Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանն աջակցել է հրեաներին՝ հիշատակելով Արցախում հայերի էթնիկ զտման մասին

Հոկտեմբեր 12,2023 13:12

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram սոցիալական ցանցի իր էջում աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին և նրանց ընտանիքներին՝ ընդգծելով, որ նրանք միայնակ չեն, և այս համատեքստում հիշեցրել է այն ճգնաժամի մասին, որին բախվել են Արցախի  հայերը ։

«Իմ սիրտը ցավում է՝ տեսնելով ամբողջ աշխարհի աչքերի առջև ահաբեկված և սպանված երեխաների և ընտանիքների տեսանյութերը»,-գրել է նա։

Քարդաշյանի խոսքով՝ դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր,  հիմա Իսրայելի և Պաղեստինի քաղաքացիները տառապում են՝ վճարելով ամենաթանկ գինը։

«Որպես հայ շատ զգայուն եմ այս հարցերի նկատմամբ, քանի որ տարիներ շարունակ բարձրաձայնել եմ Հայոց ցեղասպանության մասին, և հիմա՝ ամիսների շրջափակումից հետո, որին լրատվամիջոցներում նվազագույն անդրադարձ եղավ, և չեղավ ոչ մի արտաքին աջակցություն, հայերն Արցախում էթնիկ զտման զոհ են դարձել։ Այս պահին նրանք նույնպես տառապում են ծայրահեղ մարդասիրական ճգնաժամից, և դեռ կան պահվող ռազմագերիներ և անհետ կորածներ»,-գրել է Քարդաշյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031