Օրվա լրահոսը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ արտգործնախարարների հանդիպում չի կայացել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է. «Համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի
«Ոգու փորձության» վերածնունդը մեր ժամանակներում չափազանց խորհրդանշական է
Այսօր տեղի է ունեցել «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության վերակազմավորման առթիվ կազմակերպված փակ հանդիպումը՝ Հայաստանի տարբեր գրեթե բոլոր հատվածները ներկայացնող ներկայացուցչական խմբերի շուրջ 1000 մասնակիցների ներկայությամբ։ Ազատամարտիկ Հակոբ Հակոբյանի առաջնորդած կազմակերպության հովանու տակ են որոշել հավաքվել Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում ակտիվ մասնակցություն ունեցած հազարավոր ազատամարտիկներ։ Նրանց բոլորի նպատակն է ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը
Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Աշխատանքներն այս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին
Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի բնակիչ 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի
Հայաստան վերադարձած տասը գերիների անունները հայտնի են․ «Լուրեր»
«Լուրեր» – Կառավարությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել տասը գերի: Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով: Վերադարձվածներն են. 1.Երիմյան Նարեկ Վոլոդյայի 1988 թ.(մայոր,Բյուրեղավանից) 2.Առաքելյան Արայիկ Արշալույսի 1980թ․ (ավագ լեյտենանտ Վանաձորից) 3.Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի 1989 թ․ (լեյտենանտ Վանաձորից) 4.Հակոբյան Գեվորգ Արայիկի 1993 թ․ ( Վանաձորից) 5.Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի 1977 թ․ (Գյումրիից)
Սիրելի Հենրի Պյորսելի և միմյանց չհարգելու մասին
Նոյեմբերի 13-ին եւ 15-ին, Գյումրու «Օլիմպիկ» մարզահամերգային կենտրոնի դահլիճում միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհի, բարոկկո երաժշտության մասնագետ, փարիզաբնակ Նարինե Սիմոնյանի նախաձեռնությամբ ներկայացվեց անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերան: Սույնը, անշուշտ, նշանակալի երևույթ է։ Սակայն օպերայի բեմադրությանն առնչվող գովազդային բազմաթիվ հոլովակներում և բեմադրությունը լուսաբանող այլևայլ հոդվածներում բառ իսկ չկա լիբրետոյի մասին, ինչը, առնվազն, տարակուսանք է
«Հայ նկարչական արվեստի մեջ ճաշակ ձևավորողը, թելադրողը, առաջնորդը միշտ եղել են գյումրեցիները»․ Միքայել Սրբազան
Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկում այսօր բացվեց նոր ցուցասրահ ու քանդակի դասարան։ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն Անդրկովկասում առաջին պետական նկարչական դպրոցն է․ հիմնվել է մեկ դար առաջ՝ 1921 թվականին ու չնայած մեծ դժվարություններին՝ շենքից շենք տեղափոխվելուն, 100 տարիների ընթացքում անխափան գործել է։ Այն Գյումրու կոլորիտային միջավայրի վրա ներազդող, գույներ հաղորդող, ոճային մտածելակերպ
Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը․ Բորիս Ավագյան
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել են
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական
«Եղել է դեպք, երբ օգտատիրոջ էջը ջարդել են ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ». Սամվել Մարտիրոսյան
Պետք է լինել ուշադիր, պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը, անծանոթ հղումներով մուտք չգործել տարօրինակ էջեր
Դուման(յան), քո ինչի՞ն էր պետք էս ամենը․․․
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Արմենի Գաբրիելյանը սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանին ուլտիմատում ներկայացրեց։ «Արա, մատդ հետույքդ (փոխարինել եմ ավելի մեղմ բառով) կկոխեմ» հայտարարեց Սիսակը, ով ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և հարվածեց Վահեին, ով ներկայացնում է
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Դեկտեմբերի 2-ից 3-ը Զագրեբում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, խորվաթականը՝ Խորվաթիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրասիայի և Օվկիանիայի գլխավոր տնօրինության քաղաքական հարցերով տնօրեն Դունյա Սիչայան։ Հայկական պատվիրակության կազմում էր Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը
Առողջական խնդիրներով մարդիկ կան, որոնք ֆինանսական բեռի տակ չընկնելու համար ստիպված են պատվաստվել. Տաթեւ Թոխյան
ՄԻՊ-ը քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ ստիպված են պատվաստվել:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է առաջիկա ՏԻՄ ընտրությունները
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկելու է 2021 թ․ դեկտեմբերի 5-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Քվեարկության օրը ընտրությունների ընթացքին հետևելու են շուրջ 390 դիտորդներ։ Առաքելության շրջանակներում դիտորդներ տեղակայված կլինեն 150 ընտրատեղամասերում, 22 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Արագ արձագանքում և ընթացիկ
Հովհաննես Հարությունյան. «Սյունիքի շուրջ ինչ-որ պրոցես է ընթանում, ինչի ականատեսը կարող ենք լինել կարճ ժամանակ անց»
«Երիտասարդի ձայնը» նախագծի հեղինակ Հովհաննես Հարությունյանը «Հայելի» ակումբում իր մտահոգություններն արտահայտեց՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, հայրենիքը պաշտպանած սյունեցի համայնքապետերի եւ Սյունիքի շուրջ սպասվող հնարավոր իրադարձությունների հետ, որոնց ականատեսը, ըստ նրա, շուտով կարող ենք լինել: «Աշոտ Մինասյանի ձերբակալումը հերթական շտրիխն է Սյունիքի շուրջ իշխանությունների իրականացվող գործընթացների, ինչին մենք բավականին երկար ժամանակ ականատես ենք լինում:
Արցախի Ճարտար քաղաքի բնակչի սպանությունը կատարել է Ադրբեջանի քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն
Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված
89-ամյա կնոջը ծեծելով և այրելով կյանքից զրկել է 36-ամյա թոռնուհին
Դեկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։ Հրդեհը մարելուց
Նախարարների հանդիպումը տապալվել է հայ պատգամավորների՝ ԼՂ այցի պատճառով. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Ստոկհոլմում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը չի կայացել՝ հայ խորհրդարանականների Արցախ կատարած այցի պատճառով: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 28-րդ նիստի նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: «Սակայն դեկտեմբերի 3-ին նշանակված հանդիպումից մի քանի ժամ
Արարատ Միրզոյանը կարևորել է խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը
Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։ Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը
Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը
Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը: Բերկրառատ
Արա Հակոբյան. «Սպասենք ազգային մարդկանց, ազգային կազմակերպությունների եւ հասարակական ուժերի նոր թիրախավորումների»
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Արա Հակոբյանը «Հայելի» ակումբում դիտարկմանը, թե «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելը մեկ անգամ եւս ցույց է տալիս գործող իշխանության վախերն առ այն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել ներքին եւ արտաքին թշնամիների դեմ, արձագանքեց. «Ես կիսում եմ այն մտայնությունը, որ գործող իշխանախումբը, Նիկոլ Փաշինյանը անձամբ փորձում է իր համար
«Ուզում են խեղդել Արցախը»
«Եթե մենք իրատեսական աշխարհաքաղաքականություն չվարենք, իրավիճակը վիրտուալ պատկերացնենք, սթրեսից դուրս չգանք՝ մեզ ավելի մեծ մարտահրավերներ եւ կորուստներ են սպասվում»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: – Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ-Նիկոլ Փաշինյան հանդիպումների եւ համատեղ հայտարարության դրական արդյունքը հայկական կողմերի համար, ըստ Ձեզ, ո՞րն էր, մանավանդ որ, եռակողմ հայտարարության
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Ասել, թե ԽՍՀՄ ժամանակ եղած սահմաններն անկախացման ուժով ավտոմատ դարձել են 2 պետությունների սահմաններ՝ ճիշտ չէ»
Զինված ներխուժմամբ սահմանային հարց չի լուծվում, միջազգային իրավունքն արգելում է դա «Այս տարվա սեպտեմբերին ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, որը հիմնված է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի վրա։ Նպատակն է ունենալ դատական ակտ, որով իրավական տեսանկյունից կարձանագրվի եւ Ադրբեջանին կպարտադրվի դադարեցնել հակահայ ատելության տարածումն ու այդ քաղաքականությունից
Բենիամին Մաթեւոսյան. «Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները շատ պարագաներում բխում են ադրբեջանական կողմի շահերից»
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հայելի» ակումբում խոսելով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին, ասաց. «Պետք է անկեղծ լինել եւ ընդգծել հետեւյալը: Երբ 2021 թ. հունիսի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրությունները եւ իշխանությունը վերարտադրվեց, պետք էր հասկանալ, որ դրա արձագանքները տարբեր տեղերում մենք տեսնելու ենք: Այդ արձագանքներից մեկը արդարադատության համակարգին էր վերաբերվում: Եթե ուշադիր նայենք
Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։ Ելույթում ԱԳ նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության
Ճանապարհային ոստիկանության տեսուչի կալանավորումը փոխվեց հինգ միլիոն գրավով
Ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Արտակ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ, սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու, կաշառքի դիմաց ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական
Իրականացվել է ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար
Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն էր, որ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով 2013 թվականից մեկնարկեց անվճար բիզնես դասընթացների շարք: Առ այսօր բանկի կողմից անցկացվել է 105 բիզնես դասընթաց, որին մասնակցել է 820 փոքր և միջին ձեռնարկության ղեկավար և որոշում կայացնող շուրջ 1480 անձ։ Այս տարի բանկի կողմից անցկացվել է 15 դասընթաց, որին մասնակցել
Իսահակյանի պոեմը՝ խոսքարվեստի նոր սահմանագծին
Գրողի ներաշխարհ մտնելը և նրա ստեղծած կերպարին ներդաշնակորեն միահյուսվելը դյուրին չէ: Օրերս Արթուր Սարգսյանը ևս մեկ անգամ ներկայացրեց Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի բեմականացումը: Պոեմի ուղերձը ոչ միայն հասանելի է դառնում այն ընթերցելով, այլև լսելով: Արթուր Սարգսյանը՝ Աբու-Լալա Մահարիի դերակատարը, բանաստեղծի տողերի շուրջ է հավաքում մարդկանց ուշադրությունը, նորովի մատուցման ձևով ու ռեժիսորական լուծումներով ընթացքավորում պոեմի


















































