Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում

Նոյեմբեր 06,2023 20:15

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված  նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը  նկարահանումների կազմակերպման վերաբերյալ որևէ գրություն կամ դիմում (գրավոր կամ բանավոր) որևէ միջազգային կառույցից, օտարերկրյա ԶԼՄ-ից կամ այլ անձից չի ստացել, հետևաբար  իրականության հետ աղերս չունեցող  տեսանյութը հերթական տեղեկատվական  մանիպուլյացիան է:

Կոչ ենք անում ԶԼՄ մեր գործընկերներին չտիրաժավորել ադրբեջանական տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող տեղեկատվական խոտանը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930