Օրվա լրահոսը
Ալիևը պետք է իմանա՝ դա Ադրբեջանի կողմից Իսրայելին մատակարարվող նավթի ու գազի պատճառով է. Մոհամմադ ալ-Հաշեմ
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. 📌Արևելյան Ատրպատականում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Մոհամմադ ալ-Հաշեմը պաղեստինյան իրադարձությունների համատեքստում, դիմելով Իլհամ Ալիևին, հայտարարել է. «Իլհամ Ալիևը պետք է դասեր քաղի այս իրադարձություններից և հասկանա, որ Ադրբեջանի տարածքները չպետք է սիոնիստական օկուպանտ ռեժիմի տնօրինության տակ դնի, քանի որ Իսրայելը որտեղ որ մուտք է
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մինչ վարչապետը շտապում է գլուխ գովել, թե «արցախցի մեր քույրերին ու եղբայրներին» օգնություն է տալիս, կենսաթոշակառուներն ահազանգում են՝ փող չեն ստանում. «Ազգ»
Մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է գլուխ գովել ու բարձրագոչել, թե «արցախցի մեր քույրերին ու եղբայրներին» օգնություն է տալիս, կենսաթոշակառուներն ու նպաստառուներն են ահազանգում՝ փող չեն ստանում: Ինչպե՞ս է կարգավորվելու այս խնդիրը: Հարցին օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էր անդրադարձել՝ ասելով. «Կարգավիճակի վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո, բռնի տեղահանված բոլոր արցախցիները իրավունք կունենան դիմել և քաղաքացիություն
Գրիգոր Էլիզբարյանը կարևորել է զորամասերում թմրամիջոցների օգտագործման ու իրացման բացառումը
Զինդատախազը հանդիպել է Զորամասի անձնակազմին, քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները:
Բունդեսթագի հանձնաժողովի նախագահն ինչո՞ւ Ադրբեջանին պատժելու անկեղծ ցանկությունը չի սկսում, համառորեն չի պնդում խորհրդարանական իր երկրում. «Ազգ»
Գերմանական ռադիոյի եթերում Հայաստանից նոր վերադարձած Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթը հեռախոսային հարցազրույցում նույնպես հաստատեց Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու մասին տեղեկությունը՝ հուշելով, թե Հայաստանը նոր գործընկերների կարիք ունի՝ հաշվի առնելով նաեւ հարեւան երկրներից աճող սպառնալիքները: Նա շեշտեց, որ քաղաքական գիծը ավելի վաղ էր հեռացել, այժմ՝ հայ հանրությունն էլ հիասթափված է: «Դոյչլանդֆունկի» այն հարցին, թե
ՔՊ պատգամավորը չի ցանկանում Վանեցյանի հասցեին հնչեցրած զրպարտությունները հերքել. «Հրապարակ»
Դատարանը հաստատել է՝ Վանեցյանի հասցեին Մելքոնյանի հայտարարությունները զրպարտություն են, եւ պարտավորեցրել է հերքել, սակայն նա վերաքննիչ բողոք է ներկայացրել
«Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով բնակչության մեծամասնությունը ստիպված էր լքել Ղարաբաղը․ սա լուրջ մարտահրավեր է ՀՀ տեղական իշխանությունների համար»․ Բերն Վոհրինգեր
ԵԽ Կոնգրեսի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության հեղինակն ասաց, որ առաջարկել են կազմակերպել այցելություն դեպի տարածաշրջան, ՀՀ, որպեսզի իրենց աչքերով ծանոթանան իրավիճակին։
Այս բոլորին լոյսին տակ, մարդ խելագար ե՛ւ տգէտ պէտք է ըլլայ, որպէսզի շարունակէ միայն ձիթենիի ճիւղ երկարել անհաղորդ թշնամիին. «Հայրենիք»
Եւրոպան ջերմ ու տաքո՜ւկ պիտի մնայ, շնորհիւ ատրպէյճանական վառելանիւթին։
Երբ Ադրբեջանը փաստաթղթով կներկայացնի, թե ինքը որ գյուղերն է համարում իրենը, այդ ժամանակ կխոսենք. Էդմոն Մարուքյան. «Հրապարակ»
«Ադրբեջանը որեւէ իրավական փաստաթուղթ, որեւէ հենք չի ներկայացրել առ այն, որ Հայաստանի տարածքում անկլավներ կան»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի որ գյուղերն են համարվում անկլավներ, եւ որն են պատրաստվում հանձնել Ադրբեջանին։ «Երբ Ադրբեջանը փաստաթղթով կներկայացնի, թե ինքը որ գյուղերն է համարում իրենը, այդ
«Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին». Ազգ
«Ջումհուրիյեթ» թերթի հոդվածում ուշագրավ դիտարկումներ են արվում
ՔՊ-ական պատգամավորները ե՛ւ բնակարան են գնել, ե՛ւ շարունակում են պետությունից տան վարձի գումար ստանալ. «Ժողովուրդ»
ՔՊ պատգամավորներ, որոնք մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել
Նելլա Գրիգորյան․ Սամվել Շահրամանյանին ընդամենը երկու ժամ ժամանակ են տվել. նրան սպառնացել են թուրքերը․ «Հրապարակ»
Արայիկ Հարությունյանն ասում էր, որ ռուսներն իր հետ չեն համագործակցում: Պատճառը դա էր: Ռուսները Հարությունյանի հետ չէին ուզում համագործակցել, բայց կարծիք կար, որ եթե Շահրամանյանը լիներ նախագահ, իրավիճակը կփոխվեր, ամեն ինչ լավ կլիներ:
Ինչ է արվել «Հոկտեմբերի 27–ի» գործով վերջին մեկ տարում. դատախազության հաշվետվությունը
Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու նպատակով կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ:
«Նրանց» եւ «մեր» քարոզչական հեքիաթները
Ռուսաստանյան դաշնային ալիքները վաղուց պետք է հանվեին հանրային մուլտիպլեքսից՝ ես դրա մասին գրել եմ դեռեւս 2018 թվականից առաջ: Ինչպես որ հանվել է CNN-ը: Մանավանդ այսօր, երբ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է համացանցով հետեւել ցանկացած ռուսական, ամերիկյան կամ չինական հեռուստաալիքի. հետեւաբար, տեղեկություն ստանալու որեւէ մեկի իրավունքը չի խախտվի: Քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, իմ խնդիրների
Ինչպես ստուգել օրգանիզմի իմունային պատասխանը
Հիվանդությունների «աշուն-ձմեռ սեզոնը» կարծես թե թափ է առնում, և շատերի մոտ բժշկական “check up” անցնելու ցանկություն է առաջանում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք օրգանիզմի իմունային պատասխանի հետ ամեն ինչ կարգին է։ Ինչպես հայտնի է, արյան անալիզը բավականին ինֆորմատիվ է և կարող է մի շարք խնդիրների մասին խոսել, այդ թվում՝ օրգանիզմի իմունային պատասխանի։ Լեյկոցիտներն արյան սպիտակ բջիջները կամ
Հայաստանադավ «Հոկտեմբերի 27-ի» երեկոյան նախարարության լույսերը մարեցին ու էլ երբեք չվառվեցին
Շենքը թաղվեց անլուսաբաց խավարի մեջ, ինչպես՝ ողջ Հայաստանը:
Պատկերացրեք, նրանց դիվանագիտական եւ քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքների է հասել, որ նրանք հասցրեցին ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլ Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին. Վարդան Օսկանյան
Փաշինյանը Ստրասբուրգում «արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» եւ դրանով փակեց հարցը, կարծում է ՀՀ նախկին արտգործնախարարը
Դեսպանը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը
Ս․թ․ հոկտեմբերի 25-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի հետ (Մասաչուսեթս, դեմոկրատ)։ Դեսպանը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի էթնիկ զտման հետևանքները և Հայաստանի կառավարության կողմից այդ անձանց օժանդակության ծրագրերը: Մտքեր փոխանակվեցին Հարավ-կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների վերաբերյալ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն
Վստահ եմ, որ լիովին համերաշխ է ինքն իր հետ։ Նա իր արժեքային համակարգին համապատասխան է գործել. Դավիթ Վարդանյանը հոր` Ռուբեն Վարդանյանի մասին
Նրա գլխավոր արժանիքներից մեկն այն է, որ նա խոսքի մարդ է. ասաց, որ ժողովրդի կողքին կլինի մինչև վերջ, առանձնահատուկ պայմաններ երբեք չի փնտրի իր համար, ու այդպես էլ արեց։ Հիմա, չնայած այն ծանր պայմաններին, որում նա, շատերի հետ գտնվում է, վստահ եմ, որ լիովին համերաշխ է ինքն իր հետ։ Նա իր արժեքային համակարգին համապատասխան է
Կանադայի ԱԳ նախարարը և դեսպանը այցելել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն
Այսօր Հայաստանում Եվրամիության առաքելությունը Ջերմուկում հյուրընկալել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: «Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը տեղեկացրեց անվտանգության զարգացումների մասին և քննարկեց Կանադայի հետագա ներդրումը»,- նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում:
Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հիմքեր. «Թաթոյան» հիմնադրամ
Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի (Lindsey Snell) հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին: Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը, մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին: Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքների համար
Ղազար Փարպեցուն նվիրված գիտաժողով է անցկացվել՝ նրա հայրենի Փարպի գյուղում
Գիտական զեկուցումներով հանդես եկան Մանկավարժական համալսարանի երիտասարդ և ավագ սերնդի գիտնականները
Ինքնաքննութենէ վերակազմակերպում
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Լիբանանի մէջ գործող կուսակցական ղեկավարութեան, միութիւններու, կառոյցներու, կազմակերպութիւններու, կրթական հաստատութիւններու եւ հայրենակցական միութիւններու ներկայացուցիչներուն հետ «Սփիւռքի Տարի»ի շրջագիծէն ներս, Չորեքշաբթի, 25 Հոկտեմբեր 2023-ին, երեկոյեան ժամը 07։30-ին, Ազգային Առաջնորդարանի Երջօ Սամուէլեան «Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ երրորդ հանդիպում-զրոյցը, որուն կը մասնակցէին
Գերմանական Կարմիր խաչը առաջիններից մեկն է օգնության հասել Հայաստանին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո
Հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության նախագահ Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։ – Գերմանական Կարմիր խաչը առաջիններից մեկն է օգնության հասել Հայաստանին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ ժամանակ է, որ սկիզբ է առել մեր Ազգային ընկերությունների շարունակական համագործակցությունը, և այս տարիների ընթացքում՝
Իմ մշակած ծրագրով այս հինգ տարիների ընթացքում բնակարան էին ստանալու 5,000 սպայական ընտանիք: Ո՞ւր են այդ բնակարանները. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրում է. «Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին»: Մամուլը զբաղեցնելու և հանրության համար նոր զվարճանք բեմադրելու համար դատախազությունը իմ դեմ «նոր քրեական վարույթ» սկսելու մասին ամպագորգոռ հայտարարություն է տարածել: Իրականում,
«Շնորհակալություն երիտասարդ սերնդին»․ Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Կինոյի տանը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, Կինոյի տանը հանդիպել է ֆրանկոֆոն ֆիլմերի սիրահար հայ ուսանողների, երիտասարդ ռեժիսորների և կինոոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն ու «Ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի» ղեկավար Լուսինե Աբգարյանը ներկայացրել են իրենց ղեկավարած
Վրաստանի խորհրդարանի նախագահը ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
Ֆրանսիայի մշակույթի նախարարը հանդիպել է հայաստանյան մշակութային ժառանգության կազմակերպությունների ղեկավարների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը հոկտեմբերի 26-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Արխիվի» սրահում հանդիպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մշակութային ժառանգության ոլորտի կազմակերպությունների ղեկավարների հետ: Հիշեցնենք՝ Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը պաշտոնական
ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ կազմված վարչական ակտերը կբեկանվեն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել սեփական մեքենաներով կամ իրենց կողմից վարվող այլ տրանսպորտային միջոցներով։ Որոշ դեպքերում նրանք թույլ են տվել վարչական իրավախախտումներ, որոնք արձանագրվել են ոստիկանների և հանրապետության տարածքում տեղադրված տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից։ Շուրջ մեկ ամիս ոստիկանության կողմից ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, ինչից հետո իրավախախտները ենթարկվել են
Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական անգամ սուտ են խոսում, կամ ԱԱԾ-ն լավ չի աշխատում. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շաբաթներ առաջ դիմել էի ԱԱԾ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և հասարակական անձանց շրջանակներում կան օտարերկրյա գործակալներ՝ հաշվի առնելով, որ իշխանություններն անդադար նշում են, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։ Եվ ահա, ԱԱԾ-ն պատասխանել է, որ չունեն նման տվյալներ։ Ստացվում է, որ կամ իշխանությունները հերթական


















































