Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական Կարմիր խաչը առաջիններից մեկն է օգնության  հասել Հայաստանին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո

Հոկտեմբեր 26,2023 22:25

Հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության նախագահ Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։

– Գերմանական Կարմիր խաչը առաջիններից մեկն է օգնության  հասել Հայաստանին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ ժամանակ է, որ սկիզբ է առել մեր Ազգային ընկերությունների շարունակական համագործակցությունը, և այս տարիների ընթացքում՝ ի նպաստ մեր շահառուների իրականացված բազմաբնույթ ծրագրերը, նպաստել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության զարգացմանը, – ողջունելով հյուրերին՝ ասաց տիկին Եղիազարյանը։

Տիկին Բոշը՝ բարձր գնահատելով ՀԿԽԸ գործունեությունը սեպտեմբերի 24-ից տեղահանված անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ, պատրաստակամություն հայտնեց քննարկելու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից հնարավոր աջակցության ձևաչափերը։

Հանդիպման ավարտին տիկին Աննա Եղիազարյանը հյուրին նվիրեց ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալ և ՀԿԽԸ պատմությանը նվիրված  «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031