Օրվա լրահոսը

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում

Ակնլալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում տեղակայվելու է երկու տարով, ունենալու է 20-30 միջազգային աշխատակից և գործելու է «Եվրամիության գործընկերության առաքելություն» անվանման ներքո։

Էլվինա Մակարյանի պապին մեղադրել էին՝ թուրք մինիստրի ահաբեկումը «գովաբանելու միջոցով» ազգայնական-շովինիստական տրամադրություններ արտահայտելու համար

Հայ երգի լեգենդ Էլվինա Մակարյանը հաճախ էր հպարտանում իր նախնիներով: Մեր շփումների ընթացքում պատմում էր մորական, հորական պապիկների մասին, համարում նրանց «զտարյուն հայեր», մորական պապու` գեներալի մասին էր հիշում, ով Պառնասից էր, պատմում էր, որ նրան գնդակահարել են 1937-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տպագրել է երգչուհու հորական պապի՝ Տիգրան Մակարյանի «Հուշեր. Դեր Զոր-Գուլագ» գիրքը, որի մասին

Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ–ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը

Ավելի վաղ դեսպան Մկրտչյանը բանախոսությամբ հանդես էր եկել նաև RAND կորպորացիայի կենտրոնակայանում։

Դեսպան Ներսեսյանը վերահաստատել է ՀՀ-ՄԹ կապերի խորացման հանդեպ Հայաստանի հետաքրքրությունը

Դեսպանը շեշտել է TRIPP նախաձեռնության ներուժը՝ տարածաշրջանային կապերը խթանելու և Հարավային Կովկասի տնտեսական ու տարանցիկ ավելի լայն հնարավորություններն օգտագործելու գործում։

Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թ.-ին կանցկացվի Հայաստանում

Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում նա ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:

«Էդ ո՞նց է ստացվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, քիչ է մնում տանի կալանքի, էն դեպքում, երբ չկան թեկնածուներ»

«Վարչական ռեսուրսի չարաշահման որեւէ դեպք մեր կողմից չի արձանագրվել, որովհետեւ վարչական ռեսուրսի հոդվածը կարող է գործել այն պահից, երբ կան թեկնածուներ»,- ասաց ԿԸՀ նախագահը։

ՀԲԸՄ-ի հիմնադիրները վճռական են տրամադրված եղել՝ ուշադրությունը սևեռել են հայ ժողովրդի համընդհանուր բարօրությանը ծառայելու գործին. Սեմ Սիմոնյան

ՀԲԸՄ-ի հիմնադիրներն իրենց առաջին բարեգործական առաքելությունն իրականացնում էին անհատների համար, որոնց երբեք անձամբ չէին հանդիպել՝ համիդյան վարչակարգի ծանրության ներքո ճնշումների ենթարկված օսմանյան հայերին։

Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում. Դանիել Իոաննիսյան

Հանգիստ խղճով կարելի է պնդել, որ այս դեպքում իրավապահ մարմինները գործել են ճիշտ, օրինաչափ ու համաչափ։

Դատապարտում ենք Դավիթ Մինասյանի հանդեպ հետապնդումը, ինչը հանգեցրել է նրա առողջության վատթարացմանը, իրավունքների ոտնահարմանը. ՀայաՔվե

Համոզված ենք, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է այս հանգրվանին։

Խնդիրները պահանջում են պատասխաններ, ոչ թե լոզունգներ. «Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է ընտրություններին

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մեր կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն մեր արժեքները կիսող թեկնածուներ։ Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։ Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ։ Այսօր,

Ինչպես փրկել ԱՄՆ-ի հեղինակությունն ու ապահովել «դիվանագիտական փայլուն հաղթանակ»

Սկիզբը՝ այստեղ: «Եթե պատերազմը ընտրեն՝ կկռվենք։ Եթե նրանք մեզ մոտ գան տրամաբանությամբ՝ կպատասխանենք տրամաբանությամբ», Թրամփի նոր սպառնալիքներին այսպես պատասխանեց Իրանի գլխավոր բանակցողը։ «Վատ լուրն այն է, որ համաձայնության չհասանք». ԱՄՆ փոխնախագահ Եվ այսպես, ապրիլի 12-ին արդեն հստակ էր, որ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ՝ մոտ 21 ժամ տեւած բանակցություններն ավարտվել են առանց որեւէ համաձայնության։ Axios-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում հիմնական անհամաձայնությունները

«ԱԺ պատգամավորի թեկնածուն, ով գտնվում է տնային կամ վարչական կալանքի տակ, ինչպե՞ս է իր տեսլականը ներկայացնելու ընտրողին»

«Դատավորն իր քմահաճույքից ելնելով՝ արգելում է, որ թեկնածուն մասնակցի քարոզարշավին, սա պետք է կարգավորվի օրենքի ուժով»։

Գագիկ Մելքոնյան. Այնպես չի, որ մենակ կախված ենք գազի այդ մի տրուբից, եւ վերջ, մենք երկրորդ խողովակն էլ ունենք. «Հրապարակ»

Մենք էլ ենք թշնամի ունեցել, որ Ռուսաստանի հարազատներն են եղել, մենք իրանց, օրինակ, ասե՞լ ենք` ինչի եք էդ պետությունների հետ հարաբերությունների մեջ

«Բոլոր ընտրությունները, որոնք ԿԸՀ-ն կազմակերպելու է, լինելու են ազատ, արդար, թափանցիկ եւ արտահայտելու են ՀՀ քաղաքացու կամքը»․ Վահագն Հովակիմյան

ԿԸՀ նախագահը նաեւ հայտարարեց, որ պետք է բացառվի վարչական ռեսուրսի ցանկացած չարաշահում, այս հարցում մանրուքներ չկան։

Բիբլոս Բանկ Արմենիան միացել է FinTech Armenia ասոցիացիային՝ որպես հիմնադիր անդամ

Բիբլոս Բանկ Արմենիան՝ որպես հիմնադիր անդամ, միացել է FinTech Armenia ասոցիացիային, ինչը կարևոր քայլ է Բանկի՝ ֆինանսական ոլորտում թվային փոխակերպման և նորարարության զարգացմանն ուղղված ջանքերում։ FinTech Armenia-ն նպատակ ունի Հայաստանում ստեղծելու համապարփակ ֆինտեխ հաբ այնպիսի ոլորտների ներգրավմամբ, ինչպիսիք են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, ֆինանսական ծառայությունների ոլորտում արհեստական ​​բանականությունը, բլոկչեյնն ու տոկենիզացիան, ապահովագրությունը և բանկային փոխակերպումը:

102 մլն եվրո առողջապահական վարկ, որի ֆինանսական բեռը կմնա ապագա հարկատուի ուսերին. «Ժողովուրդ»

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ պաշտոնական գրությամբ հաղորդվել է, որ «Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։ Հարցմանը տրված պատասխանում բացակայում է հստակ տեղեկությունը, թե

«Արեւմտյան Ադրբեջան» բառակապակցությունը, իմ դիտարկումներով, համեմատաբար քիչ են սկսել կիրառել, դա ինչ-որ տեղ փոխըմբռնման գործընթացի արդյունք է. Բորիս Նավասարդյան. «Հրապարակ»

Ցանկալի կլիներ, որ մարդիկ ավելի ըմբռնումով մոտենային այս նախաձեռնությանը, սակայն գիտակցում եմ, որ մեր հասարակությունը կարեւոր հարցերի շուրջ ունի շատ տարբեր կարծիքներ:

Լարսը փակ է միայն կցորդով բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր, Վայոց ձորի մարզի Սարավան – Զանգեր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Վարդաղբյուր բնակավայրի հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Հայ փորձագետները կրկնում են ադրբեջանական թեզերը

Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական գործիչները պարտադիր պետք է հանդիպեն եւ իրենց հասարակություններին փոխանցեն ուղերձներ, որոնք, անկախ բանակցություններից եւ քաղաքական այլ գործընթացներից, պիտի պարունակեն խաղաղության եւ հաշտության լիցքեր: Ես համաձայն չեմ այն ընդդիմադիրների հետ, որոնք դեմ են այդ տեսակի շփումներին: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջան այցելած հայ փորձագետները պետք է այստեղ՝ Հայաստանում, քարոզեն ադրբեջանա-թուրքական թեզերը:

Ապրելով ժամանակից առաջ․ Լեոնարդո դա Վինչիի անատոմիական որոնումները

Վերածննդի մեծագույն գիտնականներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, ծնվել է ապրիլի 15-ին՝ միայն թե մեզանից 574 տարի առաջ։ Սակայն այդ 500 և ավելի տարիները մինչ օրս չեն խամրեցրել այս բազմակողմանի հանճարի վաստակը համաշխարհային մշակույթի, գիտության, այդ թվում և բժշկագիտության ոլորտում, ուստի առիթն օգտագործելով՝ ներկայացնում ենք Լեոնարդո դա Վինչիի անատոմիական փնտրտուքները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել մարդու

«Տեսել ենք ձեր թքած-կպցրած ձայնագրությունները ահաբեկչության նախապատրաստության գործով։ Իսկ հիմա ինչու պետք է վստահենք այս ձայնագրությանը». իրավապաշտպան

Մեղադրանքը չհաստատվելու դեպքում ով է պատասխան տալու այս կնոջ տառապանքների համար։ Իհարկե ոչ ոք։ Իսկ ինչու են նախաքննության փուլում հրապարակել ձայնագրությունը, պարզ է, տվյալ քաղաքական ուժի և ուժը ներկայացնող կնոջ դեմ հանրային աղմուկ ձևավորելու քաղաքական այդ ուժն ու կնոջը նսեմացնելու նպատակով, ուրեմն ձեր ապացույցը թույլիկ է։

Ադրբեջանը փորձում է արագ տնտեսական շահագործման մեջ ներառել օկուպացված Արցախի ընդերքը՝ հատկապես կենտրոնանալով առավել եկամտաբեր հանքերի վրա. «Ժողովուրդ»

Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը Հակակոռուպցիոն դատարան էր բերել երկու ամիսը չբոլորած փոքրիկին։

Այս ողջ ընթացքում այս հակասահմանադրական նորմով բազմաթիվ քաղաքական հետապնդումներ են իրականացվել. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ՖԲ գրառումը. ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը նշանակված էր այսօր, սակայն Սահմանադրական դատարանն այն հետաձգել է և նշանակել ապրիլի 28-ին: Հիշեցնեմ, որ այս նորմի վերաբերյալ ՍԴ-ն բավականին ուշացմամբ դիմել էր Վենետիկի հանձնաժողովին: Ամիսներ առաջ Վենետիկի հանձաժողովի կարծիքը ստացվել

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն. ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ՖԲ գրառումը. Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի ՖԲ գրառումը. Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ

Արա Պապյանը՝ Տիգրան Խզմալյանին. «Նրա հեռանալը Բևեռից ոչ մի կապ չի ունեցել գաղափարական կամ առավել ևս աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ»

Իսկ նա հեռացավ Բևեռից, որովհետև իր կուսակցության համար ԲԱԶԱՐ էր սարքել և առաջարկում էր ցուցակը կազմել՝ մեկ հոգի Սասնա ծռերից, մեկ հոգի Եվրոպական կուսակցությունից, մեկ հոգի մնացածից։ Բնականաբար, նման կուսակցականացված դիրքորոշումն անընդունելի էր։

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է պաշտպանության եւ տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հետ

Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։ Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման

Մենք շարունակելու ենք պայքարել մեր բարեկամ Արցախի ժողովրդի իրավունքների համար. Լյուկ Կարվունաս. aparaj.am

Արցախի Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը ապրիլի 13-ին Ֆրանսիայում հանդիպել են Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի հետ։ Լյուկ Կարվունասը, ողջունելով Արցախի պատվիրակությանը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930