Օրվա լրահոսը

«Ալիեւը փողոցային բառապաշարով է խոսում նախարարների հետ ու հայտարարում, որ Շուշիում ամեն ինչ պատկանում է իրեն ու իր ընտանիքին». Վարդան Ոսկանյան

Նույնիսկ մաքսատան պետին, որն ուզում էր այնտեղ մի շենք վերցնել ու վերակառուցել, ասեց՝ Ադրբեջանի ներսում ի՞նչ մաքսատուն կա, դու հո հիմար չես: Ադրբեջանի ներսում կա չարդարացված սպասումների խնդիրը: Մյուս կողմից Ադրբեջանում տեղի է ունեցել ինքնիշխանության կորուստ:

«Արմենիա» միջազգային փառատոնի ընթացքում հնչում են նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը եւ դիրիժոր Ալան Չիրկոպը։ Ծրագրում հնչեցին Էդուարդ Հայրապետյանի Պոստլյուդը լարային նվագախմբի համար, «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար եւ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը։ ՌԴ ժողովրդական արտիստ, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, մանկավարժ Վլադիմիր Օվչիննիկովը, խոսելով հայաստանյան իր

ԵՕՀՊՄՔ-ում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված 26 մարզիկ-ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողը

Արցախյան 44-օրյա պատերազմում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 26 սան կյանքը զոհել է հանուն հայրենիքի: ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, որը երկար տարիներ եղել է մարզական այս հաստատության տնօրենը,  հայրենիքի համար նահատակված տղաների հիշատակը հավերժացնելու նպատակով հուշակոթող կանգնեցնելու առաջարկով դիմել էր Սանկտ-Պետերբուրգում բնակվող իր լավ բարեկամ, մեր հայրենակից, Հրաչյա Պողոսյանին, որը Հայաստանում ավելի քան

Քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձը մահացել է

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1954թ․ ծնված Մ․ Ս․-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով հոկտեմբերի 14-ին կանչվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Վաղարշապատ» ԲԿ-ում արձանագրվել է Մ․ Ս․-ի կենսաբանական մահը։ Մ․ Ս․-ն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 2021թ․ հունիսի 15-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139

«Հաագայի դատարանում ծանր բեռը թողնվել է Ալիեւին, որ ողջ պատասխանատվությունը վերցնի իր վրա». Գեւորգ Դանիելյան

Ըստ Գեւորգ Դանիելյանի, Արցախի կարգավիճակի հարցով պետք է զբաղվել, մանավանդ, որ հիմա լավ պայմաններ կան դրա համար: Նա նաեւ ասաց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է վիճարկել, մեր Սահմանադրությունն է խախտվել: Հստակ է, որ եղել է վտանգ, տարածքային ամբողջականության սպառնալիք, սա արդեն նշանակում է, որ դա անվավեր պայմանագիր է:

Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին: Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և

«Մտավախություն ունեմ, որ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որ Արցախի հարցը տեղափոխվի 3+3 ձևաչափ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը փաստեց՝ ԵԱՀԿ համանախագահության ձևաչափում երկար տարիներ Թուրքիան փորձել է կարգավիճակ ստանալ և միջնորդական դերակատարություն ստանձնել, ինչին դեմ է եղել ՀՀ-ն:

Ամերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ

2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով: ՀՀ Հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով 15-րդն է: Ամերիաբանկը

«Պետք է ամեն օր այնպես անել, որ Արցախ այցելությունը դառնա պարտավորություն». Թեւան Պողոսյան

Թեւան Պողոսյանը հարցադրում ուներ՝ արդյոք մենք ունե՞նք Արցախի հանրապետության ընկալումը. «ԱԺ-ում Արցախի հետ ունե՞նք միջպետական բարեկամական հանձնախումբ: Ինչքան գիտեմ, թղթի վրա է, բայց ձեւավորված չէ: Քանի՞ ամիս է այս ԱԺ-ն գործում է: Պետք է նախաձեռնել: Արցախում Ադրբեջանի օկուպացիայի մասին օրենք պետք է ընդունեն ու աշխարհով մեկ տարածենք»:

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային հերթական շրջայցը սկսել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից, որտեղ ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին։ Նախագծով նախատեսված 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարաններ, շահագործման կհանձնվեն 2023թ.-ին: Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է Ասկերանի

Ի՞նչ է լինելու ապաշրջափակման արդյունքում. Թադեւոս Ավետիսյանը՝ ռիսկերի ու վտանգների մասին

«Նոր ենթակառուցվածքները պահանջելու են ահռելի ներդրումներ, որին ՀՀ-ի մասնակցությունը լինելու է աննշան՝ հաշվի առնելով օտարերկրյա ներդրումների ծավալը, առաջանցիկ արտաքին պարտքը, դրա սպասարկման բեռը: Այսինքն` դրանք ձեւավորվելու եւ շահագործվելու են թուրք-ադրբեջանական կապիտալով՝ իրենց տնտեսական շահերի անվերապահ դոմինանտությամբ: ՀՀ տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր համեմատական առավելությունները, աշխարհագրական բարենպաստ դիրքը»:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։ Հավաքածուն ներառում է բոլոր խելացի սարքերի կառավարման կենտրոն, շարժման տվիչ, պատուհանի ու դռան տվիչ, խելացի վարդակ, ինչպես նաև սենյակի ջերմաստիճանի ու խոնավության չափման մոնիտոր։ Սարքավորումները

Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնն է բացվել

«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ: Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում իրացնելու սեփական ներուժը, և առանց խոչընդոտների՝ իրագործելու մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ Այն նաև կստեղծի զբաղվածության ապահովման նոր

«Ի՞նչ է՝ մենք գերեզման սիրող ժողովո՞ւրդ ենք: Պատմությունը չսիրել, միայն գերեզմա՞ն սիրել». Շուշիում զոհված զինվորի հայր

Զոհված զինվորի հայրը ցավով նշեց՝ ի՜նչ որակ տվեցինք, ի՛նչ տղերք ու հարցնում է՝ տեսնես թուրքի որա՞կն ինչ էր. «Եթե այսքան որակ տվեցինք, գոնե դրանից հետո որակով մարդ լինենք, մեր որդիները դրա համար են զոհվել»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ ՄԻՊ գրառման մեջ առկա են կոպիտ անճշտություններ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված հայտարարության առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր պնդումը, որ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ՝ կապված ադրբեջանական ԶՈՒ կողմից Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցման տարածքներում իրականացվող ամրաշինական աշխատանքների հետ։ Հավելենք, որ խնդրի շուրջ այսօր կայացած

Քրիստինե Վարդանյան. «Որտեղ Նիկոլ Փաշինյանն իր դեմքով չի գնում և իր պոպուլիզմով մարդկանց չի խաբում, մենք ունենում ենք այսպիսի տվյալներ»

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ այս իշխանությունը կավարտվի միայն հանրային ճնշմամբ

«Հայաստանը երկընտրանքի առջեւ է՝ խաղաղություն՝ շնորհիվ Հայաստանի հզորացմա՞ն, թե՞ ի հաշիվ Հայաստանի թրքացման». Արմեն Ռուստամյան

Ռուստամյանը նշեց, որ պանթուրանական աքցանի մեջ ընկնելով՝ Հայաստանը կարող է վերջնականապես հայտնվել աշխարհաքաղաքական պարկում: Այդ պարկից Հայաստանը հանող եւ աշխարհաքաղաքական գծի վրա պահողն այսօր Սյունիքն է. «Սա է Հայաստանի թյուրքացման աշխարհաքաղաքական հետեւանքը, երբ աշխարհին ոչնչով այլեւս հետաքրքիր չես, իսկ պետության գոյությունը պայմանավորված է բացառապես Թուրքիայի բարեհաճությամբ:

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա.Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ.Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության

Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել

«Ո՛չ Հայաստանի թրքացմանը», «Ո՛չ Արցախի հայաթափմանը» կարգախոսի ներքո պետք է գործենք». Սեյրան Օհանյանն առաջարկում է դիմադրության ճակատ ստեղծել

«Անշուշտ, ՀՀ-ն ու Արցախը միասնական են ե՛ւ անվտանգային առումով, ե՛ւ տնտեսական, միջպետական, պատմամշակութային համագործակցության ու միասնականության առումով: Բայց այսօր հայտնվել ենք ավելի վտանգավոր վիճակում, երբ մարտահրավերներն այնքան հզոր են, որ անվտանգության միջավայրը շատ փխրուն է դարձել մեր շուրջը»:

620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին

Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:

Գրահրատարակիչների հավանությանն արժանացած առաջարկները կամ կվերածվեն օրենսդրական նախաձեռնության, կամ կքննարկվեն պետական լիազոր մարմինների հետ

Աղվան Վարդանյանը խոստացավ ամփոփել զրույցը, պետական պատասխանատու գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, ձևակերպել առաջարկություններ, որոնք կքննարկվեն երկրորդ հանդիպման ժամանակ` մոտ ապագայում:

Երիտասարդ չորս բռնցքամարտիկներ կմենամարտեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

Ոսկե մեդալի համար պայքարելու են 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 51 կգ Հենրիկ Սահակյանը, 57 կգ՝ Մանվել Պետրոսյանը եւ 86 կգ Հենրիկ Ճղրիկյանը:

Պավել Գիլիլով. «Հայաստանում հանդիսատեսը շատ ջերմ է ու շնորհակալ»

Ես հաճախ եմ կատարել ժամանակակից գործեր, շատ ստեղծագործությունների առաջին կատարողն եմ եղել։ Բայց պետք է խոստովանեմ, որ վերջին շրջանում ինձ ավելի շատ գերում է դասական ռոմանտիկ երաժշտությունը։ Զգում եմ, որ հանդիսատեսը դրա պահանջն ունի, այդ երաժշտությունը շատ բովանդակալի է։ Այն ավելի խորաթափանց է։ Բայց առանց լավ ժամանակակից երաժշտության էլ անհնար է։

Գործատուների հիմնական խախտումներն աշխատավարձը եւ վերջնահաշվարկը սահմանված ժամկետում չվճարելն է. այդպիսիք կտուգանվեն

Չգրանցված յուրաքանչյուր աշխատողի համար գործատուն կվճարի 50-հազարական դրամ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ` ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով

Դիմումում Պաշտպանն անդրադարձել է նաև նրան, որ անորոշ կարգավորումների ու բացի պատճառով ստեղծվել է այնպիսի վիճակ, որ տարբեր հանրային գործիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ լրագրողների աշխատանքի նշված սահմանափակումները հիմնավորելիս բերում են հանցագործությունների դեմ պայքարի հիմնավորումներ: Չեն կարող ընդունելի լինել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մասին խոսելիս համեմատություններ են տարվում, օրինակ, ծանր հանցանքներ (օրինակ՝ ահաբեկչություն) կատարած անձանց կամ վարձկանների հետ՝ դրանով առավել նպաստելով հասարակությունում, ինչպես նաև կոնկրետ մարմինների մոտ լրագրողական գործունեության նկատմամբ կարծրատիպերի ձևավորմանը կամ խորացմանը:

Միխայիլ Զուրաբովը պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը Ռոման Տրոցենկոյին վաճառելու գործարքը. «Փաստինֆո»

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի և ՀՀ վարչապետի աշխատակազմի։

Դավիթ Սեդրակյանը վայր է դրել մանդատը

Դաշինքի նախընտրական ցուցակում հերթական հորիզոնականում Գորիսի քաղաքապետ ընտրված Առուշ Առուշանյանն է։

«Հայկական երաժշտությունը միշտ կապ ունի հոգեւորի հետ». Ֆեդերիկո Մոնդելչի

Կոմիտասի, Ազնավուրի, Թարիվերդիեւի երաժշտությունը հայկական շունչ ունի

Ցուցադրված էին շուրջ 10 տեսակի նմուշներ, այդ թվում՝ Վազգենաշենից բերված հատուկ մարմարը, որի քարհանքը գտնվում է Ադրբեջանի ենթակայության տակ

Մշակված քարի վաճառքից ստացված հասույթը ուղղվում է «Ապագա սերունդներ» հիմնադրամի սահմանամերձ ու փոքր գյուղերում իրականացվող կրթական ու մշակութային ծրագրերին:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031