Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ․ Ջեյհուն Բայրամով

Հունիս 14,2025 17:15 Share

«Ազատություն» – Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ, այսօր Իսլամական հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Բայրամովը նաև ցավակցել է Իրանին՝ երկրի մի շարք բարձրաստիճան զինվորականների մահվան առթիվ։

Կողմերը նաև ընդգծել են լարվածության թուլացման և խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել