Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Մենք պետք է մեր հնարավոր միջոցները կիրառենք, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը լուծենք»

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, որ Մարիոթ-Արմենիա հյուրանոցում այսօր մասնակցում էր Արցախի պետականության պահպանման հանձնախմբի աշխատանքին, լրագրողների հետ ճեպազրույցում նույնպես քչախոս էր քննարկվող թեմաների բովանդակությանն անդրադառնալու իմաստով: Սակայն ի պատասխան հնչեցված հարցերի ասաց, որ Արցախի լուծարման մասին Արցախի նախագահի ստորագրած փաստաթուղթը իրավական ուժ չունի, քանի որ միջնորդավորված ընտրված նախագահը չի կարող լուծարել հանրաքվեով անկախացած 

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։ Ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին,

Շուշիում թյուրքական միջոցառում է անցկացվել

Еrmenihaber.am. Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով։ «‎Թուրքական մշակույթի ու արվեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպության»‎ (TURKSOY)  կազմակերպմամբ, տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների թատրոնների ղեկավարների ժողով։ Ժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի,  Թուրքմենստանի, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության  ներկայացուցիչները։ Քննարկվել է թյուրքախոս երկրների մշակութային համագործակցության խորացման հարցը։ Հիշեցնենք, որ

Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին լրագրողներին Բեռլինում հայտնել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։ «Նախարարն ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր  Միրզոյանի հետ», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նշվում է, որ Բերբոքը նախատեսում է նաև այցելել  Լեռնային

«Պետությունը պետք է հասկանա, որ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բրենդը չպետք է փոշիացվի». Հակոբ Ղազանչյան 

Կառավարությունը պետք է  իր հովանու ներքո վերցնի թատրոնը, հաստիքներ տրամադրի

Ֆրանսահայերը ակտիվ աջակցություն են ցույց տվել Կարեն Խաչանովին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող ATP Rolex Paris Masters մրցաշարի երկրորդ շրջանում երկու սեթում 6:4, 7:5 հաշվով պարտության է մատնել սերբ Լասլո Ջերեին: Այս հանդիպումը լուսաբանող մեկնաբանները նշում են, որ Կարեն Խաչանովին անասելի աջակցություն էին ցույց տալիս ֆրանսահայ սփյուռքի ներկայացուցիչները, որոնք տրիբունաները վերածել էին յուրօրինակ փոքր Երեւանի: Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը լինելու է

Եթե աշխարհի ուշադրությունը բեւեռված լինի Իսրայելի եւ Ուկրաինայի վրա, Ադրբեջանը հարմար պահը կօգտագործի ու ռազմական ճանապարհով կփորձի հարցը լուծել. քաղաքագետ

Քաղաքագետը՝ առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու ռիսկին վերաբերող Լեմկինի ինստիտուտի ահազանգի մասին

Նախորդ տարվա համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջետային հայտն ավելացել է. Խաչատուր Պողոսյան

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության ռազմավարական գերակայություններից է սահմանված երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հանրապետական ու համապետական գործունեություններում՝ լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալը՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների եւ ծրագրերի նախաձեռնող: Այս մասին նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է

«Կալանք է դրվել շուրջ 13,3 մլդ դրամի ապօրինի գույքի վրա»․ Սասուն Խաչատրյան

Սասուն Խաչատրյանը նշեց, որ վարույթում ներկայում գտնվող քրեական գործերով արգելանքի տակ գտնվող գույքերը մի քանի տասնյակ միլիարդ դրամների են հասնում։

Սուրեն Պետրոսյան. «Որեւէ մեկը, մասնավորապես, իշխանությունը, իրավասու չէ քննարկելու Արցախի սուբյեկտայնության հարցը, առավել եւս, փակել Արցախի էջը»

Արցախի  ճակատագիրն, ըստ էության, դուրս է մղվել Հայաստանի քաղաքական օրակարգից՝ փոխարինվելով մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներով: Դրանք, անշուշտ, ունեն չափազանց կարեւոր նշանակություն այս ծանրագույն ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն չպետք է թույլ տալ, որ այս շղարշի ներքո վերջնականապես փակվի Արցախի էջը: Եթե փակվեց Արցախի էջը, փակվելու են նաեւ Հայաստանի Հանրապետության էջը եւ հայկական գործոնի էջը՝ որպես այդպիսին:

Մարկուս Ռիտերը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։ Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց

Քաղաքացիական հասարակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման հարցերը

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շարքում նաև լեզվական խնդիրներ ունեցողներն են»

«Այդ սրիկաներին, լկտիներին ու լպիրշներին պետք է տապալել գետնին», «այստեղ մարդ է վատացել, բժիշկների հրավիրեք»․ վիճաբանություն խորհրդարանում

Վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի միջեւ։

Հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Կապան): Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով, ախտահանման միջոցներով, տաք և սառը ջրով,

Արամ Հարությունյանը փախուստի մեջ է, առաց նրա որոշել են դատ անել: Նրա գույքը դատավճռի դեպքում կվերադարձվի պետությանը

«Այդ անձի ամբողջ գույքի վրա մեղադրանքի ողջ ծավալով դրված է արգելանք: Խոսքը, եթե չեմ սխալվում, մոտ 14 մլն դոլար կաշառքի մասին էր, այնտեղ փողերի լվացում էլ կար, գոնե այդ գույքը մեղադրական դատավճռի դեպքում կվերադարձվի պետությանը»:

«Կանաչ» մտածողությունը՝ կենսակերպ

Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը շարունակում են բնապահպանական գործընկերությունը  Անտառստեղծման միջոցով անապատացման դեմ պայքարը օրակարգային է մնում Վիվա-ՄՏՍ-ի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության համար: Կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու լավագույն միջոցը «կանաչ» մտածողության շուրջ համախմբվելն է: Գործընկեր կազմակերպության աշխատակիցները թիմային ոգին բարձրացնելու արդյունավետ ճանապարհ են գտել. շփվել բնության մեջ՝ բնության համար: Անտառապատման աշնանային ու

«Նախ` ես տուն չեմ առել, Արսենյանները Մալիշկայի հետ ի՞նչ կապ ունեն, դատավճիռ ունե՞ք». Սասուն Խաչատրյան

Նա վստահեցրեց, թե քրեական գործում Արսենյանների հետ կապված նման տվյալ չի եղել. «Ես նման տվյալ չունեմ»:

Անկարան հայտարարել է Իսրայելի և Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորման հարցում երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցում։ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր․․․ Տարածաշրջանի բոլոր խաղացողներին և դերակատարներին կոչ ենք անում աջակցել կայուն խաղաղության ապահովման

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզ»-ի հետ կապված աղմկահարույց գործարքը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանի ֆեյսբուքյան գրառումը «Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը այսու կը տեղեկացնէ, որ նամակ ղրկած է Xana Gardens Ltd-ին, տեղեկացնելով, որ չեղեալ կը նկատէ Երուսաղէմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կալուածի վերաբերեալ 2021 թուականի Յուլիս 8-ին ստորագրուած համաձայնագիրը»։

«Գրեթե ամեն շաբաթ ունենում ենք կոռուպցիոն բացահայտումներ՝ բավականին բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ»․ Սասուն Խաչատրյան

«Կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պետք է դիտարկել որպես դրական երեւույթ, դա փաստում է բացահայտման աճի մասին», – ասաց Սասուն Խաչատրյանը։

«Սուրեն Պապիկյանի տունը` ի՞նչ, բա ինչո՞ւ կարաք դուք ձեռք բերեք, նա՝ չէ». Սասուն Խաչատրյան

Լրագրողները փոխանցեցին այլ տվյալներ, օրինակ, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը բնակարան է գնել, բայց պետությունից գումար է ստանում, որ վարձով է ապրում, սա արդյոք կոռուպցիա չէ՞:  Նա պատասխանեց. «Դիմեք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կարծում եմ, ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրվի, եթե ինչ-որ անհամապատասխանություններ կան, կուղարկեն դատախազություն, գործ կհարուցվի»:

 

«Դատախազության եւ Քննչական կոմիտեի աշխատավարձերը բարձրացրեցիք, մեր մոտից 6 քննիչ մի ամսվա մեջ գնաց դատախազություն»․ Սասուն Խաչատրյանը դժգոհեց

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաստիքների մոտ 50 տոկոսը թափուր են։

Գերեզմանատան վարիչի կողմից անփութություն ցուցաբերելու արդյունքում քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված քաղաքացու դիով։

Արգիշտի Քյարամյանը՝ Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործի մասին

Հարցին՝ հաղորդագրության մեջ 16 անձի ապօրինի գերեվարման մասին է խոսք գնում, որից 9-ն է հաստատել Ադրբեջանը, Քյարամյանը պատասխանեց.«Պետք է քննություն անենք, կան նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, եւ այդ անձանց գերությունը հաստատված է: Մենք ինտենսիվ զբաղված ենք ե՛ւ պաշտոնյաների, ե՛ւ մնացած մարդկանց գերեվարման հարցով»:

«Մեր պարեկներն այս պահին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ չեն տեսնում»․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը փաստեց՝ մեծ ուշադրություն կա առաքելության նկատմամբ։

«Մարտի 1-ը բացահայտել ենք… Հազարավոր պարկուճները փոխելու, քրեական գործի նյութերը, ցուցմունքները փոխելու մասին տեղյա՞կ եք». Սասուն Խաչատրյան

Դիտարկմանը՝ մարդուն պահեցիք կալանքի տակ, հետո արդարացվեց, զարգացած երկրներում նման ձախողման համար հրաժարական կտային, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Մենք շատ բարեխիղճ ենք աշխատել: Որ գործի նյութերին ծանոթանաք, կզգաք ինչքան բարեխիղճ ենք աշխատել: Մի հատ վերցրեք նայեք մեղադրական եզրակացությունը, էլի»:

Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

«Ով՝ ով, ես հաստատ կաշկանդված չեմ… Ասում եմ՝ տեղյակ չեմ ՔՊ-ականի լեզու կտրելու գործի մասին, ասում եք՝ բռնելո՞ւ եք». Արգիշտի Քյարամյան

Քյարամյանը պատասխանեց. «Եթե ՀՀ-ում երբեւէ եղել է ընտրովի արդարադատություն, դա վաղուց պատմություն է: Եթե կոնկրետ դեպքեր են հետաքրքրում, ես վարույթին չեմ տիրապետում քրգործերի»:

ՄԻՊ-ն ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ է արձանագրել

Բարձրացված խնդիրների հրատապ լուծումը հատկապես կարևոր է, քանի որ վերաբերում է այնպիսի վայրերի, որտեղ անձինք զրկված են ազատությունից և ապավինում են վարչակազմերի խնամքին ու պաշտպանությանը, ինչը պահանջում է առանձնահատուկ գործիքակազմեր և մասնագիտական մոտեցումներ:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031