Օրվա լրահոսը

«Բովանդակությամբ» Աշտարակի դրամատիկական թատրոնի խաղացանկի հիմքը դրվեց

Օրերս բացվել է Աշտարակի դրամատիկական թատրոնը` երիտասարդական շնչով ու նոր ձեռագրով։ Գեղարվեստական ղեկավարը հանդիսատեսի կողմից սիրված «Մեղրի համը», «Գարդենիա», «Միզերի», «Բովանդակություն» ներկայացումների ռեժիսոր Գոռ Մարգարյանն է։ Այժմ թատրոնի խաղացանկում «Բովանդակություն» ներկայացումն է, որը բեմադրվել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա։ Բնավորություններ, հոգեվիճակներ, կիրք, լարված սպասումներ, մտաշխարհի հուզական բռնկումներ, տագնապներ․

Որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից

Հարգելի  քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ից մեկնարկելու են Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները, ինչով պայմանավորված նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու, որպես այլընտրանք առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից: Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Տաթևիկ Վիրաբյանը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին. Փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին»:

«Էդմոն Մարուքյանի ասածները Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ հակահայկական եւ հակաարցախյան քաղաքականության հետեւանքն են». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է քո շեֆ Նիկոլ Փաշինյանն ու իր ողջ խմբակը»

ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար  իրականության հետ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջետային հայտը նախորդ տարվա համեմատ աճել է. Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուջեն 2024 թվականի նախագծով կազմում է 755 մլրդ 290 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 101 մլրդ դրամով: Այս նախարարության ոլորտում իրականացնում ենք ծախսերի ամենամեծ բաժինը: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին

Պատգամավորները ԵԽԽՎ համազեկուցողների ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ

Արտառոց դեպք Գյումրիում․մայրը բողոքել է, որ բռնաբարել են իր 5-ամյա որդուն

Դպրոցահասակներն ու քոլեջում սովորող պատանին ծնողների հետ հրավիրվել են ոստիկանություն։

Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց

Լևոն Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ–ից:

18 ուղևորները և վարորդը դուրս են եկել այրվող ГАЗель-ից, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում մարդատար ГАЗель է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար թե՛ վարորդը, թե՛ ГАЗель-ում գտնվող 18 ուղևորները օպերատիվորեն դուրս են եկել ГАЗель-ից,

Մեդիագրագիտությունը մեր կրթական համակարգի առանցքային կոմպետենցիաներից է. Ժաննա Անդրեասյան

«Կրթական համակարգի դերն է՝ երեխաներին դարձնել իրազեկված և պաշտպանված»

Մահացել է Գյումրու կոլորիտային դեմքերից մեկը

Սիրանուշ Ղուկասյանն Արցախի շրջափակման ժամանակ շատ հաճախակի ասում էր, որ պիտի հագնի սպիտակ շորեր ու ոտքով գնա Արցախ։ «Թող մեկը համարձակվի ինձ կանգնեցնել»,-հայտարարում էր Սիրանուշ Ղուկասյանը։

9 դպրոցների հրատապ խնդիրներ լուծում կստանան ԿԳՄՍՆ աջակցությամբ

Այս տարվանից մեկնարկել է պետական բյուջեով իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառումը: Միջոցառման նպատակն է աջակցել դպրոցներին՝ արտակարգ իրավիճակների և չնախատեսված հանգամանքների հետևանքով առաջացած խնդիրների լուծման, նորոգման, արդիականացման աշխատանքների իրականացման հարցում: Ըստ այդմ, հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքը՝ ԿԳՄՍ նախարարությունը մշակել է վերոնշյալ միջոցառման ֆինանսավորման կարգը:

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի 2 աշխատող` հաշիշ ներս տանելու փորձի համար

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելով, կանխել են քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ արգելված իրերի ապօրինի շրջանառության և փոխանցման դեպք։ Մասնավորապես՝ 2023թ․ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08։45-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի մուտքի դիմաց հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Հ․ Ե․-ին հիմնարկ մուտք գործելիս ենթարկել են

Շվեյցարիան 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանին՝ որը կբաշխվի հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև

Շվեյցարիան մեծացնում է իր աջակցությունը Հայաստանում և տարածաշրջանում քաղաքացիական անձանց ՝ անհապաղ հատկացնելով 1,5 միլիոն շվեյցարական ֆրանկ, որը կբաշխվի տեղում հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև: Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում ավելի քան 100 000 մարդ Լեռնային Ղարաբաղից փախել է Հայաստան՝ անվտանգություն, սնունդ, ապաստան և հետագայում ապրուստի միջոցներ գտնելու համար։ Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը

Փոփոխություն՝ պատվովճարների տրամադրման կարգում

ՀՀ կառավարությունը  հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ  փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծին, որով հստակեցվել են ամսական պատվովճար ստանալու  պայմանները: Մարզական բարձր արդյունքների համար ցկյանս պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի

Բացահայտելով ուրարտական ժամանակաշրջանը. ցուցահանդես՝ Մոսկվայում

Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը: Խորագրում ներառվել են Իրանում գտնվող հայտնի Աքեմենյան շրջանին պատկանող Բեհիսթունյան արձանագրության երեք լեզուներում զուգահեռաբար օգտագործված հին Հայաստանի անվանումները՝ Ուրաշտու-Հարմինուա-Արմինա։ Հատուկ ձևավորմամբ շուրջ 400 ցուցանմուշներն այցելուներին թույլ են տալիս ոչ միայն բացահայտել մինչուրարտական, ուրարտական և հետուրարտական ժամանակների հերթափոխն

Էդգար Ղազարյան․ «Տարել հատուկ Արցախը տվել են թշնամուն, ու դեռ մարդ կա, որ ասում է, թե Արցախը Պուտինն է տվել»

Էդգար Ղազարյան. «2020 թվականի այս օրը Շուշին արդեն եղել է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի երեկոյան ֆեյսբուքում գրել էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են»

«Եռաբլուր»-ում խուլիգանության, ՔՊ պատգամավորների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության դեպքի էական հանգամանքները: Ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հ․ Ասլանյանի, Հ․ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը

Սույն թվականի նոյեմբերի 5-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը: Գևորգ Բաղդասարյանը ծնվել է 1936թ-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ 1958թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1978թ-ին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 1979թ-ին՝ պրոֆեսորի կոչում։ 1990թ-ին նա ընտրվել

Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ, թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում: «Հարգելի’ գործընկերներ, Այսօր մենք քննարկում ենք Եվրոպայի սրտում բռնկված պատերազմը, որն ունի սարսափելի մարդասիրական հետեւանքներ: Պատերազմն Ուկրաինայում ակնհայտորեն ցնցել է աշխարհը` փոխակերպելով աշխարհակարգը, ինչն էլ իր հերթին անդառնալի հետեւանքներ ունեցավ

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 1սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.23մ (05.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5սմ-ով։ ☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից

Փաշինյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումների արդյունավետ իրականացումը ու հանձնարարել այն շարունակել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը: Մասնավորապես, ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ձևավորման նախագծերը: Անդրադարձ է կատարվել վերոնշյալ մարմինների գործունեության հիմնական ուղղություններին, կառավարման սխեմային, կառուցվածքներին: Քննարկվել են նաև Ներքին գործերի նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ների գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել

ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ է եղել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Ցավակցում եմ մեր ընկեր, ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Երիտասարդ, մաքուր ու արժանապատիվ ընկեր, հանգչիր խաղաղությամբ:

Պետության ողջ ներուժը պետք է միտված լինի միաբանմանն ու հայության ինքնապաշտպանությանը. Մարիամ Ավագյան

«Վերջին հարյուրամյակում հայությունը ցեղասպանությունը զսպել է միայն 1991-1994 թվականներին»

«Կովերու պարտէզ»-ի վարձակալութիւնը չեղեալ նկատելու նամակէն յետոյ, երկրորդ կողմը զինուած անվտանգութեան աշխատակիցներ եւ վարժեցրած շներ բերած էր կալուած՝ պահանջելով ազատել այն

Քանի մը ժամ յետոյ կողմերը պայմանաւորուեցան հեռանալ կալուածէն եւ ոչինչ ձեռնակել այնքան ժամանակ, մինչեւ Պատրիարքութիւնը չստանայ համաձայնագիրը չեղեալ նկատելու իր ղրկած նամակին պատասխանը:

«Այդ մարդկանցից մի քանիսի հետ մենք այս վերջին մեկ-երկու ամիսներին շփում ունեցել ենք»․ Ժիրայր Սեֆիլյանը՝ իր հարցաքննության մասին

«Այդ երկու տղաները Բևեռի անդամներ չեն, բայց առնչություն ունեցել ենք վերջին երկու ամսվա միտինգների շրջանակներում։ Շարժման այս փուլում մենք զբաղվել ենք բազմաթիվ աշխատանքներով՝ քարոզչական, իրազեկման, մասնագիտական համայնքի հետ, և այս բնույթի կազմակերպական բնույթի աշխատանքների մասին է խոսքը»։

«Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով». փաստաբանական թիմը հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից: Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով: Պաշտպաններ՝

Ռեստորանի դիմաց խուլիգանության, ապօրինի զենք իրացնելու դեպքի նախաքննությունն ավարտվել է 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանության, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ. հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Մխչյան բնակավայրի տարածքում գտնվող «Ադանա» ռեստորանային համալիր մոտ, կայանատեղիում մի խումբ

Ռազմաքաղաքացիական հարաբերությունների նոր հարացույցի քննական մասնատում․ պաշտպանական բարեփոխման պրոբլեմատիկան. Ժիրայր Ամիրխանյան

Սույն հոդվածը կոչված է լույս սփռելու այն հարցի վրա, թե արդյո՞ք ռազմաքաղաքացիական հարաբերությունների վերաբերյալ ներկայումս ճանաչում գտած հայեցակարգերն ու տեսական հայացքները բավարար կերպով են հասցեագրում ռազմական բարեփոխումներին առնչվող հարցերը։ Արդիական գրականության ուսումնասիրության արդյունքում հանգում ենք եզրակացության, որ դրանք գոհացուցիչ բացատրություն են տալիս ժողովրդավարական համակարգին անցման և կոնսոլիդացման խնդիրներին։ Այդ հայեցակարգերն ու տեսական հայացքները, սակայն, բավականաչափ բացատրություն չեն տալիս ռազմական

Լրահոս
Դռնեդուռ

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031