Օրվա լրահոսը
Պարզվեց` ունակ ենք ամեն ինչ արդարացնելու եւ ամեն ինչի հետ հաշտվելու. իզուր էին ժամանակին ՀՀ նախագահներն այդքան վախենում ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց. «Հրապարակ»
Պարզվեց` կեղծ ու հորինված են ե՛ւ սերը, ե՛ւ ազգային նպատակները, ե՛ւ կորսված հայրենիքը հետ բերելու մասին դարավոր երազները:
Լարիսա Ալավերդյան. Գործ ունենք մի տարօրինակ իրավիճակի հետ, երբ ոչ միայն Ադրբեջանն է դիմադրում հրապարակված զեկույցներին, այլև ՀՀ այսօրվա իշխանությունները. «Փաստ»
Մենք չունենք այդպիսի նախադեպ, ինչպիսին ստեղծել է ՀՀ ՄԻՊ-ը իր վերին աստիճանի բարձր մակարդակի պրոֆեսիոնալ զեկույցներում: Մինչդեռ, արի ու տես, որ քաղաքական վերնախավը ոչ միայն դա չի օգտագործում ի շահ ՀՀ-ի բնակիչների, պետության անվտանգության պաշտպանության, այլ խիստ հակառակը՝ մերժում է:
Ինչու է Հայաստանում վայրէջքի ժամանակ օդանավակայանում քաղաքացու հեռախոսում տեղորոշման ծրագիրը ցույց տալիս, որ ինքը Թուրքիայում է. «Ժողովուրդ»
«Իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ»
«Մեկ ա` Նիկոլ Փաշինյանը կլինի, հրաժարական կտա, կգա մի ուրիշ Նիկոլ Փաշինյան, պետք է առաջնորդվեն 26-28 թթ․ քարտեզով». Սամվել Բաբայան. «Հրապարակ»
Ինչ փոխանակումներ, ինչ կլինի, ինչքան առաջ կգնանք, հետ կգնանք, բայց իտոգը պետք է լինի 31 հազար 200 քառակուսի կիլոմետր։ Էսօր տարածքը 29 800 է։ Այսինքն՝ մենք հլա ստանալիք ունենք՝ 1400 ք/կիլոմետր։
«Ականջ քաշելու» նոր տարբերակները
1996 թվականի սեպտեմբերի 26-ին՝ այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանին համակրող զանգվածը ներխուժել էր Ազգային ժողով եւ ծեծի ենթարկել խորհրդարանի նախագահին ու փոխնախագահին, ԱԺՄ-ական պատգամավոր Շավարշ Քոչարյանը ԱԺ նիստի ժամանակ մոտեցավ ամբիոնին՝ ելույթ ունենալու համար: Նրա ՀՀՇ-ական գործընկերները, համարելով, որ Շ. Քոչարյանը նախորդ գիշերվա իրադարձությունների մեղավորներից մեկն է, սկսեցին քաշքշել նրան ամբիոնից եւ փորձում էին
Փաշինյանի ներկայացրած թվերը նույնիսկ տնտեսագետների զարմանքն են հարուցել, քանի որ ինչպես կարող է աշխատատեղերի թիվը ռեկորդային լինել, եթե… «Փաստ»
Հարց է առաջանում՝ եթե, ըստ Փաշինյանի, մարդկանց եկամուտներն ու աշխատատեղերն աճել են, ապա ինչո՞ւ են հազարավոր քաղաքացիներ բռնում արտագաղթի ճանապարհը և փորձում աշխատանք գտնել օտար ափերում։ Կամ եթե երկրի տնտեսական վիճակն այդքան բարվոք է, ապա ինչո՞ւ է պետպատվերով բուժումների գործընթացը կանգնել բյուջեում գումար չունենալու պատճառով։
«Ասում են՝ դիմակ դրեք քովիդի դեմ, մե՞նք ինչ դնենք, որ պաշտպանվենք ցեմենտից ու ցիանիդից». Տիգրան Մաթեւոսյան. (Ֆոտոշարք, տեսանյութ)
Բնակիչների խոսքով, Արարատի մարզի մի շարք բնակավայրերում օդը հագեցած է ցեմենտի փոշով ու ցիանիդով:
Դատավորներ են նշանակվել
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 18-ի ԲԴԽ-85-Ո-247 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա»
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»։
Քոչարյանին ձեռնտու չէր Դեմիրճյանի և Սարգսյանի միասնությունը, որովհետև ինքը մնում էր ստվերում (Տեսանյութ). «Ա1+»
«Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու չէր Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի միասնությունը, որովհետև ինքը մնում էր ստվերում։ Շատ բնական է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միասնություն», հետո Հանրապետական խմբակցությունների անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը։ Նախկին պատգամավորն ասում է, որ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունն այն ժամանակ բոլորին էր ձեռնտու՝ հաշվի առնելով
Շուրջ 10 տարի հոգեմետ դեղորայք օգտագործող Նաիրի Հունանյանը հարցաքննվել է՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով. «Փաստինֆո»
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, որը հոգեմետ դեղեր է օգտագործում դեռևս 2010թ.-ից, հարցաքննվել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի՝ վերաբացված մասի շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական գործով հարցաքննվել է ընդհանուր առմամբ մոտ 10 անձ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը և մյուս
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Հայկ Խաչատրյանը մեղադրվում է ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
Փորձագետները կոչ են անում պատվաստել 5-11 տարեկան երեխաներին. «Ամերիկայի ձայն»
Փորձագետների խումբը երեքշաբթի օրը ճնշող մեծամասնությամբ քվեարկել է՝ առաջարկելով ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությանը թույլատրել Pfizer և BioNTech պատվաստանյութերը կիրառել 5-ից 11 տարեկան երեխաների համար: Այս տարիքային խմբի համար պատվաստման թույլտվությունը կարեւոր քայլ կարող է դառնալ 28 միլիոն երեխաների համար, որոնց մեծ մասն արդեն իսկ վերադարձել են դպրոց: Պատվաստանյութը կարող է հասանելի լինել հաջորդ շաբաթ։
Լոռու մարզպետը՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Վանաձոր քաղաքի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Aravot.am-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ վանաձորցու քվեն իրենն է լինելու. «Ես կուսակցական եմ եւ զինվորական, եւ կարգապահությունը հարգել եմ իմ ծառայության ընթացքում, հիմա էլ՝ կուսակցության ներսում: Ինչ-որ կորոշեր վարչությունը, ես ի գիտություն եմ ընդունում, եւ
Ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում
Հրապարակում ենք փաստերով վերլուծություն Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի անօրինական (unlawful) տեղակայումներից և անօրինական (unlawful) ամրացման աշխատանքներից մեկի վերաբերյալ: Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատկացված 200 հա տարածքից, որից 75-ի վրա կառուցել է երկու հողմակներ,
Մենք մեկ սանտիմետր անգամ չենք հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու մեր նպատակից. «Հայաստան» դաշինք
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական անգամ խուսափելով հարցերին հստակ պատասխանելուց, մոլորեցնելով հասարակությանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձ արեց տպավորություն ձեւավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների ու զրույցների: «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական
Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետերի են ձերբակալել․ քաղաքապետի ընտրության նախաշեմին ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել
Aravot.am-ին հասած տեղեկություններով, ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է Գյումրու քաղաքապետարանի երկու բաժնի պետերի՝ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և անշարժ գույքի կառավարման բաժնից Հովիկ Գևորգյանին։ Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, մարզի իրավապահները հաստատեցին մեր տեղեկությունը։ Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ հանցանքի մեջ են կասկածվում, պաշտոնապես դեռ չի մեկնաբանվում, ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական
«Հոկտեմբերի 27»-ի ողբերգության արդյունքները զգում ենք առ այսօր. Ստեփան Դեմիրճյան
«Դա ծանրագույն հարված էր մեր պետականությանը: Այդ ողբերգության արդյունքները մենք զգում ենք առ այսօր»,- Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ, Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը: Կոմիտասի անվան պանթեոնում այսօր Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամները, քաղաքական եւ հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհ դարձած պետական գործչի շիրիմին: Ստեփան Դեմիրճյանը գտնում է,
Հայաստանի շախմատիստներից հաղթանակով մեկնարկեց միայն Աննա Սարգսյանը
Ռիգայում այսօր մեկնարկած տղամարդկանց եւ կանանց ՖԻԴԵ-ի Grand Swiss 2021 մրցաշարի առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից միայն կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը հաղթանակ տոնեց: Էլինա Դանիելյանը եւ Հայկ Մարտիրոսյանը պարտվեցին, իսկ մյուսները՝ Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեցին մրցակիցների հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրիում բժիշկների են ձերբակալել․ նրանցից մեկը կին է
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ձերբակալել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանին և այդ նույն բաժանմունքում աշխատող բժշկուհիներից մեկին։ Նրանք կասկածվում են կաշառք ստանալու և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության մեջ։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն՝ առայժմ այլ մանրամասներ չներկայացնելով։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էդգար Պենյա Պառան վատիկանյան կողմի պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը բազմաբնույթ հարցերի շուրջ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառայի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-վատիկանյան՝ ընդհանուր արժեքների, պատմական և մշակութային ամուր կապերի
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Մամիջանյան
Մնացած բոլոր դեպքերի համար գործադիրն ու իր ղեկավարը հաշվետու են ԱԺ-ին
«Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար․ ես եմ հրամայել հետ քաշվել»․ Նիկոլ Փաշինյան
Տասնյակ կմ-ներ առաջ էինք կանգնած, բայց, ցավոք, հասել ենք այդտեղ
Ինչո՞ւ ՔՊ-ն հրաժարվեց Գյումրու քաղաքապետի պաշտոնից․ որոշ մանրամասներ՝ կուլիսային բանակցություններից
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանն, այսօր 4 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն։ Մանդատից հրաժարվել է նաև ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը, որը ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության խորհրդի ղեկավարն է։ Ինքնաբացարկի դիմում ներկայացրել է նաև «Բալասանյան
«Արցախի նախագահի հետ կորոշենք»․ Փաշինյանը՝ Արցախ այցելելու մասին
Այս ընթացքում ՀՀ-ից շատ պաշտոնյաներ են այցելել
«Սուրբ աղբյուր» ընկերության ներկայացուցիչը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին՝ նախկին սեփականատեր Ա.Ս.-ի կողմից մոտ 28.5 մլն դրամ հափշտակելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստացված տեղեկությունների համաձայն, այսօր «Սուրբ աղբյուր» ընկերության ներկայացուցիչը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին՝ նախկին սեփականատեր Ա.Ս.-ի կողմից մոտ 28.5 մլն դրամ հափշտակելու մասին։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Սուրբ աղբյուրը» ծառայություն է մատուցել գործընկեր կազմակերպություններից մեկին, որի գինը կազմել է
«Ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Իսկ այդ ժամանակ ձեր շեֆի հաշվին քանի՞ միլիոն դոլար կար
Հանձնաժողովի հիմնական առաջնահերթություններից են տարածաշրջանային համագործակցության զարգացումն ու հարաբերությունների ընդլայնումը, ինչն անհնար է պատկերացնել առանց Իրանի
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Իրանի դեսպանին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում քաղաքական ուժերը կարեւորում են հայ-իրանական
Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը առնչվող թեմաներ
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀԲԸՄ գրասենյակ ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի. 27-ին այցելել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակ և հանդիպել ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի, ռազմավարական գծով խորհրդական Գրիգոր Հովհաննիսյանի ու մյուս պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախի զարգացմանն ու հզորացմանը, հայրենիք-Սփյուռք
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման հարց չի քննարկվում․ փոխվարչապետ
Հարավային երկաթգծի վերականգնման հարց, այո, քննարկվում է


















































