Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 10 տարի հոգեմետ դեղորայք օգտագործող Նաիրի Հունանյանը հարցաքննվել է՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 27,2021 23:30
nairi hunanyan

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, որը հոգեմետ դեղեր է օգտագործում դեռևս 2010թ.-ից, հարցաքննվել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի՝ վերաբացված մասի շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական գործով հարցաքննվել է ընդհանուր առմամբ մոտ 10 անձ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը և մյուս դատապարտյալները։

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, որի դիմումի հիման վրա էլ քրեական գործը երկու տարի առաջ վերաբացվել է։

«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի անջատված մասով, որով վերաբացվելուց հետո նախաքննություն է իրականացվում ԱԱԾ-ում՝ ենթադրյալ կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ։ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ տնօրենին հանձնարարություն էր տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, որոնցով գործընթացները շարունակվում են։ Բացի այդ՝ բազմաթիվ առգրավումներ են կատարվել, այդ թվում՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող անձանց անձնական գործեր, կոնկրետ հանցագործության վերաբերյալ քրեական գործերի նյութեր, նաև ձայնագրություններ, վերջիններս ուղարկվել են փորձաքննության, որոնք ընթացքի մեջ են:

«Մշակված և առաջ են քաշված մի քանի վարկածներ, մշակված է քննչական պլան, ըստ որի էլ քննությունը շարունակվում է»,- նշեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031