Օրվա լրահոսը

ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան սպաներ են կալանավորվել

Նախնական համաձայնություն է ձեռք բերել հափշտակել նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանները

Հայաստանում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերն ավելացել են

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն անվճար սքրինինգային ծրագիր է իրականացրել, 699 բուժառուներից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստաղու քաղցկեղ, 159-ի մոտ հաստաղու բարորակ գոյացություններ

«Ալեն Սիմոնյանի հարցում միասնական ենք»․ «Հայաստան» դաշինքի հերթական շոուն է»․ ՔՊ-ականների արձագանքը

«Հայաստան» դաշինքի համար գերիների հարցը բացառապես ներքաղաքական շահարկումների հարց է

Վարչապետը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը

Հիմնանորոգման նախագծերը մշակելիս պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները:

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1704 աճյուն

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 94 փոքր տրամաչափի այլ զինամթերք:

«Բավականին կոպիտ գնահատականներ են տրված Գրեկոյի կողմից»

Ըստ Սյուզաննա Սողոմոնյանի՝ դա ազդում է միջազգային ասպարեզում ՀՀ-ի հեղինակության, գնահատականների վրա, եւ ածանցյալ միջոցներ եւս կարող են դրա ուղղությամբ իրականացվել եւ ձեռնարկվել: Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: ԳՐԵԿՈ-ի հրապարակած նոր՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների

Քննչական կոմիտեն «Այբ»-ի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել

Մեր զավակներին պատճառված այս աններելի վնասի և դրա հետևանքների վերացման ուղղությամբ «Այբ» հիմնադրամը հետևողականորեն իրականացրել և իրականացնելու է օրենքով նախատեսված բոլոր գործողությունները:

«Արծվիկ Մինասյանը չի ասում՝ իրենք ի՞նչ կանեին՝ պատերազմից խուսափելու համար»․ Էդուարդ Աղաջանյան

Արծվիկ Մինասյանն, ըստ էության, խուսափում է փակ քննարկումից, որովհետեւ նման տեղեկատվության փոխանակումը պարունակելու է գաղտնի տեղեկություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«99 տոկոսով հարցերը լուծվել են». Աշխատավարձի բարձրացում պահանջող վարորդները, երթուղի դուրս եկան

Վարորդները աշխատավարձի, զուգարանի ու գազի լիցքավորման խնդիրներ էին մատնանշում՝ հրաժարվելով երթուղի դուրս գալ:

«Մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք օրակարգային»․ Թագուհի Թովմասյան

Հարցին՝ քվեարկելո՞ւ են Ալեն Սիմոնյանի հրաժարականի օգտին, եթե նախագիծը գա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, նա պատասխանեց՝ «այո»

«Դե ապացուցի, արա՜. տղա ես՝ ասա, որ ՌԴ ԱԳՆ-ն, Պուտինը, համանախագահությունը սուտ են ասում»

Կառավարության եւ ազգային ժողովի միջեւ հարցուպատասխանի ժամանակ դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բղավեց ընդդիմադիր խմբակցությունների վրա՝ պնդելով, թե Արցախը հանձնածներն իրենք են՝ նախկինները։ «Պատերազմը կանխելու միակ ձեւը տարածքները տալն էր առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման։ 2018թ.-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Ավելին՝ 2016թ.-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է

«Ուսուցիչներն «Ուրալ»-ով են հասնում Որոտան եւ Շուռնուխ․ վերջինս անգամ բուժկետ չունի»․ պատգամավոր

Այդ այլընտրանքային ճանապարհը, որն անընդհատ շեշտվում է որպես հարցի լուծում, գտնվում է թշնամու դիտարկման կենտրոնում

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց մի ողջ զինանոց. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենաներում և բնակարանում հայտնաբերված զենք-զինամթերքը 19-ամյա երիտասարդին տվել էր Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 11-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։

«Մեզ համար հոբելյանական 50-րդ տարում Հայաստանը դառնում է Hard Rock ընտանիքի անդամ». Անիբալ Ֆերնանդեզ

Hard Rock International ընկերությունը ներկայացված է աշխարհի ավելի քան 68 երկրներում

«Երգեն հողերի գլուխ» կոչվող հանդամասում հատել էին 32 ծառ՝ պետությանը պատճառելով 3 273 000 դրամի վնաս

Ապօրինի ծառահատում իրականացրած անձի (անձանց) մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավելու անձը հայտնի չլինելու հիմքով:

Գործի քննության առիթը Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարտի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է

ՍԴ-ն օրեր առաջ դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության եւ առողջության այլ վնասման հետեւանքով պատճառված վնասի

Հ.Յ.Դ. չ՚ընդունիր, որ մեր պատմութիւնն ու մշակոյթը, Սփիւռքն ու ՀՀ ժողովուրդը օգտագործուին ու ծառայեն ցեղապաշտական շահերու. ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

Յառաջիկայ 11-15 Դեկտեմբերին, Էրիք Զեմուր պիտի մեկնի Հայաստան: Այս ճամբորդութիւնը չէզոք նախաձեռնութիւն մը չէ քաղաքական անձնաւորութեան մը կողմէ, որ հայ ժողովուրդի ներ կայ իրավիճակին եւ 1915-ի ցեղասպանութեան ցաւալի պատմութեան անդրադառնալով, կը փորձէ հայ համայնքը օգտագործել զուտ իր անձնական նպատակներուն համար: Չսխալինք. անոր զօրակցութիւնը հայ դատին եւ Արցախին կը ծառայէ միմիայն պատճառաբանելու՝ իր ցեղապաշտական եւ անխտիր

Արգիշտի Մեխակյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 13 Դեկտեմբերի 2021, 1419 – Ա ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

«Եթե ազատությունը դաջվածքով պատկերեմ, այն սպիտակ գույն կունենա»

Ասում է Մարի Սահակյանը, որը մասնագիտացել է հենդպոկ ոճի դաջվածքներ անելու մեջ Դաջվածքը տարածված է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Նախկինում դաջվածքներն արվում էին ձեռքով, այսինքն՝ դաջվածք կատարողը ասեղով ծակում էր մաշկը եւ ձեռքով ներարկում թանաքը: Մեր օրերում գերակշռում են դաջվածքի մեքենաները, բայց չնայած դաջվածքի մեքենաների ակնհայտ գերակշռությանը, աշխարհի տարբեր անկյուններում դեռ պահպանվում է «հենդպոկ» ոճը,

Արծվիկ Մինասյանը Փաշինյանին կոչ է անում ապացուցել, որ Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու հնարավորությունը

Ապացուցեք, որ մինչեւ իշխանափոխությունը բանակցային գործընթացի սեղանին դրված փաստաթղթերում ոչնչացված էր Արցախը

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են «ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։ «Կապանի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

«Ժամանակին իրենք էին համատարած հերոսացնում գերիներին, իսկ հիմա ոչ հերոսացումն են առաջ տանում»․ Ստամբուլյան

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ միջազգային գործընթացներում ենք հայտնվելու, եթե մեր տղաները չցանկանան ՀՀ վերադառնալ

Քանի Նիկոլը իշխանության է, ցանկացած պաշտոնյա ունի հրաժարական չտալու բարոյական լեգիտիմ իրավունք. «Այլընտրանքային նախագծեր»

Ո՞վ է Ալեն  Սիմոնյանի հրաժարականի իրական նախաձեռնողը Ընդդիմությունը սկսել է  ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց։ Արդյունքն էական չէ. ՔՊ-ն ամենայն հավանականությամբ դեմ կքվեարկի և հարցը կփակվի, բայց Ալեն Սիմոնյանը  դրանից չի շահի։ ԱԺ նախագահը թույլ է տվել մարդկային և աշխատանքային էթիկայի կոպիտ խախտումներ, և ցանկացած ընդդիմության խնդիրն է՝ դրան տալ քաղաքական գնահատական և սկսել քաղաքական

5.Մարտունի

Սկիզբը՝ այստեղ: Լիլիթը հեռախոսով հայտնեց, որ վաղը մեզ սպասելու են Մարտունիում: Ես նախկինում Մարտունու շրջան էի մեկնում Շոշ ու Կարմիր Շուկա բնակավայրերով անցնող ճանապարհով: Սակայն ինձ խորհուրդ տվեցին նախընտրել ավելի կարճ եւ անվտանգ ճանապարհը: Ավետարանոց ու Սզնեք գյուղերը թշնամու հսկողության տակ են: Կարմիր Շուկայի համար այս վերջին պատերազմում կատաղի մարտեր էին տեղի ունեցել: Հայտնի լեռնագնաց

«Ինչո՞ւ պետք է հատուկ նման ցանկություն լինի»․ Վարդեւանյանը՝ Հայկ Մարությանի հետ հանդիպելու լուրերի մասին

Եթե նման հանդիպում լիներ, լայն հանրությունը տեղեկացված կլիներ,-ասում է Արամ Վարդեւանյանը

 «Անցյալ տարի խաղաղ պայմաններում 100 զինծառայողի մահվան դեպք է եղել, որից 18-ը ինքնասպանություն է որակվել». Ժաննա Ալեքսանյան

Նման թիվ՝ 100 մահվան դեպք, չի եղել նախկին ոչ մի իշխանության օրոք: Օրինակ, 90-ականների պատերազմից հետո եղած ժամանակահատվածում կարող ենք հիշել այդպիսի դեպքեր, բայց 1999-ին Վազգեն Սարգսյանի հրամանով, շատ կատեգորիկ դրվեց հարցը, ու կիսվեց այդ թիվը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031