Օրվա լրահոսը
«Ես չեմ ուզում դառնալ վարչապետ։ Ես ուզում եմ պաշտպանության նախարար մնալ»
Ամիսներ առաջ ասում էր Վազգեն Սարգսյանը Բայց նաեւ վերապահում էր արել, որ եթե նախագահը որոշի, թե ինքն այլ ոլորտում է հարկավոր՝ պատրաստ է որպես զինվոր կատարել իր պարտքը։ Տեսնենք, թե կուսակցություների ղեկավարներն ինչպես են գնահատում այս իբր պարտադրված նշանակումը։ Նրանց գնահատականով, արդյոք նոր վարչապետը բավարար ներուժ ունի Հայաստանի տնտեսության մեջ դրական փոփոխությունների հասնելու համար։ Վազգեն
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Հունիսի 11-ին ԱԺ-ում առաջին ընդմիջման ժամանակ տեղի ունեցավ «Միասնություն» դաշինքի նիստ, որի վերաբերյալ որեւէ մանրամասն լրագրողներին չհաղորդվեց։ Նիստերի դահլիճից դուրս եկած Վազգեն Սարգսյանը ձեռքի շարժումով պարզապես ողջունեց լրագրողներին եւ հեռացավ խորհրդարանից։ Իսկ ներսում նա հայտնել էր իր համախոհներին, որ ժամը 15-ին տեղի է ունենալու վարչապետի նշանակում, եւ՝ ի պատասխան հարցերի էլ ասել՝ թե, իրոք, ՆԳ
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ խմբագրություն զանգահարեց ԱԺՄ վարչության անդամ եւ հայտնեց հետեւյալը. «Հայ ժողովուրդը չափազանց հուսահատ է, որովհետեւ ԱԺՄ-ի մոտ կանգնած անառակ աղբյուրները հերթական ստահոդ լուրն են հաղորդել՝ փորձելով ազդել մեր ներկուսակցական հարցերի վրա։ Ախորժակներդ քացախ՝ մեր դրոշին գրված է «բարոյականություն», որը չար աչքից մեզ հեռու կպահի»։ ՎԱՏ ԼՈՒՐ Եվս մեկ անգամ համոզվեցինք, թե քանի լումա արժեն մեր
ՌՈՒԲԵՆ ՄԻՐՈՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ՞ «ՀՀ»-Ի ՓՈՂԵՐԸ
ԱԺ նորընտիր փոխնախագահ Ռուբեն Միրոյանը «Հայմամուլի» երբեմնի տնօրենն է։ Մեծ է նրա ավանդը «Հայմամուլի» այսօրվա պարտքախեղդ վիճակի հարցում։ Միայն «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթին «Հայմամուլը» միրոյանական ժամանակներից պարտք է 50 միլիոն դրամ։ Որպես ԱԺ փոխնախագահ, պարոն Միրոյանն, անշուշտ, լուրջ լծակներ կունենա հին պարտքերը մարելու։ ՁՈՆ՝ ԱՌ ՊՊԶԵԼԸ ԱԺ նորընտիր պատգամավորներից Ալվարդ Պետրոսյանը թերեւս միակն է, որ հանգիստ
ԱՐԴԵՆ ԻՍԿ ՍՊԱՌՎԵ՞Ց
«Երեւի թե մեր ելույթներից պիտի երեւար, որ պատրաստ ենք համագործակցել։ Բայց համագործակցության դաշտ չենք տեսնում»,- ասաց «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի թիվ 2 դեմքը՝ Հրանտ Խաչատրյանը։ ԱԺ վերջին զարգացումների շուրջ նրա հետ զրույցը՝ «Առավոտի» հաջորդ համարում։ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻՆ ՄԵՌԱ՞Վ Հավանաբար վերջին ընտրությունների սուպեր արդար, ազնիվ, թափանցիկ, ավելացնենք նաեւ՝ սահուն ընթացքի մասին է խոսում այն փաստը, որ
ԱՐՎԵՍՏԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Եթե ուզում եք հասկանալ, թե ովքեր են կաստրատները, ապա վերնագիրը պետք է ընդունել բառի բուն իմաստով։ Այս տղամարդիկ կամա թե ակամա զոհաբերում են ամենաթանկն ու անփոխարինելին։ Բոլորս գիտենք, որ սեռական հասունացման ընթացքում փոխվում է անձի ձայնը, հատկապես՝ տղամարդկանցը։ Սովորական մարդկանց համար դա խնդիր չէ, բայց մեծ պրոբլեմ է երգիչների համար, մանավանդ՝ օպերային եւ եկեղեցական։ Մինչ
ԵՐԱԶՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ
Հիշողություններ Կաննի կինոփառատոնից. Ատոմ Էգոյան Ինձ, որպես «Առավոտ» թերթի թղթակից, բախտ վիճակվեց ներկա լինել 1999 թ. 52-րդ Կաննի կինոփառատոնին։ Ուղեւորությունս հնարավոր դարձավ Չիլիից մեր հայրենակից Արմեն Կույումջյանի հովանավորության շնորհիվ։ Ամեն բան, իհարկե, կազմակերպված էր գերազանց։ Փառատոնում ընդգրկված էին մոտ 8 հազար կինոռեժիսորների ֆիլմեր։ Գլխավոր մրցույթին ներկայացված էր 22 ֆիլմ, որոնց մեջ նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ
ՈՎ ՈՎ Է
Հարգելի խմբագրություն. Թախանձագին խնդրում եմ ձեր թերթի (իմ ամենահավանած թերթի) էջերում տպագրել ստորեւ բերված հոդվածը, քանզի կարծում եմ՝ այն հետաքրքիր կլինի ընթերցողների համար, իսկ որոշ մտքեր կհամընկնեն իրենց կարծիքին։ Ինչպես եւ սպասվում էր, այն կուսակցությունները, կամ դրանց մեծամասնությունը, որոնք չհաղթահարեցին 5 տոկոսանոց արգելքը, խորհրդարանական անցած ընտրությունները համարեցին ոչ արդար։ Եվ դա իրոք սպասելի էր, քանի
“МАФИЯ БЕССМЕРТНА”
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում ամեն ինչ շատ վատ էր: Պարզապես սարսափելի էր: Հանցագործները վխտում էին ողջ Հայաստանում: Փողոցներում ով ում ուզում-սպանում էր: Պատահում էր նաեւ, որ սովահար մարդասպանը ուտում էր իր զոհին: Մամուլը ճնշված էր, վախեցած ու խեղճուկրակ, ոչ մի ազատ թերթ չկար: Լրագրողները զօրուգիշեր փառաբանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա հանցագործ մերձավորներին: Ու ընդհանրապես,
ԱՆԿԱՊ, ԱՆՆՅՈՒԹ, ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Ժամանակակից գժություն Շոգ է։ Ես որ չասեմ երկնքից կրակ է թափվում, դուք հո սեփական մաշկի վրա զգում եք, որ թափվում է։ Սակայն գործողությունները կատարվում են ոչ թե երկնքում կամ կրակի ծովում, այլ ամենասովորական երեւանյան «մարշրուտկայի» մեջ։ Նորքի բարձունքներից իջնում ենք քաղաք։ Չմոռանաք՝ շոգ է։ Ոչ մի նորմալ մարդ այս պարագայում չի հանդուրժի, որ իրեն կպնի
ՎՈՒՅ ՄԵՐԻԿ, Ի՜ՆՉ ԼԱՎՆ Է ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
Ճամպրուկներն է կապում Հայաստանի Հանրապետության 7-րդ կառավարությունը։ Հանրապետության 8-րդ տարեդարձին կունենանք 8-րդ կառավարությունը։ Առնվազն։ Պոետի խոսքերով ասած՝ կշարունակվի «երկար, ցաքուցրիվ, անգաղափար» մեր երթը։ Միջին հաշվով՝ տարին մեկ վարչապետ ենք փոխել։ Անհաշիվ մարդիկ են նախարարական աշխատանքի փորձ կուտակել։ Կուտակել են ու հեռացել։ Եթե որեւէ վարչապետի հաջողվել է գոնե մեկ տարի աշխատել՝ հաշվետվություններում անպայման տնտեսական աճ է
ԱՍՏՎԱԾ ԿԱՄԵՆՈՒՄ Է, ՈՐ ՆԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԴԱՌՆԱ
Պրոֆեսիոնալ Ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորը 27-ամյա իրավաբան Վազգեն Խաչիկյանն է։ Ծնունդով լոռեցի այս տղային առավել լավ գիտեն ուսանողական շրջանում։ Ուսանող դառնալու առաջին օրվանից լայն ուսանողական գործունեություն է ծավալում, համալսարանը ավարտել է կարմիր դիպլոմով, 1996 եւ 97 թթ. ճանաչվել է համալսարանի լավագույն ուսանողը։ Այժմ էլ նշանված է համալսարանի անցած տարվա տասը լավագույն ուսանող ճանաչվածներից մեկի հետ
Քաղաքական գործիչները չտվեցին այն, ինչ տվեցին թաղային հեղինակությունները
Նորք-Մարաշ համայնքի թաղապետ Արմենակ Արմենակյանի հետ միայնակ խոսել այդպես էլ չհաջողվեց։ Նա շրջապատված էր մոտ 20 ընկերներով. բոլորն էլ միջին օղակի պաշտոնյաներ եւ նշում էին պարոն Արմենակյանի հաղթանակը։ Հասկանալի է, որ նման արարողություններ տեղի են ունենում համարյա ամեն օր։ Հանաք բան չի. Արմենակ Արմենակյանը պարտության է մատնել Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր)։ Հետաքրքրվեցի, թե ինչու դարձավ
ՄԵՐ «ԽՈՒԼՈՒՀԱՄՐ» ԿԱՐԿԱՌՈՒՆՆԵՐԻՆ
Իշխանությունները լավագույնս հաշվարկ էր արել. նրանք վստահ էին՝ «մտավորականություն» անվամբ քաղքենի շերտը, որ աղետալիորեն ծանրակշիռ թիվ է կազմում հայ իրականության մեջ, Աշոտ Բլեյանին կալանավորելու դեպքում, բողոքի ձայն չի բարձրացնի: Ծայրահեղ դեպքում՝ «համեստորեն» կլռի: Աշոտ Բլեյանը նախ՝ «ժամանակից շուտ» է Բաքու գնացել, հետո էլ եկել ու չի հայտարարել, որ ադրբեջանցիները կիկլոպներ են, ճակատներին էլ մեծ-մեծ պոզեր
Վարչապետի վերջին զրույցը
Վարչապետի կարգավիճակով, հավանաբար, վերջին անգամ էր Ազգային ժողով ժամանել Արմեն Դարբինյանը։ Հասկանալի է՝ իր մերձավորներով եւ թիկնապահներով։ Նա դեռեւս մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունների գործընթացի սկսվելն էլ ասաց, թե շատ մեծ ընտրություն չկա, ընտրության միակ առանցքը Կարեն Դեմիրճյանն է։ – Իսկ դուք համաձա՞յն եք այդ թեկնածությանը։ – Ես պատգամավոր չեմ եւ քվեարկելու իրավունք չունեմ։ – Իսկ
ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է, ՈՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԻՆԻ Է ՍԻՐՈՒՄ, ԻՍԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ՎԻՍԿԻ
Մի հարցազրույցում ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մեր պետության մեջ պաշտոնատար անձինք կան, որոնք պիտի շատ քիչ խոսեն, թերեւս միայն այնժամ, երբ լռել չի կարելի»։ Եվ իրեն էլ համարել էր այդ պաշտոնյաներից մեկը։ Արգելված պտղի քաղցր լինելու մոլորությամբ՝ լրագրողներս համառորեն ձգտում ենք խոսեցնել Սերժ Սարգսյանին։ Երեկվա օրն էլ բացառություն չէր։ -Հետաքրքիր կազմ
ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐԸ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ» Է
Թե՛ «Իրավունք եւ միաբանության», թե՛ «Օրինաց երկրի» համար մառախլապատ եւ ոչ թռիչքային եղանակ է։ Ակսակալների զուսպ հմայքը Նոր խորհրդարանի առաջին նիստի հանդիսավորությունը փուխր էին դարձնում նիստը վարող ավագագույն պատգամավորի՝ 79-ամյա Պերճ Բոշնաղյանի արտահայտությունները։ Այսպես, նա նախ սայթաքեց ներկա Ռոբերտ Քոչարյանին «մեծարգո նախարար» անվանելով։ Հետո Դավիթ Լոքյանին Լոքոյան վերանվանեց, Բազեյանին՝ Բազայան, իսկ ՀԺԿ-ի եւ ԱԺՄ-ի ժ-երի
«Առավոտը» դեմ է Անդրանիկ Մանուկյանին
Կարեն Դեմիրճյանի ելույթն ուշադրությամբ ունկնդրելուց հետո, նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս, մի պահ լքեց նիստերի դահլիճը՝ դուրս գալով նախասրահ։ Բազմաթիվ աչքեր արձանագրեցին, որ առաջինը նա խոսքուզրույցի բռնվեց ԱԺ երեք գումարումների պատգամավոր Անդրանիկ Մանուկյանի հետ։ Մոտ կանգնած լրագրողներին լսելի եղավ Ռոբերտ Քոչարյանի հարցումը պատգամավորին մոտավորապես այն բովանդակությամբ, թե արդյոք մտադի՞ր է «Օրագիրը» ֆինանսավորել։ Ըստ երեւույթին, հարցը ծագել
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Հարգելի պատգամավորներ. Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի վստահության քվեն ստանալու եւ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորում եմ հատկապես համոզիչ հաղթանակ տարած «Միասնություն» դաշինքի անդամներին: Ձեւավորվել է պրոֆեսիոնալ հիմունքներով աշխատող նոր Ազգային ժողով, որի պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար, անկասկած, շատ ավելի մեծ է: Ակնհայտ է, որ չի կարող լինել շարունակական զարգացում եւ տեւական կայունություն առանց
«ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ԵՆ ԷՔՍՏՐԱՕՐԴԻՆԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ»
Հետաքրքիր բնավորություն դրսեւորեց Կարեն Դեմիրճյանն ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու, քվեարկվելու եւ վերջապես ընտրվելու ամբողջ գործընթացում։ Թեպետ պարզ էր, որ ինքն է վերադառնալու վերջին անգամ հենց իր նախաձեռնությամբ կահավորված եւ կարգի բերված կաբինետը, սակայն նույնիսկ քվեարկության ընթացքում Կարեն Սերոբիչը իրեն թույլ չտվեց օգտվել ղեկավարության համար նախատեսված դռներից ու մուտքերից։ Նա, այդ ընթացքում, իբրեւ պատգամավորներից մեկը, նիստերից
ԼԱՎ ԼՈՒՐ
Չնայած թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Հարություն Փամբուկյանը, սակայն կուսակցական ցուցակներով ԱԺ պատգամավորներ են դարձել նաեւ այս ընտրատարածքում պատգամավորության թեկնածուներ միասնական Արմեն Հակոբյանը, դաշնակցական Աղվան Վարդանյանը, իսկ «Իրավունք եւ միաբանությունից» Աղասի Արշակյանը։ Պատգամավորության թեկնածու Ավետիք Իշխանյանը ԱԺՄ ցուցակում 15-րդն էր, իսկ կոմունիստ Խորեն Սարգսյանը՝ 10-րդը։ ՎԱՏ ԼՈՒՐ ԱԺՄ վարչությունում Դավիթ Վարդանյանի նախագահի վերահսկողության ծառայության
«ՕՐԱԳՐԻՆ» ՀՅՈ՞ՒՐ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ
Երեկ «Օրագիր» էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով խորհրդական Բրեյդի Քիփլինգը։ «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու պրն Քիփլինգը քննարկել են մամուլի ազատությանը վերաբերող հարցեր։ Օրվա վերջին այդ հարցերի պատասխանն առավել ակնհայտ էր, երբ տպարանը հրաժարվեց հրատարակել «Օրագրի» հերթական համարը՝ պատճառաբանելով հարկադիր կատարման ծառայության պահանջը։ Մինչդեռ վերջիններս ընդհակառակը՝ պիտի շահագրգռված լինեին, որ
ԱՄԵՆ ՄԵԿԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է
Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե «Միասնության» ծրագիրը բարի ցանկությունների ցանկ է, որում համակարգված մոտեցում չկա, անհեռանկարային ծրագիր է, հանրապետությանը տանելու է փակուղի։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այդ հայտարարությունը, Կարեն Դեմիրճյանն ասաց. «Շատ նորմալ եմ վերաբերվում, քանի որ ամեն մարդ յուրովի է հասկանում իր կարդացածը, կարդացածից արած իր սեփական եզրակացություններն են»։ «Այսինքն, չե՞ք վիճարկում այդ գնահատականները» հարցին
Թուրքիան զինում է Վրաստանին
Երեկ Ստամբուլում աշխատանքն ավարտեց Վրաստանի եւ Աբխազիայի ներկայացուցիչների եռօրյա հանդիպումը: Դա հակամարտության կողմերի երկրորդ նման հանդիպումն էր, նախորդը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ՝ Աթենքում: Մասնակից պատվիրակությունների կազմում էին քաղաքական գործիչներ, հասարակության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ, տարբեր կազմակերպությունների անդամներ: Այդպիսի բազմազան ներկայացուցչական կազմը կոչված էր հակամարտության բազմակողմանի ուսումնասիրմանը՝ տնտեսական, քաղաքական եւ հումանիտար ասպեկտներով: Պատվիրակությունների ղեկավարները՝
ԿՊԱՀԱՆՋՎԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
Իսկ եթե մոտակա վեց ամսից մեկ տարվա ընթացքում որեւէ դրական փոփոխություն չարձանագրվի, ապա չի բացառվում, որ կհասունանա միանգամայն անցանկալի, բայց նաեւ անբացառելի չորրորդ տարբերակը։ Ուստի առաջարկում ենք ամեն կերպ սատարել այն դրական գործընթացներին, որոնք նախաձեռնելու են նոր իշխանությունները՝ հավատով, որ նրանք միանգամայն նոր մոտեցումներով Հայաստանը կհանեն այս վիճակից։ Հուսանք եւ սպասենք։
«ՓԱՐՈՍԻ» ՄՇՏԱՐԹՈՒՆ ԼՈՒՅՍԵՐԸ
Մինչ համակարգի պատասխանատուները չափանիշներն են վերամշակում ու կատարելագործում, ընտանեկան նպաստ ստացող ու չստացող քաղաքացիները շարունակում են բողոքել ոչ միայն դրա լավ ու վատ մեխանիզմներից, վերջիններիս լավ ու վատ, բարեխիղճ եւ ոչ այնքան գործադրումներից։ Համակարգի պատասխանատուներն էլ առանձնապես հիացած չեն «մշտական բողոքավորների» համառությամբ, որը հաճախ չիմացության վրա է հիմնված լինում։ Այսպիսով, դժգոհություններ են, որ երկուստեք հորդում
ՍԱՆԴՈՅԱՆԸ ՄԵՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ
Համբերե՛ հոգիս, համբերե՛ «Առավոտի» համարներում անդրադարձել էինք Հայաստանում նախառաքումային ստուգումների համակարգի հնարավոր ներդրման՝ ֆինանսների նախարար Սանդոյանի «երկնագույն» ծրագրին եւ միաժամանակ նկատել, որ մեխանիզմը կիրառելու դեպքում փաստացի կկրկնվի ԱրմենՏելի սցենարը։ Ի պատասխան, պրն Սանդոյանը փորձել էր հակադրվել եւ փոխարեն հիմնավորելու իր առաջարկի անհրաժեշտությունն ու կարեւորությունը, չգիտես ինչու, գերառաջնային էր համարել տեղեկացնել, որ Հայաստանում «շուրջ երկու տարի
ՄԱՐԴՈՒ (ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Չի կարելի ասել, թե ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային բուռն աշխույժի մեջ էր։ Թերեւս պատճառը քննարկվելիք հարցն էր՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում մարդու իրավունքները «խախտվե՞լ են, ոտնահարվե՞լ, խոչընդոտվե՞լ»։ Բայց թե՛ հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, թե՛ հանձնաժողովի անդամներն այն կարծիքին էին, որ մարդու իրավունքներն ամեն դեպքում ոտնահարվել են եւ հիմնականում՝ ընտրացուցակների պատճառով։ Հանձնաժողովի
ՈՎՔԵ՞Ր ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻՆ
Երբ երեկ այս հարցն ուղղեցի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանին, վերջինս պատասխանեց. «Նոր կառավարությունում կլինեն կարող եւ նվիրյալ մարդիկ»։ Այսօր խորհրդարանի առաջին նիստը կբացի կոմկուսի ներկայացուցիչ Պերճ Բոշնաղյանը։ Վերջինս տարիքով ամենամեծն է պատգամավորներից (1920 թ. ծնված), պատերազմի, զինված ուժերի եւ աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի նախագահը։ Ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, որ Ազգային ժողովի նախագահը
ՊԼԱԿԱՏՆԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Նախընտրական շրջանում ում գովազդային պլակատն ասես, ուր ասես, թե չփակցրեցին։ Դե կարգ է՝ պետք է պահեն, բայց դե այդ պլակատները հավաքելն էլ է կարգ։ Էհ, բայց ո՞վ հավաքի։ Կուսակցություններն ու պատգամավորության թեկնածուներն ակտիվ էին պլակատները փակցնելիս. երեւալու, հայտնի դառնալու խնդիր կար։ Հիմա էլ հավանաբար մտածում են՝ դե ինչ է եղել, սիրուն նկարներ են, թող մնան,


















































