի բոլոր գործիքները՝ կոնկրետ հետևանքներ առաջացնելու համար։

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ և բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ համագործակցության արդի մակարդակը, պատրաստակամություն է հայտնել մեկտեղելու ջանքերը այդ համագործակցության հետագա ամրապնդման, ընդլայնման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակը և Լեռնային

«Իմացել եմ, գնացել եմ, մասնակցել եմ, լավ եմ արել, ուրի՞շ». Լեւոն Բարսեղյանը՝ թե ինչո՞ւ ծաղկավոր խալաթից նվաստացել էր, ցույց էր անում, իսկ Վագիֆ Խաչատրյանի արցունքներից չի բողոքում

Բաքվի դեսպանատուն, հյուպատոսարան Հայաստանում չկա: Անցած անգամ այդ ցույցերը կազմակերպվել էին ՌԴ-ի դեսպանատան առաջ եւ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի առաջ:

Բաքվում դատավարությունները ֆարս են, ծաղր Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ կապ չունի, ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար, X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հրապարակելով վիդեոկադրեր Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությունից: «Ցանկանում եմ շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031