Օրվա լրահոսը
«80 տարիները քիչ չեն, բավականին լեցուն կյանք մը եղած է». Հայր Լեւոն արքեպիսկոպոս Զեքեան
Մեծանուն անհատին հանձնվեց ԳԱԱ հուշամեդալ Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Հռոմի պապական արեւելագիտական ինստիտուտի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Գերապայծառ Հայր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի համար այս տարին հոբելյանական է. լրացավ նրա ծննդյան 80-ամյակը, բայց ելնելով մեր օրերի անօրինակ ծանր, տխրաթախիծ, անորոշությամբ լեցուն մթնոլորտից, իր իսկ որոշմամբ չկայացավ ոչ մի հանդիսություն, ոչ մի բարձրաձայնում:
Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․վարչապետ
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների` հետագայում քաղաքացիություն եւ կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածել, թե նրանց կենսաթոշակների վճարման ինչ համակարգ է ներդրվելու
«Խաղաղության խաչմերուկի» անվտանգությունն ապահովող ԱԱԾ նոր ստորաբաժանումը երեկվանից սկսել է աշխատանքը․Նիկոլ Փաշինյան
ԱԱԾ նոր ստորաբաժանման գործառույթներից մեկը Հայաստանով անցնող տարածաշրջանային եւ միջազգային ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցման անվտանգությունն ապահովելն է
«Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է»
Գյումրիի քյալլան հասել է Կոստանայ Հայկական խոհանոցը համարվում է հնագույններից Ասիայում, իսկ Անդրկովկասում՝ ամենահինը։ Մեզ հետ զրույցում ոլորտի մասնագետները մշտապես նշել են, որ խոհարարությունը սննդի պատրաստման գիտություն է ու արվեստ։ Հավաստիացրել են նաեւ, թե մեր երկիր այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացած իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանն առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից, հատկապես նշելով,
Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, պետք է բացատրի՝ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ. Տիգրան Աբրահամյան
Որևէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց ու Ադրբեջանը 2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը և ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ:
«Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը հունվարից կդառնա 424 հազար դրամ, գլխավոր գիտաշխատողինը՝ 500 հազար դրամ». Ժաննա Անդրեասյան
Կամավոր ատեստավորման հիմնական շեմը՝ 70%-ը, չհաղթահարած, բայց 60-69% հավաքած ուսուցիչները նույնպես դրույքաչափի բարձրացում կունենան: Նախարարը նշեց, որ այս փոփոխությունը կվերաբերի նախորդ տարիներին կամավոր ատեստավորմանը մասնակցած 650 ուսուցիչներին եւս, նրանք կունենան դրույքաչափի բարձրացում 200 հազար դրամի չափով:
Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը. Խաժակյան
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ Տարածքային իշխանությունների Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով դեկլարացիան։ Փաստաթուղթը հայամետ է և դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները ինչպես նաև պահանջում ազատ արձակել Արցախի առաջնորդներին։ Կոնգրեսի նստաշրջանի աշխատանքներին էր մասնակցում հայաստանյան պատվիրակ Դավիթ Խաժակյանը, որը հանդես եկավ
«Ուղիղ հարձակման սպառնալիքի տակ ենք, Հայաստանին անհրաժեշտ է միջազգային- իրավական պաշտպանություն». Արա Ղազարյան
Ուկրաինայում պատերազմն «իր ողջ դաժանությամբ լույս է սփռել ռուսական կայսերական եւ գաղութային գործելաոճի վրա», նկատում են միջազգային համաժողովի մասնակիցները Հոկտեմբերի կեսերին Կիեւում անցկացվել է Միջազգային համաժողով` «Գլոբալ Ղրիմ. Ուկրաինայի ըմբռնում` Հարավի միջոցով»: Համաժողովի կազմակերպիչներն էին` «Ուկրաինական հաղթանակ» միջազգային կենտրոնը, Հանուն մարդու իրավունքների Մեդիա նախաձեռնությունների ՀԿ-ն, Ուկրաինայի Հելսինկյան մարդու իրավունքների միությունը, Հանուն մարդու իրավունքների Միջազգային գործընկերության
Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 234.4 մլրդ դրամով կամ 15.0%-ով: 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 305.0 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն
Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
2 նոյեմբերի, 2023. Երևան․ Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով հաջողությամբ ավարտվեց․ շուրջ 1000 ներդրող դարձավ Team-ի բաժնետեր։ Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։ «Մեր
Կառավարությունը, առնվազն մի շարք կետերով, արել է իր ծրագրին տրամագծորեն հակառակ, ուղղակիորեն հակասող բաներ. «Փաստ»
Սա օրենքի ուժ ունեցող, չեղյալ չհայտարարված ԾՐԱԳԻ՛Ր է:
Ինչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը․ «Ժողովուրդ»
Առաքելյանի տարեկան եկամուտները կազմում են 9 մլն 383 հազար դրամ, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները 2,5 անգամ ավել են՝ գրեթե 23 մլն դրամ։
Ո՞ր երկրի քաղաքացիներ են արցախցիները. «Հրապարակ»
«Եթե բոլորին քաղաքացիություն տան, կարող է շահարկվել մեր հակառակորդների կողմից, որ նրանք այլեւս ձեր քաղաքացիներն են, եւ Արցախ հետվերադարձի հնարավորությունները կսահմանափակվեն»
Ավելի շատ խոսվում է ՏՏ ոլորտի աճի տեմպերի, քան այս բնագավառում առկա խորքային հիմնահարցերի մասին. «Փաստ»
Նշանակությունը շատ հաճախ չափազանցվում է, իսկ թերությունները՝ անտեսվում
Տաթև Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ, նրան հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Տաթև Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ: Տաթևին հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ՝ նրա նկատմամբ ծայրահեղ ատելություն, թշնամանք, վիրավորանք և զրպարտություն տարածելով: Հարձակումը Տաթևի նկատմամբ լայնածավալ է, գործի է դրված իշխանության ֆեյքային համակարգից սկսած, իշխանական ակտիվիստներով շարունակվող մինչև Ազգային ժողովի իշխանական պատգամավորներ: Երեկ
Մենք հատորներ կարող ենք կազմել ասված, հետո՝ հերքված, հայտարարված, հետո՝ հրաժարված խոսքերից ու խոստումներից. «Հրապարակ»
Ի՞նչ անել՝ լսե՞լ, թե ինչպես է միջազգային հերթական ինստիտուտը կամ հերթական օտարազգի քաղաքագետը գուժում մեր տարածաշրջանում մոտալուտ պատերազմի մասին, ինչպես է կանխատեսում Ադրբեջանի նոր հարձակումը Հայաստանի վրա, եւ ինչպես են այլազգի դիվանագետները սառնասրտորեն քննարկում, թե ինչ կարող է լինել այդ հարձակման հետեւանքով։
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի մասով որոշում է կայացրել եւ մերժել նրա պաշտպանի բողոքը: Արդյունքում Բազեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 29-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով, եւ նրա կալանքի հարցով բողոք էր ուղարկվել ՀՀ վերաքննիչ դատարան, դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։
Որևէ անձ, քաղաքական ուժ ու ղեկավար չի կարող Արցախը լուծարել, այն ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով. Դավիթ Գալստյան. «Փաստ»
Եթե չկարողանանք հասնել մեր վերջնարդյունքին, այն է՝ Արցախի ինքնորոշումը, ապա գոնե կարողանանք մեր ինքնորոշման այս իրավունքը փոխանցել հաջորդ սերունդներին
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
45 մլն դրամ՝ ոստիկանության մեքենաները ձերբակալվածներին տեղափոխելու համար հարմարեցնելուն. «Հրապարակ»
մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։
Երբ պետք է՝ «օրինապաշտ» են
«Դատաճիռ ունե՞ք», – այդպես է երեկ արձագանքել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ լրագրողներից մեկի հարցին: Իրոք, որեւէ մեկին հանցագործ կարելի է անվանել միայն այն դեպքում, երբ դրա մասին կա դատարանի համապատասխան որոշում: Նույն ձեւով կարելի է արձագանքել գրեթե ցանկացած քաղաքական հռետորաբանությունը: Օրինակ, երբ իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները պնդում են, որ Փաշինյանի դեմ ցույցեր անողները Ռուսաստանի
Անսպասելի գործոններ, որոնք գլխացավ են առաջացնում
Հայտնի ճշմարտություն է՝ գլխացավը մեծամասամբ «այնքան էլ կապ չունի» գլխի հետ, իսկ գլխացավ առաջացնող պատճառներն էլ՝ առողջական լուրջ խնդիրների։ Դիտարկենք գլխացավ առաջացնող այն գործոնները, որոնք առաջին հայացքից կարող են անսպասելի թվալ։ Սթրեսը գլխացավ առաջացնող առավել տարածված գործոններից է, և ինչպես նշվում է մի հետազոտության զեկույցում, գլխացավի դեպքերի մոտ 75 %-ը կապվում է հենց սթրեսի հետ՝
ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի
Ամասիայի վերջին հայը․ Ռաֆայել Ալթընյան
Ռաֆայել Ալթընյանը (Ֆարուք Ալթընօղլուն) Ամասիայում բնակվող վերջին հայն է։ Նա ծնվել և մեծացել է Ամասիայում և աշխատում է որպես կոշկակար։ Ամուսնացած է, կինը մուսուլման է ու թեև ասում է, որ հոգով հայ է, բայց երբեք չի կարողացել ազատ ասել, որ հայ է։ Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Artı Gerçek» պարբերականը։ Նշենք, որ Ռաֆայել Ալթընյանը
Հայկ Մամիջանյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ քննարկել է նաև Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների հարցը. 168.am
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ 168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել Հայկ Մամիջանյանի և ԵՄ դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին: «Քանի որ քննարկման ձևաչափը փակ էր, ես չեմ կարող ասել, թե ի՞նչ է ասել դեսպանը, փոխարենը կասեմ, թե ես ի՞նչ թեմաների
ՔՊ-ում քննարկել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Երևանի երեք վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումներով Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովհասափյանը նշանակվել են, համապատասխանաբար, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Ակնհայտ է հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին։ ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը,
Եթե հնարավորություն չկա նրանց կամ նրանց ընտանիքի անդամներին որևէ ձևով սատարելու, ապա գոնե չպետք է վնասել կամ ցավ պատճառել. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անունը Բաքվի բանտերում գտնվող մեր 8 հայրենակիցներից ամենաշատն է քննարկվում, իսկ ավելի կոնկրետ` շահարկվում: Նրա առևանգումից և ապօրինի կալանավորումից հետո տարատեսակ «սարսափ ֆիլմ» հիշեցնող պատմություններ, ասեկոսեներ, բամբասանքներ են տարածվում, ինչը բարեբախտաբար չի համապատասխանում իրականությանը: Գեներալը ադրբեջանական բանտում է և մեր ողջ ուշադրությունն
Վանաձորում քաղաքացին դիմել է քննչական վարչություն և հայտնել՝ իր բնակարանը թալանել են, դեպքի վայր ժամանած պարեկն էլ իր հերթին գողացել է ոսկյա թանկարժեք զարդեր․ shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 24-ին Լոռու մարզային քննչական վարչություն է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ 50-ամյա Գյուլնարա Ավետիսյանը և հայտնել, որ 1 օր առաջ Նարեկացի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարանից գողություն


















































