Օրվա լրահոսը

«Կարևոր է, որ արցախցիներն ինտեգրվեն մեր կառավարման համակարգում»․ Լևոն Զուրաբյան

Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Արցախում աշխատելու տարիներին զգացել եմ՝ պետական կառավարման համակարգն Արցախում լիարժեք կայացած էր, բավականին արդյունավետ հիմքերի վրա էր դրված»։

Տեսեք մեզ, լսեք մեզ, մի լռեք մեր կողքին. Հայացքն Արցախին

Արցախի Հեռուստատեսություն – Սիրանուշ Սարգսյանը Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից է։ Կրթությամբ պատմաբան-մանկավարժ է, հմտացել է նաև քաղաքագիտության մեջ։ 2020 թվականի պատերազմից հետո Սիրանուշը սկսեց հոդվածներ գրել հիմնականում միջազգային մամուլի համար։ Նրա գրառումները սոցիալական տարբեր հարթակներում դարձել էին Արցախի ժողովրդի հոգու ճիչը՝ ապրելու իրավունքի համար։ Սիրանուշի յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր հուշ, ցավով խտացված յուրաքանչյուր պատկեր դիմում

«ՀՀ իշխանությունները միջազգային կառույցներին հորդորում են գերիների հարցով չզբաղվել»․ Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը պատմեց․ «Ռուբեն Վարդանյանի դատական նիստի ժամանակ մարդիկ գալիս, ասում են՝ մեր բարեկամները Աղդամում մահացել են։ Բայց պատերազմի ժամանակ Աղդամը եղել է ՀՀ-ինը մինչև վերջին օրերը»։

Հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ` 815 մլն 200 hազար դրամ և 50 հազար 720 եվրո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի

Ո՞վ պետք է օգնի ՀՀ-ին, եթե վաղը սկսվի ռուս-«ազռբաժանական» հարձակումը Սյունիքում, երբ այսօր ՀՀ վարչապետը «բալանսավորման» փոխարեն ուղիղ հակադրվում է Արեւմուտքին. Տիգրան Խզմալյան

Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը Հարց ՀՀ կառավարությանը՝ եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ողջ ԵՄ-ն այսօր աջակցում են Իսրայելին, ապա ո՞ւմ վրա է ապավինում Փաշինյանը՝ դատապարտելով Իսրայելին։ Չէ՞ որ 2021 թ. սկսած առ այսօր Սյունիքի եւ ողջ ՀՀ պաշտպանությունը ռուս-ազռբաժանական հարձակումից ապահովում են բացարձակապես ԱՄՆ, Ֆրանսիան եւ ԵՄ դիտորդները։ Թե՞ այդպես չէ։ Թե՞

«Արցախցիների աջակցության ծրագրի իրականացումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ»․ Անաստաս Իսրայելյան

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ առնվազն միամտություն է ՀՀ գործող իշխանության և Արցախ բառի հետ կապված որևէ երևույթի, գործընթացի միջև կապ տեսնելը․ «Ինքնախաբեություն է մտածելը՝ գործող իշխանություններն Արցախի, արցախցիների հետ կապված որևէ խնդիր կարող են լուծել»։

Նույնիսկ եթե աշխարհն այժմ չի ապրում իր ամենախոստումնալից անցումը, մենք չենք կարող հույսը կորցնել․ Տիգրան Մկրտչյանը մասնակցել է «1915-2025. Ասորիների ցեղասպանությունից 110 տարի անց» միջազգային համաժողովին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարարության հրավերով մասնակցել է վերջինիս համակազմակերպմամբ «1915-2025. Ասորիների ցեղասպանությունից 110 տարի անց» միջազգային համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։ Գիտաժողովի բացմանը, որը տեղի է ունեցել Հունաստանի խորհրդարանի հին պատմական շենքում, ողջույնի խոսքեր են հղել Հունաստանի խորհրդարանի նախագահի անունից, «Նոր ժողովրդավարություն»

Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի։ Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։ Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝

«Արցախցիների՝ ՀՀ-ում չապրելը, արտագաղթի միջոցով ամբողջ աշխարհում ցրվելը Արցախ վերադառնալու հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնելու»․ Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը զգուշացրեց՝ այդ դեպքում Արցախ վերադառնալու հարցը դառնալու է տարածքային վեճ, ոչ թե մարդկանց՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունք։

Հեռախոսազրույց եմ ունեցել Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի և Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանի հետ՝ հայտնելով մեր զորակցությունը, սերը և աղոթքները․ Բագրատ սրբազան

Շատ սիրելի ժողովուրդ, Բոլորս մտահոգություններով համակված հետևում ենք Իրան-Իսրայել հակամարտության մեծ ծավալներ ստացած ռազմական նոր դրսևորումներին և զարգացումներին: Ի լրումն այն հանգամանքի, որ այս հակամարտությունը հղի է տարածաշրջանի կայունությանը սպառնացող լրջագույն վտանգներով՝ ներառյալ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները, մեր մտահոգության առանցքում են գտնվում նշված երկրներում բնակվող մեր քույրերն ու եղբայրները, համայնքային կառույցներն

Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի

Ռոբերտ Քոչարյանը հայցեր է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի. այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։ Ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում 05․06․2025թ․ հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ

«Ոսկու աշխարհի» անձնակազմը խոչընդոտել է «Չեմ վստահում» ակցիային

«Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ «Ոսկու աշխարհի» անձնակազմը խոչընդոտում է #ՉեմՎստահում ակցիային։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հենց ոսկու առևտրով զբաղվողները ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ իրենց հարկման չափի փոփոխության պատճառով: Ստացվում է` այս մարդիկ Կառավարությունից դժգոհում են միայն եթե վտանգ է սպառնում իրենց գրպանին: «ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ»

Իրանի կայունությունը, հզորությունը և ամրությունը մեր՝ Հայաստանի այս պահին անվտանգության գլխավոր երաշխիքներից է․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Իրանում ու դրա շուրջ տեղի ունեցողի մասին որպես բանաձև պիտի հստակ ֆիքսենք հետևյալը. 1. 2020 թ. ի վեր Իրանը միակ երկիրն է, որն ունի աներկբա դիրքորոշում Հայաստանի ու հատկապես Սյունիքի վերաբերյալ, որը բխում է հենց իր՝ իրանական շահերից (սա ռեալպոլիտիկ է, ոչ թե ուղղակի սիրուն խոսքեր)։ 2. Իրանը բազմիցս

Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ․ Ջեյհուն Բայրամով

«Ազատություն» – Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ, այսօր Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Բայրամովը նաև ցավակցել է Իրանին՝ երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ։ Կողմերը

«Նրանք դիմադրության խորհրդանիշներն են». Հայ ռազմագերիները Ադրբեջանում

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության հոդվածը՝ թարգմանաբար Մարդու իրավունքների պաշտպանները պահանջում են, որ Ադրբեջանն ազատ արձակի իր երկրում պահվող բոլոր հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս որդին՝ Դավիթ Վարդանյանը, այժմ դիմում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջամտելու խնդրանքով։ 2023 թվականին գերեվարված Վարդանյանը դարձել է Ադրբեջանի դեմ հայերի դիմադրության խորհրդանիշ՝

Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, Թեհրանը կրակի կմատնվի․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գրառումն X սոցիալական ցանցում Եթե Խամենեին շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, Թեհրանը կրակի կմատնվի։ Իրանցի բռնապետը Թեհրանի բնակիչներին պատանդ է դարձնում իր հանցավոր քաղաքականությանը՝ հանուն իր ռեժիմի գոյատևման։

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից ու զարգացնել այն պահանջները, որոնք բացառապես իրենց շահերից են բխում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրան-Իսրայել նոր բախման պայմաններում, ինչպես և ենթադրվում էր, Բաքվից բարձրաձայնել են միջանցքի բացման կարևորության մասին: Թեև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնականն այն ներկայացրել է որպես Հայաստանի համար շահեկան քայլ, այնուամենայնիվ, հարցն այն է, որ տարածաշրջանային այս թեժ իրավիճակում Ադրբեջանը փորձում է

Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում այսօր դարձյալ խոսել է Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքից»՝ պատասխանելով Երևանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» մասին հարցին։ Հաջիևը համաձայնել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին, բայց դարձյալ շեշտել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։ «Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք…

Իրանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրուցակիցները քննարկել են վերջին զարգացումները։ ՀՀ կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները կշարունակեն ակտիվ կապ պահպանել, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) շրջանակներում

Ի՞նչ է հայտնի Իսրայել–Իրան պատերազմի մասին

Իսրայելական հարձակումը՝ «Operation Rising Lion» • Հունիսի 13-ի երեկոյան Իսրայելն իրականացրեց Operation Rising Lion՝ իր ամենամեծ հարձակումը Իրանի դեմ վերջին 40 տարիներին։ • Գործողության շրջանակներում նաև թիրախավորվեցին առնչվող Նաթանզի, Ֆորդո եւ Իսֆահանի միջուկային գործարանները, ինչպես նաև բարձրագույն զինվորականներ՝ Հոսեյն Սալամին, Բաղերին և այլ։ • Կողմերի համաձայն՝ մահացու հարվածներ հասցվեցին ե՛ւ միջուկային, ե՛ւ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որը ինքը ունի, փոխել. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի

Հայաստանում Ուրուգվայի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

Իրանի ներկայիս «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ իր երկրի շնորհիվ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակվեց: Դրանից մի քանի օր անց Իրանը ռազմական գործողությունների հերթական շրջափուլը մտավ, որը բավականին ծանր օրեր է կանխատեսում ոչ միայն Իրանի, այլ մեծ տարածաշրջանի համար: Իհարկե, այս հիշատակումը

Ոչ ոք երբեք պէտք է սպառնայ ուրիշի մը գոյութեան․ Լեւոն ԺԴ Սրբազան Պապին մտահոգութիւնը Իրան – Իսրայէլ իրավիճակի վատթարացումին ի տես․ Vatican News

Շաբաթ` 14 Յունիսին, Սուրբ Պետրոս տաճարին մէջ գլխաւորած Յոյսի Սուրբ Տարուան նուիրուած Յոբելենական ունկնդրութեան աւարտին, զանազան լեզուներով ողջունելէ ետքը ունկնդրութեան մասնակցող ուխտաւորները ու նախ քան իտալացի հաւատացեալներուն ուղղած խօսքը, Լեւոն ԺԴ Սրբազան Պապը խոր մտահոգութիւն արտայայտեց այն լուրերուն համար` որոնք կը տարածուին այս օրերուն։ «Իրանի և Իսրայէլի մէջ իրավիճակը լրջօրէն վատթարացած է» ըսաւ Ան կոչ

ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները․ հայտարարություն

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։ Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։ Մերձավոր Արևելքում ծավալվող

Իսրայելին հասցվող պատասխան հարվածները ոչ միայն շարունակվելու են, այլ նաև ավելի ուժգին են լինելու․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Այսօր Իրանից հնչած բոլոր պաշտոնական ռազմաքաղաքական հայտարարությունների տիրույթում կարելի է առանձնացնել երեք կարևոր հատված՝ 1. Իրանական կողմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, որոնց հերթական փուլը տեղի պետք է ունենար վաղը Օմանում։ 2. Իսրայելի հարվածներից քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առկայությունն Իրանին իրավունք է տալիս իրականացնելու պատասխան ցանկացած գործողություն։ 3. Իսրայելին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 15-ին, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է

«Սատանայի ծառան իր կործանումից առաջ մտել է «արարման» վերջին գործողության մեջ»

«Հայ Առաքելական Եկեղեցին այնպիսի անկյունաքար է, որին բախվելով ոչնչանում է ամեն չար». «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: – Նիկոլ Փաշինյանը վերսկսել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իր «խաչակրաց արշավանքը»՝ ներկայացնելով իբր պայքարում է ոչ թե եկեղեցու դեմ, այլ Կաթողիկոսի եւ եպիսկոպոսների, որոնք, ինչպես ինքն է որոշել, առաքինի կյանքով չեն ապրել եւ ապրում։ Ի՞նչ կասեք այս

«ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ ադրբեջանցի իրավապաշտպանի մասնագիտական ​​գործունեության վերականգնումը Ադրբեջանի փաստաբանների միությանը պետք է լինի ժամանակին և իրագործելի»․ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշում

Նախարարների կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում այն մասին, որ
«Նամազովն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական դատավճիռներից հինգ տարի անց և չնայած Կոմիտեի նախորդ կոչերին՝ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել դիմորդներ Նամազովի և Բագիրովի վերաբերյալ ձեռք բերված շոշափելի առաջընթացը ցույց տվող անհատական միջոցառումների վերաբերյալ։

«Անդրանիկ հաղթանակն արձանագրեցին, երբ «սովետ» բառը փոխարինվեց «խորհուրդ» բառով

Լույս է տեսել «Գիտական Արցախ» պարբերականի այս տարվա անդրանիկ համարը 1(24)2025: Շնորհանդեսը նախորդ օրն էր, ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր համարի շնորհանդեսին հավաքվում են հեղինակները, եւ ներկայացնում իրենց հրապարակումները, մասնագիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները: Գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ պարբերականում տեղ է գտել 24 հոդված՝ 27 հեղինակներով, 3-ը համահեղինակներ են, 1-ը՝

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930