Օրվա լրահոսը
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ «Առավոտ» զանգահարեց Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանը եւ, հաստատելով մեր այն լուրը, որ պետական եկամուտների նախարարությունը ՀԱՀ-ում ստուգումներ է անցկացնում, բացառեց, որ իր ղեկավարության օրոք որեւէ խախտում կամ պակասորդ հայտնաբերվի։ Պրն Նաղդալյանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տնօրենի ժամանակ՝ 1997-ին պետական բյուջե հարկերի ձեւով մուծվել է 25 միլիոն դրամ, իսկ 1998-ին, երբ նա ստանձնեց ՀԱՀ
ՆԱՏՕ-Ն ՉԻ՞ ԳԱ ՂԱՐԱԲԱՂ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան հայտարարել է, թե իրենց կազմակերպությունը ղարաբաղյան հակամարտության գոտում որեւէ ռազմակայան տեղակայելու մտադրություն ամենեւին էլ չունի։ «Որովհետեւ,- շարունակել է Սոլանան,- մենք ուղղակիորեն ներքաշված չենք այդ հակամարտության մեջ»։ ԱԶԱՏԱՄԱՐՏ Օրերս ռուսական մամուլի կոնգրեսի շրջանակներում ՌԴ նախագահ Բորիս Ելցինը պարգեւատրեց «Նովոյե ռուսկոյե սլովո», «Ռուսկայա միսլ» եւ «Բակինսկի ռաբոչի» թերթերին։ Հետաքրքիր է իմանալ, թե
ՆՈՐԵՐԸ ԿՀԱՍՑՆԵ՞Ն ԿԱՏԱՐԵԼ ՀՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1988-ի դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը միջազգային ֆինանսական կազմակերպությունների առջեւ պարտավորություն է ստանձնել. «Դրանից հետո սակագների կառուցվածքի համապատասխանությունը կվերանայվի կիսամյակը մեկ անգամ…. առաջին նման վերանայումը տեղի կունենա 1999 թ. հունիսին»։ Կարդացեք նաեւ էջ 6։ ՄԻ ՔԻՉ ՓՈՂ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ, ԹԵ՝ ՈՉ -Ճի՞շտ է, որ ռամկավարական առաջնորդներից Երվանդ Ազատյանը հանդիմանել է ձեզ ընտրություններում անհաջողության մատնվելու համար եւ
Ճգնավորյանից քշվածները
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 1989 թվականին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը ստանձնեց Լորիս Ճգնավորյանը եւ արգելեց արհմիութենական կազմակերպության եւ գեղարվեստական խորհրդի գործունեությունը։ Ճգնավորյանի ղեկավարման միանձնյա եւ կամայական ձեւը, անվերահսկելիության զգացումը հանգեցրին նրա կողմից թույլ տրվող իրավական եւ ֆինանսական կոպիտ խախտումների։ Դա էլ պատճառ դարձավ, որ նվագախմբի 1996 թ. նոյեմբերի 20-ի փորձը վերածվի կոլեկտիվի ժողովի, որի
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՄԻՋՄԵՅՔԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Թերեւս մի ոչինչ չասող մանրամասն՝ Վազգեն Սարգսյանի կենսագրությունից. նա ծնվել է Ստալինի մահվան օրը։ Ավելի ուշ, իր ծննդյան օրվանից 38 տարի հետո, նա լրագրողներին տված մի հարցազրույցում չի հերքում, որ ինքը վերածվել է «համազգային բոբոյի» եւ խոստովանում է, որ ժողովուրդը դրա համար մեղավոր չէ, ինքն է միտումնավոր իրեն այդ վիճակի մեջ դրել՝ զոռով բանակ տանելով,
«Դե Բիրս» տեղական մակարդակով
Հայաստանում, ցավոք սրտի, վերջին շրջանում դադարել է գոյություն ունենալ «արտադրություն» բառը։ Հատուկենտ դեպքերում, երբ մենք լսում ենք վերոհիշյալ արտահայտությունը, այն այլեւս չի ասոցիացվում հաստոցների, գործարանային ընդունված առօրյայի եւ մնացած ատրիբուտների հետ, որոնք միշտ եղել են արդյունաբերություն բառի խորհրդանիշը։ Նախկին արդյունաբերությունից այսօր, եթե Հայաստանում մի բան ժառանգություն է մնացել, դա արտադրական եւ արտադրամերձ վեճերն են։ Պատճառներն
ՄԱՐԴՆ ԱՌՈՂՋ Է, ԵՐԲ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌՈՂՋ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական անդամ-երկրների բնապահպանության եւ առողջապահության նախարարների երրորդ կոնֆերանսը, որ տեղի ունեցավ հունիսի 16-18-ը՝ Լոնդոնում, հիմնված էր 1989 թ. Ֆրանկֆուրտում եւ 1994-ին Հելսինկիում կայացած նախորդ կոնֆերանսների սկզբունքների վրա։ Այդ ամենը հաշվի առնելով, Լոնդոնում որդեգրվեցին փոխհամագործակցության նոր մոտեցումներ, որոնք մեկ նախադասությամբ կարելի է ձեւակերպել այսպես. «Հիվանդությունն անհրաժեշտ է ոչ թե բուժել, այլ կանխել»։ Սրան
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ ՀԱՄԱՏԵՂԵԼՈՒ ՓՈՐՁ
Երեւանում հունիսի 23-26-ը բանկային միջազգային գիտաժողով է անցկացվում։ Կազմակերպիչներն են ՀՀ Կենտրոնական բանկը եւ բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեն։ Միջազգային գիտաժողովի թեման է՝ «Բանկային գործունեության կարգավորում եւ բանկային ռիսկերի գնահատում տնտեսական անկայունության պայմաններում»։ Այս թեմայով իրենց փորձն են ներկայացնելու Բազելյան նույն ենթախմբի 13 երկրների ներկայացուցիչներ (ներառյալ նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության դեպարտամենտի պատասխանատուի ելույթը)։ Հետաքրքիր է,
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ, «ԱՌԱՎՈՏԸ»՝ ՈՉ
Լոնդոն կատարած այցելության ժամանակ հաջողվեց հանդիպել Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին։ Պրն դեսպանը Հայաստանում եղել էր մոտավորապես մեկ ամիս առաջ եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ ցանկացավ իմանալ նաեւ անկախ մամուլի ներկայացուցչի կարծիքը։ Զրույցը պրն Սարգսյանի հետ շատ հետաքրքիր էր եւ բովանդակալից, սակայն այն վերարտադրել չենք ստանձնում։ Մեր դեսպանը բավական հմուտ դիվանագիտություն բանեցնելով
Ո՞վ կլինի մեր դեսպանը Մոսկվայում
Վերջին օրերին քանի գնում այնքան ավելի է սրվում այն հարցը, թե, ի վերջո, ով է նշանակվելու Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նշվող անուններից առայժմ հայտնի է միայն, որ բարեբախտաբար, Մոսկվայում Հայաստանը հաստատ չի ներկայացնի Հմայակ Հովհաննիսյանը, որը, չգիտեմ թե ինչու, այս առումով իմ գրածը դրական արձագանք է համարել։ «Առավոտին» օրերս տված հարցազրույցում պրն Հովհաննիսյանը
ՃԻՇՏ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐԹՈՒՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՍՈՒՐԸ՝ ԵՐԿԱՐ ՈՒ ՏԱՓԱԿ
500 միլիոն, 500 միլիոնն էլ՝ հայ Այս ցնցող եւ չպատճառաբանված լավատեսության հեղինակը հեղինակն է նաեւ «Ուշ երեկոյան» ծրագրի։ Ազգային հեռուստատեսության ողջ «Ուշ երեկոն» զբաղեցնող Հրաչ Քեշիշյանի հյուրը օրերս «Միր» հեռուստաընկերության լրագրող Սերոբ Օհանյանն էր, որը զրույցի ընթացքում հպարտորեն նշեց, թե OPT-ի լսարանը 500 միլիոն է։ Չփորձելով թաքցնել հայերիս քանակի մասին իր դեմոգրաֆիկ թյուր պատկերացումը՝ պրն
Վլադիմիր Նազարյան՝ խելքին աշեցեք
Թեպետ Ազգային ժողովում հարաբերական հանգստի ժամանակաշրջան է, չեն գումարվում նիստեր, սակայն, ըստ էության, խմբերում ու խմբակցություններում որոշակի աշխատանք կատարվում է։ «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ իր եզրակացությունն է ներկայացնում ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիի Նազարյանը։ – Ես իբրեւ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար ընդամենը մեկ լիազորություն ունեմ։ Իմ խնդիրը շատ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ
Ընդդիմախոսում է Վահագն Խաչատրյանը Անկեղծ ասած, ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանի խոսքն էականորեն համառոտել ենք, քանի որ նա բավական դրական գնահատականներ էլ ասաց Վազգեն Սարգսյանի կառավարության գործունեության ծրագրի հասցեին (խոսքը մասնավորապես ծրագրի 1998-ին եւ 1999-ի առաջին հինգ ամիսների տնտեսական քաղաքականության արդյունքներին վերաբերող հատվածի մասին էր)։ Նման գնահատականներով լեփ-լեցուն է մամուլը, փոխարենը լուրջ եւ հիմնավորված քննադատության
ԿԱՊՏԱԾ ԱՉՔԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔԸ ՉԻՄԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 20-ին «Օրագիրը» մի փոքրիկ լուր հրապարակեց, թե թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի որդին ծեծկռտուքի մեջ է ներքաշվել, որի արդյունքում նրա աչքերի տակ կապտուկներ են առաջացել. «Ընտրողների մեջ տարածվել է, որ կռվից առաջ խոսք է գնացել ԵՊՀ-ում նրա հոր վերցրած կաշառքների մասին»։
ԴԵՌ ԿԳԱ ԱՐՄԵՆԸ
Որ մտնի «դաչայի պոլիտբյուրո» Հիշո՞ւմ եք 90 թվականին իշխանության եկած դեմոկրատների վարդագույն հեղափոխական կոչերը: Կորչի՛ Կենտկոմի քարտուղարներին սպասարկող ամառանոցը: Մենք ժողովրդական Շարժման ծնունդ ենք՝ կապրենք մեր նախահեղափոխական, 2-3 սենյականոց բնակարաններում: «Դաչան» /խոսքը «Հրազդան» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող մի քանի առանձնատնից կազմված կառավարական ամառանոցի մասին է/ կտանք երեխաներին: Մի քանի ամիս էր պետք, որ հօդս ցնդեին ռոմանտիկ
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առաջին անգամ ձեզնից եմ լսում, երեւի հետո են սարքել»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մասիս Բաղդասարյանը, երբ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք իրոք Սյունիքի մարզի թիվ 71 ընտրատարածքում իր քարոզչությունը հայտնի երգի վերափոխված տարբերակով են իրականացրել։ Չնայած հերքմանը՝ նկատի առնելով վերափոխման հումորը եւ գեղարվեստական արժեքը՝ այնուամենայնիվ, հրապարակում ենք այն։ 1999 թվականի չքնաղ մայիսին մենք պետք է ընտրենք
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ԴԱՏԱՐԱՆ, ԿԱՄ՝ «ԳԺԻ ԹՈՒՂԹ»
Երեկ «Առավոտ» զանգահարեց կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանը եւ հայտնեց հետեւյալը. «Եթե Արշակ Սադոյանը երկու օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն չխնդրի իր զառանցանք-զրպարտությունների համար՝ կապված «ԱրմենՏելի» գործարքի հետ, «Պողպատյան եւ Քոմփանի»-ի կողմից 77 միլիոն դոլարի հափշտակության մասին, ապա կհրավիրվի դատարան՝ պատասխան տալու։ Իրավիճակը կարող է փոխել նաեւ Ա. Սադոյանին տրված նրա հոգեկան անբավարար առողջական վիճակը հաստատող
ՕՂԱԿԸ ՄԵԿ ԲԱՑՎՈՒՄ Է, ՄԵԿ՝ ՍԵՂՄՎՈՒՄ
«Օրագրի» վերաբերյալ մի լավ լուր կա, որ երեկ վերադարձվեցին այն համակարգիչները, որոնցով իրականացվում էր թերթի հրատարակությունը եւ երկու վատ լուր, որ դատախազությունը գործ է հարուցել Արտաշես Գեղամյանի կնոջն առնչվող հրապարակման առնչությամբ ու նաեւ պատգամավորության ձախողակ թեկնածու Նորիկ Այվազյանն է փորձում ընտրարշավում իր տանուլ տված փողերը թերթի միջոցով վերականգնել։ Վերջինիս հայցի մասին կարդացեք 2-րդ էջում։ ՆԱԶԱՐՅԱՆԻ
Для прорыва нужны комиссары
Թերեւս «Կոմիսարներ» հասկացությունը շատերի մոտ առաջացնի վատ մտազգացողություններ՝ բոլշեւիկների մասին այսօրվա մեկնաբանությունների եւ ընկալումների պատճառով, բայց դա արդյունք է իրականության չիմացության եւ նրա, թե մենք ինչպես ենք տեսնում պատմության ընթացքը եւ նրանում տեղի ունեցող գործընթացները։ «Կոմիսարները» որպես դասական կերպարներ եւ կոնկրետ գործող անձինք այն ժամանակների եւ բոլշեւիկյան խնդիրների համար ամենաճիշտ լուծումն էին։ Իսկ ինչո՞ւ հատկապես
ՌՈՒՍԱԿԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Ռուսաստանի նոր կառավարությունը ամենայն լրջությամբ փորձում է զբաղվել Կովկասով։ Դա բնական է՝ իր ծառայողական կենսագրության որոշ ժամանակահատվածն այստեղ անցկացրած վարչապետը կարող էր ենթադրել, որ տարածաշրջանում ձեռք բերած փորձը նրան առավելություն է տալիս Կովկասի նրբություններին անտեղյակ նախորդների հանդեպ։ Ստեպաշինը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուն պես ռուս գեներալներին բնորոշ եռանդով ու պատրաստակամությամբ թեւերը քշտեց ու անցավ գործի՝
ԱՄԵՆ ՍԵՐՈՒՆԴ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՄՏԱԾՈՒՄ Է ԼՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ…
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում (հունիսի 18-20-ը) տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Հայ լրագրության սերնդափոխությունը» թեմայով։ Միջոցառումը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 80-ամյակին։ Այն կազմակերպել էր ԵՊՀ լրատվական ծառայությունը եւ միացյալ արհմիության մշակութային հանձնախումբը։ Վերջիններս, ճշմարիտն ասած, խիստ վրդովված էին երիտասարդ լրագրողների, այսպես ասած, «տգետ» բազմության դեմ։ Ժուռնալիստների «սով». 18 հունիսի ԵՊՀ լրատվության ծառայության ղեկավար Ժաննա Մխիթարյանն իր ելույթում
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ ԿԱՄ՝ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ
Պետական կոնսերվատորիային կից գործում է երաժշտական թերապիայի՝ կրթական եւ գործնական ծրագրերի կենտրոն։ Անունը պատկառելի է հնչում։ Ավելի խոստումնալից թվաց այդ կենտրոնի գիտաժողովը՝ սկզբում ներկայացված որպես միջազգային, հետո՝ համահայկական։ Սակայն համահայկական էլ չստացվեց, որովհետեւ բոլոր հայ զեկուցողները Երեւանից էին։ Իսկ գիտաժողովը, որպես մեկ տարվա աշխատանքային ձեռքբերումները ներկայացնելու փորձ, նույնպես ձախողվեց։ Մասնակցելով գիտաժողովի առաջին, այսպես ասած՝ գիտական
«Ես քոնն եմ, երկիր, քոնը հավիտյան»
Օրեր առաջ «Առավոտում» տպագրվել էր մի ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանը դիմել է Առողջապահական համաշխարհային կազմակերպություն՝ այնտեղ աշխատելու համար։ Նշված էին նաեւ կոնկրետ ժամկետներ։ Երեկ առողջապահության նախարարության հերթական Կլոր սեղանի ժամանակ այս կապակցությամբ պարզաբանումներ տրվեցին։ Պրն Նիկողոսյանը հայտնեց, որ ինքը չի պատրաստվում տեղափոխվել ԱՀԿ աշխատանքի։ Այլապես իմաստ չէր ունենա կառավարության նոր
ՓԱԿ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ
Ադրբեջանական «Зеркало» թերթի թղթակից Նիգյար Մեջիդովան Առողջապահության եւ բնապահպանության նախարարների երրորդ կոնֆերանսին հարմար գտավ իրեն հուզող հարցերի պարզաբանման համար դիմել ՀՀ առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանին։ Ինչ արած, հարեւան մարդիկ ենք, բայց իրար հարցեր տալու համար լոնդոններ ենք հասնում։ -Ադրբեջանում ասեկոսեներ են պտտվում այն մասին, որ Հայկական ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները թաղվում են Ադրբեջանի բռնազավթված տարածքներում։ Ինչպե՞ս
ՀԻՆ ՕՐԵՐԻ ՈԳԻՆ
Ոչ մի կերպ չի հաջողվում բաժանվել հին օրերի մտածելակերպից։ Նաեւ՝ չափանիշներից ու բարոյական նորմերից։ Խորհրդային տարիներին մեծ պետության կազմում անհաշտ մրցակցության մեջ էինք։ Չափվում էինք ու համեմատվում աշխարհի մեծերի հետ։ Հետո մեծ պետությունը գնաց։ Գնաց դեպի պատմություն, մեզ ժառանգություն թողնելով բազում պիտանի ու անպիտան ցուցանիշներ։ Քառակուսի կիլոմետրին բաժին ընկնող ակադեմիկոսների թվով մինչեւ հիմա էլ «ծալած
Բարի լույս, կամ էլ՝ բացեք ձեր աչքերը
Բարի լույս, կամ էլ՝ բացեք ձեր աչքերը Նորընտիր Ազգային ժողովում ասուլիսաշրջանը, ինչպես եւ սպասվում էր, բացողը ոչ այլ ոք՝ Արշակ Սադոյանը եղավ։ Ինչպես հասկացվեց ասուլիսի ընթացքից, պարոն Սադոյանը մեկ հիմնական նպատակ ուներ՝ բացել բոլորի աչքերը, իսկ թե ի՞նչ հարցերի շուրջ՝ դեռեւս տարածություն ու ժամանակ կունենանք ծավալվելու։ Բայց այն էլ ասենք, որ Արշակ Սադոյանն այս անգամ
ԴՈՒ ՀՆՉԱԿ ՉԵ՛Ս, ՍՈՂՈՄՈՆՅԱ՛Ն ԷՌՆԵՍՏ
«Վերջերս տարբեր լրատվամիջոցներով հնչակյան կուսակցության շարքերից վտարված Էռնեստ Սողոմոնյանը հանդես է գալիս որպես Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նախագահ։ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայտարարում է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Հայաստանի ՍԴՀԿ» անունով գրանցված կուսակցություն գոյություն չունի։ Հայաստանում կա եւ գործում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 14.10.1991 թ. թիվ 53 որոշմամբ գրանցված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը»։ Սա
Երբ պաշտպանված չենք մարզպետից
Բաց նամակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կ. Դեմիրճյանին եւ վարչապետ Վ. Սարգսյանին «Կառուցենք եւ պաշտպանենք» թեզը առավել քան մոտ էր իմ սրտին, քանի որ չորս տարվա իմ գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքի, խելքի, մտքի, էնտուզիազմի շնորհիվ ստեղծածն այսօր ես չեմ կարողանում այլեւս պաշտպանել մարզպետ Հերոյանի եւ փոխմարզպետ Մխիթարյանի ոտնձգություններից։ Բանն այն է, որ 1995-ին գործադիր կոմիտեի եւ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ
Ընդդիմախոսում է Կարապետ Ռուբինյանը Լուրջ եւ հիմնավորված քննադատությունը միշտ ինչ-որ չափով զգաստացնող նշանակություն է ունենում։ Ուստի ցավալի է, որ մեծ մասամբ խորհրդարանական աշխատանքի փորձ եւ բավարար պատրաստվածություն չունեցող նորընտիր ԱԺ-ն ունակ չէր որեւէ կերպ ընդդիմախոսել կառավարության գործունեության ծրագրին։ Այդ բացը լրացնելու համար դիմեցինք նախորդ խորհրդարանի առավել իրազեկ պատգամավորներին։ Նախ ներկայացնում ենք Կարապետ Ռուբինյանի խոսքը։ Նորանշանակ
Հրեական անեկդոտ
Հրեական անեկդոտ Լեւոն թագավորը դարեր առաջ 500 հրեա է բերել Հայաստան եւ բնակեցրել։ Հրեաներն ու հայերը խառնվել են իրար եւ արդյունքում՝ մեր մեջ հրեան է քնած։ Վերջերս հանրապետության հոգեբան-նյարդաբաններից մեկն իր աշխատանքային պրակտիկայից օրինակ բերելով ասաց. «Ինձ մոտ հիվանդներ են գալիս, որոնք իրենք էլ չգիտեն իրենց հրեա լինելը»։ Սույն փաստն, իհարկե, այդպես էլ գաղտնիք է


















































