Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Նոյեմբեր 01,2023 18:11

Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին լրագրողներին Բեռլինում հայտնել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։

«Նախարարն ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր  Միրզոյանի հետ», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նշվում է, որ Բերբոքը նախատեսում է նաև այցելել  Լեռնային Ղարաբաղից փախստականների տեղավորման կենտրոն:

Ըստ տեղեկատվության՝ նույն օրը նա կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

«Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին», – հավելել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930