Օրվա լրահոսը

Պակասում է անկեղծությունը

Իշխանության եւ ընդդիմության (հիմնականում՝ ՀՀԿ-ի) բանավեճն այն մասին, թե «ինչ էր պետք անել» անցած 3 կամ 30 տարվա ընթացքում, շարունակվում է: Երեկ «Առավոտում» այդ թեմայով հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հավանաբար, ՔՊ-ից կլինի պատասխան. ցանկալի է, իհարկե, որ այն նույնպես լինի մեր թերթում, քանի որ այսօրվա հասարակական հիմնական խնդիրներից մեկն այն է, որ հայաստանցիների

Աճել են կաշառք ստանալու դեպքերը. հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է. «Ժողովուրդ»

Անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 162 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 176-ի:

Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը. Փաշինյան

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Կապանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Սենատոր Բոբ Դոուլը երբեք չմոռացավ իր առողջությունը վերականգնած հայ վիրաբույժին և ամեն ինչ արեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Հարութ Սասունյան

Սենատոր Դոուլը խորապես հուզված էր Նորքի մանկատան 70 մանկահասակ երեխաներին այցելության ժամանակ։ Երբ իմացավ, որ մանկատան աշխատակիցները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել, սիրահոժար առաջարկեց վճարել նրանց չվճարված աշխատավարձերը։

Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը. Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստանի Դաշնություն։

ՌԱԿ մի խումբ նախկին ղեկավարներ հանդես են եկել կուսակցության շարքերն ու հատվածները վերամիավորելու նախաձեռնությամբ

Վերամիավորվելու կոչ՝ բոլոր ռամկավար-ազատականներին Տեւական ժամանակ է արդեն, որ 100-ամյա Ռամկավար Ազատական կուսակցությունը, ներքին պառակտումների ու տարանջատումների հետեւանքով գտնվում է անփառունակ վիճակում, զրկված՝ իր 100-ամյա փորձը, միշտ կենսունակ իր գաղափարախոսությունը, Սփյուռքում եւ Մայր հայրենիքում իր ամբողջական ներուժը ի սպաս Հայաստանի եւ Արցախի հանրապետություններին ու համայն հայությանը ներդնելու պատեհությունից։ Այն էլ այնպիսի ժամանակում, ինչպիսին է ներկա

«Լեգենդ, խորհրդանիշ, ուսուցիչ». Գուրգեն Մելիքյանը տոնում է ծննդյան 85-ամյակը

ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ծննդյան 85-ամյակին: «Համալսարանն է ինձ դարձրել Մելիքյան Գուրգեն: Դա այն օրրանն է, որ քեզ ուժ է տալիս և ուղղորդում: Երջանիկ եմ, որ համալսարանական եմ: Երջանիկ եմ, որ հայ մարդն այդտեղ ստանում է դաստիարակություն: Համալսարանի ուսուցիչներս տվել են

Փաշինյանը հայ-թուրքական նոր արձանագրությունների է պատրաստվում․ Ա․Խաչատրյան (տեսանյութ). «Ա1+»

«Մենք լավ բան չենք սպասում, Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական նոր  արձանագրությունների է պատրաստվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի այն հայտարարություններին, թե երկու կողմերն էլ հարաբերությունները կարգավորելու համար բանագնացներ կնշանակեն։ Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի հայտարարած ազգային դիմադրության շարժմանը, ապա պատգամավորն ասում է, որ այս փուլում իրենք գնում

Փայլանը՝ Չավուշօղլուին. «Ձեր աթոռին 110 տարի առաջ հայ էր նստած»

Ermenihaber.am. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված   հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) խոսել է այդ երկրում տիրող ազգայնականության, խտրականության, հարևանների նկատմամբ եղած թշնամանքի մասին: Փայլանը նշել է, որ դարեր շարունակ Հռոմում, Բյուզանդիայում, Սելջուկյան ու Օսմանյան պետություններում ժողովուրդները ինչ-որ կերպ կարողացել են այս տարածաշրջանում միասին ապրել ու ավելացրել. «Բայց դրանից հետո արդեն 150 տարի

Ի հիշատակ Ռուբեն Սահակյանի` hայրենասիրության տիպարի և իրավաբանության կանխագիտակի

Ռուբեն Արամի Սահակյանը կյանքից հեռացավ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին, 74 տարեկան հասակում: Նա եղել է իմ ընկերն ու գործընկերը արդարադատության և իրավական պետության կայացման ուղղությամբ համատեղ գործունեությունում: Մենք առաջնորդվել ենք հայրենասիրության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նույն գաղափարներով: Մեր գործնական մոտեցումը կայանում էր հայաստանյան հաստատությունների և քաղաքացիական հասարակության համար զսպումների և հակակշիռների ստեղծմանն աջակցելու

Այցելել են ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են. Արման Թաթոյան

Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են: «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած: Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր:

Ռաֆայել Մովսեսյանը պահանջել է Ադրբեջանից դադարեցնել միջազգային հարթակներում ատելության և խտրականության քարոզը հայկական կազմակերպությունների և հայազգի հայտնի գործիչերի դեմ

Հանդիպմանը ֆիզիկապես մասնակցում էին խիստ սահմանափակ թվով օտարերկրացիներ, որոնք ՀՀ պատվիրակության ելույթից հետո անմիջապես հեռացան դահլիճից։

Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին. «Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ»

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ: ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի ՀՀ վերահսկողության տակ, ապա

Լրագրողները մրցեցին «Այբ»-ում

Առաջին երեք հորիզոնականներում են՝ «Հետքը, «Սպուտնիկ Արմենիան» եւ «Ազատությունը»

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման որևէ գործընթաց չի կարող պարտադրվել ուժի կիրառմամբ». ՀՅԴ

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի հայտարարությունը ԵԽ-ի նախագահ Շարլ Միշելի, Փաշինյանի և Ալիևի հանդիպմանն ընդառաջ Բրյուսել, 14 դեկտեմբեր 2021թ.- Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ընթացիկ գագաթաժողովի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպան վերաբերյալ: ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և Եվրոպական երկրներում գործող իր հանձնախմբերը, որպես Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,

Ակնկալվող արդյունքները Տաշքենդում առայժմ ուշանում են

Ուզբեկստանի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից մրցահարթակ մտել են 96 քաշայիններ Հակոբ Մկրտչյանը, որն ընդգրկված էր ուժեղագույնների խմբում, եւ Դավիթ Հովհաննիսյանը, որը մասնակցում էր «B» խմբի պայքարին: Մեր երկու ծանրորդներն էլ երկամարտում ցույց են տվել միեւնույն 370 կգ արդյունքը եւ միմյանց միջեւ բաժանել 11-րդ եւ 12-րդ տեղերը: Ակնկալվող արդյունքներն առայժմ ուշանում են,

ՆԱՏՕ-ն սատարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերը. Ստոլթենբերգ

ՆԱՏՕ-ն սատարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց որևէ մեկի կողմը չի զբաղեցնում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում: «Կարևոր է շարունակել ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն սատարում է նրանց միջև երկխոսության ջանքերը, մենք դա այսօր մանրամասն

4-5 բալանոց երկրաշարժ Հայաստանում

Դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է

Փաշինյանը՝ Բրյուսելից. «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»։

Կարեն Անդրեասյանը Ջիանի Բուքիքիոյին է ներկայացրել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից խոշտանգումների, դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին վկայող ապացույցները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայում  հանդիպել է ԵԽ իրավունքի միջոցով ժողովրդավարության հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող Սահմանադրության շրջանակներում դատական համակարգի վեթթինգի, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական լրացուցիչ հնարավորությունները: Նախարարը Վենետիկի Հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նշելով, որ Նախարարության կողմից մշակվել է

Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ

«Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ. եթե Երևանը մաքսակետեր տեղադրի «Զանգեզուրի միջանցքում», Բաքուն նույնպիսի պայմաններ կպարտադրի Լաչինի միջանցքում: Նման հայտարարություն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ հանդիպմանը: «Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ կետը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի, ՌԴ-ի և Հայաստանի առաջնորդների հայտարարությամբ: Այդպիսով, դա

Շառլ Միշելը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցը Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ

Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հետ կապված հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ: «Հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ընդ որում, լայն մտքերի փոխանակում է իրականացվել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման, մարդասիրական հարցերի և այլ թեմաների վերաբերյալ»: Հանդիպմանը նաև քննարկվել են Եվրամիության և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները: Կարևորվել է

ՑՈՐ-ի հրետանավորների զոհվելու հանգամանքները «տանում են մինչեւ Ջալալ Հարությունյան». «Ա1+» (Տեսանյութ)

«Ա1+».  ՑՈՐ զորամասի  դե 20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների  հետ կապը ընդհատվեց 2020թ հոկտեմբերի 12-ին։ 35 տղաներից ընդամենը  14-ը պատերազմից հետո վերադարձան տուն։  Մինչեւ այս տարվա նոյեմբեր անհետ կորած համարվող 11 տղաների աճյունները հողին հանձնվեցին մոտ 1,2 տարի անց։ Հրետանավորների հերոսության մասին անգամ ադրբեջանցիներն են պատմել,  երբ հարազատները պատերազմից հետո փնտրում էին տղաներին։ Հարազատները փաստեր են

Քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

Դեկտեմբերի 14-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում լրացուցիչ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ  օրենքի նախագիծը։ Նախագծի շրջանակներում քննարկվել են առողջապահության ոլորտում որոշ ծրագրերի վերջնական մշակման մասին հարցերը։ Առողջապահության նախարարը պարզաբանումներ է տվել բուժաշխատողների աշխատավարձերի մինչև 20 տոկոս բարձրացմանը, բուժհիմնարկներում բոնուսային

Պուտինը և Մակրոնը հույս են հայտնել, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը օգտակար կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, ի թիվս այլ հարցերի, նախագահները մանրամասն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նա նաև պատմել է, թե ինչպես

Մեր երկրներին կապում է սերտ բարեկամությունը, որի հիմքում պատմական և քաղաքակրթական ընդհանուր արժեքներն են.​ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր փորձառության և հմուտ կառավարման շնորհիվ մեր հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը զգալի հաջողություններ կարձանագրի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031