Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍԱԴՐԱՆՔ

Այն բանից հետո, երբ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները կտրուկ հերքեցին, թե Հանրապետական կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ բանակցություններ են եղել, ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայլուրին» տված հարցազրույցում խմբագրեց իր նախկին հայտարարությունները։ Նա մասնավորապես նշեց, թե լրագրողները ՀՅԴ-ի ու «Օրինաց երկրի» ներկայացուցիչներին իր խոսքերն աղավաղված են մատուցել եւ նրանք այդ պատճառով են այդչափ կտրուկ արձագանքել։

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ» ԻՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ԴԵՌ ԴԺԳՈՀ ՉԷ Օրերս վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեցին այն տեղեկությունները, թե կառավարության կազմում առաջիկայում նոր կադրային փոփոխություններ կարող են լինել։ Սակայն մինչ այդ էլ ոչ պաշտոնական տեղեկություններ կային այն մասին, որ կառավարության կազմում փոխարինվելու են ՀԺԿ-ի առաջադրած նախարարները։ Մասնավորապես նշվում էր, որ առաջիկայում գիտության եւ կրթության նախարար Էդ.Ղազարյանին

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Իմ կարծիքով, սա ամենակարեւորն է՝ Հայաստանը երեւի աշխարհի միակ երկիրն է, որի մի փոքր հողակտորի կորուստը կարող է աներեւակայելի աշխարհաքաղաքական փոփոխություն մտցնել միջազգային հարաբերություններում։ Իրոք, Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը հասկանալու համար մտովի մի պահ պատկերացնենք Զանգեզուրի կորուստը. հարկ կլինի ընդունել, որ դա կլիներ մի զարգացում, որը խոստորեն կփոխեր ամբողջ տարածաշրջանի

ՃԱՂԱՊԱՏՎԵՑ ԵՎ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ

ԼՂՀ գերագույն դատարանի դահլիճն այս օրերին խնամքով նախապատրաստվում է դարի դատավարությանը՝ «Մարտի 22-ի» գործի։ Երեւանից, ըստ մեր տեղեկությունների, նախորդ շաբաթ վերջապես ճաղեր տարվեցին-տեղադրվեցին դահլիճում։ Դահլիճի անվտանգությունը կապահովվի դարձյալ Հայաստանից՝ հասարակական կարգի անձնակազմի կողմից։ Սակայն առաջիկա 3 օրերին պարզ կդառնա. ԼՂՀ ԳԴ-ո՞ւմ է նպատակահարմար անցկացնել դատաքննությունը, թե՞ Հայաստանում։ Վերջինիս համար ասում են. «Ուզում են Վանոյի խաղը

ՏԱԿԸ ՓՈՐԵ՞Ց

«Առավոտի» տեղեկությունների համաձայն՝ ՀԺԿ-ն ներկայացնող ԿԳ նախարար Էդվարդ Ղազարյանին փոխարինելու հավակնություն ունի ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։ Վերջինս ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է եւ Էդվարդ Ղազարյանի անխոնջ քննադատը։ Այս եւ մյուս հնարավոր փոփոխությունների մասին կարդացեք էջ 2: ԴԱՏԱՐԱՆԻ ԱՍԱԾԸ… ՕՐԵՆՔ ՉԻ Ղարաբաղի մեդալակիր դիմորդներն այս տարվա ընդունելության քննությունները հանձնել են ընդհանուր

Ծանոթ սկզբունքով «1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների։ Գնդակոծվել է Երեւան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետեւանքով վիրավորվել է 3 մարդ։ Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից, որի հետեւանքով վիրավորվել են

Վ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼ

ԼՂՀ իշխանությունները պատրաստվում են կրկին ձերբակալել լրագրող Վահրամ Աղաջանյանին։ Ինչպես տեղեկացրեց լրագրողի քույր Սուսաննա Աղաջանյանը, օգոստոսի 28-ին ԼՂՀ ՆԳՆ-ից դարձյալ պահանջել են, որ լրագրողը ներկայանա նախարարություն եւ զեկուցի, թե ինչ հանցագործություններ է կատարել անցյալ ամսվա ընթացքում։ Աղաջանյանների ընտանիքը համոզված է, որ լրագրողի հետապնդումները շարունակելու հրահանգը տվել է անձամբ ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը։ Նույն տվյալներով, Աղաջանյանների

«ՀԻՄԱ ԿԱ՞ ԼՂՀ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՉԿԱ» Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժեց մայիսի 12-ին կայացած հանրահավաքի ներկայացուցիչների բողոքը՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար Ռոբերտ Քոչարյանին տրված տեղեկանքների կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Դատարանը՝ նախագահությամբ Գ. Մելիք-Սարգսյանի եւ դատավորներ Բադալյանի ու Հովսեփյանի, ուժի մեջ թողեց ՀՀ գլխավոր դատախազության որոշումը այդ տեղեկանքների «իրականությանը չհամապատասխանելու, կեղծված

«ՉԱՐԱՄՏՈՐԵՆ» ԲԱՌԸ ՇԱՏ Է ՏԱՆՋՈՒՄ ԻՆՁ»

Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ի. Բարսեղյանի, շարունակվեց Գագիկ Ներսիսյանի («Նաիրիտ» ԳԱՄ-ի նախկին տնօրեն) եւ Համբարձում Սարգսյանի («Նաիրա», «Նշան», «Կոն», ՀԳԱՆ ընկերությունների նախագահ) դեմ հարուցված քր. գործի դատաքննությունը։ Երեկ ցուցմունքներ էր տալիս Հ. Սարգսյանը, որը եթե նախաքննության ընթացքում իրեն ճանաչել էր մեղավոր, դատաքննության ժամանակ իրեն մասնակիորեն ճանաչեց մեղավոր։ Նա չէր ընդունում մեղադրանքում իրեն

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՍՏԵՂ ԷՐ, ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Երկրորդ համարի երթուղային տաքսու վարորդը, որը հինգշաբթի օրը, ժամը 19-ի մատույցներում հատում էր մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցը, հավանաբար, չէր ճանաչում խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանին։ Նա նաեւ չգիտեր, որ իր ուղեւորների մեծ մասը ԱԺ նախագահի մասին հիշատակումները միայն երկու մոտիվով է անում՝ երբ խոսք է գնում աննկուն տուրիստների եւ կուրորտային քաղաքների

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՓԼՈՒԶՄԱՆ ՇԵՄԻՆ Է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն իր հիմնադիր եւ առաջնորդ Էդիկ Եգորյանի մահից հետո առժամանակ որոնումների մեջ էր։ Դժվար էր գտնել մեկ անհատի, որին կուսակցության անդամները նույնքան անվերապահորեն կվստահեին եւ կընդունեին, որքան նրան։ Որոշվեց, որ մինչեւ կուսակցության համագումարը նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելու է Գագիկ Ներսիսյանը։ Առժամանակ անց՝ վերջինիս կալանավորումից հետո «Ժողովրդավարական հայրենիքում» խմորումներ

ՆՈՐ

Ո՞ր կազմակերպությունը եւ ե՞րբ էր հանդես եկել հետեւյալ նախաձեռնությամբ. «Առաջարկում ենք ՀՀ նախագահին օգտագործելով իր նախաձեռնական իրավունքը, ՀՀ ԱԺ քննարկմանը դնել ՀՀ ԱԺ պատվավոր նախագահի հաստատման մասին հարցը եւ ընտրել այդ պաշտոնում Պ. Հայրիկյանին»։ ՆԱԽՈՐԴ Լիանա Եղոյանը ճիշտ է գուշակել, որ մշակույթի երբեմնի, իսկ ներկայումս քաղաքական գործչի հայտ ներկայացրած Արմեն Մազմանյանն էր 1996-ին խոստովանել. «Հեռախոսազրույցի

ԲԱՑԱՌԻԿ

Վերջերս առիթ ունեցանք համոզվելու, որ «Հայլուրը» ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի լավագույն լրատվական ծառայությունն է։ Հաճախ այն հաղորդում է լուրեր, որոնցից անտեղյակ են անգամ BBC-ն, CNN-ը, PTP-ը, OPT-ն, DW-ն… Այսպես. «Կուրսկ» ատոմային սուզանավի խորտակումից օրեր անց «Հայլուրը» բացառիկ մի լուր հայտնեց, թե զոհվել է վեց փրկարար։ Այս ողբերգության պատկերն առավել մթագնեց «Հայլուրի» մեկ այլ եզակի

ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասեր Արաֆաթը հերքել է իսրայելական աղբյուրների տեղեկությունները այն մասին, որ նա համաձայնել է Իսրայելի հսկողության ներքո թողնել Երուսաղեմի հայկական թաղամասը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան AlAyyam թերթը, Յասեր Արաֆաթը հայտարարել է, որ ինքը կտրականապես մերժել է տվյալ առաջարկը: «Հայկական թաղամասը մերն է. մենք եւ հայերը մեկ ժողովուրդ ենք»,- ասել է

ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ Բագրատաշենի շուկան տարերայնորեն գործում էր նաեւ մինչեւ 1989 թվականը։ Վրացական Սադախլո եւ հայկական Բագրատաշեն գյուղերի բնակիչները շատ մոտ հարեւաններ էին, ապրանքափոխանակությամբ էին զբաղվում, վաճառքով։ 90-94 ղարաբաղյան հակամարտության լարված շրջանում շուկան մեռավ։ Արդեն 94-ին երկու երկրների՝ Վրաստանի եւ Հայաստանի, կառավարությունների միջեւ միջպետական որոշում հրապարակվեց, որով Բագրատաշենի եւ Սադախլոյի շուկաներում թույլատրվեց գյուղմթերքների առեւտուրը։

Ո՞ՒՄ ՏՈՒՆՆ Է ՍԱ

Թերթերն արդեն գրել էին, որ Թատերական ինստիտուտի հետնամասում կառուցվող տունը, ըստ որոշ լուրերի, պատկանում է ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ ԱԺ մամուլի ծառայությունը հերքել է այդ լուրերը։ Քաղաքապետարանի՝ համապատասխան ծառայությունից նույնպես ժխտեցին, թե տանտերը Արմեն Խաչատրյանն է՝ կրկնելով, թե տարածքը տրված է քաղաքապետարանի՝ մարտի 29-ի թիվ 339 որոշման հիման վրա, Մ. Խորենացու 24 հասցեում բնակվող Արթուր

«Հաճելի նորություն» ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե կոմկուսը որոշել է (եւ կատարում է) որպես ընդդիմություն մտնել իշխանության կառույցների մեջ, ներսից օգնել ժողովրդին։ Պարզապես ընդդիմություն լինել հանուն ընդդիմության՝ կոմկուսը չի ընդունում։ Այսօր մոտ 24 մեծ ու միջին կոմունիստ պաշտոնյա է աշխատում գործադիր իշխանության տարբեր օղակներում։ Վլադիմիր Դարբինյանը հույս ունի,

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Տրանսպորտի եւ կապի նախարար Էդուարդ Մադաթյանի՝ ս/թ. օգոստոսի 11-ի թիվ 36 կարգադրությամբ հենց օգոստոսին 11-ից «OPT» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունների ծրագրերի հեռարձակման մետրային տիրույթները փոխատեղվեցին։ Մինչ այս կարգադրությունը, «OPT» ծրագիրը հեռարձակվում էր մետրային տիրույթի թիվ 12, իսկ «Պրոմեթեւսինը»՝ թիվ 1 կապուղիով։ Առաջին հայացքից այս կարգադրության մեջ արտառոց կամ քննարկման արժանի ոչինչ չկա, բացի

«ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՄԻ՛ ԿԱՌՉԵՔ» «Հոկտեմբերի 27. հասարակական-վերահսկողական հանձնախմբի» երեկվա հանդիպումը ճանաչված փաստաբան Ռուբեն Սահակյանի հետ էր։ Սակայն, ըստ էության, հանդիպումը ձախողվեց, որովհետեւ, ըստ փաստաբանի, իր գործը «դիլետանտի» հետ է, որին պետք է բացատրել քրեական-քաղաքացիական օրենսգրքերը։ Մի պահ նույնիսկ Ռ. Սահակյանը ոտքի կանգնեց հեռանալու համար. «Ես պատրաստ եմ թղթակիցների հետ հանդիպել ցանկացած տեղ, պատասխանել ցանկացած հարցի,

ԼՂՀ դատախազությունը Այդ իրավապահ մարմինը անցած շաբաթ «թարմացրեց» Արմեն Աբգարյանի ցուցմունքն այն մասին, որ ինքը Սամվել Բաբայանի կարգադրությամբ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական քարոզչությանը հատկացրել է 345 հազար դոլար եւ 382 տոննա վառելանյութ։ Պարզ է, որ «կամպրամատը» ի հայտ է գալիս այն պահին, երբ դաշինքի անդամները ինչ-ինչ հարցերում ընդդիմադիր կեցվածք են դրսեւորում։ Հասկանալի է նաեւ,

ԱՆՀՈՒՆ ՍԵՐԸ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՉԷ Հայաստանի ազգային հեռուստատեսությունը, որին անհիշելի ժամանակներից մեղադրում են միակողմանիության, պատվեր կատարելու եւ նման այլ մահացու մեղքերի մեջ, Տիգրան Նաղդալյանի օրոք իր վրա հրավիրեց աննախադեպ մեծ ուշադրություն։ Այն նախ եւ առաջ պայմանավորված էր քաղաքական պայքարով (ընդհուպ հոկտեմբերի 27-ը) եւ ոչ անկարեւոր մի հանգամանքով՝ ՀԱՀ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Նաղդալյանի անձով։ Լավ

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն էր պարզաբանում. «Հեռախոսազրույցի ժամանակ Մանվել Եղիազարյանը ինձնից խնդրել է ընդամենը հեռախոսահամար, պատճառաբանելով, որ ինքն ուզում է դիմել Ջիլավյանին՝ որեւէ բիզնեսի մեջ մասնակցելու եւ փող վաստակելու նպատակով»։ Այս անգամ հուշենք, որ հիշյալ պարզաբանման հեղինակը ավելի շուտ մշակութային, քան քաղաքական գործիչ է եւ իր այդ նամակով նա պատասխանել է «Առավոտի» շատ հանրահայտ աշխատակցի

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՍՏՐԱԽԱՆՈՒՄ

Օգոստոսի 24-25-ին Աստրախանի շրջանում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը: Խորհրդակցության մասնակիցները կքննարկեն միջազգային ահաբեկիչների՝ Ղրղըզստան եւ Ուզբեկստան ներխուժման շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ապագայում նման դեպքերը հաղթահարելու եւ կանխելու վերաբերյալ միջոցառումներ: Պաշտպանության նախարարները կհետեւեն նաեւ Աստրախանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների՝ «Մարտական համագործակցություն-2000» զորավարժություններին: «ԳԱՂՏՆԻ» ԱՍՈՒԼԻՍ Լրացավ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի

ԽԱՌՆԱՇՓՈԹ ԱՌԱՋԱՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով խորհրդարանական ուժերի վերադասավորումներին եւ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունը բանակցություններ է վարում ԱԺ խմբակցությունների, այդ թվում նաեւ՝ «Օրինաց երկրի» հետ, այս կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մեր թղթակցին տեղեկացրեց, թե կուսակցության անունից պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀԿ-ի հետ այս առնչությամբ որեւէ բանակցություն տեղի չի ունեցել։ Ավելին, կուսակցությունը մտադիր չէ առաջիկայում խորհրդարանական

ԼՂՀ դատախազությունը շարունակում է գրոհել Եվ կասկածի տակ է դնում ձեռքերի մաքրությունը Մամուլում երեկ տարածվել էր «Սնարք» գործակալության լուրը, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, «Յուպիտեր» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Աբգարյանը (Ամուլյա) ցուցմունքներ է տվել, որ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին, նախընտրական ծախսերի համար ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կարգադրությամբ, հատկացրել է 345 հազար

ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԾՈՒՌ ՃԱՆԱՊԱՐՀ Կառավարությունը փորձում է լուծել իր եւ «Պեռնո Ռիկարի» հակասությունները Երեկ գյուղնախարար Զավեն Գեւորգյանը հայտարարեց, թե այս տարի «Գրեյթ Արարատը» կմթերի մոտ 20 հազար տոննա խաղող։ Սա գրեթե նույնքան է, որքան սովորաբար մթերում է «Պեռնո Ռիկարը»։ Այս տարի «Պեռնո Ռիկարը» որոշ պայմաններ է դրել, որոնց չկատարման դեպքում ինքը հրաժարվում է խաղող մթերել։

ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ՝ Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ

1998 թ. հոկտեմբերի 30-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարեցին, որ 11 թալանչիների հանդեպ (թվարկվեցին կոնկրետ անուններ) հետեւողական կլինեն եւ հետամուտ կլինեն, որ վերջիններս պատժվեն։ «11 թալանչիներից» առայժմ միայն Աշոտ Բլեյանի վրա է ուժները պատում։ Հավանաբար, այդ ուժի շարունակությունն է նաեւ այն, որ կրթության եւ գիտության նախարարության աշխատակից Արմեն Մանուկյանը երեկ դատարան ներկայացրեց նոր քաղհայց՝

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կառավարամերձ շրջանակներից ստացված հավաստի տեղեկություններ կան, որ կառավարության կազմում առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում։ Ըստ այդ տեղեկությունների, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստվում է տարածքային կառավարման համակարգող նախարար, կամ պարզապես, դե-ֆակտո փոխվարչապետ Լեոնիդ Հակոբյանին փոխարինել Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանով։ Կադրային այս տեղաշարժը, քաղաքական իմաստով, անկասկած, բարենպաստ պայմաններ է ստեղծելու վարչապետ Ա.Մարգարյանի համար։ Բանն

ԴՈՒՔ ԴԻ ԿԱՊՐԻՈՆ ՉԵՔ, ՊԱՐՈ՛Ն ՋԱՆՈՅԱՆ «Հայոց տուն» ազգային հայրենասիրական միությունը երեկ իր օջախ էր հրավիրել փաստաբաններ Տիգրան Ջանոյանին եւ նրա տիկնոջը՝ Մարինա Հալաբյանին։ Վերջիններս ստանձնել են Վազգեն Սարգսյանի հարազատների շահերի պաշտպանությունը եւ նոր-նոր սկսել են ծանոթանալ հոկտեմբերի 27-ի գործի 40 հատորներին։ Թյուրիմացաբար կարծելով, որ հայ «լայն» հասարակությանն առավել հետաքրքիր են ոչ թե գործի մանրամասները,

ՆՈՐ

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Պրոֆեսիոնալները բոլոր նախարարությունների ու կառավարությունների օրոք գործ կունենան։ Այդ ոչ պրոֆեսիոնալն է թայֆայական կողմնակիցներ, կուսակցական պաշտոններ փնտրում»։ ՆԱԽՈՐԴ Իզուր, շատ իզուր էին մեր ընթերցողները կարծում, որ Արա Սահակյանն է կամ Տեր Հուսիկ Լազարյանն է, կամ «Հանրապետություն» միավորումից որեւէ մեկն է 96-ի նախագահական ընտրություններից հետո ասել. «Վազգեն Մանուկյանը, իրավիճակի իր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930