Օրվա լրահոսը
Եղեգնաձորի համայնքի ղեկավարի երկու տեղակալները «Դավիթ Հարությունյան» դաշինքի ընտրացուցակում են
Բացի Եղեգնաձորից՝ ավագանու ընտրություններ են նաեւ Վայք եւ Ջերմուկ համայնքներում
Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը. Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին։
«Սուրճի սեղանի շուրջ կարող ենք քննարկել ոչ էական հարցերը»․ TikTok-ից հայտնի փոխնախարար
Ես սիրում եմ խոսել այն թեմաներից, որոնք իմ մասնագիտությանն են վերաբերվում,-ասում է Գայանե Գաբրիելյանը
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանի և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք բարձր պատասխանատվությամբ
ՀՀ-ում կավելանան էլեկտրամոբիլները, լիցքավորման կայանները․ գործադիրի համար եւս ձեռք կբերվեն նման մեքենաներ
ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ՝ մինչեւ 2021թ․-ի դեկտեմբերի 31-ն էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար մեքենաների համար զրոյացվել է ներմուծման մաքսատուրքը:
Այս պահին պարզ չէ, կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի՞ վարակելի է, թե՞ ոչ
Աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ
Ապարանի թեկնածուները՝ անտառապահը, «Գնթունիք»-ի հաշվապահն ու «Հայփոստի» օպերատորը
Ովքեր են պայքարելու Ապարանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Արագածոտնի մարզի Ապարան համայնքում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Այստեղ համայքի ղեկավարի պաշտոնով հետաքրքրված են «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկու քաղաքական ուժերի ընտրացուցակում 5 տասնյակից ավելի թեկնածուներ են գրանցվել: Նշենք, որ Ապարան համայնքում էլ կգործի համամասնական ընտրակարգը: Այսինքն՝ համամասնականի պայմաններում ընտրություններն
Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ
Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։
Ստեփանավանի մշակույթի պալատը կկրի Սոս Սարգսյանի անունը
«Ստեփանավան» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ստեփանավանի մշակույթի պալատը այսուհետ կկրի Սոս Սարգսյանի անունը: Որոշումը կայացվել է ավագանու այսօրվա նիստում»:
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«Բուհի լիցենզիան մարզպետի խնդիրը չէ, նախկիններն ու դաշնակցականներն ակտիվացել են». Մարզպետարանը՝ Ռազմիկ Պետրոսյանի դիպլոմի մասին
Պատահական չէ, որ քարոզարշավի վերջին օրերին ոմանք ցայտնոտի մեջ են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 03-ի ցերեկը, 04-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 03-ի ցերեկը, 04-08-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքի դեկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.50C (1976թ.) Օդի նվազագույն
Ըստ Թովմասյանի հատուկ կարծիքի՝ ՍԴ որոշումը թողնում է «քվազիփիլիսոփայական ուղղվածության տպավորություն»
Հազվադեպ է պատահում, երբ մի գործով Սահմանադրական դատարանի երեք դատավորներ միաժամանակ ունենում են Հատուկ կարծիք: Այդպես պատահեց նոյեմբերի 2-ին: Ինչպես գիտեք, հանրապետության նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Հանրության շրջանում այդ գործը հայտնի է «Օնիկ Գասպարյանի գործ» անունով: Ըստ դիմումատու
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները հաճախ պետական մարմինների կամ պաշտոնյաների սխալ տեղեկացվածության կամ խտրական վերաբերմունքի հետևանք են. Արման Թաթոյան
Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, մարդու մեկուսացման պատճառ չպետք է լինի
ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները կուղարկվեն հետաքննության մարմնին
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ:
Պատերազմական գործողությունների ժամանակ հրամանատարական բունկերում գտնվող անձանցից մեկն, ըստ էության, սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին. Տիգրան Աբրահամյան
Ճիշտ է՝ վերջինս պնդում է, թե տեղյակ չէ, թե ում կարգադրությամբ է բանակում նման գործընթաց սկսել, բայց ակնհայտ է, որ առանց իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի գիտության կամ նախաձեռնության Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա:
Կանոնավոր ուղեւորափոխադրումների համար այլեւս տարեկան տուրք չի վճարվի․ սահմանվել է 1-անգամյա վճար
Այսինքն, սրանով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ֆինասական բեռը թեթեւանում է
Գեորգի Ավետիսյանը խիստ կարևորել է լեյշմանյոզ հիվանդության համալիր վերահսկողության, լեյշմանիոզի նկատմամբ շների հետազոտությունների և, հայտնաբերման պարագայում, դրանց քնեցման հարցը
Լեյշմանիոզ հիվանդությունը հանրային առողջապահության գերակա խնդիրներից է ամբողջ աշխարհում
«…Իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է»
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հեղինակի՝ Ստաս Նամինի ներկայությամբ հնչեցրեց մեր լեգենդար արվեստագետ հայրենակցի երկու ստեղծագործությունները՝ «Աշունը Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը եւ Սիմֆոնիա Centuria S-QUARK-ը։ Երեկոն նվիրված էր Ստաս Նամինի (Անաստաս Ալեքսեյի Միկոյան) ծննդյան 70-ամյակին։ Ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր արվեստագետը առաջինն էր, որը 1980-ականների կեսերից սկսած
Ովքեր են այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները
Այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներն են՝ 1.Ալեքսանդր Ազարյան – (+88) 2.Վազգեն Ռշտունի – (+88) 3.Դավիթ Բալայան – (+86) 4.Արման Հովհաննիսյան (+82) 5.Զարուհի Նախշքարյան (+78) Սույն թվականի հուլիսի 1-ին մեկնարել է HelpCourt 2021 դատական վարկանիշավորման գործընթացը։ Համակարգում գնահատում են միայն փաստաբանները։ Վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 24-ին: Տարվա
Կապիտան Գեղամ Մեսրոպյանն ասում էր՝ գնալու ենք մինչեւ Բաքու
Բայց, ցավոք, 4 ընկերներ զոհվեցին նույն արկի պայթյունից Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած կապիտան Գեղամ Մեսրոպյանը ծնվել է 1991 թվականին Արմավիրի մարզի Ամասիա գյուղում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում եւ ստացել լեյտենանտի կոչում։ Հետո ծառայության է անցել Արցախի Մարտունու շրջանի զորամասերից մեկում։ Գեղամի կինը՝ Հռիփսիմեն, պատմում է. «Մենք դեռ դպրոցական տարիքից սիրել ենք իրար:
Նոյեմբերին Արցախում 178 ծնունդ է գրանցվել
Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել
Դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով
Ավստրիայի ԱԳ նախարարին Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Լինհարտի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել ապագայում երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա ամրաապնդման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման առնչությամբ։ Առևտրատնտեսական կապերը զարգացելու համատեքստում
Ռոբերտ Քոչարյանի խորհրդավոր լռությունը
Սկիզբը՝ այստեղ: Նա կո՞ղմ է, որ ՀՀ իշխանություններն այսօր Ադրբեջանի հետ սահմանազատում եւ սահմանագծում իրականացնեն Հայաստանի գործող իշխանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները կարգավորելու, տրանսպորտային, հաղորդակցական ուղիները ապաշրջափակելու վերաբերյալ ներկայացրել է իր դիրքորոշումները, եւ բնական է, որ հայաստանյան իրականությունում այդ մոտեցումները քննադատվում են, հարցեր են հնչեցվում: Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը, որի ներկայացուցիչներն ու կողմնակիցները պարբերաբար նշում են, թե՝
Իշխան Զաքարյան. «Ես առայժմ այն խմբակցության անդամ եմ, որը բոյկոտեց բյուջեի քննարկումներին մասնակցելը». «Հրապարակ»
Խնդիրները համակարգային են, լուծման բանալին`Մոսկվայում
Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. դեկտեմբերի 2 Երևան
Կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք է հաստատվել է, արձանագրվել է մահվան 13 դեպք
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7644 մահվան դեպք է արձանագրվել
Ազատ Վարդանյան. Խոշոր ներդրումներ Հայաստան բերելու համար պետք է մեծ աշխատանքներ արվեն
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Տեղեկատվականացման միջազգային ակադեմիայի նախագահ, հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատի հիմնադիր եւ խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ազատ Վարդանյանի հետ -Պարո՛ն Վարդանյան, կներկայացնե՞ք Տեղեկատվականացման միջազգային ակադեմիան, ի՞նչ աշխատանք է արվում ակադեմիայի շրջանակներում: -Տեղեկատվականացման միջազգային ակադեմիան գրանցվել է Կանադայում ավելի քան 25 տարի առաջ, բավական մեծ, շահույթ չհետապնդող կառույց է, որն ունի շատ հետաքրքիր կառուցվածք` մոտ 25
Սամվել Բաբայան. «Այ ոչխար, քեզ այդքան զենք չունեիր պահեստներում, որ այդ մարդկանց զինեիր, ո՞նց էիր էդքան հավաքում». «Հրապարակ»
Հարցազրույց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ – Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի երրորդ օրը զորահավաքը դադարեցրել է, գուցե փոխում են հրամանը, որ զորահավաքի դադարեցման փաստաթուղթը վերացնեն կամ մեկ ուրիշ բան։ – Սուտ ա ասել։ Ես բացատրում եմ՝ Մոսիկա-փոսիկա, մի հատ հարց ուղղեք՝ քանի՞ զինվոր պետք է ունենար քո բանակի մոբ ռեսուրսը, որ հավաքեիր,


















































