Օրվա լրահոսը

Քվեարկության ամփոփման ընթացքը եղել է հանդարտ, էական խախտումներ չեն արձանագրվել. «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքը

2021 թ․ հոկտեմբերի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ Տեղեկանք 2021 թ. հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության 9 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ: Վեց համայնքում տեղի են ունեցել համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեկում` մեծամասնական ընտրակարգով ավագանու անդամի, իսկ երկուսում՝ միաժամանակ՝ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն Նոր Խարբերդ գյուղում

Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։ Մեկ տարի առաջ հենց այդ օրն է զոհվել ժամկետային զինծառայող Գրիգոր Դավթյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Գյուղի մշակույթի տանը հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին Գրիգորի հարազատներն

«Հաճելիորեն մրցակցային էին ընտրությունները». Վարդինե Գրիգորյան

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց երեկ կայացած ընտրությունների իր նախնական գնահատականը

Գործածենք օտար բառերի հայերեն համարժեքները. Լեզվի կոմիտեի հորդորակը

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (25-րդ թողարկում) Հայոց լեզվի պահպանման մասին մտահոգվել են մեր լեզվի զարգացման տարբեր շրջաններում, քանզի գիտակցել են, որ հայերենը մեր պետականությունը կերտող և ամրապնդող ամենակարևոր իրողությունն է, որով բնորոշվում է մեր ինքնությունը։ Մենք էլ պետք է գիտակցենք դա։ Ներկայացնում ենք օտար բառերի ևս մեկ ցանկ։ Գործածե՛նք դրանց

Մահակով խփել էր 30-ամյա տղամարդու գլխին, ապա դանակով՝ կրծքավանդակին. Դալար գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է

20-ամյա կասկածվողը, որը նույնպես Դալարի բնակիչ է, կարճ ժամանակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Երիտասարդ բռնցքամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտության է մատնել Բոսնիա և Հերցոգովինան ներկայացող Թառա Բոստաջուկին, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանին առանց մենամարտի հաղթանակ է շնորհվել մրցակցի ռինգ դուրս չգալու պատճառով։

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Սերոբ Ռազմիկի Հարությունյանից  և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝250.000 ՀՀ

Վարչապետի մասին ֆեյսբուքում արտահայտված փաստաբանի նիստը չի կայացել

Մուշեղ Շուշանյանի պաշտպաններից մեկը քովիդով հիվանդ է, մյուսի մոտ նման կասկած կա

Տաթեւ Աբրահամյանը շարունակում է վերընթացը ԱՄՆ առաջնությունում

Սա շատ կարեւոր հաղթանակ էր, որովհետեւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ Աբրահամյանը 5,0 միավորով էլ ավելի ամրապնդվեց՝ մրցաշարային աղյուսակում բարձրանալով 5-րդ հորիզոնական:

ՀՀ նախագահն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին

«Հայաստանը և Ուկրաինան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, և իր այցի շրջանակում ստորագրված հուշագիրը դրա համար լավ հիմքեր է ստեղծում»

Պատերազմն Ադրբեջանի կողմից պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից. Վահե Գևորգյան

Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները շարունակում են մնալ ամենահրատապ խնդիրներից մեկը: Անձանց հիմնարար իրավունքները պահպանելու տեսանկյունից Եվրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ»:

Ֆաբիանո Կարուանան միջամտում է չեմպիոնության համար պայքարին

Այժմ, եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,0-ական միավորով գլխավորում են Ֆաբիոնո Կարուանան, Ուեսլի Սոն եւ Սամուել Սեւյանը:

Համաշխարհային պրեմիերա «Արմենիա» փառատոնի շրջանակում

Հոկտեմբերի 17-ին առաջին անգամ երևանյան բեմում հանդես եկավ դաշնակահարուհի Յոլ Ում Սանը։ Ելույթը կայացել էր «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ դաշնակահարուհին կատարեց Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդական նոթատետր» դաշնամուրային կոնցերտը։ Յոլ Ում Սանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ճանաչված

«Անձնական հարթությունում՝ բանտում նստած Առուշը հաղթել է զորքով շրջող Նիկոլին». ՏԻՄ ընտրությունների դասերը. «Այլընտրանքային նախագծեր»

Հանրային տրամադրությունները և հասարակական անորոշությունները առաջիկայում կարող են ստիպել կամ  գնալ նոր խորհրդարանական ընտրությունների կամ սահմանադրական փոփոխություններով նախագահական կառավարման համակարգի

Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (տեսանյութ)

Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրել է միջազգային փորձն ու իրագործել ջայլամաբուծարան ստեղծելու գաղափարը։ Այժմ Մասիսի ջայլամաբուծական ֆերմայում 100 ջայլամ կա:  Նրանց խնամքը սկսվում է ինկուբատորից. փոքրիկ ջայլամներին Արմենակն է օգնում աշխարհ գալ։ Այս թռչունները մեկ օրում մեծանում են 1 սանտիմետրով և հավաքում 200 գրամ քաշ։ Ջայլամաբուծարան ստեղծելու

Առողջապահության նախարարի խորհրդականին վիրավորել են ֆեյսբուքում

Հայկանուշ Կժդրյանը դիմել է ոստիկանություն

Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կինը ձերբակալվել է

Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվեց կասկածվող ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։

Աննա Մկրտչյան. «30 տարվա ընթացքում Ադրբեջանը երբեւէ կարողացե՞լ է հայկական կողմին հակադարձել Հայաստանի ղեկավարության բառերով: Երբեք»

Միջազգային ատյաններում, ուզում եք դա բանակցություն անվանեք, ուզում եք՝ իրավական գործընթաց, մենք միջազգային հանրության առաջ՝ ներկայացնում ենք մեր բազմահատոր ապացույցները եւ ի պատասխան ստանում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք, երբ այդ անձը կառավարության նիստում ադրբեջանական տեղանուններ է հնչեցնում, Ադրբեջանի համար հիմք է ստեղծում մեզ հակադարձելու:

Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավել. Ալեքսանդր Եսայան

«Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնց ես տեսնում եմ, որ մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում կդառնան Unicorn՝ կարժենան 1 մլրդ դոլարից ավել: Դա Հայաստանի համար նշանակում է, որ բնակչությանը ընկնող ընկերությունների քանակի համեմատ մենք կարող ենք մեր երկիրը դասել թոփ երկրների շարքում»: «30 Րոպե»-ի շրջանակներում կրթության և բիզնես-միջավայրի կարևոր հարցերը կքննարկենք «Team Telecom Armenia»

Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է 3+3 ձևաչափը

«Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ես կնշեի, որ Ռուսաստանը, որն օկուպացրել է Վրաստանի 20%-ը, նախքան նոր հարթակների մասին խոսելը պետք է հարգի 2008թ. կրակի դադարեցման համաձայնագրի պայմանները»,- ասել է այցով Վրաստանում գտնվող Օսթինը:

ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին

Հոկտեմբերի 18-ին Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները, ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։ Հոկտեմբերի 18-ից 23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։ ՀՀ ՊՆ

Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։ ԱԱԾ

«Կախարդական եղանակով ՊՇՌ թեստը 15 հազարից դարձավ 7-8 հազար դրամ, ինչու ԱՆ-ն չի դիմում ՏՄՊՊՀ՝ գերշահույթները բացահայտելու». Էմիլ Մարկոսյան

Մի խումբ քաղաքացիներ դեմ են ՊՇՌ պարտադիր թեստավորմանը, համարում են, որ դա իրենց վրա ծանր բեռ է:

Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Ղազախից հյուսիս-արևելք, երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն իր համար ընդունելի չէր․ Խաչատուր Սուքիասյան. 24news

«Ինչքան գիտեմ, նրա տեղափոխման հետ կապված իրավական խնդիրներ կան», – ասել է Սուքիասյանն ու հավելել, որ վերջին տարիներին կարողացել է շփվել Սիրադեղյանի հետ։

Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր, երբ վարպետ լինելն ամենաբարձր պատիվն է. Արմեն Սարգսյան

Ապագայի լեզուն գիտության ու տեխնոլոգիաների լեզուներն են:

Մահացել է «բայրաքթար» անօդաչուների հիմնադիր Օզդեմիր Բայրաքթարը

Առաջին «բայրաքթարները» Թուրքիայում գործարկվել են 2005-2009թթ: Այդ անօդաչուներն օգտագործվել են նաև Արցախյան վերջին պատերազմում, ինչպես նաև Լիբիայում և Սիրիայում:

Ադրբեջանը համարժեք արձագանք կտա Հայաստանի կողմից դրական քայլերին. Բայրամով

Բայրամովը նաև նշել է, որ անհրաժեշտ է կատարել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, մասնավորապես հաղորդակցությունների բացման մասով: Նրա խոսքով՝ միայն այդ պարագայում է հնարավոր «բնականոն հարևանային հարաբերությունների» զարգացում երկու երկրների միջև և տարածաշրջանում հանգիստ, կանխատեսելի իրավիճակ:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031