Օրվա լրահոսը

Արեւմտեան Ատրպէյճան անուանումը խորքին մէջ ականապատուած դաշտ մըն է․ «Հայրենիք»

Արցախեան երկրորդ պատերազմէն ետք շրջանառութեան մէջ դրուած՝ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճան»-ի գաղափարը վերջերս Ատրպէյճանի խորհրդարանին մէջ քննարկումներու առարկայ դարձաւ։ Գաղափար մը, որ ամբողջութեամբ կառուցուած է պատմութեան նենգափոխութեան եւ ատրպէյճանական քարոզչական մեքենային յօրինումներուն վրայ, թէ Հայաստանի տարածքը խորքին մէջ «Արեւմտեան Ատրպէյճան» է եւ տեղւոյն բնակչութիւնը վտարուած ըլլալով հայ հրոսակախումբերու կողմէ, պէտք է իր հայրենիքը վերադառնայ։ Այս

Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը ստեղծում է արդեն Հայաստանի  նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանցանքների հիմքեր. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը` 1)լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների  առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն). 2)լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ»

Ռուս խաղաղապահների գործողության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անվանումը փոխվել է. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողության գոտու անվանումը: «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան»՝ ասված է ռազմական գերատեսչության տեղեկագրում։ Նախկինում ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրերում գործողությունների գոտին կոչվում էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։ Հոկտեմբերի 27-ի տեղեկագրում նշվում է, որ` «ճանապարհներին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Խանքենդի տարածքում տեղադրվել է երկու հենակետ»։

ՔՊ-ում քննարկվել են Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Կուսակցության Երևանի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Նշանակվել է Կուսակցության Երիտասարդական կառույցի խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Մարտին Գալստյան. Կենտրոնական բանկը նախաձեռնել է ֆինանսական համակարգը հնարավորինս ապահով և փոխգործելի դարձնելու գործընթացը

Հոկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական 5-րդ գագաթնաժողովին՝ «Խելացի երկիր» թեմայով պանելային քննարկմանը։ Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձել է արհեստական բանականության հետ կապված մարտահրավերներին և հնարավորություններին: Նա նշել է, որ, բազում տեխնոլոգիական առավելությունների հետ մեկտեղ, առկա են մի շարք էթիկական, անվտանգային և համամարդկային խնդիրներ, որոնք հեշտ լուծում չունեն: Օրինակ՝

«Փափուկ ուժը կարևոր զենք է». Զարեհ Սինանյան

Մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը

ՔՊ-ի քաղաքական որոշումներին անհամաձայնություն հայտնելու և չսատարելու պատճառով, որոշում եմ կայացրել վայր դնել ավագանու մանդատը. Մարիաննա Պեպանյան

Մարիաննա Պեպանյանը գրում է. «Ալավերդի խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Այնպես է ստացվել, որ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով ստացել եմ ավագանու մանդատ։ Նշեմ, որ, երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քաղաքական որոշումներին անհամաձայնություն հայտնելու և չսատարելու պատճառով, որոշում եմ կայացրել վայր դնել ավագանու մանդատը։

«Մի փորձեք Արմեն Սարգսյանի ասածները մեջբերում անելով՝ ինձնից պատասխաններ տանել, էդ մեղմ ասած սիրուն չի, կասեր Վանո Սիրադեղյանը». Արամ Սարգսյան

«Ես համոզված եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը եթե ուզենար էլ բացահայտել ամբողջական Հոկտեմբերի 27-ը, չէր կարող»:

Անահիտ Մանասյանը Անն-Լորանս Պետելին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի  Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելին և ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի

ՀՀ տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հայաստանի Հանրապետության տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասով պետական որևէ կառույց իրավունք չունի իրականացնելու որևէ լրացուցիչ գործընթաց, կամ սահմանելու խտրական որևէ մոտեցում։ Սրա համար, պատերազմից հետո իմ

Ջհանգիրյանը Զավենիչին բողոքել է, որ Ռոբերտ Քոչարյանը միջամտում է Հոկտեմբերի 27-ի գործին. «Հանձնարարականներ է տալիս, ինձ թիկունք կանգնել է պետք». Արամ Սարգսյան

Հաշվետվություն տալն էլ Ռոբերտ Քոչարյանն արգելեց եւ Գագիկ Ջհանգիրյանը դա հայտարարեց, որ նախագահը արգելել է իրեն՝ չնայած գործադիր իշխանությունը որեւէ լիազորություն չունի դատական իշխանությանը միջնորդելու եւ արգելելու: Լավ կլինի, որ լրատվամիջոցները այդ հարցերը տան Ռոբերտ Քոչարյանին:

Նիկոլի ԽԽ-ն՝ «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան

Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող անհայրենիքության: «Երևան-Արևմուտք-Անկարա» տրանզիտ Ամերիկյան պարբերականի հարցազրույցում Փաշինյանի կողմից անվտանգության հայեցակարգի շուրջ սեփական տեսլականի շարադրումը

Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին

Գտիր 10 տարբերություն. Դատախազությունը Հոկտեմբերի 27-ի գործով «copy» է արել անցյալ տարվա գրածը

Անցյալ տարի էլ դատախազությունը նշել էր, որ «հարցաքննվել են մի շարք անձինք», անցյալ տարի էլ նշել էին, որ «Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում», այսինքն, մի տարի անցավ, դեռ ուսումնասիրման փուլում են, անցյալ տարի էլ նշել էին՝ «առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահին

Հոկտեմբերի 27-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահ տիկին Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Գերմանական Կարմիր Խաչին այս դժվարին օրերին Հայաստանի և հայրենազրկված արցախահայության համար իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ։ Զրույցի ընթացքում Հայոց

«Մարդու պատիվը սարքել են եսիմինչ, ինչեր ասել, հորինել են». Մատաղիսի հրամանատար Սեւակ Աբրահամյան

Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանի գործով ապացույցները կհետազոտվեն փակ ընթացակարգով

«Ազգային Ժողովի ուղարկած ծաղկեփնջի վրա ամրացված եռագույնը գետնին է դրված». Անահիտ Բախշյան

Հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը Անահիտ Բախշյանը գրում է. «Այսօր Ազգային Ժողովի ուղարկած ծաղկեփնջի վրա ամրացված եռագույնը գետնին է դրված, նախկինում լինում էր ծաղկեպսակի վրա։ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը գետնի վրա դրված եռագույնով նշելը փաստում է երկրիս նվաստացած վիճակի մասին։ Ամոթ մեզ»:

«Բեմահարթակին հաշիշ ծխող Սնուփ Դոգի համար 6 միլիոն դոլար կա, ոչնչացող «Սրնգահարի» համար 7 միլիոն դրամ չկա՞»․ քանդակագործի ահազանգը

Օրերս փլուզվել է Գյումրու «Օմեգա» ռեզիստորների գործարանի նախկին ճաշարանի այն պատը, որտեղ գտնվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը» որմնանկարը։ Մի քանի օր է՝ «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանն ահազանգում է այս մասին, սակայն որևէ լուծում չեն առաջարկում։ «Գիտեք, որ Գյումրիում կան շատ որմնանկարներ, բայց ամենավատ վիճակում գտնվում է Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը»

Քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Մալակի այցը Հայաստան և ընդգծել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակն ու ինտենսիվ բնույթը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումն ու ամրապնդումը, այդ թվում` մշակույթի: Վարչապետը նշել է, որ ֆրանսիացի

«Գագիկ Ջհանգիրյանն ինձ կանչեց կաբինետ, ձեռքերը տարածեց, ասաց՝ ինձ ճնշում են, չեն թողնում աշխատել։ Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր»․ Անահիտ Բախշյան

Հարցին՝ իշխանությունները չեն կարողանո՞ւմ բացահայտել գործը, թե՞ չեն ուզում Բախշյանը պատասխանեց՝ երկու գործոնն էլ կա։

Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալ Դանիել Դանիելյանը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին և պատվիրակության անդամներին ներկայացրել

«Եռաբլուրը հանուն ոչնչի չի… Մենք ամեն ինչ անելու ենք, մենք զրոյից սկսելու ենք նորից». ԵԿՄ փոխնախագահ

«Այս ամեն ինչը շատ ծանր է մեզ համար, որովհետեւ մեր ամբողջ ապրածը, մեր ընկերներ կորցնելը, մեր առողջությունը, ամեն ինչը…Հիմա ուղղակի պիտի գոտիներս ձգենք, ավելի ամուր կանգնենք, առայժմ պահենք պահածը, հետագայում նկատի ունենանք ամեն ինչը վերադարձնել: Արցախի էջը փակված չի»:

Ընդունվել է հեռավար աշխատանքի կարգավորումներ նախատեսող Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է հեռավար աշխատանքի վերաբերյալ կարգավորումները վերանայելու, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմներ սահմանելու նպատակով։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսված կլինեն հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնցով

Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային

Հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։ Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անջեյ Դուդան շնորհավորել է դեսպան Արզումանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Անդրադարձ է կատարվել հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիսավոր

Քրեակատարողական ծառայողները կանխել են դրոնի միջոցով զգալի քանակությամբ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ լսել է անօդաչու թռչող սարքի (դրոնի) ձայն, այնուհետև՝ առարկայի վայր ընկնելուն նմանվող ձայն։ Հերթապահ խմբի ծառայողներն անմիջապես մոտեցել են նշված վայր՝ դիտաշտարակի քողարկող պատի և արգելապատնեշի մեջտեղի հատված, և իրականացրել են տեղանքի զննություն, որի

ԵՄ-ն մտադիր է շարունակել միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շառլ Միշել

Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵՄ ղեկավարները հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդությունը շարունակելու մտադրության մասին: Համանման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում: Հաստատակամ ենք ԵՄ միջնորդական ջանքերը առաջ մղելու գործում՝ հասնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության

44-օրյա պատերազմի հերոսի քրոջը «հանրության համար վտանգավոր կենդանի» անվանած կնոջ դեմ հայց է ներկայացվել

Զոհված զինծառայողի քույրը պահանջում է հերքում ու 1 միլիոն դրամի չափով փոխհատուցում

Փոխըմբռնման հուշագիր՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու հնարավորությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի  արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության  զարգացման նպատակով: Հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031