Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա»

Հոկտեմբեր 27,2021 23:55

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում գլխավոր կապիտուլյանտը տվել է իմ անունը՝ կրկին հիշելով հոկտեմբերի 19-ի իր և արտախորհրդարանական ուժերի հանդիպումը, ասելով․ «Բա որ ասում էի՝ գնում եմ այս գնով պատերազմը դադարեցնելու, բա ձեր ներկայացուցիչը ինչի էր ասում բա ըտենց ոնց կլինի և այլն, և այլն»։

Իսկ Քրիստինե Վարդանյանի ելույթին արձագանքել է, թե Ձեր ավագ ընկերները խաբել են ձեզ այդ հանդիպումների բովանդակության մասով։ Ես հիմա չեմ անդրադառնում այդ հանդիպումների բովանդակությանը։

Պահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և այդ ժամանակ կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։

Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա:

Ի դեպ, «…և այլն, և այլն»-ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։

Ժամանակը գնաց․․․

Հ․Գ․ Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031