Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները մրցեցին «Այբ»-ում

Դեկտեմբեր 14,2021 22:22

«Այբ» դպրոցում լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված թիմերի միջեւ երկու փուլով խաղ- մրցույթ անցկացվեց: Փուլերից մեկը կազմված էր «Մեղու»-ի ձևաչափով եւ բաղկացած էր ընդհանուր հայերենի իմացությանն առնչվող տրամաբանական հարցերից, իսկ մյուսն ավելի մոտ էր մեդիայի լեզվին ու դրան հատուկ լեզվաոճական նրբություններին։

Մրցույթն անցկացվեց համակարգիչների միջոցով: Լավագույն երեք թիմերն ընտրվեցին երկու փուլերում վաստակած միավորների հանրագումարի հիման վրա։

Առաջին տեղում  «Հետքի» թիմն էր, երկրորդ տեղում՝ «Սպուտնիկ Արմենիայի» թիմը, երրորդում՝ «Ազատություն» ռ/կ-ի:

«Առավոտը» չորրորդ հորիզոնականում էր: Մրցույթի ավարտից հետո «Այբ»  դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը շրջայց կազմակերպեց  դպրոցում ու ներկայացրեց այն հնարավորությունները, որոնցով ապահոված են իրենց աշակերտները՝ կրթվելու ու ստեղծագործական միտքը մարզելու համար:

Հավելենք, որ տարիներ շարունակ «Մեղու» մրցույթում տրամաբանական խնդիրների միջոցով մայրենիի իրենց իմացությունն են չափում Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի երեխաները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031