Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կինը ձերբակալվել է

Հոկտեմբեր 18,2021 17:24

Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք արձանագրվեց։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվեց ժամը 18.30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20.05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից ՝159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։ Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ պարզեցին, որ երկու դեպքում էլ ավազակություն կատարողը նույն անձն է։

Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում Արմավիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Արմավիրի մարզային վարչության ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ, որոնք սպասարկում են Արմավիրի մարզը։ Համատեղ աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում պարզվեց կասկածվող ինքնությունը. Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում բնակվող 36-ամյա կին էր։

Նա դեպքերի հաջորդ օրը հայտնաբերվեց իրենց գյուղում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին և ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031