Օրվա լրահոսը

«19 տարեկան էի, երբ առաջին անգամ այցելեցի ձեր երկիր, մասնակցեցի խաչատրյանական մրցույթին, որից հետո ոչ թե մեկ-երկու, այլ բառի իսկական իմաստով՝ բազմաթիվ դռներ բացվեցին». Էտտորե Պագանո

Հիմա մեկնում եմ, բայց ներքին ձայնս ասում է՝ Հայաստան կվերադառնաս, ինչպես ընդունված է ասել՝ մոտ ապագայում, այլ շատ ժամանակ չանցած։ Մի բան էլ՝ ինձ հիացրեց ձեր նվագախմբի որակը. առանց հաճոյախոսության ասեմ, որ նվագախմբի արտիստներից յուրաքանչյուրը, բացի այն, որ ունի անսամբլային գերազանց պատրաստվածություն, կարող է հանդես գալ նաև որպես մենակատար

Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի. Դանիել Իոաննիսյան

Մենք ստացել են տեղեկություններ, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր:

Ապրիլի 15-ի լուսադեմին ՀՀ առանձին հատվածներում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ

Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:

Թուրքիայի դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով 16 մարդ է վիրավորվել

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակման հեղինակը դպրոցի աշակերտներից մեկն է, որ հարձակումն իրականացնելուց հետո ինքնասպան է եղել։ 

«Գնդակը մեր դաշտում չէ»․ Ռուբինյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ ՌԴ-ն մեր բարեկամ երկիրն է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները։

Արմեն Ղազարյանը համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ՆԳՆ համակարգի թվայնացմանն ուղղված ծրագրերը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ֆինանսական կառավարման ավագ մասնագետ, Ծրագրի ղեկավար Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է բարեփոխումների լայն շրջանակ։ Կողմերը քննարկել են ՆԳՆ համակարգի թվայնացմանն ուղղված առանցքային ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել Օպերատիվ

«Ինչո՞ւ ԿԳՄՍ-ն քայլեր չի ձեռնարկում Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցով»․ փոխնախարարը խուսափեց հարցից

«Խորը համոզմունք ունենք, որ Դավիթ Մինասյանի առողջական խնդիրները ծագել են նաեւ վարչապետի թիկնազորի անդամներից մեկի կողմից հասցված հարվածի հետեւանքով»։

Ձեր մասին մտածողը մենք ենք․ Արման Թաթոյանը՝ քաղաքացուն

«Մարդը ճիշտ բան է ասում․ կուսակցություններն իրար հետ կռվում են՝ ռուսամետ, արևմտամետ, իսկ ժողովրդի մասին մտածող չկա»

Փաշինյանը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգին և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև

ՌԴ նախագահը նման ակնարկ չի արել. նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցները. Ռուբեն Ռուբինյան

Լրագրողները հիշեցրին՝ Ձեր մայրը եղել է խմբագիր և խնդրեցին հարգել նրա հիշատակը և չթիրախավորել լրագրողներին, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Խնդրում եմ ձեզ պահել դաստիարակված»։ Լրագրողն արձագանքեց՝ ես դաստիարակված եմ ու նաև Ձեր մայրիկի մոտ եմ դաստիարակվել, Ռուբինյանն այս առիթով ասաց․ «Ուրեմն լավ չի դաստիարակել իմ մայրիկը Ձեզ, քանի որ ոչ մի դաստիարակված մարդ երբեք որևէ մարդու չի ասի՝ հարգեք Ձեր մոր հիշատակը։ Ցավում եմ, որ իմ մայրիկը Ձեզ լավ չի դաստիարակել, բայց ինձ լավ է դաստիարակել»։

Լեհաստանում շարունակվում է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը

Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 6 հնարավորից ունեն 5 միավոր և կիսում են 2-17-րդ հորիզոնականները:

Ռուբեն Հայրապետյանի գործում «դատախազությունն անձնական շահ ունի»․ փաստաբան

Կարապետ Բադալյանը չի ասել՝ միջնորդությունը մերժում է, քանի որ ինքն անկողմնակալ է

Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան

Կարգալույծ եղած, Եկեղեցու և Աստծո կողմից մերժված անձին որպես Եկեղեցու դեմք ներկայացնելը ուղիղ թուք է՝ ուղղված միլիոնավոր հայ հավատացյալների երեսին։

Մարիաննա Մխիթարյան. այս տարի «Արմմոնո» փառատոնի ծրագրում շեշտադրված է անձը՝ պատմության մեջ

Մարիաննա Մխիթարյանը անդրադարձավ սերբական, իսպանական ներկայացումներին: Ռադե Կոստիչի «Չապլին․ իմ պատերազմը» (Սերբիա) ներկայացման մասին խոսելիս փաստեց, որ Չապլինն ու Հիտլերը նույն օրն են ծնվել. «Սերբ դերասանը կբացահայտի, թե ինչպես են զարգանում գրեթե նույն օրը ծնված 2 բեւեռային մարդկանց կերպարները, ինչպես մեկը ֆանտաստիկ լավ, մյուսը ֆանտաստիկ վատ ազդեցություն թողեցին աշխարհի վրա»:

«Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, դուք ինոագենտ կլինեիք»․ Ալեն Սիմոնյանը սպառնաց լրագրողներին

Լրագրողների հակադարձմանն ի պատասխան, թե Նիկոլ Փաշինյանից առաջ կյանք եղել է, Ալեն Սիմոնյանը բորբոքվեց ու հեռացավ՝ ձեռքից քաշելով, իր տեղը բերել, կանգնեցնելով լրագրողներից մեկին․ «Իսկ կարողա՞ քո ասուլիսն է․ արի ստեղ կանգնի, շարունակեք իրար հարցեր տալ»։

ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների զարգացումից. Մխիթար Հայրապետյանը մասնակցել է TEDx ֆորումին

Հայրապետյանն առանձնացրել է երեք առանցքային ռեսուրս, որոնք վճռորոշ են լինելու փոքր երկրների համար՝ էներգիան, բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորությունները և մարդկային կապիտալը։

Պետք է ներթափանցել թշնամի երկիր ու գերի վերցնել 150.000-200.000 քաղաքացիական անձ. ի՞նչ է նախատեսել «ահաբեկչության պլանը»

Քննիչը հո Վանգան չէ՞ր, լսել է ձայնագրությունը, ասել՝ գրի սրա անունը: Չկա փորձաքննություն. փաստաբան

«Ինչքան ընտրությունները մոտենան, էնքան այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ավտոբուսի վարորդին ծեծելու դեպքի մասին

«Դա խոսում է այն մասին, որ թաղերում կա այդ ուժը, որը թաքնված է։ Նրանք թաքստոցից պետք է դուրս չգան, որովհետեւ շատ դեպքերում զինված են եւ վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար»։

ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովում ՀՀ-ն ընդգծեց ռազմական ոլորտում արհեստական բանականության համակարգերի կիրառման գործում մարդկային ներգրավվածության կարևորությունը

ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանները կրկին բացարկ հայտնեցին դատավոր Կարապետ Բադալյանին

Դատարանը ոչ միայն պաշտպանական կողմի առարկություններին չի անդրադարձել, այլ պաշտպանական կողմին վերագրվել է մի առարկություն, որը իրենք չեն ներկայացրել։

ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրեն Բաքվի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու հարցով. Միրիամ Լեքսման. «Արմենպրես»

Եվրոպական միությունը պետք է ավելին անի Լեռնային Ղարաբաղում այդ վայրերի պաշտպանության ապահովման համար

Ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու և ամրապնդելու «հավաքական ընդդիմություն» գաղափարը. Վարդան Օսկանյան

Նպատակը չպետք է լինի պարզապես թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։

Ձերբակալվել է մի անձ, որը 208 միլիոն դրամին համարժեք ռուբլին ՌԴ-ից ինքնաթիռով տեղափոխել է Հայաստան. Արմինե Մարգարյան

Պարզվում է նաև, որ վերջին 1,5 ամսում Հայաստանում նման 9 դեպք է արձանագրվել, իսկ խոշոր չափի գումարներ տեղափոխելու մշակված սխեմաները սկսել են աշխատել դեռ 1 տարի առաջ:

Անգամ ֆեյսբուքյան գրառումներս են արտատպել` ներկայացրել մարզպետարան. Խնածախի դպրոցի նախկին տնօրեն. «Հրապարակ»

«Գազի հարցը բարձրացնելու համար ինձ կանչել են մարզպետարան, կոնկրետ փոխմարզպետ Հայկ Հարությունյանը նկատողություն է արել, թե` ինչի՞ ես նման խնդիր բարձրաձայնում, այդ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, եւ այդտեղից էլ սկսվեց իմ հանդեպ իրենց ոչ բարյացակամ վերաբերմունքը»:

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով. Հարութ Սասունյան

Կառավարությունը հազիվ է կարողանում կառավարել երկիրը, սակայն այժմ ձգտում է կառավարել նաև եկեղեցին։

Եթե անգամ «Վեոլիան» չի անում, ծուլանում է, ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը ձեռքերը ծալած նստի եւ սպասի հաջորդ անձրեւին. «Հրապարակ»

««Լյուկերը» մաքրելը «Վեոլիայի» գործառույթն է: Ճիշտ են մաքրում, թե՝ չէ, մեզ հետ առնչություն չունի»

Ո՞վ է պատասխանատու անձրևից հետո Երևանում վենետիկյան տեսարանի համար կամ որտեղի՞ց ձեռք բերել գոնդոլներ. «Ժողովուրդ»

Երևան քաղաքի 2026-ի զարգացման ծրագրում ոչինչ չգտանք մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի մասին։

«Ծառայությունը կդարձնենք գրավիչ, գումարները չեն հոսի ՀՀ-ից դուրս կամ կոռուպցիոներների գրպանները»․ ՔՊ-ն դեմ քվեարկեց Հայկ Սարգսյանի նախագծին

Ըստ Հայկ Սարգսյանի՝ օրենքի ընդունմամբ կշահեն բոլորը՝ եւ պետությունը, եւ բանակը, եւ զինվորը, կտուժեն միայն բանակից փողով մարդ ազատողները։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930