Օրվա լրահոսը
«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼ»
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը քննարկում է ընտրությունների արդյունքները -Ընկեր Բադալյան, այսպես թե այնպես, ընտրություններն անցկացվեցին։ Ձեր կարծիքով, դրանք արդար ու ազնիվ անցա՞ն։ -Իհարկե, ընտրությունները չեն անցել ազատ եւ արդար։ Երբեմն մենք փորձում ենք ասել, որ ծեծկռտուք չի եղել, չի եղել բյուլետենների լցոնում, բայց այս անգամ այնպիսի մի հնարամիտ վերաբերմունք դրսեւորվեց, որ երեւի համաշխարհային
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է. ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԻՄ «ՈՐԴՈՒՆ»
1999 թ. մայիսի 1-7-ը «Իրավունք» թերթի 41 համարում տպագրվել է. «Կրակոցները որպես ընտրական փաստարկ» վերնագրով հոդվածը, որը մտացածին է եւ նպատակ ունի ի օգուտ ինչ-որ անձանց շահերի, վիրավորել իմ անձն ու հեղինակությունը։ Հոդվածում մասնավորապես նշված է. «Նորքի զանգվածների շուկայի մատույցներում տեղի է ունեցել ընդհարում Շանթ Հարությունյանի կողմնակիցների եւ անհայտ խմբերի միջեւ եւ շտաբի ներկայացուցիչները հարձակվողներից
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԸՍՏ ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ
Ազգային ժողովի այս ընտրություններում մասնակցած 21 կուսակցություններից եւ դաշինքներից 9-ը չեն հատել նույնիսկ 1%-ի պատնեշը, իսկ 3 կուսակցությունների հաջողվել է անցնել «հաղթական» 1%-ը։ Այս տվյալներն, իհարկե, մայիսի 31-ի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներն են։ Մինչ կհրապարակվեն ԿԸՀ-ի վերջնական տվյալները, որոշեցին իմանալ պարտված կուսակցությունների գնահատականն ընտրությունների վերաբերյալ։ «Կոմունիստական եւ սոցիալիստական կուսակցությունների միություն» դաշինքում (1,68%) ընդգրկված Հայաստանի առաջադիմական միացյալ
ՉԱՐԺԵ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ ԴԱՐՁՆԵԼ
Ինչո՞ւ է ՆԳ եւ ԱԱ նախարարությունը հրաժարվում պատասխանատվությունից Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաանկազմակերպ ընտրությունների պատասխանատուները կարծես տեղական իշխանություններն են դիտվում, չնայած ընտրական գործընթացների ամբողջ պատասխանատվությունը կառավարությունն էր ստանձնել։ Ցուցակային այս խառնաշփոթի համար քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները միաբերան մեղադրում են համայնքապետերին։ Վերջիններից երկուսի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչ հակափաստարկներ ունեն նրանք։ Ոչ թեկնածու թաղապետի տեսակետ
Ռոբերտը, Վանոն, ԵԱՀԿ-ն
ԵԱՀԿ դիտորդները երեկ հանդես եկան նախնական հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատելով նորմալ, նշելով, որ 1995, 96, 98 թվականների ընտրությունների համեմատ այս անգամ դրական առաջընթաց նկատվեց եւ իշխանություններն իրավական ճանապարհով չխոչընդոտեցին որեւէ կուսակցության մասնակցությունը։ Ավելի ուշ, դիտորդներից մեկն առանձին զրույցի ժամանակ պնդում էր այս գնահատականները եւ իբրեւ իր ասածների ապացույց, մի խումբ թերահավատ տեղացիներիս
Ա. Մարգարյան. «Սխալ ցուցակները առավելագույն վնասը հասցրին դաշինքին»
Մայիսի 31-ի վաղ առավոտյան, երբ դեռեւս խիստ նախնական արդյունքներից արդեն ակնհայտ էր, որ խորհրդարանական մեծամասնությունը կազմելու է «Միասնություն» դաշինքը, հաջողվեց գրեթե նույն հարցերով դիմել դաշինքի շտաբի համանախագահներ Անդրանիկ Մարգարյանին եւ Արմեն Խաչատրյանին։ Անդրանիկ Մարգարյան – Պարոն Մարգարյան, ընտրությունների ընթացքից սպասվող արդյունքներից բավարարվա՞ծ եք։ – Ուղղակի բավարարվածությունն այնքանով է, որ ընտրություններն անցան շատ նորմալ մթնոլորտում։ Կուսակցությունների
ԼԱՑՈՒՄ Է ՈՒ ԼԱՑԱՑՆՈՒՄ
«Այն, որ Հայրիկյանի վարկանիշն ընկել է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու պատճառով, ճիշտ չէ»,- ընտրություններին ԱԻՄ-ի տապալումից հետո իր առաջին ասուլիսին ասաց Պարույր Հայրիկյանը եւ ճշտեց, որ եթե իրոք այդ համագործակցությունը պիտի իջեցներ ԱԻՄ-ի վարկանիշը, ուրեմն զրո ձայն պիտի հավաքեին ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», «Արժանապատիվ ապագան» եւ «Միասնությունը», քանի որ «Կարեն Դեմիրճյանն էլ ընկավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է 7 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրության քարոզարշավի ընթացքում ստացված բողոքների, մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ դատախազության կողմից հարուցվել է 7 քրեական գործ, մյուս դեպքերով նյութերի նախապատրաստումը եւ ստուգումները ընթացքի մեջ են, 2 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Մայիսի 30-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրության օրը, դատախազությունում ստացված հաղորդումներով եւ ահազանգերով նյութեր են նախապատրաստվում,
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «ԲՆԱԿԱՆ Է, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՂԱԿԱՆ ԵՐԱՆԳ Է ՍՏԱՆՈՒՄ»
Ըստ էության, մանավանդ մեծամասնական ընտրակարգով, զգալի փոփոխություններ եղան Ազգային ժողովում եւ խորհրդարանի կազմը բավականին թարմացվել է։ Մեծամասնական ընտրակարգով շատ քչերն են իրենց տեղը պահպանել պառլամենտում։ Նրանց թիվը մեծ չէ եւ կարող էինք թվարկել, սակայն, քանի որ տվյալ դեպքում գործ ենք ունենալու բացառապես Վանո Սիրադեղյանի հետ, միանգամից սկսենք ընտրված խորհրդարանի վերաբերյալ նրա ունեցած տպավորություններով։ «Առանձնապես սուր
ՁԱՅՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ
Շիրակի մարզում Հայկոմկուսը ստացել է 21 տոկոս ձայն, «Միասնություն» դաշինքը՝ 25 տոկոս։ «Ազդեցությունը համարյա թե նույնն է, բայց Սյունիքում, որը սահմանամերձ գոտի է, կա Ղարաբաղի ազդեցությունը, հակամարտության որոշ ուժերի միջեւ, այստեղ մեր ազդեցությունը շեշտակի իջել է»,- ասում է Սերգեյ Բադալյանը։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԷԼ ԵՐԵՎԻ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ՁԱՅՆ
ՈՉ ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ, ՈՉ ԷԼ ԵՐԵՎԻ ԸՆԴՎԶԵԼ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթի երեկվա խմբագրականում նշված էր, որ Ռոբերտ Քոչարյանը «ընդվզել է, թե Դաշնակցությունը գոնե 15% չի բերել»։ «Առավոտը» նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից փորձեց պարզել, թե որտեղ եւ ինչպես է տեղի ունեցել այդ ընդվզումը։ «Ինձ բացարձակապես հայտնի չէ, թե ինչի վրա են հիմնված այդ ենթադրությունները»,- ասաց պրն Գաբրիելյանը։ Մեր հաջորդ հարցին էլ, թե
ՓԱՐԻԶՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Տիկնայք հրավիրում են պարոններին Ֆրանսիայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում գտնվում է մի փողոց (պարդոն՝ բուլվար), որի անունը յուրատեսակ հեղինակություն է վայելում մարդկանց մեջ, իսկ ավելի ճշգրիտ՝ տղամարդկանց շրջանում։ Սեն-Դենի բուլվարը փարիզյան «գիշերային թիթեռների» սիրելի աշխատավայրն է։ Այստեղ գնում են եւ վաճառում «սպիտակ ստրկուհիներին» եւ, իհարկե, ոչ միայն սպիտակ։ Ըստ «գնորդի» ճաշակի եւ ցանկության, այստեղ կանգնած են
ՆԿԱՐԻՉԻ ԴԵՖԻՑԻՏ ՉՈՒՆԵՆՔ
Իսկապես, մենք «էն գլխից» մի տեսակ վարժված ենք դեֆիցիտի։ Նախկին հարվածային հնգամյակներին, երբ թեւքերս քշտած «պայծառ ապագա» էինք կառուցում, մեզ համար սովորական բան էր լայն սպառման ապրանքների պակասը։ Այս երեւույթի շնորհիվ նույնիսկ «Սալյուտ» մակնիշի սիգարետները «տակից» էինք գնում։ Հիմա էլ, երբ իրավական պետություն ենք կառուցում, սովորական է դարձել փողի պակասը։ Ասում են, թե այս դեֆիցիտը
ՍԿՍՎԵՑ ՕՋԱԼԱՆԻ ԴԱՏԸ
Երեկ առավոտյան Թուրքիայի Իմրալի կղզում գտնվող բանտի կինոդահլիճում սկսվեց Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր եւ նախագահ, քրդական ազատագրական շարժման առաջնորդ, Թուրքիայում քրդերի անջատողական պայքարի ղեկավար Աբդուլլահ Օջալանի դատավարությունը։ Թուրքիայի թիվ մեկ ահաբեկչին դատելու համար բառացիորեն ոտքի է կանգնեցվել երկրի անվտանգության ամբողջ համակարգը։ Իմրալի կղզուն ամենամոտ քաղաքի՝ Մուդանիայի բոլոր ճանապարհներին անցակետեր են տեղակայված, եւ քաղաք կարելի է
Կոսովոյի առասպելը
Ինչո՞ւ են սերբերը հանդուրժում այս ամենը։ Ինչպիսի՞ աննյութական գաղափարի համար։ Կոսովոյի առասպելը մասամբ հիմնված է պատմական փաստի վրա, որ 1389 թ. հունիսի 28-ին Կոսովոյի դաշտում ահեղ մարտ է տեղի ունեցել՝ սերբերի ու օսմանլիների միջեւ։ Անհայտ ժողովրդական բանաստեղծը պատմում է, որ մարտից առաջ իշխան Ղազարին այցելել է հրեշտակապետը հետեւյալ հարցով. ցանկանում է երկրայի՞ն իշխանությունը, թե՞ երկնայինը։
ՉԸՆՏՐՎԱԾՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Որ այս երկրում չկա իշխանություն, այլ կան միայն տարբեր մակարդակի իշխանավորներ, կասկածում էի վաղուց։ Հիմա համոզվեցի, որ այս երկրին պետք էլ չէ իշխանություն։ Ընդ որում՝ ոչ ժողովրդին է պետք իշխանություն, ոչ իշխանությանն է պետք ժողովուրդ։ Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան դառն է լինելու այս գիտակցելն ու գրելը։ Որ այս երկրում աղավաղված է իշխանության էությունը,
Քվեատուփ չգողացան, բայց ձայներ փախցրին
Հայաստանի ընտրական օրենսգրքի հոդվածներից 139-ը ամբողջությամբ «հատկացվել» է պատասխանատվության մեխանիզմների կիրառմանը, օրենքը խախտելու ժամանակ։ Պատասխանատվության կարող են ենթարկվել նրանք, որոնք կքվեարկեին այլ անձի փոխարեն, «տեղամասային կենտրոն» կմտնեին՝ զինված, նրանք, ովքեր քվեարկության նախորդ օրը քարոզչություն էին իրականացրել եւ կամ հափշտակել էին քվեատուփ։ Պատասխանատվություն էր նախատեսված այն դեպքերում, երբ «քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող անձին» խաբում են կամ
ԴՊՐՈՑԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Կրթությունը պատիվ է՝ ստացած կրթության պատիվը, մասնագիտության պատիվը, կրթություն ստացած անձի պատիվը»։ Մայրաքաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն տիկին Ռիմա Ալավերդյանի աշխատասենյակի պատին վերոնշյալի հետ կան նաեւ երկու այլ մտքեր, որոնք տնօրենինն են։ Տարիներ առաջ, ըստ տնօրենի, բուհ ընդունվելը շատ ավելի ազնիվ ճանապարհով էր կատարվում։ Նա եւս համաձայն է վերջերս հաճախակի արտահայտվող այն կարծիքների հետ,
ՀԱ՛, ՍԵՆՑ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ
Հայաստանում ծխողներն ահռելի քանակ են կազմում եւ տարեկան միջին հաշվով 150 մլն դոլարի ծխախոտ է օգտագործվում։ Այն դեպքում, երբ ՀՀ առողջապահության տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 25 մլն դոլար։ Ծխում է բժիշկը, ինժեները, ուսուցիչը, ծխում են բոլոր բնագավառների աշխատողները։ Զարմանալի է, բայց փաստ, որ ծխող է երիտասարդության ճնշող մեծամասնությունը։ Շատերն աշխատանք էլ չունեն, հանապազօրյա հաց
Ո՞վ կվարի առաջին նիստը
11 տարի անց Երկու շաբաթից մենք ականատես կլինենք նոր Ազգային ժողովի առաջին նիստին։ Ակնհայտ է, որ առաջին հարցը, որ քննարկվելու է, դա նոր վարչապետի ու նախարարների կաբինետի հարցն է լինելու։ Մինչ այդ, ԱԺ-ն կընտրի նախագահ ու նախագահություն։ Բայց մինչ այդ դեռեւս պետք է վարվի խորհրդարանի առաջին նիստը։ Ո՞վ է վարելու այն։ Ըստ կարգի, խորհրդարանի առաջին
Գիշերն անույշ էր
Երբ մայիսի 30-ին, ժամը 17-ի կողմերը բանից անտեղյակ հայտնվեցի «Միասնություն» դաշինքի շտաբում, օդում ակտիվորեն թեւածում էր խուճապը։ Սկզբից այն տպավորությունն էր, թե խուճապի հիմնական պատճառը տարբեր տեղամասերում տեղի ունեցած միջադեպերն էին։ Սակայն քիչ անց պարզվեց, որ խոսքը այն միջադեպերի մասին է, որոնք համատարած էին բոլոր տեղամասերում. ընտրացուցակների սխալները, ընտրազանգվածի մի զգալի մասին պարզապես զրկում էին
«ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»
Դեռեւս ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի չեն, բայց ակնհայտ է, որ «Միասնություն» դաշինքը գրավելու է ապագա խորհրդարանի մեծամասնությունը, գուցեեւ՝ 2/3-ը։ Առաջին հարցը, որ քննարկելու է խորհրդարանը, լինելու է նոր կառավարության ծրագրի քննարկման հարցը։ Այս առումով, ըստ երեւույթին, առաջիկա 15-20 օրերին թիվ 1 հարցը, որ անհանգստացնելու է հանրապետության քաղաքական գործիչներին եւ հասարակ մահկանացուներիս զգալի մեծամասնությանը, այն է,
ՔՈՒՅՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
Երեկ «Օրագիր» օրաթերթում տեղի ունեցավ ասուլիս, որը նվիրված էր Շանթ Հարությունյանի վրա կատարված հարձակմանը։ Ասուլիսում նրա քույր Սյուզի Հարությունյանը սաստիկ հուզված պատմեց, որ հարձակումը միտումնավոր է եղել։ Պատմեց, որ դեպքից 20 օր առաջ նրանց տուն զանգում եւ Շանթ Հարությունյանին էին կանչում հեռախոսի մոտ։ Երբ նա պատասխանում էր, որ եղբայրը տանը չէ, խնդրում էին փոխանցել, որ
Հասկանալի տխրություն շտաբներում
Մայիսի 30-ին կայացած ընտրությունները սառը ցնցուղի դեր են խաղացել գրեթե բոլոր ընտրական միավորումների ու կուսակցությունների համար։ Ամեն ինչ հաշվարկված էր ջախջախիչ հաղթանակ ձեռք բերելու համար։ Հաշվարկված էին անգամ ձայները, հաշվարկված էր ընտրական հանձնաժողովների «մերային» գործունեությունը։ Սակայն, ըստ երեւույթին հաշվարկված չէին շատուշատ խոչընդոտներ, որոնք արհեստականորեն (թե՞ գուցե հակառակը) դրվեցին ընտրական միավորումների ընտրազանգվածի ուսերին։ Երեկ մենք այցելեցինք
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ ՄԵԿ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ
Գիշերային դիտարկումներ Ինչպես, հավանաբար, ողջ հանրապետությունում, այնպես էլ Աջափնյակում գտնվող թիվ 014/2 ընտրատեղամասում, ընտրողների հոսքը դադարեցվեց ժամը ուղիղ 20։00-ին։ Դրսում էլ ընտրողներ չկային, որոնց քվեարկությանը մասնակցելու հերթ չհասներ։ Եվս մի 15-20 րոպե անցավ, մինչեւ վերջին ընտրողն իր քվեաթերթիկը բաց թողեց արկղի անցքից ներս ու հետո մի փոքր, կարծես, մեղմվեց օրվա ընթացքում նկատելի թե աշխատանքային եւ
Հայ լրագրողական մակարդակն ավելի բարձր է, քան նախորդ ընտրություններում
Զանգվածային լրատվության միջոցների Եվրոպական ինստիտուտը (ԶԼՄԵԻ), Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 30 օր առաջ (մայիսի 1-ին) սկսեց իր դիտարկումները «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակներում։ Սա նրանց կողմից Հայաստանում անցկացվող 4-րդ առաքելությունն էր։ Դիտարկումն անցկացվել է քանակական եւ որակական մեթոդներով։ Ուսումնասիրվել են Երեւանի, Գյումրիի եւ Աշտարակի ութ հեռուստաալիքները, ինչպես նաեւ հանրապետությունում տպագրվող 12 թերթերը։ Քանակական վերլուծությունն իրականացրել է
Կոնդը՝ բողոքողների «կոնդին»
«Պահանջում ենք դատի տալ նրանց, ովքեր մեզ դատարանով տարան ընտրությունների»,- երեկ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրից այս եւ համանման լոզունգներով ԿԸՀ արշավեցին ԱԺ պատգամավորության այդպես էլ թեկնածու մնացած Վանուշ Թորոսյանի նախընտրական շտաբի նախաձեռնությամբ կազմակերպված երթ-միտինգի մասնակիցները։ Նրանց պլակատների վրա, ինչպես ընտրացուցակներում, մոռացության չէին մատնված հանգուցյալները. «Հանգստություն մահացածներին», իսկ ընտրելու իրավունքը, բնականաբար, վերապահվում էր ողջերին։ Մինչ միտինգավորների
HAY, EVROPARLIAMENT
Ի տարբերություն 1995, 96 եւ 98 թթ. ընտրությունների, որոնք ԵԱՀԿ դիտորդները գնահատել էին որպես «ազատ, բայց ոչ արդար», մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունները որակվեցին արդեն որպես «հանդուրժողական, բայց ոչ թափանցիկ»։ ԵԱՀԿ դիտորդները՝ հաշվի առնելով մեր ազգային ամոթխածությունը եւ սերը առ ամեն ոչ թափանցիկը, հայտնեցին, որ հունիսի վերջին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու
ԱԺՄ՝ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐ
ԱԺՄ-ում մեռելային լռություն է, որի նմանը այս կուսակցությունը չի տեսել իր ստեղծման պահից հետո։ Հատկապես ընտրությունների հաջորդ օրը։ Նույնիսկ 1995-ին վիճակը շատ ավելի լավ էր։ Այն ժամանակ ընդդիմությանը ԱԺՄ-ի ղեկավարությամբ «ջարդեցին» թե՛ նախընտրական փուլում եւ թե՛ հատկապես ընտրությունների օրը։ Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող, եւ Հայաստանում որեւէ բան ընտրությունների ճանապարհով փոխելու հնարավորություն տեսնող այս կուսակցությունը
ՀԱՐԳԵԼՈՎ ՆԱԵՎ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ
Բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնցով ձայն է տրված «Միասնություն» դաշինքին, անվավեր են ճանաչվել, որովհետեւ նրանցում հատկապես ընդգծված է եղել սերն ու հարգանքը Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Նրա անվան տակ երբեմն հատուկ ընդգծվել է, երբեմն էլ կողքին գրվել՝ ցավդ տանեմ։ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ 2-րդ ընտրատարածքի թիվ 23 տեղամասում մայիսի 31-ի առավոտյան հետաքրքիր պատգամավորական «բանավեճ» է տեղի ունեցել։ Միմյանց հայհոյել են


















































