Օրվա լրահոսը
ՔՊ-ում քննարկվել են սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները
Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Քննարկվել է ԱԺ ներկայացված «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը
Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ամերիկյան առևտրի պալատի (AmCham) Թվային փոխակերպման կոմիտեի ընդլայնված նիստին, որը նախագահում էր «Synergy International Systems» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովհանեսյանը։ Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը և ներկայացուցիչները, ԱՄՆ
«Նիկոլ, ե՞րբ ես վերջապես հրապարակելու 2019 թվականին քո սեղանին դրված կարգավորման պլանները». Լևոն Զուրաբյան
«Իսկը ժամանակն է հրապարակելու այդ պլանը և ապացուցելու մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացված այս առաջարկը պարունակել է սպառնալիքներ մեր անկախության համար և հենց այդ պատճառով էլ մերժվել է քո կողմից», նշում է Զուրաբյանը:
Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու մինչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն. Բագրատ Միկոյան
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, ինչ-որ բաներ էր խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին և առաջիկա ընտրություններում իր երազանքը ներկայացրել: Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելու խնդրանքով Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարին: «Նախագահ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են, թե ինչու մինչև հիմա սրանք մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն»,- ասաց Բագրատ Միկոյանը և
Ռուսական կողմից հարվածների հետևանքով հրթիռներից մեկն ընկել է Կիևում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերն արձակված հրթիռներից մեկն ընկել է Կիեւում Ադրբեջանի դեսպանատնից 100 մետր հեռավորության վրա, հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հրթիռներից մեկի պայթյունի հետևանքով շենքը վնասվել է, հրդեհ է բռնկվել։ Որոշ պատուհանների ապակիներ են կոտրվել, իսկ հյուպատոսական բաժնի շենքի տանիքին ճաքեր են առաջացել։ «Դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։ Մեր դեսպանատունը
Արարատ Միրզոյանը և Արզու Ռանա Դեուբայը քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունների մանրամասները: Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ նախարար
Նիկոլ Փաշինյանը, ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական
«Սա ապօրինի քրեական գործ է, Միքայել սրբազանը պետք է արդարացվի, դատարանն անմիջապես պետք է քրեական հետապնդումը դադարեցնի»․ պաշտպան
«Այն դատավորները, որոնք ենթարկվում են իշխանություններին, պաշտոնի առաջխաղացում են ունենում։ Եթե նույնիսկ իրենց ուղիղ չհանձնարարեն էլ, այսօր մեր դատավորների մեծամասնությունը օդից մթնոլորտը փորձում են բռնել եւ տեսնում են, թե ինչ են ցանկանում քաղաքական իշխանությունները, ԲԴԽ-ն եւ դրանից ելնելով՝ անում են այն, ինչ ցանկանում են»։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման կարգը
Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ կարգից օգտվող ուսուցիչների համար գործում են մի շարք արտոնություններ
Պետություն–եկեղեցի հարաբերությունների լարված ուղեգիծը. խորհրդային ժառանգությունը և արդի իշխանությունը
«Պետություն–եկեղեցի հարաբերությունները թեև փոփոխվել են ձևակերպումների մակարդակում, բայց շարունակում են մնալ քաղաքական դիսկուրսի և պայքարի կենտրոնում»
ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ
Դեսպանաժողովի ընթացքում կազմակերպվել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների այցելություն Սյունիքում նոր կառուցվող մի քանի ենթակառուցվածքներ։ Մասնավորապես, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ դիվանագետներին ներկայացրել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի հարավային հատվածում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի նոր թունելի և կամուրջների կառուցման ընթացքը։ Հայաստան-Իրան սահմանագծին դիվանագետները ծանոթացել են անցակետի ընդլայնման, երկրորդ կամրջի կառուցման ծրագրերին։
20 կարևորագույն ծրագրեր, որոնք իրականացվել են Գարեգին Բ Կաթողիկոսի ջանքերով
Ուսումնասիրելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կենսագրությունը, առանձնացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն Հայ Եկեղեցու գործունեության մեջ և մեր ժողովրդի կյանքում
«Մեր կյանքի թիվ 1 ահաբեկիչը գողացել է իմ, մեր կենսագրությունը, բայց դուք ձեր անարդարությամբ և ապօրինությամբ հարստացնում եք այն». Բագրատ արք. Գալստանյան
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Դուք թաթախեցիք ձեր ձեռքերը արդարների արյան մեջ Օգոստոսի 21-ին ևս մեկ ավելորդ անգամ փաստվեց ՀՀ արդարադատության չգոյությունը։ Եվ դեռ ավելի ցնցող էր «մեղադրական» եզրակացությունների ուղղակի պատճենված լինելը։ Իսկ Աղվան Արշակյանի դեմ գիշատչային դրսևորումը լիովին արտահայտեց «մեղադրող» կոչվածների դահճային հոգին՝ ամեն գնով ծառայել
Փաշինյանն էլ հրապարակեց Թրամփի մակագրությամբ լուսանկարները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամյան իր ալիքում քիչ առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մակագրությամբ հայտնի լուսանկարները: «Նախագահ Թրամփի մակագրությամբ հիմա արդեն հանրահայտ լուսանկարները։ Շնորհակալ եմ», գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահն էր նման լուսանկարները հրապարակել` շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին:
Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման հարցերը
Օգոստոսի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների կողմից ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը, ՊԵԿ մաքսային հսկողության վարչության
Տավուշի մարզի դպրոցների 1-12-րդ դասարաններում արդեն երկրորդ տարին ուսուցումը կկազմակերպվի Հանրակրթության նոր չափորոշչով
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի
Ներկայացվել են նաև ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք անչափահասներին զերծ կպահեն հակաիրավական արարքներից
Օգոստոսի 28-ին՝ ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում ՆԳ նախարարության ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը ներկայացրել են սեպտեմբերի 1-ին ընդառաջ և նոր ուսումնական տարվա մեկնարկից
Թղթային անաշխատունակության թերթիկները սեպտեմբերի 1-ից դուրս կգան գործածությունից
Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ․ հարթակը, որը ստեղծվել է ԱՍՀ նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, ամբողջացնում է Առողջապահության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տեղեկատվական շտեմարանները, որոնցում առկա տվյալների հիմքով նախատեսվում է հաշվարկել անհրաժեշտ բանաձևերը և, համապատասխանաբար, նշանակել նպաստները։ Նոր կարգավորումներով՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։
Եկեղեցին «մաքրելու» մասին մտածողները պետք է մաքրեն իրենց պղտոր մտքերը և ուղղեն իրենց սրտերը դեպի Ճշմարտությունը
Այդ մեկ հայտարարությունը իր մեջ պարունակում է բազմաթիվ թաքնված նմանատիպ մտահոգիչ հայտարարություններ, ինչպես օրինակ, «Գլխավոր դատախազը ես եմ․․․», «Քննչական կոմիտեի նախագահը ես եմ․․․», «ԱԱԾ տնօրենը ես եմ․․․», «ՆԳՆ նախարարը ես եմ․․․» և այդպես շարունակ, սակայն կա մի բան, որը չի կարող ասել և դա նրան շատ է անհանգստացնում, դա «Ամենայն Հայոց կաթողիկոսը ես եմ․․․» հայտարարությունն է, որը նույնիսկ թաքնված կերպով ոչ մի կերպով չի կարող տեղավորվել «կառավարությունը ես եմ․․․» – ի մեջ։
Հայաստանը բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում է. Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա առաջին եռամսյակների գյուղատնտեսական ցուցանիշներին և ընդգծել, որ արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի առումով աճ է արձանագրվել: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել՝ գյուղատնտեսության դեպքում 7,3 տոկոս աճ է գրանցվել կիսամյակում, բուսաբուծության
«Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի». Թուրքիայի փոխնախագահը և Անկարայի քաղաքապետը քննադատել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի վարչապետի հայտարարությունը
Հայկական և ասորական ծագումով լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությանը անդրադարձել են նաև Թուրքիայի փոխնախագահը և Անկարայի քաղաքապետը: Հիշեցնենք՝ Նեթանյահուն հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Նեթանյահուն պատասխանել
«Միջնորդում եմ հռչակել գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը եւ կայացնել արդարացման վերդիկտ»․ Երեմ Սարգսյան
Փաստաբանը հիշեցրեց, որ օրենքի համաձայն՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե խախտվել են ընդդատության կանոնները։ Իսկ այս գործով դատարանն ակնհայտ խախտել է ընդդատության կանոնները։
Սևանի ափին Սասուն Միքայելյանի գույքն օրինակա՞ն է, թե՞ ապօրինի. Civilnet
Սասուն Միքայելյանին է պատկանում Սևան համայնքի մեջ ներառված «Վանատուր» լողափը, որտեղ առկա են հանգստյան տնակներ։
Արցախյան պատմություններ՝ առանց ֆիլտրի. ընթանում են «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի մոնտաժային աշխատանքները
«Ֆիլմի հերոսները սովորական մարդիկ են՝ արցախցիներ, որոնք պատմում են իրականությունը՝ ինչպես են հայտնվել գերության մեջ, ինչպես են սպանվել իրենց հարազատները՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, կամ այրվել դրանից հետո՝ բենզինի պայթյունի ժամանակ: Այսինքն, ինչպես է մեկ օրում գլխիվայր շրջվել իրենց կյանքը»,-ասում է ֆիլմի ռեժիսոր Նիկոլայ Մելիքյանը:
Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել. Օսկանյան
Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե օրինական դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել։
Տեսչական մարմնի հրամանով «Ֆլեշ» ՍՊԸ-ի լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 2/1/1): Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 763 015 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
«Հարգելի ոստիկաններ, ում մարդկանց ծեծելու, ջարդելու ապօրինի հրահանգ են տալիս, իմացեք. հոդվածը, որով հիմա ձեր գործընկերն է գնում, վաղեմության ժամկետ չունի». Ռուբեն Մելիքյան
Մեր խնդիրը այն չէ, որ արդեն նախկին ոստիկանի նկատմամբ կիրառվել է մեղմ խափանման միջոց, որը մենք համարում ենք ինքնին օրենքի ոգուն համապատասխան, մեր խնդիրն այն է, որ խտրական ձեւով քաղաքական որոշակի հայացքներ ունեցող անձանց նկատմամբ կամ այլ պատճառներով, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ ունենալու, նվիրապետ լինելու, արքեպիսկոպոս լինելու համար ակնհայտ խտրական մոտեցում է դրսեւորվում
Հակամարտության արմատացած ընկալումները փոխելու ջանքերը կբախվեն Երևանի և Բաքվի պատրաստակամությանը՝ կնքելու «մոռացման պակտ»՝ պատասխանատվությունից խուսափելու ռազմավարություն
Պայմանագրի տեքստի 15-րդ հոդվածը ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար բացառում է միջազգային արդարադատության մեխանիզմներին դիմելու ցանկացած իրավական միջոց՝ հակամարտությանն առնչվող պահանջների համար։
«Դուք ձեր անօրինական վարքագծով համոզել եք, որ անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, միեւնույն է՝ մեղավոր եք ճանաչելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»
Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ամփոփիչ դատական նիստը։ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը, դիմելով մեղադրող կողմին, ասաց․ «Ինչպես պնդել էի հիմնական դատալսումների ժամանակ, այդպես էլ հիմա եմ ասում՝ չբացահայտեցիք, թե այդ երկարաշունչ մեղադրանքում կոնկրետ ո՞րն էր իշխանությունը բռնի
Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
Մարդու հիմնարար իրավունքներ. Ազատ տեղաշարժվելու իրավունք Ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Այն մարդու անձնական ազատությունների իրացման նախապայման է․ առանց դրա մարդիկ զրկվում են կրթության, աշխատանքի, առողջապահության, մշակութային և քաղաքական իրավունքներից լիարժեք օգտվելու հնարավորությունից։ ՄԱԿ-ի 1948 թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ (1) հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակվելու