Օրվա լրահոսը
Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում փաստը, որ այս գործողությունը ե՛ւ ապօրինի էր, ե՛ւ անմիտ․ Քամալա Հարիս
Այս կինոն մենք շատ ենք տեսել․ հանուն ռեժիմի փոփոխության կամ նավթի պատերազմներ, որոնք վաճառվում են որպես ուժի ցուցադրություն, բայց վերածվում են քաոսի, իսկ գինը վճարում են ամերիկյան ընտանիքները
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի,
«Ռեժիմի փոփոխության այս բացահայտ ձգտումն ազդում է ոչ միայն արտերկրում գտնվողների վրա»․ Նյու Յորքի քաղաքապետը՝ Վենեսուելայի առնչությամբ
«Միակողմանի հարձակումն ինքնիշխան պետության վրա պատերազմական գործողություն է եւ դաշնային ու միջազգային իրավունքի խախտում»։
Անցել է ընդամենը վեց ամիս, ինչ ընկերությունը կառավարվում է ՀԾԿՀ-ի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից և արդեն առկա է կառավարման ճգնաժամ՝ բոլոր ուղղություններով
«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգերի և օրենքի պահանջների համաձայն։ Գնումների գործընթացը մշտապես գտնվել է պետական կառույցների վերահսկողության ներքո, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց ՀԾԿՀ-ի վերջին նիստի ընթացքում։
Ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է․ ինչպե՞ս են ԱՄՆ նախագահները շրջանցում Կոնգրեսից թույլատվություն ստանալու կարգը
Ջոնսոնի խոսքով՝ «ԱՄՆ-ն այլեւս թույլ չի տալու հանցագործ ռեժիմներին մեր երկիրը քայքայելով եւ կործանելով շահույթ ստանալ»։
«Կարող ես տանկային բրիգադներ, հրետանային դիվիզիաներ ունենալ, առաջնագծում մարտական հերթապահություն ունեցող մեծաթիվ անձնակազմ ու մեծաքանակ սպառազինություն, իսկ խնդիրը լուծվի այլ տեղ ու այլ պայմաններում»
Վենեսուելայի ու նրա նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան ռազմական տեսանկյունից այն բանի հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի մտահղացման, պլանավորման, վարման կանոնները ոչ միայն արմատական փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ:
«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ
Ավելի վաղ, Սպիտակ տունը մեկ այլ արտասովոր գրառում էր կատարել՝ Թրամփի սեւ եւ սպիտակ պատկերի տակ պատկերելով «FAFO» հապավումը, որը հայհոյախոսություն է եւ կրում է մոտավորապես հետեւյալ իմաստը՝ խաղեր խաղալու դեպքում արդյունքը ցավոտ կլինի։
Այսօր Վենեսուելան է, երեկ՝ Մերձավոր Արևելքը, վաղը կարող է լինել ցանկացած այլ անկյուն, որտեղ գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների». Դավիթ Անանյան
Անկախ նրանից՝ ինչ մանրամասներ դեռևս կհաստատվեն կամ կճշգրտվեն, ակնհայտ է մեկ բան․ միջազգային հարաբերություններում նվազում է «կարմիր գծերի» պահպանման գործելակերպը, իսկ ինքնիշխանության հասկացությունը ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում քաղաքական նպատակահարմարության վերաձևման։
Վենեսուելայի միակ նախագահը Նիկոլաս Մադուրոն է, որը իր կնոջ հետ միասին պետք է ազատ արձակվի. Դելսի Ռոդրիգես
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ի գործողությունները «վտանգավոր նախադեպ» է կոչել։ «Նա խորապես մտահոգված է, որ միջազգային իրավունքի կանոնները չեն հարգվել», – Գուտերեշի արձագանքն է փոխանցում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը։
Հայտնի խոսք կա «էշը տուռնիկից, Թրամփն էլ ժողովրդավարությունից». Արթուր Սաքունց
Այո, Մադուրոն բռնապետ է, բայց Պուտինը կամ Լուկաշենկոն, կամ Ալիևը, կամ Թուրքմենստանի նախագահը կամ Կիմ Չեմ Ինը բռնապետեր չե՞ն։ Եթե որպես բռնապետ է Մադուրոյին փաստացի առևանգման միջոցով ձերբակալել, ապա մյուսներին է՞լ է նման ճակատագիր սպասվում։
Վենեսուելական իշխանությունը կպայքարի, մինչդեռ սփյուռքում ուրախ են
«Վենեսուելայի ռազմաքաղաքական բոլոր գործիչները պետք է հասկանան՝ այն, ինչ կատարվեց Մադուրոյի հետ, կարող է եւ նրանց հետ կատարվել, եւ այն կկատարվի, եթե նրանք նրանց ժողովրդի հետ արդարացիորեն չվարվեն», – զգուշացրել է նախագահ Թրամփը։
Վենեսուելան «կադաստրի թուղթ» չունե՞ր
Տարին սկսվեց դրամատիկ, բայց սպասելի իրադարձությամբ՝ ԱՄՆ-ն հարձակվեց Վենեսուելայի վրա եւ փոխեց այդ երկրի իշխանությունը: Համենայնդեպս, այդպես է հայտարարել ԱՄՆ նախագահ Թրամփը: Նորություն չէ՝ իհարկե. նախորդ տարիներին մոտավորապես նույն կերպ իշխանություն է փոխվել Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, մի քանի այլ երկրներում: Ավտորիտար (իրապես ավտորիտար) ռեժիմներին փոխարինել են ռեժիմներ, որոնք «ժողովրդավարական» անվանելը շատ դժվար է: Քաոսի աստիճանն
ԱՄՆ նավթի շատ մեծ ընկերությունները գնալու են, միլիարդավոր դոլարներ են ծախսելու, ուղղելու են անսարք ենթակառուցվածքները՝ նավթի ենթակառուցվածքները․ Թրամփը՝ Վենեսուելայի հետագայի մասին
«Մենք կղեկավարենք երկրում, մինչեւ չկարողանանք ապահով, պատշաճ եւ խելամիտ անցում ապահովել։ Չենք ուզում գործ ունենալ մի իրավիճակի հետ, որտեղ մեկ այլ մարդ կգա [առաջնորդելու], եւ մենք կունենանք վերջին երկար տարիների նույն իրավիճակը»։
CNN. Մադուրոյին և նրա կնոջը «գերեվարել են», երբ նրանք քնած էին
Թրամփը հայտնում է, որ խոցվել է ուղղաթիռ, կան վիրավորներ
Սա ամերիկյան ռազմական հզորության ամենացնցող դրսեւորումներից մեկն էր. Թրամփ
«Իմ հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը արտակարգ ռազմական գործողություն իրականացրին Վենեսուելայի մայրաքաղաքում… Սա ամերիկյան ռազմական հզորության և կարողության ամենացնցող, արդյունավետ և հզոր ցուցադրություններից մեկն էր ամերիկյան պատմության մեջ», – մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ըստ ամենայնի, երևում է, թե ինչպես են նախագահ Թրամփը և ամերիկացի պաշտոնյաները հետևում
«Վտանգավոր նախադեպ». աշխարհի արձագանքը Մադուրոյի «գերեվարմանը»
Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը Լատինական Ամերիկայում ամենամեծ ռազմական գործողությունն է 1989 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և ձերբակալեց երկրի առաջնորդ Մանուել Անտոնիո Նորիեգային: Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը «գերեվարվել են ու օդային ճանապարհով դուրս բերվել երկրից»: ԱՄՆ գլխավոր դատախազ
«Ուզում ենք, որ Հայաստանը լինի նաև ստեղծագործ». Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա-համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգին, որին հաջորդել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ երկրորդ տարին անցկացվող մրցույթին այս տարի մասնակցության հայտ են ներկայացրել ՀՀ տարբեր մարզերից մի քանի տասնյակ մասնակիցներ, ովքեր հանդես են եկել թե՛ որպես անհատ կատարողներ, թե՛ ներկայացրել են իրենց ուսումնական
Վենս. Մադուրոն հասկացավ, որ նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում իր ասածներին
«Թմրանյութերի ապօրինի շրջանառությունը պետք է դադարեցվի, և գողացված նավթը պետք է վերադարձվի Միացյալ Նահանգներ։ Մադուրոն հասկացավ, որ նախագահ Թրամփը լուրջ է վերաբերվում իր ասածներին: Կեցցեն մեր քաջարի հատուկջոկատայինները, որոնք իրականացրին իսկապես տպավորիչ գործողություն», – X-ում գրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, թե Վենեսուելայում «ամերիկյան բանակի այս ցնցող, կայծակնային արագությամբ իրականացված
Ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Մադուրոյի ձերբակալմանը, խախտում է ուժի չկիրառման սկզբունքը. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել-Բարոն X-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Վենեսուելայի ժողովրդից իշխանությունը խլելով՝ Նիկոլաս Մադուրոն խաթարել է նրանց արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։ Ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Մադուրոյի ձերբակալմանը, խախտում է ուժի չկիրառման սկզբունքը։ Որևէ տևական քաղաքական լուծում չի կարող պարտադրվել դրսից»: Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Հայաստանը՝ խելացի պետություն: Պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը՝ խելացի պետություն: Մենք պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը:
Թրամփ. Մեքսիկայի հետ ինչ-որ բան պետք է արվի: Նախագահ Շեյնբաումը լավ կին է, բայց իր երկիրը կառավարում են կարտելները
Վենեսուելայում գործողությունը Մեքսիկային ուղերձ չէր, նշել է Թրամփը և հավելել, թե նախագահ Կլաուդիա Շեյնբաումին առաջարկել է, որ ԱՄՆ-ն «վերացնի» կարտելները։
Անկարան պատրաստ է աջակցել Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակում լուծելու գործում. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ. «Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Թուրքիան կարևորում է Վենեսուելայի կայունությունը, ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ ապահովելու համար, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ չունենա տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։ Մենք պատրաստ ենք առաջարկել բոլոր կառուցողական ներդրումները Վենեսուելայում ճգնաժամը միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու գործում։
Մահացել է Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը
Մահացել է փորձարկող օդաչու, ՌԴ-ի հերոս Ռուբեն Եսայանը, հայտնում է Ռոսավիացիան։ Եսայանն այն սակավաթիվ օդաչուներից է, որը խաղաղ ժամանակներում ստացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։ Եսայանն այդ հեղինակավոր մրցանակը ստացել է 2006 թվականին՝ «Տուպոլև» Տու-334 և Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114 նոր ինքնաթիռները, ինչպես նաև՝ B-200–ը փորձարկելու համար։
Կարեն Խաչանովը ATP 17-րդ ռակետն է
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի համար մրցաշրջան 2025-ն ընդհանուր առմամբ հաջողված է եղել։ Եւ պատահական չէ, որ 2026 թվականը նա մեկնարկում է ATP վարկանիշային ցուցակում դիրքը մեկ աստիճան բարելաված։ Այժմ 29-ամյա Կարեն Խաչանովը աշխարհի 17-րդ ռակետն է եւ ինչպես հարցազրույցներից մեկում էր ասել, 2026 թվականին ձգտելու է վերադառնալ լավագույն տասնյակ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վենեսուելան հայտնվել է ԱՄՆ–Չինաստան մրցակցության կիզակետում. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել Իհարկե, նավթի, թմրամիջոցների, ապօրինի միգրացիայի և անվտանգային խնդիրները չափազանց կարևոր են Թրամփի վենեսուելական քաղաքականության կոնտեքստում, սակայն դրանք միայն լոկալ խնդիրներ են։ Կա նաև գլոբալ խնդիր, որը Չինաստանի հետ ԱՄՆ մրցակցությունն է, որի կիզակետում հայտնվել է նաև Վենեսուելան։ ԱՄՆ-ը բավականին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անդամակցել է World Boxing կազմակերպությանը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսուհետև WORLD BOXING կազմակերպության անդամ է։ ՄՕԿ-ի կողմից ճանաչված WORL BOXING- ի գործկոմի նիստում ընդունվել է մեր ֆեդերացիայի հայտը և 2026 թվականից մեր բռնցքամարտիկները կարող են մասնակցել այս կազմակերպության օրացույցային պլանով նախատեսված բոլոր մրցաշարերին։ Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա
Մադուրոյին և նրա տիկնոջը մեղադրանք է առաջադրվել. ԱՄՆ գլխավոր դատախազ
Միջազգային լրատվականների փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում։ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների եւ պայթուցիկ սարքեր ապօրինաբար պահելու համար: Շուտով նրանք կբախվեն ամերիկյան արդարադատության ամբողջ ծանրությանը ամերիկյան հողում, հավելել է
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կոչ է արել ԱԽ-ին դատապարտել Թրամփի «սպառնալիքները»
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին կոչ է արել կազմակերպությանը և ՄԱԿ ԱԽ-ի անդամներին դատապարտել ԱՄՆ նախագահի կողմից «անօրինական սպառնալիքները»: Նա Դոնալդ Թրամփի նախօրեի հայտարարություններն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի «լուրջ խախտում»: Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կազմ ու պատրաստ է գործի անցնել, եթե Իրանի վարչակազմը կրակ բացի ցուցարարների ուղղությամբ, որոնք արդեն մեկ
Վարազդատ Հարությունյան. Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին
Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան:
Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-ն․ կա 9 վիրավոր․ shamshyan.com
Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառներից մեկը, իսկ ճանապարհն սպասարկող ընկերությունը այն աղ ու ավազով մշակած չի եղել։


















































