Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 11 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ պայքարն ավարտեց 11-րդ հորիզոնականում

Հոկտեմբեր 13,2023 17:17

Իտալիայում ավարտվեց արագ շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունը:

Տղաների մրցաշարում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը եւ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը: Ռոբերտը 11 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ պայքարն ավարտեց 11-րդ հորիզոնականում, իսկ Մամիկոնը 6,0 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը:

Վաղը մեկնարկելու է կայծակնային շախմատի այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունը: Մեր երկու տղաները մասնակցելու են նաեւ այս առաջնությանը, իսկ աղջիկների պայքարում Հայաստանից հանդես կգա կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031