Օրվա լրահոսը

Արցախի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի հայոց թեմ

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։

«Խելք ու շնորհք տա Աստված, ինքն իրեն թողնի, էրթա, գնա էլի, Նիգոլ ջան, գնա պրծնինք քեզնից»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր դատական նիստի ավարտից հետո հայտարարեց, որ շուտով կասի՝ ում է սատարելու ԱԺ ընտրություններում։

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի, իսկ թեստերը՝ համապատասխան կարգին վերաբերելի։ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ

Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։

«Խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է». Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, այն բանից հետո, երբ պապը քննադատության է ենթարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

ԸՕ-ում կատարված փոփոխությունը մեկ ուժի դեմ չէր․ Վարդինե Գրիգորյան

Ըստ նրա՝ պարզապես խնդիրը բացահայտվել էր՝ այդ հանգամանքով պայմանավորված։

«Եթե մարդկանց 70% ու ավելի հունիսի 7-ին գնաց ընտրության, Ալիևի մարդը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը ՀՀ-ում իշխանության մնալու որևէ շանս չունի». Տաթևիկ Հայրապետյան

«Իսկ գիտե՞ք, ի շարս այլ հարցերի, ինչն է ապահովել նրա պարտությունը․ մարդկանց մեծաքանակ մասնակցությունը։ Ըստ աղբյուրների՝ ընտրողների մասնակցությունը կազմել է ռեկորդային 77.8%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Հունգարիայի ընտրություններում։ Սա է, ըստ իս, դարձել որոշիչ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա քաղաքական երկխոսությունը և ծրագրային համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենի հետ

ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Սպանությունը կանխվել է. խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել

Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի երկու բնակիչ սպանություն են նախապատրաստում և հանցավոր մտադրությունն իրականացնելու համար փորձում են ապօրինի ձեռք բերել զենք-զինամթերք։

Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է. դեպքի հանգամանքները պարզելու միջոցառումներ են ձեռնարկվում

Շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։

Նախարար Հովհաննիսյանը և Կատարի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը

Նախատեսվում է խորացնել համագործակցությունը ներդրումային ոլորտում

Օրբանն էր հիմնական հենարանը ե՛ւ Պուտինի, ե՛ւ Ալիեւի համար. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԵՄ և Արեւելյան գործընկերության մասնագետ Գայանե Աբրահամյանի տեսանյութ-մեկնաբանությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտության վերաբերյալ Օրբանի պարտությունը հայաստանյան համատեքստում խիստ կարեւոր է, որովհետեւ հենց Օրբանն էր հիմնական հենարանը ե՛ւ Պուտինի համար, ե՛ւ Ալիեւի համար։ Եվ սա կարեւոր է, որ հատկապես տարիներ շարունակ տարբեր գործողություններ են իրականացրել Հայաստանի դեմ։ Վերջին վնասարար գործողությունը,

«Արցախից հետո Ադրբեջանում պետական քաղաքականություն է «արեւմտյան Ադրբեջանը», եւ դա միայն քարոզչական թեզ անվանելը շատ վտանգավոր է»

«Խնդիրը քանակը չէ, երեւույթն է, թող լինի 10 հազար մարդ, ի՞նչ տարբերություն։ Դա Օվերտոնի պատուհան է բացելու՝ 10 հազարի հետեւից կգան եւս 20 հազարը, 20 հազարի հետեւից՝ 50 հազարը»։

Շաբաթը երկու նոր ավտոբուս կարող էինք գնել ուղեվարձը չվճարողների հաշվին. Ավինյան

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել ևս 170 նոր ավտոբուս: Դրանք կփոխարինեն «Հայգեր» ավտոբուսներին և «Գազել» մակնիշի փոքր դասի միկրոավտոբուսներին:

Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան

«Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն այս կամ այն կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պարտավոր է պետական տեսլական ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»

Հայաստանն «իրական Հայաստան» պրոյե՞կտ է, թե ինչ-որ բան կապում է նրան անցած պատմության հետ. Սերգեյ Մարկեդոնով

Աշխարհում ինչ երկիր էլ վերցնես, հարեւան երկրներից ու աշխարհագրությունից չես փախչի: Այս գործոնը կարեւոր դեր է խաղում

Պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմությո՞ւն. Թաթուլ Հակոբյանի հարցը ԱԳՆ-ին

«ՀՀ ԱԳՆ էջում, որտեղ համառոտ տեղեկանք է դրված Երևան-Բուդապեշտ հարաբերությունների շուրջ, մի խմբագրում է կատարվել, դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ»:

Արդյոք տնօրենը պարտադիր պետք է բժի՞շկ լինի. Anticor

Երբ տնօրենի առաջնային նպատակը դառնում է ֆինանսական արդյունավետությունը, անխուսափելիորեն առաջանում է ռիսկ, որ բուժման գործընթացը սկսում է դիտարկվել տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։ Այդ դեպքում բժիշկը կարող է հայտնվել կառավարչական ճնշման տակ՝ ընտրելով ոչ թե լավագույն կլինիկական լուծումը, այլ այն, որն ավելի շահավետ է հաստատության համար։

Դատախազությունը պահանջում է չվերացնել Վեհափառի խափանման միջոցը․ քրեական հետապնդումը կասեցվա՞ծ է

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

«Ոչ բարեկամ երկրներին շնորհավորանքներ չենք հղում». Ռուսաստանը չի պատրաստվում շնորհավորել Պետեր Մաջյարին

Վիկտոր Օրբանի հետ Մոսկվայի երկարատև շփումներին անդրադառնալով՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նրա հետ «բարեկամություն» չունի։ «Մենք երկխոսություն ենք ունեցել», – ասել է նա:

Էդմոն Մարուքյան. Սխալ կառավարման իրական գինը

Ավինյանը փորձել է քաղաքի խցանումները բացատրել նրանով, որ վարորդները լուսացույցի դեղին լույսի տակով են անցնում և մնում խաչմերուկի մեջտեղում։

Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու ժամկետ սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր): Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվ ել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների

Ռուբինյանը և Պլեպիտեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները

Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Վարդապետյանը և Յինգ Յոնգը Շանհայում վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին:

Էհսան Մովահեդիան. Իսրայելի հարաբերությունների խորացումը Բաքվի և Ղազախստանի հետ սպառնում է Հայաստանի և Իրանի անվտանգությանը

Շատ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիսանում է Ղազախստանի հակաիրանական դիրքորոշման հիմնական խթանողը՝ փորձելով իր վրա ընկած ճնշումները մեղմելու համար ներգրավել նոր գործընկերներ։

Արմեն Գրիգորյանը և Օդրա Պլեպիտեն մտքեր են փոխանակել վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:

Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան. Նիկոլ Փաշինյան

Այսինքն՝ անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930