Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն Նոր Խարբերդ գյուղում

Հոկտեմբեր 18,2021 18:17

Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։

Մեկ տարի առաջ հենց այդ օրն է զոհվել ժամկետային զինծառայող Գրիգոր Դավթյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Գյուղի մշակույթի տանը հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին Գրիգորի հարազատներն ու ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Զինակից ընկերները ներկայացրել են Գրիգորի անցած մարտական ուղին, պատմել նրա սխրագործությունների և անմնացորդ նվիրման մասին։

Հուշ-ցերեկույթից հետո ներկաներն այցելել են զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Գրիգորի և մյուս նահատակների հիշատակին։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031