Օրվա լրահոսը

«Մեկ անձից գնումների հիմնավորումները շատ դեպքերում աբսուրդ են. տարօրինակ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում». Վարուժան Հոկտանյան

ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կարծում է՝ օրենսդրական խնդիրներ կան գնումների ոլորտում:

Տղամարդը դանակահարված վիճակում հասել էր տուն. ոստիկանները բացահայտել են սպանության փորձը

Դեկտեմբերի 7-ին,  ժամը 21.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց. 1-02 ահազանգած կինը, որ Երևանի Ավետիսյան փողոցի բնակիչ է, հայտնել էր, որ որդուն դանակահարել են։ Օպերատիվ խումբը  Ավետիսյան փողոց մեկնեց՝ տուժողի տուն։ 36-ամյա տղամարդուն շտապօգնության խումբը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրա բնակարանում արյան հետքեր կային։ Նախ պարզվեց, որ դեպքը տանը չէր եղել.

«Հովհաննես Հովհաննիսյանը համոզել է իր դոկտորականի խնջույքի թամադային». Գեւորգ Էմին-Տերյան

ԵՊՀ ռեկտորի երկրորդ թեկնածուի անունը «գաղտնազերծված» է` Արծրունի Սահակյանն է

Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի ահազանգերի լեգիտիմությունը գերիների, Ադրբեջանի հայատյաց հռետորաբանության վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։

Մեղրիի մաքսակետում ՊԵԿ նախագահը դիմավորել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Ռուստամ Բադասյանը և Մեհդի Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և

«Հասել եմ ծեծկռտուքի պահին, որ աղմուկ էր, մոտեցել եմ, մի տղա էր, իրեն ընդամենը գրկել եմ, տարել եմ այն դուռը, որտեղ դուք էիք, ասել եմ՝ եղբայր, շուտ գնա». Սիսակ Գաբրիելյան

«Ես չեմ հիշում՝ ՀՅԴ-ական երիտասարդնե՞րն էին միայն, թե՞ ոչ, ես իրենց անձամբ իմ ձեռքը մեկնել եմ, ջանով-ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան, գնացեք, ոչ մի խնդիր չկա: Ճիշտն ասած, մի քիչ վատառողջ էի, գնում էի, որ ԱԺ նախագահին ասեի՝ եթե քվեարկություն չկա, կարող եմ տուն գնալ, թե չէ: Հասել եմ այն պահին, որ աղմուկ էի լսում, մոտեցել եմ, մի տղա էր, իրեն ընդամենը գրկել եմ, տարել եմ այն դուռը, որտեղ դուք էիք, ասել եմ՝ եղբայր, շուտ գնա»:

20 000 դրամ էր դրել պարեկի գրպանը. մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին

Ավտոմեքենան վարել է առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու և ԱՊՊԱ պայմանագրի

1990-ականներին գծված «նոր կանոնները»

Թեեւ դրանք խախտվում են ամեն քայլափոխի, սակայն, միեւնույն է, նշանակություն ունեն 21-րդ դարում ամենահաճախ քննադատվող հեղինակներից մեկը ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման է: Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն կարդացել նրա գիրքը՝ «Պատմության վերջը», քննադատում են գիտնականին՝ միայն այդ վերնագրից ելնելով: Իսկապես, պատմությունը երբեք չի վերջանում, եւ ցանկացած պատմության վերջ նշանակում է նոր պատմության սկիզբ: Բայց հանուն

«Սա հիմարության գագաթնակետն է ու այդ անձնավորությունը չի էլ հասկանում, թե ինչ է խոսում». Արծվիկ Մինասյանը՝ Հրաչյա Հակոբյանի մասին

Արծվիկ Մինասյանը Գերասիմ Վարդանյանի մասին Հրաչյա Հակոբյանի խոսքերը ցնորամիտ որակեց. «Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործեր կան, ինչպես մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորների նկատմամբ ու Գերասիմ Վարդանյանը որեւէ ձեւով որպես մեղադրյալ չի անցնում ԱԺ նախագահի սպանության փորձ կազմակերպելու գործով: Սա հիմարության գագաթնակետն է ու այդ անձնավորությունը չի էլ հասկանում, թե ինչ է խոսում»:

Դատախազությունը հորդորում է զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

Նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին

«Ե՞րբ մենք դառանք ազգային տականք». Գուրգեն Արսենյանի զրույցը՝ անհետ կորածների, գերիների հարազատների հետ

Ուզում եմ հասկանաք, այնպես անենք, որն չավելանա այն մարդկանց թիվը, որոնք էլի հարազատ են կորցրել, մենք չենք ուզում այդ թիվն ավելանա: Մենք մեր զգուշավոր գործողություններում չենք ուզում ավելանա նրանց թիվը: Մենք, որպես պետական պաշտոնյա, չենք կարող գերիներից հրաժարվել, մոռացե՛ք: Մեր գերիները մարդիկ են, ովքեր գերեվարվել են այն գործողությունների հետեւանքով, որն արել է պետությունը:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10 սմարթֆոնն ամսական ընդամենը 2940 դրամով և ստանալ Canyon BSP-5 կամ Mi Compact BT2 անլար բարձրախոս, գեղեցիկ հեռախոսահամար, ինչպես նաև 1 ամիս անվճար օգտվել Level Up 1700 սակագնային պլանի ներառումներից։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ ընդամենը 105 900 դրամով, այնպես էլ ապառիկ։ Ի

«Գերասիմը մեղավոր չի, մեղավոր են իր շեֆերը, իր քաղաքական հայրերը՝ իրեն այստեղ բերելու համար». Հրաչյա Հակոբյան

«Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ կատարելու դեմ քրեական գործով, եւս մեկ քրեական գործով եւ այդ մարդուն բերել ԱԺ, տալ աշխատա՞նք»:

«Նախագահի մակարդակով հայկական հուշարձանների ոչնչացման մասին հրահանգները ապացույցներ են այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է մնալ համամարդկային քաղաքակրթության թշնամի»

«Թվում է միջազգային կառույցների կողմից այդ ամենի նկատմամբ արձագանքները պետք է լինեին համարժեք, սակայն, տարաբախտաբար, ականատես ենք լինում միանգամայն հակառակ վերաբերմունքին»

Արդարադատության նախարարության պատասխանին սպասելիս

Արդյոք ժամանակը չէ՞, տեղեկություններ ստանալու գործերով պատասխանատվության վարույթները վերցնել դատարաններից, թե չէ ստացվում է՝ դատարանները տարիներ հետո կարող են բավարարել այդ հայցապահանջները, երբ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունն այլեւս ժամանակին չէ, տեղեկություններն այլեւս որեւէ մեկին պետք չեն: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը դեռեւս նոյեմբերի 22-ին տեղեկացրեց, որ հանրագիր է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով բարձրացնել տեղեկություն ստանալու

«Ահասարսուռ տեսք ես ընդունել որ ի՞նչ, վախենա՞նք…թուրքի ծառան դո՛ւ ես». Հովիկ Աղազարյանը վիճեց գերիների, անհետ կորածների ծնողների հետ

Ծնողները վրդովված էին. «Տնաշեններ, ոնց որ թուրքի ծառա լինեք, ձեր յուրդը չբլի»: Աղազարյանը վրդովվեց. «Չափդ ճանաչի՛, թուրքի ծառան դո՛ւ ես»:

Սեյրան Օհանյանի, նրա կնոջ և Սերժի Վաչոյի գույքի վրա արգելանք է դրվել. «Փաստինֆո»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի» գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում՝ որպես հայցի ապահովման միջոց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, դատախազությունն ուսումնասիրել է վերջիններիս ձեռք բերած գույքի օրինականությունը,

Վահե Հովհաննիսյան. Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը

Հեղափոխությունը վերջացել է. մնացել են հետևանքները և արդեն ավտոնոմ կյանքով ապրող այլանդակությունները։ Եկավ, ավերեց ու հիմա գնում է։ Բայց գնալու փուլը կարող է ավերածության վերջին ակորդ լինել. ռիսկը, իրոք, շատ մեծ է։ Սա խնդիր է, որ մեզնից բոլորից պահանջելու է պատասխանատվություն և կոնսոլիդացված գործունեություն։ Հեղափոխության հետևանքները Հեղափոխության հայտնի հետևանքները՝ կորսված պետականություն Արցախում, թշնամու զորք Հայաստանի

«Առնվազն մի քանի ոլորտներ կան, որտեղ տեսանելի է կոռուպցիայի դեմ պայքարի դանդաղումը». Սոնա Այվազյան

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի՝ դեռևս պետք է տեսնել, թե հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն:

Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է խաղաղության հույս պահել

Որպեսզի խոսենք մեր իրական հույսերի մասին, պետք է ներկայացնենք այն իրավիճակը, որում այսօր հայտնվել ենք եւ այն միջոցները, որոնց շնորհիվ կարող ենք լավագույնս՝ քիչ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ունենք պարտված պատերազմ, Արցախի տարածքի 75 տոկոսից ավելիի կորուստ, Հայաստանից գրաված բավականին ստրատեգիական տարածքներ, մի քանի հազար զոհեր, անհայտ կորածներ, վիրավորներ, գերիներ, մշտապես թշնամու կրակի տակ

Ռուսաստանն էր, որ խաղաղություն հաստատեց Բաքվի ու Երևանի միջև. Նազարբաև

Ռուսաստանին ծափահարելու փոխարեն (ԱՄՆ-ը – խմբ.) սկսում է քննադատել,- ասել է Նազարբաևը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 08-ի ցերեկը, 09-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 09-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ, թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 08-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 09-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային

Ապաշրջափակումը փոխկապակցված չէ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ. Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունը՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի» մասին, անսպասելի էր հայկական կողմի համար, սակայն Երևանը հույս ունի, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կշարունակվեն այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք արդեն համաձայնեցվել են:

Սպանություն խանդի և վրեժի շարժառիթով. գործը դատարանում է

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Ճանաչված խորեոգրաֆը ամեն ինչ անում է, որ իր «Մարդուկ-Ջարդուկը» օգնի մեր երեխաներին

Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Գեորգի Կովտունի հետ – Պարոն Գեորգի Անատոլիի, առաջին անգամ եք Հայաստանում, սակայն ոչ միայն մեր բալետարվեստի եւ օպերային արվեստի մասնագետները, այլեւ երկրպագուներից շատերը առիթի դեպքում նշել են, որ ձեր ավելի քան կեսդարյա գործունեությունը պետք է գրանցվեր Գինեսի գրքում. իրականացրել եք ավելի քան 300 բալետային եւ օպերային ներկայացում, խորեոգրաֆիկ

Արշակ Զաքարյան «Այդ սկանդալային տեսանյութում Ալեն Սիմոնյանն ի սրտե է խոսում»

Երբ նոյեմբերի 9-ից հետո գերիների հարցով ես հացադուլ արեցի, շատերն էին ինձ մոտենում, այդ թվում՝ գերիների ծնողները եւ ասում, որ դադարեցնեմ: Նրանցից շատերը կարդացել էին միայն ՔՊ-ական լրատվամիջոցների վերնագրերը, իբրեւ թե ես իմ կորցրած ռեստորանի համար եմ դա անում, իբրեւ գերիների հարցով հետաքրքրվողները, պայքարողները եւ խնդիրը բարձրացնողները, ու ես էլ նրանց հետ, խանգարում ենք այս իշխանությանը՝ իրենց զավակներին վերադարձնելու գործընթացը կազմակերպելու հարցում:

Կոչ ենք անում Փրինսթոնի համալսարանին՝ չեղարկել այս ռասիստական դասախոսությունը. հայ ուսանողները դատապարտում են Ադրբեջանի դեսպանին հարթակ տրամադրելու մասին որոշումը

ՀՅԴ Արևելյան Ամերիկայի երիտասարդական միությունը և մի շարք հայ ուսանողական կազմակերպություններ բաց նամակով դատապարտում են Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին հարթակ տրամադրելու մասին Փրինսթոնի համալսարանի որոշումը։ ԱՄՆ Փրինսթոնի համալսարանը նախատեսում է ընդունել Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին՝ Կովկասում «Խաղաղության և համագործակցության» հարցերը քննարկելու համար: Նամակում ուսանողները համալսարանին կոչ են անում չեղարկել հանդիպումը. «Ինչպես գիտեք, Փրինսթոնի

Հզորը

Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ գրքից … Խորհրդային տարիներին, առանց մրցույթի ԲՈՒՀ ընդունվելու համար, առնվազն վեց ամսվա մասնագիտական աշխատանքային ստաժ պետք է ունենար դիմորդը: Իսկ այդ ստաժն ունենալու համար, տասնութ տարին դեռ չլրացած, փոքրամարմին Անահիտն անդամագրվեց Սպիտակի Կարի արտադրական միավորման կոլեկտիվին, Մոսկվայի Թեթեւ Արդյունաբերության Ինստիտուտում բարձրագույն կրթություն ստանալու ակնկալիքով: Անահիտին կոլեկտիվում անմիջապես շրջապատեցին սիրով ու ջերմությամբ,

«Արքան հրապարակում» կամ ինչո՞ւ այդպես էլ նավերը չեկան

Հակոբ Ղազանչյանը բեմադրել է Ալեքսանդր Բլոկի համանուն ստեղծագործությունը, որն արդիական է նաեւ այսօր

Ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին. «Ես համալսարանական եմ» նախաձեռնություն

Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։ Եվ սա այն դեպքում, երբ կարող էին առաջադրվել շատ ավելի մեծ թվով գիտնականներ և դասախոսներ, քանի որ կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելուց հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել գիտությունների թեկնածուներն ու դոցենտները։ Սա

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031