Օրվա լրահոսը
Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնում են. «8 գյուղերն ազատելու համար մեկ-երկու ժամն էլ բավարար է»
8 գյուղերն ազատելու համար Ադրբեջանի մեկ կամ երկու ժամն էլ բավարար է։
Չեմպիոն թոռնիկը միայն մեդալներն է բերել Արցախից, պապը՝ հոր պատրաստած նարդին
Արցախցի ընտանիքը գոյատեւում է կառավարության տրամադրած աջակցությամբ Ավանեսյանների ընտանիքը եւս բռնի տեղահանվել է Արցախից՝ Ստեփանակերտից: Հայրենի քաղաքից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին եւ այժմ ապրում են Նուբարաշենում։ Ընտանիքը բաղկացած է 7 անձից, ընտանիքի ավագներ տատն ու պապը, մայրն ու հայրը եւ իրենց երեք զավակները։ Արփի Ավանեսյանը 17 տարեկան է, այժմ սովորում է Երեւանի դպրոցներից մեկում՝
Մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքն է կանխվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված
Հազվագյուտ սև անգղը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունքի մարզի Մարտունի բնակավայրում նկատվել է հյուծված գիշատիչ թռչուն: ԲԸՏՄ Գեղարքունիքի տեսուչները պարզել են, որ թռչունը հանդիսանում է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում ընդգրկված հազվագյուտ տեսակի սև անգղի առանձնյակ (լատ.՝Aegypius monachus), որն անմիջապես տեղափոխվել է Երևան՝ կենդանիների և թռչունների համար նախատեսված
«Այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին՝ որպես միջպետական վարկ, այդ գումարները այլեւս կկարողանանք ծախսել». ԶԼՄ-ի նոր «տաբուներով» մեկնարկեց բյուջեի քննարկումը
ՊՆ-ի ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ, դրանք 7%-ով ավելի են, քան 2023-ին ու կազմում են ՀՆԱ-ի 5,3%-ը: Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելու է 755 մլրդ դրամ, դա 16%-ով ավելի բարձր է, քան 2023-Ին, ՀՆԱ-ի 7,2%-ն է կազմելու: Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը, որը կազմելու է 289 մլրդ դրամ, դա 39%-ով ավելի է, քան 2023-ին:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններն ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման ճանապարհներին. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:
«Համաս»-ի ֆիդայիները, ինչպես կոչենք, կարողացան ուժ թելադրել աշխարհին
Հարցազրույց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, արեւելագետ Արարատ Կոստանյանի հետ – Պաղեստինա-իսրայելական պատերազմը ինչու տեղի ունեցավ, արդյոք, «Համաս»-ը լավ հաշվարկե՞լ էր իր քայլերը, իսրայելյան հնարավոր պատասխանը: – Եթե դիտարկենք երկարամյա այս թնջուկը, առճակատումը, բախումը, ինչպես կուզեք ասեք, սա պայքար է: Վերջին տասնամյակներում, «Համաս»-ը, նրա ենթակայության տակ գտնվող ուժերն ավելի համարձակ գործողություններ ձեռնարկեցին, սկսեցին տեղերում իրենց ռազմական պատրաստությունները
Կոտայքի մարզում թալանել են ոսկու վերամշակման արտադրամասը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 41-ամյա Համբարձում Հ․-ից, որը հայտնել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել։ Տեղում Համբարձում Հ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժ.11.30-ն ընկած ժամանակահատվածում
Չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի․ Նիկոլայ Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի պատկերացնում Հայաստան ապագան առանց այդ կառույցի։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Բորդյուժան հայտարարել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ քաղաքական ուժերի հետ, կարծում եմ սրանք ժամանակավոր երևույթներ են, ամեն դեպքում Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի
Ադրբեջանը և Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որն այցով գտնվում է Չինաստանում, հանդիպել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Գուան Յուֆեի հետ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մեկ գլուխգործոցի պատմություն
Խաչատրյանի «Դիմակահանդեսն» այս օրերին շրջում է Ֆրանսիայում Արամ Խաչատրյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կան բազմաթիվ գործեր, որոնցով հիանում է աշխարհը։ Դրանց թվում է հիասքանչ «Վալսը»՝ գրված Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար։ Հաճախ ասվում է, որ Խաչատրյանն ունի երեք բալետ՝ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես», բայց դա այդպես չէ։ 1982թ. կոմպոզիտորի սանը՝ Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է «Դիմակահանդես» բալետի
ԻԻՀ քաղաքացու կողմից հիմնադրված ՍՊԸ-ի ներմուծած շուրջ 1900 տոննա միրգն իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են․ Վերին Դվին համայնք– համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվե Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 138 թվե Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի 626 քվե Ընտրողների ընդհանուր թիվը՝1545, քվեարկությանը մասնակցել է 818-ը։
Որտեղից է գալիս Ալիևի ոգեշնչանքը՝ մշակելու այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագրեր. «Հայացք Երևանից»
Ցանկացած էթնիկ փոքրամասնության համախմբումը միշտ էլ հղի է եղել քաղաքական բարդություններով։
Որ այս ոչ միանշանակ հանգամանքը Ռուսաստանը լավ է հասկացել, երեւում էր Հայկական մարզի սահմանների որոշման ձեւից։
Արցախից բռնի տեղահանված և Մասիսում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ Բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի, այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան: Երեխաներին դիմավորեց Համերգային բաժնի ղեկավար Կատարինե Հովսեփյանը: Փոքրիկները եղան թանգարան-ինստիտուտում և ծանոթացան մեծանուն երաժիշտ Կոմիտաս վարդապետին առնչվող անձնական իրերի և վավերագրերի հետ: Այցելության շրջանակներում
Տարբերությունը մեծ է «բռնի տեղահանված» և ուղղակի «տեղահանված» բառերի. «Հայացք Երևանից»
Տարբերությունը մեծ է «բռնատեղահանված» եւ ուղղակի «տեղահանված» բառերի։ Սեպտեմբերի 19-20-ի պատերազմական մղձավանջը չլիներ, մենք դեռ Արցախում կլինեինք` մեր աշխատանքին, մեր առօրյա կյանքով: Արցախցին սուսուփուս, հենց այնպես իր տնից դուրս եկողը չէր, չխուսափենք «բռնի տեղահանություն» բառեզրի գործածությունից, երբ, ցավոք, վերջերս ՄԱԿ-ն էլ համարեց, որ էթնիկ զտում չկար Արցախում, միաժամանակ Իսպանիայի Գրանադա քաղաքում քառակողմ հանդիպման ժամանակ եւս
Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաև աշխատուժի փոխանակման գործընթացը. Նարեկ Մկրտչյանն Իրանում է
Հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև միջին
Հարավկովկասյան զարգացումներն Իրանի համար ունեն գոյաբանական բնույթ, քանզի Իրանի ներսում ադրբեջանական անջատողականության սպառնալիքներ կան. «Հայացք Երևանից»
Հարավկովկասյան զարգացումներն Իրանի համար ունեն գոյաբանական բնույթ, քանզի Իրանի ներսում ադրբեջանական անջատողականության սպառնալիքներ կան:
Այլասիրությո՞ւն, օտարամոլությո՞ւն, հարմարվողականությո՞ւն, թե՞ ազգային բարդույթ
Պետական մտածողություն չունեցող ժողովուրդ ենք և ոչ թե մտածում ենք պետության ամրապնդման, ըստ այդմ դաշնակիցներ ունենալու մասին, այլ միայն ցանկացած եղանակով իրավիճակին հարմարվելու, ոչ թե դաշնակիցներ ունենալու, այլ հանուն փողի, մեր կարճ խելքով, հարուստ հովանավորներ փնտրելու մասին։
Րաֆֆի Քորթոշյան․ «Մենք տեսնում ենք թշնամու վանդալիզմը մեր քարակերտ հուշարձանների նկատմամբ, հետեւաբար, նա ինչպե՞ս կվարվեր այդ հուշարձանները կերտած հայ մարդու հետ»
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, թերեւս, Հայ իրավաբանների համագումարի մասնակից ու բանախոս եզակի մասնակիցներից էր, որն իրավաբան չէ։ Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ արմատներով Սիրիայից է, սակայն 2006 թվականից տեղափոխվել է Հայաստան եւ այս համագումարում ներկայացնում է իրենց կազմակերպության երեւանյան գրասենյակը։ «Մենք հուշարձաններն ուսումնասիրում ենք արդեն 45 տարի եւ հսկայական բազա ունենք։
«Դուք ո՞վ եք, տո այ Արցախ հանձնած ու թուրքին Հայաստան մուտքի վիզա խփած կապիտուլյանտներ, որ խոսեք ազգային գործիչների ծրագրերից». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Դուք ոչ թե Սպարապետ Վազգենի,այլ դավաճաններ Վեստ Սարգսի ու Մելիք-Շահնազարի ծրագրերի շարունակողն եք։ Ակնհայտ է, որ Սպարապետ Վազգենի ամենամեծ ծրագիրը ազատ ու անկախ Արցախն էր,որը Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։ Ասում են՝ հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է։ Մեր իրականության մեջ նույնպես հայրենադավ ծրագրերը քողարկվել
1999թ. Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ոչ միայն մարդ են սպանել, սպանել են նաեւ ՀՀ տնտեսությունը. Անահիտ Բախշյան
ԱԱԾ-ում քննվող հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով Անահիտ Բախշյանը օրեր առաջ ԱԱԾ է գնացել, հանդիպել գործը քննող քննիչին: Ինչպես նա պատմեց Aravot.am-ին, միայնակ չի եղել, իր հետ է եղել նաեւ ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր Տարոն Սահակյանը: Հիշեցնենք, որ վերջինս 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը ԱԺ նիստերի դահլիճում չի եղել ու այդ գործի շրջանակում չի ճանաչվել
Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում` 54,60%-ը
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20:00-ին քվեարկությունն ավարտվել է: Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ: Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին: Վերին
Գայանե Շտոյան. «Մենք օտար երկրներից եկել ենք ասելու՝ պատրաստ ենք աշխատել եւ ունենք առաջարկներ, ուղղակի մեզ ուղղություն ցույց տվեք»
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր շարունակվում է «Հանուն հայկական շահերի եւ օրենքի գերակայության» խորագրով Հայ իրավաբանների համագումարի աշխատանքը, որի շրջանակներում կայացան նոր թեմաներով պանելային քննարկումներ: Փաստաբան Գայանե Շտոյանը, որը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացիայի» հիմնադիրներից է, խոսեց ազգային շահերի պաշտպանության մասին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հարցում առաջնային է ընտանիքի պաշտպանությունը՝ ներառյալ երեխաների իրավունքը: «Մենք
Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17:00-ի դրությամբ
Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 17:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 35,02%-ը կամ 541 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: ՀՀ պաշտպանության նախարարություն
Արցախցի անչափահաս տղային հանրային վայրից կալանավորել են
Մեղադրում են ոստիկանին հարվածելու համար, բայց գործով չկա տուժած ոստիկան
Հայկ Մամիջանյան. «Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք՝ այլ տարբերակ չկա»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է. «Ո՞նց հասանք նրան, որ հայրենիքը հանձնած մարդիկ խրոխտ դեմքով խոսում են Սպարապետի ու Կարեն Դեմիրճյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Ախր, իրենք հենց ձեր տեսակի դեմ էին պայքարում: Հետո էլ բացահայտ ասում են՝ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի «բացահայտելու» համար 5 տարին իրենց քիչ էր. չեն հասցրել


















































