Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի

Փարիզի օլիմպիական խաղերում բռնցքամարտը ներկայացված կլինի առանց IBA-ի

«Օլիմպիական ծրագրում բռնցքամարտը IBA-ի հովանու ներքո չի լինի եւ վերջ: Մենք չորս տարի ժամանակ էինք տվել, սակայն նրանք չեն կատարել մեր պայմանները: Թե իրենք ինչպես են իրենց պահում ներկայումս, իրավիճակի բարելավման հույս չի ներշնչում»,-ասել է ՄՕԿ-ի ղեկավարը

Զբաղվածության խնդրի լուծում, հյուրատներից դեպի տներ հոսքի ապահովում. մարզխորհրդի նիստի օրակարգում էին ԼՂ-ից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակվող արցախցիների խնդիրները

Հոկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի չորրորդ նիստը։ Նիստի օրակարգի հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակվող քաղաքացիների խնդիրներին։ Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքների ղեկավարները, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոնների տնօրենները։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ

«Թույլ տվեք նրան ուտել նախաճաշին, նախքան նա ինձ ընթրի»

Իրանն իրականացնում է արաբական հին ասացվածքը Մեր տարածաշրջանը փոխկապակցված է, Անդրկովկասից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ արաբական Աֆրիկա, այն նման է ֆիզիկական մարմնի, որտեղ ցանկացած երկիր, որը ենթարկվում է ցնցումների, ազդանշաններ է ուղարկում նյարդերի միջոցով, որոնք ազդում են այլ մասերի վրա, բայց այս մարմինը երբեք առողջ չի լինի, քանի որ հրաժարվում է ներդաշնակությանից ու համերաշխությունից։ Իմ

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնակչի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է տնօրենի ու 4 աշխատակցի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վարդենիս քաղաքում գործող նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների կողմից տուն-ինտերնատի 25-ամյա բնակչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2023թ. փետրվարի 16-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակողմանի գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի 4 աշխատակիցները, խմբի

Այս պահի դրությամբ փոխանցումներ են արվել Արցախից բռնի տեղահանված 52 600 մարդու քարտային հաշիվներին. փոխվարչապետ

Արցախից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին 100 հազարական դրամ պետության աջակցության ծրագրի շրջանակում, այս պահի դրությամբ փոխանցումներ են կատարվել 52 600 մարդու քարտային հաշիվներին:

Սեպտեմբերին 467 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 467 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված

Քիմ Քարդաշյանն աջակցել է հրեաներին՝ հիշատակելով Արցախում հայերի էթնիկ զտման մասին

«Որպես հայ շատ զգայուն եմ այս հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ բարձրաձայնել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ»,-գրել է Քարդաշյանը։

«Ապշեցուցիչ է ադրբեջանցի գործընկերների ցինիզմի մակարդակը, որոնք դարձել են իրենց ավտորիտար իշխանության, ցեղասպան ռեժիմի փաստաբանները»․ Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանցի պատգամավորները ԵԽԽՎ-ի քննարկման ժամանակ ՀՀ-ի տարածքը կոչում էին Արևմտյան Ադրբեջան, ասում էին՝ երբ խոսում ենք Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, պետք է խոսենք նաև Հայաստանից Ադրբեջանի փախստականների մասին։

Լեւոն Քոչարյանի գործով կա երկու վկա, երկու տուժող, բոլորն էլ ոստիկաններ են. Էրիկ Ալեքսանյան

Վարույթով մեղադրանքը եւ ոստիկանների ցուցմունքները, ապացուցող այլ փաստական տվյալներ չկան

Արցախահայության ճակատագիրը կարծես չի հետաքրքրում սփյուռքահայությանը

Թե ինչ կատարվեց մինչեւ սեպտեմբերի 19-ը եւ ինչ է կատարվում Արցախում ու Հայաստանում դրանից հետո, աշխարհին է հայտնի: Սակայն հայ ժողովրդի այս ողբերգությունը նրանք դարձրել են ոչ թե փրկության, այլեւ զուտ իրենց շահերն սպասարկելու թատերաբեմ, որտեղ հայոց ողբերգությունը շահարկելով, փորձում են տարածաշրջանում լուծել զուտ իրենց հետագա ազդեցության հարցը եւ ուրիշ ոչինչ: Այդպես վարվում են բացառապես

Տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը էթնիկ զտման է ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող հայ բնակչությանը. Արուսյակ Ջուլհակյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը: Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսեւորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում այժմ հանրային բողոքների և ակցիաների ընթացում կալանավորված 26 անձ կա, նրանց մեծ մասն ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից. Զարուհի Հովհաննիսյան

Մարդը, երբ սովորում է բանտային կյանքին, հիմնովին փոխվում է հոգեբանությունը: Երիտասարդներին բնականոն կյանքից կտրելը միայն վնասելու է բոլորիս:

Պատերազմական արհավիրքներով անցած երկու ճակատագիր

Արտակարգ հանգամանքները նաեւ արտակարգ հետեւանքներ են ունենում։ Արցախի, մեղմ ասած՝ հայաթափումը, շարունակական անլուծելի խնդիրներ է բերում նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտում։ Թվում է, թե Արցախում սովորող ուսանողները տրամաբանորեն պիտի տեղափոխվեին հայաստանյան համապատասխան բուհեր, իսկ մշակույթի գործիչներն էլ պիտի կարողանային հանգիստ զբաղվել իրենց մասնագիտական գործունեությամբ, այնինչ պատկերը բոլորովին անտրամաբանական հունով է ընթանում, օրինակ՝ դասական կատակերգություններին կամ

Քարակերտ-Դալարիկ հատվածում բեռնատար գնացքի վագոնները շրջվել են, վնասվել է նաև երկաթգիծը

Զոհեր չկան: Չեղարկվել է Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:

«Ապրեք եւ արարեք մայր Հայաստանում՝ վերադարձի հույսը ձեր հոգիներում». Արցախի թեմի առաջնորդ

Սխալվեցինք և բախվեցինք այն պարզ ճշմարտությանը, թե «ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն վերապրելու»:

Կաշառք տալու, ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ ոստիկանության և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի

«Իլհամ Ալիևն ուներ ընտրություն՝ հարցը լուծել երկխոսության միջոցով, բաց նա ընտրեց ռազմական ուժի կիրառումը». Թոմաս դե Վալ

Թոմաս դե Վալ. «Ադրբեջանն այժմ առաջարկում է վերաինտեգրման օրակարգ, որի ներքո հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ և լինել Ադրբեջանի քաղաքացիներ: Պետք է հարց տանք՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այս նախաձեռնությունն առաջարկում, երբ ԼՂ հայերի 99 տոկոսը դուրս է եկել Ղարաբաղից»:

Հրազդանում սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է

 2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:44-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան բժշկական կենտրոնի անձնակազմը մեկնելով կանչի հասցե՝ ք.Հրազդան Վանատուր թաղամաս տներից մեկը, մահացած վիճակում հայտնաբերել է մի տղամարդու: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է,

Բանակցություններ` «8 գյուղերի ազատագրման» պլանի պայմաններո՞ւմ

Սկիզբը՝ այստեղ: Փաշինյանի «կարմիր գծերն» ի՞նչ արժեք ունեն, եթե Ալիեւը «8 գյուղերի օկուպացիայի» թեմա է դրել շրջանառության մեջ, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս չեն գալիս Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունք Արեւմուտքը, թերեւս, համարեց աղոտ հույսը, որ հնարավոր կլինի Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել առաջիկայում: «Մենք հավատում ենք դիվանագիտությանը, հավատում ենք քաղաքական երկխոսությանը, եւ այդ պատճառով ես

Բաքվի բռնապետը նոր նարատիվներ է ստեղծում, որպեսզի արդարացնի հետագայում ՀՀ-ի վրա ռազմական հարձակումները. Կարեն Հովհաննիսյան

Պետք է հայտարարենք, որ չկա հակամարտություն, կան չլուծված սահմանային հարցեր

Ինչի կարող են հանգեցնել Ադրբեջանի դեմ ԵՄ պատժամիջոցները. JAMnews

JAMnews. Հոկտեմբերի 5-ին Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձեւ են ընդունել՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, վերանայել Բաքվի հետ համագործակցությունը և նվազեցնել ադրբեջանական բնական գազից կախվածությունը՝ Արցախում վերջին ռազմական գործողությունների պատճառով։ Այս բանաձևը իրավաբանորեն պարտադիր չէ, սակայն եվրոպական կառույցները կարող են դա հաշվի առնել որոշումներ կայացնելիս։ Ընդունված փաստաթուղթը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը դադարեցնել Ադրբեջանի հետ գործընկերության

Ռուսաստանը տեսնում է Անդրկովկասում Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձ․ Լավրով

Մենք գիտենք, թե վերջին տարիներին Հայաստանում ոչ կառավարական քանի կազմակերպություն է ստեղծվել, թեպետ նախկինում դրանց թիվը ևս քիչ չէր։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական կապերն առաջ մղելու նպատակով, դրանք ուղղված են հակառուսական տրամադրությունների համար հիմք ստեղծելուն և տարածաշրջանում Հայաստանի միջոցով՝ ամենաառաջինը ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերի առաջխաղացմանը։

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին․ Շարմազանովի ելույթը Փաշինյանի ներկայությամբ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում

Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Արցախի գործող ղեկավարության վրա։

Հայաստանը հավակնում է դառնալ աշխարհում առաջին պետությունը, որը գործնականում չունի պետական շահ. «168 ժամ»

Հայաստանը հավակնում է դառնալ աշխարհում առաջին պետությունը, որը գործնականում չունի պետական շահ։ Առաջին հայացքից դա անտրամաբանական է թվում, բայց մի՞թե կարող էր, ասենք, 5 կամ 10 տարի առաջ տրամաբանական թվալ այն ամենը, ինչ արդեն կատարվել է Արցախի հետ ու տեղի է ունենում Հայաստանում։ Խոսքը հռչակագրային պետական շահի մասին չէ, որի մասին լեզվից թույլ իշխանությունը բարձրաձայնում

Կոնկրետ, հստակ քայլերով գործընթացներ ենք անելու, որ այս վիճակից դուրս գանք. Գևորգ Գևորգյան. «Հրապարակ»

ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ․ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, Հայաստանը «ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու» նպատակով, օրերս ազդարարեց նոր քաղաքական շարժում ձեւավորելու մասին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա գուժեց, որ Հայաստանին էլ Արցախի ճակատագիրն է սպասվում, ուստի պետք է պայքարել հանուն

Ալբերտ Բազեյանին պահում են մենախցում, կտրել են նրա կապն արտաքին աշխարհի հետ. «Ժողովուրդ»

Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ:

Բանակցային տարբեր հարթակների ուղղությունների առանձնահատկությունները. «Փաստ»

Եթե այդ ամենին հավելենք, որ ռուսական կողմը նաև խաղաղապահներին պահելու մտադրություն ունի, ապա պատկերն ավելի խճճված է դառնում…

50 մլն դրամ Վահե և Վիգեն Բադալյաններից օգնություն երկու արցախյան ընտանիքներին՝ բնակարան գնելու նպատակով

Սեպտեմբերին Արցախի դեմ լայնածավալ հարձակման հետևանքով Ղազարյանների և Սարգսյանների ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Հրետակոծության հետևանքով զոհվեցին Ղազարյանների երկու որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը։ Սարգսյանների ընտանիքի համար ողբերգական հետևանք ունեցավ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում բռնկված ուժեղ պայթյունը։ 4 անչափահաս երեխաների ծնողները` 51-ամյա Սաշա Սարգսյանը և 45-ամյա Լիանա Սարգսյանը 4-րդ աստիճանի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031