Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի․ Նիկոլայ Բորդյուժա

Հոկտեմբեր 30,2023 12:12

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան չի պատկերացնում Հայաստան ապագան առանց այդ կառույցի։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Բորդյուժան հայտարարել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ  քաղաքական ուժերի հետ, կարծում եմ սրանք ժամանակավոր երևույթներ են, ամեն դեպքում Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ։  Ընդհանրապես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, ուղղակի չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանը խիստ ինտեգրված է Ռուսաստանի հետ և ոչ միայն տնտեսական առումով, չէ՞ որ մեծ քանակությամբ հայեր, մի քանի միլիոն հայ ապրում է Ռուսաստանում»,-ասել է Բորդյուժան։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031