Օրվա լրահոսը
Սասուն Միքայելյան. Այսօր թուրքը հասել է մեր սահմաններին, եւ մենք պետք է ամեն մեկս մեր բաժին բեռը վերցնենք. News. am
Բնականաբար, դաժան օրեր ենք ապրում, եւ մենք պետք է գիտակցենք, այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 16-ին Հրազդանում պատերազմում զոհվածներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառման ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: «Մենք երբեք չպետք է հուսահատվենք, մենք, հատկապես երկրապահներս, ազատամարտիկներս, մենք` միջին, բարձր տարիքի մարդիկ, մենք երբեք չենք հուսահատվում, որովհետեւ եթե մնանք
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Վանո Սիրադեղյանի որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին:
Ո՞ւր հասանք
Այսպիսով պարզ դարձավ, որ ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի «ժողովրդական» իշխանությունը, հանձինս վարչապետ կոչեցյալի, ռուսական իշխանությանը խոստացել է Հայաստանում բացել ռուսական դպրոցներ։ Անկարելի է պատկերացնել, թե ուր հասանք։ Հասանք վերջին։ Պատկերացնո՞ւմ եք, թե հանուն սեփական իշխանության, ինչ աստիճանի կարելի է ստորանալ, որ ձեռք բարձրացվի մեր ինքնության հիմնական, եթե ոչ միակ հիմքին։ Եվ սա անում է մի
Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը. Արման Թաթոյան
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա կապակցությամբ: Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը: Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով. տեղեկություններ
Հրազդանում բացվեց անմահ Հերոսներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրը
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հրազդանի տարածաշրջանի անմահ Հերոսներին նվիրված համաքաղաքային հուշահամալիրի բացման միջոցառումը:
«Դա ուղերձ է, որ ՏԻՄ-ն ըստ արժանվույն չի գնահատվում կամ կարեւորվում». Քրիստ Մարուքյան
Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել է Վանաձորի ՏԻՄ մարմնի գործունեությունը։ Մարզկենտրոնի ավագանին մինչ հաջորդ ընտրությունը նիստեր չի գումարի։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն Aravot.am-ի հետ զրույցում ՏԻՄ-ի նկատմամբ անարգանք որակեց վարչապետի այս որոշումը. «Ընդհանուր առմամբ լավ չեմ վերաբերվում, քանի որ այդ որոշումը ՏԻՄ ինստիտուտի
«ԲԻ ԲԻ ՍԻ»-ի և «Ամերիկայի Ձայն»-ի պարսկերեն ծրագրերի անդրադարձը Հարավային Կովկասի հարցերին
Իրանցիներն իրենց երկրի ԶԼՄ-ներին հետևելուց բացի՝ լսում, տեսնում և կարդում են հարյուրավոր ռադիո-հեռուստատեսային ծրագրեր և սոցիալական ցանցեր, որոնք եթեր են տրվում արտասահմանից։ Պարսկերենով տրվող թվային այս հեռարձակումներն Իրանում, Աֆղանստանում և Տաջիկստանում միլիոնավոր հետևորդներ ունեն․ դրանցից ամենանշանավորները «ԲԻ ԲԻ ՍԻ»-ի, «Ամերիկայի Ձայն»-ի, «Դոյչե Վելե»-ի պարսկերենով հաղորդումներն են և «Իրան Ինթերնաշնալ»-ը և «Ման օ թո»-ն։ Այս ԶԼՄ-ները
Առողջապահության նախարար. «Սքրինինգները, մասնագետի խորհրդատվությունը եւ վիրահատական միջամտությունը իրականացվում է միանգամայն անվճար»
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր Ազնավուրի հրապարակում հասարակության շրջանում կանանց կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված հանրային իրազեկման միջոցառման ժամանակ Aravot.am-ին ասաց. «Կանանց կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին հորիզոնականում է, ուստի կառավարությունը փորձում է սքրինինգային նոր ծրագրեր ներդնել, որոնք կօգնեն կանանց՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու: Այս ծրագիրը հիմա երեք մարզերում իրականացվում է: Լոռու մարզում՝ Վանաձորում,
«Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ». Անահիտ Ավանեսյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբեր ամիսը հայտարարել է կանանց կրծքագեղձի քաղցկեղի միջազգային ամիս, իսկ հոկտեմբերի 19-ը՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օր: Այսօր Ազնավուրի հրապարակում հանրային միջոցառում էր կազմակերպվել, որի նպատակը այդ հիվանդության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնել էր: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկաներին ուղղված իր ուղերձում ասաց. «Այսօր բոլորս հավաքվել ենք՝ մեկ անգամ եւս կարեւորելու, նշելու,
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված բանավոր լսումներն ավարտվել են
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին: Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում: Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ: ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Լուսանկարը՝
«Պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊԲ
Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։ ԱՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ
Կորոնավիրուսի բուժման նպատակով առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելացվի ևս 350-ով․ ԱՆ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերջին օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 19 հազար 360 թեստավորում, որից հաստատվել է հիվանդացության 1863 դեպք: Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կիրառվող կանոնների արդյունքում քաղաքացիների թեստավորման տեմպերը կտրուկ աճել են, ինչի արդյունքում
Նախատեսվում է ընդլայնել պալիատիվ բուժօգնության ծառայությունների մատուցման աշխարհագրությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 2 տարին մեկ անգամ հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Պալիատիվ բուժօգնության նպատակը պացիենտի, երբ բախվում է անբուժելի հիվանդությամբ պայմանավորված խնդիրների հետ, և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումն է, երբ բուժումն այլևս արդյունավետ չէ: Պալիատիվ բուժօգնության միջոցով կանխվում կամ թեթևացվում է պացիենտի տառապանքը: Այս մոտեցումը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը և 20-21-ի ցերեկը սպասվում
Դալար գյուղում հրկիզել են 30-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդի տունը․ Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, և այդ տունը պատկանում է նշված գյուղի
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտում հայտնաբերվել է 14 խախտում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարողների աշխատանքը: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
Գուրգեն Մուշեղյան՝ տարածության ներդաշնակություն ստեղծողը
Անվանի ճարտարապետի մասին ֆիլմն այլեւս իրողություն է
Շատ կուզեի տեսնել, որ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների․ Վարդան Օսկանյան
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը ղարաբաղյան սպասվող բանակցություններում հայկական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության մասին։ Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների
Այն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը․ Վահե Հովհաննիսյան
Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։ Ոչ միանշանակ գնահատականներով՝ նյութը փորձ է անում ռուսաստանյան էլիտաներին տալ կողմնորոշվելու մոտիվացիա՝ սուվերեն ճանապարհի և ժամանակակից եվրոպական «ռեյխի» միջև։ Նյութի արժեքը հենց դրանում է՝ հասարակության մտածող խավերին հրավիրում է մտածելու՝ թույլ չտալու
Պե՞տք է, արդյոք, Ղարաբաղն ու Հայաստանն ընդունեն պատերազմի արդյունքն ու նոյեմբերի 10-ի հայտարարությունը. «Սպիտակ թուղթ»
Սկիզբը՝ այստեղ: Որքա՞ն լուրջ էր նոյեմբերյան պարտությունը Կան մասնակիցներ, որոնք կարծում են, թե կրած կորուստները ժամանակավոր են եւ կառավարելի՝ պնդելով, որ. Ա. Մենք մերժում ենք պարտությունը, այնտեղ վերջնականություն չկա, Բ. Մենք վերապրեցինք Ցեղասպանությունը, եւ սա նույնպես կվերապրենք: Կամ՝ Գ. 2020 թ. պատերազմի արդյունքը չպետք է համարենք խոշոր պարտություն. Հայաստանը կարող ավելի լավ լուծման ձգտել. ռազմական
Դալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքով
2021թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00:45-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել մի երիտասարդ, ով գիտակցության չգալով մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է
ՀՀ գլխավոր դատախազության ամփոփիչ անդրադարձը Իրանի գլխավոր դատախազի եռօրյա այցի վերաբերյալ
Հոկտեմբերի 15-ին ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան։ Երկու երկրների դատախազներն այս օրերի ընթացքում հասցրել են քննարկել ընդհանուր օրակարգում գտնվող բազմաթիվ հարցեր, ձեռք բերել հետագա գործակցության նոր պայմանավորվածություններ։ ԻԻՀ գլխավոր դատախազին ընդունել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, նա հասցրել է «Արմավիր» քրեակատարողակսն հիմնարկում ծանոթանալ մեր երկրում անազատության մեջ գտնվող
«Վտանգավոր նախագիծ է, եթե ընդունվի, դա կխթանի ստվերային զբաղվածությունը»
«Հերթական վատ փաստաթուղթն է։ Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ կառավարության՝ օրերս շրջանառության մեջ դրած, այսպես ասած, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված նախագծի մասին։ Հիշեցնենք, «Աշխատանքային օրենսգրքում» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու նախագծով նախատեսվում է՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստումը հավաստող փաստաթուղթը կամ թեստավորման բացասական արդյունք, ապա գործատուն
Գյումրիում պաշտոնապես մեկնարկեցին Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները
Գյումրիում պաշտոնապես մեկնարկեցին Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։ Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով․ այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների և անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում և ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց նկատմամբ վստահությունն ու բարձր պատասխանատվությամբ կկատարեն
33 երկրաշարժ, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներում հրդեհներ ու պայթյուն
ՀՀ-ում տեղի ունեցած արտակարգ դեպքերը Անցյալ տարի մեր երկրում տեղի ունեցած տարերային վտանգավոր երեւույթներն ամենաշատը Վայոց Ձորում են գրանցվել: Ուշագրավ է, որ այս մարզում նման դեպքերի թիվը գրեթե քառակի ավելի են մյուս մարզերի համեմատությամբ: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվությունից, որը կոմիտեի մասնագետները ամփոփել են օրերս: Վայոց Ձորում արձանագրվել է 182 վտանգավոր երեւույթ:
«Պարտավոր ենք մեր տուրքը մատուցել ե՛ւ այսօրվա լրագրողներին, ե՛ւ Հարություն Շմավոնյանին». Մարտիկ Սարգսյան
Շնորհվեցին «Հարություն Շմավոնյան» ավանդական մրցանակները
«Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ». Նարեկ Հախնազարյան
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը երեկ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին էին, որոնք հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն թավջութակի և նվագախմբի համար եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։ Նարեկ Հախնազարյանը նշում է, որ ինքը
Տվյալների՝ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվելուց հետո հեռացման կամ ոչնչացման կարգ նախատեսված չէ
Դատական ակտի ուսումնասիրությունից անձի ինքնությունը բացահայտվում է «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում անձնական տվյալների պաշտպանության խնդրի մասին բարձրաձայնվել է 2012 թվականից: Դատական ակտերի որոնման համակարգում դատավարության մասնակիցների անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը դեռեւս նախատեսված էր ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ծրագրով: Թեեւ գործողությունը չի կատարվել, սակայն վերջինս ՀՀ իրավական
Տեղեկատվության այլ միջոցների ի հայտ գալն ամենևին չի նվազեցրել մամուլի դերն ու կարևորությունը
Այսօր նշվում է Հայ մամուլի օրը: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1794 թվականի հենց այս օրը Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», իսկ արդեն 2004 թ. ապրիլի 22-ից, Հայաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: Օրվա առթիվ զրուցել ենք ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ՝ անդրադառնալով թվային դարաշրջանում


















































