Լրահոս
Օրվա լրահոսը

50 մլն դրամ Վահե և Վիգեն Բադալյաններից օգնություն երկու արցախյան ընտանիքներին՝ բնակարան գնելու նպատակով

Հոկտեմբեր 12,2023 10:07

Սեպտեմբերին Արցախի դեմ լայնածավալ հարձակման հետևանքով Ղազարյանների և Սարգսյանների ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Հրետակոծության հետևանքով զոհվեցին Ղազարյանների երկու որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը։

Սարգսյանների ընտանիքի համար ողբերգական հետևանք ունեցավ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում բռնկված ուժեղ պայթյունը։ 4 անչափահաս երեխաների ծնողները` 51-ամյա Սաշա Սարգսյանը և 45-ամյա Լիանա Սարգսյանը 4-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին Սյունիք, սակայն նրանց կյանքը փրկել չհաջողվեց։ Այժմ 4 անչափահաս երեխաների խնամքը նրանց տատիկի ուսերին է։

Այս ընտանիքներում տեղի ունեցած ողբերգությունն անտարբեր չթողեց Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սարգսյաններին և Ղազարյաններին ՝ բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիքի 25 մլն ՀՀ դրամ տրամադրելով։

Հենց այսպես՝ օգնության ձեռք մեկնելով, մեր միասնությամբ միայն կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր, ամուր և տոկուն մնալ, պատրաստ լինել վերակառուցելու և ստեղծելու ավելի պայծառ ապագա բոլորիս համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031